ջորդող հինգ աստիճան՝ զգայություն, երևակայություն, կարծիք, տրամախոհու–թյուն ն բանականություն։ Առաջին չորս ճանաչողական հատկությունները հիմք են փորձի (փորձառության), արվեստի և գիտության համար, մինչդեռ բանակա–նությունը մարդկային գիտության բարձ–րագույն ձևի՝ փիլիսոփայության հիմքն է։ Փիլիսոփայության ճանաչման առար–կան ոչ թև առանձին իրերն են, որոնք գտնվում են մշտական փոփոխման և շարժման մեջ, այլ ընդհանուրն ու անփո–փոխը, որ կա իրերի և երնույթների մեջ, նրանց էությունը։ Դ․ Ա․ փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական ն գործնական։ Առաջինի հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդա–րությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հա–սարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։ ճշմար–տությունը, ըստ Դ․ Ա–ի, ինքնանպատակ չէ․ տեսական փիլիսոփայությունը թա–փանցելով իրերի էության մեջ, ըմբռնելով ճշմարտությունը՝ օգնում է գործնական փիլիսոփայությանը «խուսափելու չարից» և նախապատրաստելու «ըստ գիտութեան և ըստ գործոց որչափ կարողութիւն է մարդոյն նմանիլ աստծոյ» («Սահմանք իմաստասիրության», 1960, էջ 156)։ Դ․ Ա․ գտնում է, որ մարմինը հոգու զնդանն է, ժամանակավոր հանգրվանը։ Փիլիսոփա–յությունը կյանքի փորձությունների մի–ջով հոգին անվթար անցկացնելու ն կրկին աստծո հևտ միաձուլելու միակ միջոցն է։ Անդրադառնալով փիլիսոփայության սահմանմանը և բաժանմանը՝ Դ․ Ա․ առաջ է քաշում գիտությունների դասակարգման հարցը։ Այդ դասակարգման կենտրոնում է գերագույն գիտությունը՝ փիլիսոփայու–թյունը, մյուսները կամ նախորդում են երան որպես նախապատրաստական աս–տիճան, կամ ծառայում նրան որպես գոր–ծիք, կամ կազմում նրա բաղկացուցիչ մասը։ Տետնելով անտիկ աշխարևում ըն–դունված գիտությունների դասակարգմա–նը՝ Դ․ Ա․ «բանական արվեստի» ստորին՝ նախապատրաստական աստիճանում զե–տեղում է քերականությունը, ապա ճար–տասանությունը և տրամաբանությունը (դիալեկտիկա), վերջինս իր զարգացման բարձր մակարդակով արդևն փիլիսոփա–յության բաղկացուցիչ մասն է և գործիքը։ Փիլիսոփայության հիմնական մասերն են բնագիտությունը (ֆիզիկան), մաթեմա–տիկան և աստվածաբանությունը (մետա–ֆիզիկան)։ Սրանք կազմում են տեսա–կան փիլիսովւայության գիտությունների շարքը։ Մյուս երեք գիտությունները՝ բա–րոյագիտությունը, տնտեսագիտությու–նը և քաղաքականությունը, գործնական փիլիսոփայության բաղկացուցիչ մասերն են։ Միջնադարյան Տայաստանում համ–ընդհանուր ճանաչում գտնելով՝ այս դա–սակարգումը աշխարհիկ գիտությունների զարգացման հիմքը դարձավ և նպաստեց փիլիսոփայության և առհասարակ գի–տական մտքի սահմանազատմանը կրո–նից և աստվածաբանությունից։ Գիտական առումով հետաքրքրական է Դ․ Ա–ի տրամաբանությունը։ Լինելով նորպլատոնական և տատանվելով Պլա–տոնի ու Արիստոտելի ուսմունքների միջև՝ նա, այնուամենայնիվ, մի շարք կարևոր խնդիրներում հետևում է մատերիալիստա–կան տեսակետին։ Տրամաբանական կա–տեգորիաները, ըստ Դ․ Ա–ի, մարդկային իրական հարաբերությունների ծնունդ են։ Այսպես, նա գտնում է, որ տրամա–բանական սահմանումները ծագում են հողային տիրույթների սահմանները ճըշ– գըրտելու փորձից, իսկ տրամաբանական բաժանումը ծագումնաբանորեն կապվում է իրային և հողային բաժանումների հա–սարակական անհրաժեշտության հետ։ Քանի որ ամեն մի գոյ ենթակա է բաժան–ման, սահմանման, ապացուցման ն վեր–լուծման, ուստի գոյություն ունեն նաև մտածողության չորս տրամաբանական ձևեր՝ բաժանական, սահմանական, ապա–ցուցական և վերլուծական։ Ընդհանուրի և եզակիի առնչակցության խնդիրը Դ․ Ա․ որոշ տատանումներով, ի վերջո, լուծում է հօգուտ եզակի, անհատ իրերի առաջ–նության։ Սակայն առանձին դեպքերում անհետնողականություն ցուցաբևրելով՝ նա անդրադառնում է ընդհանուրի առաջ–նությանը։ Աշխատելով հաշտեցնել Արիս–տոտելի և Պլատոնի տեսակետները՝ Դ․ Ա․ գտնում է, որ սեռն ու տեսակը իրական են, առկա, «ոչ ըստ ինքեան, այլ ի մերում տրամախոհութեանս»։ Բայց նա միաժա–մանակ շեշտում է, որ «ընդհանուրն ոչ է ի սոսկ մտածութեան, քանզի ի գոյիցն ճանաչեմք զհանուրն» («Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», 1976, էջ 52)։ Տետնելով Արիստոտելին՝ Դ․ Սև ապացուցման տեսության մեջ պաշտպա–նում է մատերիալիստական գիծը։ Տա– վաքաբանության (սիլլոգիզմ) եզրակա–ցությունը, ըստ Դ․ Ա–ի, կարող է ճշմարիտ լինել, եթե նրա ելակետ–դատողություն– ները ճշմարիտ են, իսկ վերջիններս ճըշ– մարիտ են, երբ արտացոլում են իրակա–նում գոյություն ունեցող կապերն ու հատ–կությունները։ Դ․ Ա–ի համոզմամբ փիլիսոփայությունը ստեղծվել է մարդու հոգին զարգացնելու ու կատարելության առաջնորդելու հա–մար։ Այս պատճառով նրա վարդապետու–թյան մեջ կարեոր տեղ է հատկացված մարդուն ու նրա պրոբլևմներին։ Շարու–նակելով հելլենիստական ավանդույթ–ները՝ նա քննարկում է անհատի (և վե–րացական մարդու) հոգնոր և իմացական փրկության հարցը։ Արդար մարդը երջա–նիկ է, եթե նույնիսկ անտեսվի և այպան– վի, իսկ անիրավը, չարը՝ թշվառական, թեպետև հարգվի ու համարվի օրինակե–լի։ Այս դիրքերից նա պաշտպանում է կինիկյան վարդապետությունը։ Դ․ Ա․ ընդ–գծում է մարդու բացառիկ դերը տիեզեր–քում։ Եթե մարդը չլիներ, տիեզերքում ամեն ինչ անկատար կլիներ։ Մարդը բնու–թյան և աստծո միջնորդն է, կապակցող օղակը, աշխարհի փոքրագույն նմանակը։ Մարդը կենդանական աշխարհի անբա–ժանելի մասնիկն է, նրա այն աստիճանը, որին հատուկ է բանականությունը։ Ի տարբերություն կենդանիների, մարդու մեջ բանականության իշխանությունը ապահովում է հոգու բաղադրամասերի և առաքինությունների ներդաշնակությու–նը՝ առաջացնելով արդարությունը։ Դ․ Ա․ հատուկ ուշադրություն է դարձնում միմեսիսի պրոբլեմին՝ գտնելով, որ մարդ ձգտում է աստվածացման, աստծուն նման–վելուն։ Աստված հոգում է բոլորի մասին։ Ձգտելով նմանվել նրան՝ մարդը նույն–պես հոգատար պետք է լինի ուրիշների նկատմամբ, նպաստի, որ նրանք ազա–տագրվեն չարիքից ու հասնեն կատարե–լության, գիտության։ Այս ընթացքը պայ–մանավորված է իրականության ճանաչ–ման խորությամբ։ Իսկ քանի որ փիլիսո–փաները ավելի լավ կարող են ճանաչել գոյը, ապա նրանք ավելի մոտ են աստ–ծուն։ Այս պատճառով փիլիսոփաները պետք է օգնեն ուրիշներին, որ նրանք էլ հասնեն միմեսիսի համապատասխան աս–տիճանին։ Միմեսիսի հասկացությունը կապված է նաև հոգեկանի, բարու և գե–ղեցիկի գերիշխանության ևաստատման գաղափարի հետ։ Իսկ վերջինս նշանա–կում է մահվան հաղթահարում, անմահա–ցում։ Դրա համար էլ փիլիսոփայությունը խոկումն է մահի։ Տաղթահարել մահը, ազատվել նրանից ու անմահանալ, Դ․ Ա–ի համար կնշանակի ազատվել մեղքից, որը փաստորեն հնարավոր է իրականաց–նել փիլիսոփայության յուրացման ու նրա սկզբունքների կիրառման միջոցով։ Դ․ Ա–ի փիլիսոփայության պատմական նշա–նակությունը այն է, որ նա հին Տայաս–տանի գիտությունը կապեց անտիկ աշ–խարհի նվաճումներին և զարկ տվեց աշ–խարհիկ գիտական ուղղությանը։ Արիստո–տելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգ–մանություններով հանդերձ Դ․ Ա–ի ժա–ռանգությունը որոշիչ դեր խաղաց միջնա–դարյան հայ փիլ․ գիտության կազմավոր–ման գործում։ Դ․ Ա–ի ևրկերը ազդեցու–թյուն եև ունեցել միջնադարյան հայ փի–լիսոփայության զարգացման վրա, շուրշ․ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկ– նողակաև աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլ․ երկերի հետ մտել միջնադարյան Տայաստաևի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ․ նրա ևրկերը թարգմաևվել են վրաց․ և շոշա–փելի դեր խաղացել նաև վրաց․ փիլ․ մտքի զարգացման գործում։ Ըստ ավանդության, Դ․ Ա․ բազմաթիվ երգեր է ևորինել եկեղեցու համար։ Սա–կայն, հայ երաժշտության պատմության մեջ նա հայտնի է իր տեսական ըմբռնում–ներով։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան էրգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանա–զան մեկնությունների ե, այդպիսով, խթա– նել ազգային երաժշտագիտության զար–գացմանը։ Տեսության մեջ Դ․ Ա․ ձայների հարաբերությունները հանգեցնելով քա–նակային հարաբերությունների (որոնք արտահայտվում են թվևրով)՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վըճ– ռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/301
Արտաքին տեսք