Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաչափության և աստղաբաշխության հետ։ Երաժշտության մեջ հիմնականը նրա հու–զական բնույթն է․ դրանում է, ըստ Դ․ Ա–ի, երաժշտական արվեստի ներգործու–թյան մեծ ուժը։ Դ․ Ա․ հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տե–սության ուսուցումը բարձրագույն կրթա–կան ծրագրերով նախատեսելու գաղա–փարը։ Երկ․ Դաւթի Անյաղթ փիլիսոփայի մատենա– գրութիւնք, Վնւո․, 1932։ Սահմանք իմաստա– սիրութեան։ Համահավաք քննական բնագիրը և ռուս․ թբգմ․ Ս․ Ս․ Արևշատյանի, Ե․, 1960։ Մեկնութիւն ի Վերլուծական Արիստոտէլի։ ՛Համահավաք քննական բնագիրը ն ռուս, թրգմ․ Ս․ Ս․ Արևշատյանի, Ե․, 1967։ Davidis Prolegomena et in Porphyrii lsagogen Com- mentarum, ed․ A․ Busse, Berolini, 1904; Соч․, пер․ с древнеармянского, вступ․ статья и примеч․ С, С․ Аревшатяна, М․, 1975․ Գրկ․ Արևշատյան Ս․, Դավիթ Ան–հաղթի ժառանգությունը նոր լուսաբանու–թյամբ, «ԲՄ», 1969, №9։ Чалоян В․ К․, Философия Давида Непобедимого, Е․, 1946; Тагмизян Н,, Давид Непобедимый и армянская музыка, «Советская музыка», 1968, №8; Аревшатян С․ С․, Фор–мирование философской науки в древней Армении (V–VI вв․), Е․, 1973․ Ս․ Արևշատյան, Գ․ խոչուցյան, Ն․ Թահմիզյան

ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ (ծն․ թ․ անհտ․–1048), Լոռու թագավոր մոտ 996-ից։ Բագրատու– նիների Լոռու ճյուղի (Կյուրիկյանների) գլխավոր ներկայացուցիչը։ Կառուցել է պաշտպանական ամրություններ, այդ թվում՝ Լոռի բերդը։ ճնշել է ներքին՝ կենտ–րոնախույս (Գագի իշխան Դեմետրեին) և արտաքին (Տփղիսի արաբ ամիրային) ուժերին։ Տենվելով թագավորության ռազմ, հզորության վրա՝ 1001-ին ըմբոստացել է իր սյուզերեն՝ շահնշահ Գագիկ Ա–ի դեմ, սակայն պարտվել է, կորցրել համարյա բոլոր տիրույթները (որի համար կոչվել է «Անհողին»)։ Միայն Գագիկի գերա–դասությունը ընդունելուց հետո վերա–կանգնել է իր իշխանությունը։ Դ․ Ա․ տևա–կան պայքար է մղել Տայաստանի հյուսի–սային գավառներին սպառնացող հարե– վան Դվինի և Գանձակի քրդական ամիրա–յությունների դեմ։ 1030-ին օգնել է Վիրա– աբխազաց թագավոր Բագրատ IV-ին՝ Գան–ձակի ամիրա Փատլունի դեմ պայքա–րում։ 1040-ին Տայոց թագավոր Տովևան– նես–Սմբաաի, Սյունիքի թագավորի և Բագրատ IV-ի օգնությամբ ջախջախել է Լոռու թագավորություն ներխուժած Դվի–նի ամիրա Աբուլ–Ասվարի զորքերը։ Դ․ Ա․ երկու անգամ՝ 1041-ին և 1042-ին անհա–ջող փորձեր է արել՝ գրավելու Անին և տիրանալու Տայոց թագավորությանը։ Գրկ․ Մովսիսյան Ղ–, Լոռիի Կյու–րիկյան թագավորներու պատմություն, Վնն․, 1923։ Մ աթևոսյան Ռ․, Արևելյան Գու– գարքը XI դ․ առաջին կեսին, «ՊԲՀ», 1969, 2։ Ռ․ Մաթևոսյան

ԴԱՎԻԹ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․– մոտ 1036), Սեբաստիայի և հարակից շրջանների հայ իշխան։ Վասպուրականի Ս են եքեբիւէ –Հովհաննես թագավորի որ–դին։ 1016-ին Վասպուրականի վրա սել–ջուկների հարձակման ժամանակ գլխա–վորել է Արծրունյաց թագավորության զոր–քը, հոր և ուրիշ իշխանների հետ կազմա–կերպել է Վանի, Ոստանի պաշտպանու–թյունը, ապա մեկնել Կոստանդնուպոլիս' կայսրությունից օգնություն ստանալու։ Տավանաբար այդ ժամանակ էլ համա–ձայնություն է կայացել Վասպուրականի թագավորության հողերը Բյուզանդիային հանձնելու շուրջը։ 1021-ին հոր և Վաս– պուրականի ազատների հետ տեղափոխ–վել է Սեբաստիա։ 1022-ին սպանել է Վա– սիլ II կայսեր դեմ ապստամբած Նիկե– փորոս Ծռվիզ զորապետին, դրա դիմաց ստացել Կեսարիա, Ծամնդավ և Ի»ավար– տանեք քաղաքները մերձակա շրջաննե–րով։ 1025-ից՝ Սեբաստիայի հայկ․ ավա–տական իշխանության տիրակալ։ Գրկ․ Սմբատ Սպարապետ, Տա–րեգիրք, Վնտ․, 1956։ Մատթեոս Ու ռ– հայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Վ․ Վարդանյան

ԴԱՎԻԹ Բ Կ ԱԿ ԱՂԵՑԻ (ծն․ թ․ անհտ․, Մեծ Տայքի Այրարատ նահանգի Մազազ գավառի Կակաղ գյուղ – 833, Դվին), Տայոց կաթողիկոս 806-ից։ Տաջորդել է Հովսեփ Բ Փարւցեցուն։ Նստավայրն էր Դվինը։ Տովհաննես Դրասխանակերտցին հիշատակում է, որ արաբների դեմ պար–սիկների և հայերի ապստամբության ժա–մանակ Տոլ ոստիկանը Դ․ Բ Կ–ուն որպես բանագնաց ուղարկել է ապստամբների մոտ, սակայն այդ առաքելությունն ան–հաջող է անցել։

ԴԱՎԻԹ ԲԱՂԻՇԵՑԻ (ծն․ թ․ անհտ․, Բա– ղեշ– 29․12․1673, Լիմ անապատ), ժա–մանակագիր։ Աշակերտել է Բաղեշի հո– գնոր առաջնորդ Մեսրոպ վարդապետին։ 1641-ին ձեռնադրվել է քահանա, 1647-ին՝ վարդապետ, 1651-ին դարձել է Բաղեշի Խնդրակատար վանքի, կյանքի վերջին տարինևրին՝ Տարոնի Առաքելոց վանքի վանահայր։ Ընդօրինակել կամ ընդօրի–նակել է տվել մի շարք ձեռագրեր։ Տիմնա– կան աշխատությունը ժամանակագրու–թյունն է՝ «Դաւթի Բանասիրի Բաղիշևցոյ ծաղկաքաղ արարեալ ի բազում պատմա– գրաց զազգն Ցաբեթի և սուղ ինչ զՍեմայ և զՔամայ ըստոյգ գտակաւ բազում աշ– խատութեամբ ընտրելով զլաւն և զպի– տանին անսխալապէս շնորևօք Քրիստոսի Աստուծոյ մերում»։ Բաղկացած է երկու մասից։ Առաջինն ընդգրկում է հայոց պատմությունը, սկսած ևնագույն ժամա–նակաշրջանից մինչև հեղինակի ժամա–նակը՝ 1662-ը, երկրորդ մասը ընդհանուր պատմությունն է՝ ընդգրկում է նախա– հռոմ․, հռոմ․ և բյուգանդական ժամա–նակաշրջանը, որն սկսվում է Աստվածա– շնչով ու ավանդական զրույցներով և ավարտվում թուրքերի կողմից 1453-ին Կ․ Պոլսի գրավման համառոտ նշումով։ Դ․ Բ–ու ժամանակագրության հիմնական մասը քաղված է տարբեր հեղինակների աշխատություններից (Աստվածաշունչ, Տո– մերոս, Եվսեբիոս Կեսարացի, Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ նն), որոնց հաղորդումները ներ–կայացնում է համառոտ կամ նույնությամբ։ Տեղինակին ժամանակակից անցքերին քիչ տեղ է տրված։ Արժեքավոր տեղեկու–թյուններ կան Բաղեշում կատարված դևպ– քերի վերաբերյալ։ Գրկ․ Աբրահամյան Ա․, Դավիթ Բա– ղիշեցու Տարեգրությունը և նրա արժեքը հայ մատենագրության համար, «Էջմիածին», 1946, № 8–12։ Մանր ժամանակագրություն– ներ (XIII-XVIII ղդ․), հ․ 2, կազմեց Վ․ Հա–կոբյան, Ե․, 1956։ Վ․ Հակոբյան

ԴԱՎԻԹ ԲԵԿ (ծն․ թ․ անհտ․– 1728), հայ զորավար, իրանական խաների և թուրքա–կան նվաճողների դեմ Սյունիքի գյուղա–ցիական ազատագրական շարժման առաջ–նորդ։ Արևելյան Տայաստանի բնակչու–թյունը XVIII դ․ սկզբներին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ․ հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Տա– յսատանն ազատագրելու՝ Իսրայեչ Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկ–նող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ Էին՝ Իրանում սկըս– ված խռովությունները, հատկապես աֆ–ղանների ապստամբությունը, 1722-ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպա–հանի գրավումը և Սեֆյանների ազդեցու–թյան անկումը։ Տայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուս, զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ– վրացական զինակցության առկայությու–նը։ 1722-ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI-ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զո–րականներից ուղարկել Սյունիք՝ ժողո– վըրդի զինված շարժումը գլխավորելու համար։ Վախթանգ թագավորի հրահան–գով 1722-ի վերջերին մի խումբ հայ զին–վորականների հետ Թիֆլիսից Դ․ Р․ ուղարկվում է Սյունիք։ Դ․ Բ–ի մասին կենսագրական տվյալներ գրեթե չկան։ Նրա գլխավորած շարժման պատմությա–նը նվիրված «Ընտիր պատմության» ձե–ռագիր օրինակներում Դ․ Բ․ միշտ հիշվում է որպես վրացահայ՝ «մցխեթացի, հայ–կազյան տոհմից» (XVIII դ․ «մցխեթացի» անունը հաճախ գործածվում էր «թիֆլի– սեցի» իմաստով), քաջությամբ, իմաս–տությամբ օժտված անձնավորություն։ «Բեկ» տիտղոսը վկայում է նրա բարձր դիրքի մասին։ Դ․ Բ․ մոտիկ է ևղել Վախ–թանգ թագավորի և նրա մերձավորների հետ։ Դ․ Բ–ի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ ՝չԷր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հեն–ված շարժում՝ ուղղված իրանական խա–ների, նաև նրանց համագործակցող ֆեո–դալների ն օսմանյան Թուրքիայի դեմ։ Դ․ Բ․ մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկ․ զինված ուժերի կազմակերպման, ամրու–թյունների կառուցման, նյութական ու ռազմ, կայուն հենարան ստեղծելու գոր–ծին, սանձահարեց տեղական ֆեոդալնե–րին, ցեղապետներին ն նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրա–նի կենտրոնական իշխանության թուլա–ցումից, ասպատակում էին հայկ․ գյու–ղերը, ձգտում ինքնիշխան տիրապետու–թյան։ Դ․ Բ․ առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի (Կա– րաչոռլու, Ջիվանշիր նն) դեմ, որոնց հաղ–թելուց հետո նրա շուրջը համախմբվեցին Չավնդուրի տեր Թորոսը, Գողթնի, Տին