Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արդարացվել է, Տերակլիոս կայսրը նրան շնորհել է կյուրապաղատի աստիճան և նշանակել Տայասաանի կառավարիչ, բայց 638-ին զրկել է իշխանությունից և հալածել։ Այնուհետև մինչև Թեոդորոս Ռշտունու կառավարումը (641) Տայաս– ւոանի բյուգանդական մասը մնացել է առանց հայկ․ կառավարչության։ Տովհան– նես Դրասխանակերւոցին վկայում է, որ Դ․ Ս․ Սահառունյաց կալվածք Մրեն գյու–ղաքաղաքում (Շիրակ) կառուցել է եկե– ղեցի։ Գրկ․ Ս և p և ո ս, Պաւոմութիւն, Ե․, 1939 (գլուխ ԼԹ)։

ԴԱՎԻԹ ՔԵՐԱԿԱՆ, Գավիթ Մեկ–նիչ (ծն․ և մահ․ թթ․ անհւո․), V–VI դա–րերի հայ քերական։ Երբեմն նույնաց–վում է Գավիթ Անհաղթի հետ։ Մեզ է հա–սել նրա «Մեկնութիւն քերականին» աշ–խատությունը։ Ի տարբերություն Դիոնի– սիոսի, նա հակված է դեպի ռացիոնալիզ–մը և հանդես է եկել որպես «քերակա–նական արվեստի» բանական հիմունքնե–րի ջատագով։ Մարդկային բնության մեջ առանձնացնում է երկու կողմ՝ «ոգի բա–նական» և «մարմին գործնական», որոնք լինում են բարի, միջակ և չար։ Քննելով բարու դրսևորումները՝ կանգ է առնում «քերթողական արվեստի» վրա, որի մեջ է մտցնում նաև քերականությունը։ Տառ և գիր տերմինները նա զանազանում է իրարից՝ նշելով, որ տառը վերացական Է, մինչդեռ գիրը նրա շոշափելի պատկերն է, մարմնավորումը։ Որակական տարբե–րություններ է գտնում ձայների միջև և զանազանում կենդանիների ու առարկա–ների ձայները մարդկայինից։ Ապա որո–շում է բաղաձայն ու ձայնավոր հնչյուն–ները, տառը նմանեցնում մարդկային մտքին, իսկ նրա հարաբերությունը ձայ–նավորներին ու բաղաձայններին՝ մտքի հարաբերությանը մարմնի անդամներին։ Մշակել է բառերի ստուգաբանության առանձին տեսություն և սահմանել ստու–գաբանության երեք եղանակ․ 1․ ըսՄ առարկայի ձևի՝ սափոր = սա+ փոր 2․ ըստ արհեստի կամ նրա հարաբերու–թյան առարկայի հետ՝ փայտատ=փայտ+ + ատ, 3․ ըստ բնաձայնության կամ առար–կան հիշեցնող հնչյունակազմի՝ ճնճղուկ Դ․ Ք․ տարբերում է բառն ու բ ա ն և սահմանում դրանք։ Բառը համարում է բանի նվազագույն մասը, որի մեջ միտքն այնպես կատարյալ չի արտահայտ–վում, ինչպես բանի մեջ։ Նշում է նան չափածո և արձակ խոսքի միջև եղած տար–բերությունները։ Անցնևլով խոսքի մասերի գոյացմանը՝ սահմանափակվում է միայ1 անվան ու բայի առաջնայնության խընդ– րով։ Խոսքի մասերը սահմանելիս առաջ է քաշում իրերի ու երևույթների իմացա–կան տարբերակման հարցը, սահմանում գոյականը, բայը, մակբայը, դերանունը ևն, նշում դրանց առանձնահատկություն–ները։ «Մեկնութիւն քերականին» աշխատու–թյան մեջ անդրադառնում է նաև գեղագի տությանը, բարձրացնում արվեստի ու օբյեկտիվ իրականության հարաբերությաէ հարցը՝ հաշվի առնելով իր ժամանակաշըր ջաևի, մասնավորապես, նոր հիմքերի վրս կազմավորվող հայ հոգևորականությաէ 20, ձՍձ III ^ատոր պահանջները։ Արվեստը բաժանելով երեք ւոեսակի՝ չար, միջակ, բարի, վերջինիս հատուկ գծերը տեսնում է ևոգևոր երգ– երաժշտության մեջ։ Նկատի ունենալով երաժշտության հուզական բնույթն ու ներգործման ուժը, երաժշտությանը վե–րաբերող իր ասույթներում աշխատում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի երաժշտությունը և ում պետք է ծառայի։ Գրկ․ Զ ա հ ու կ յ ա ն Գ․ Բ․, Քերականա–կան և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Տայաստանում, Ե․, 1954։ Ն ու յ ն ի, Դավթի քերականական աշխատու–թյան նորահայտ ամբողջական ձեռագիր տեքստը, «ԲՄ», 1956, № 3։ Թահմիզյան Ն․ Կ․, Էջեր հայկական վաղ–միջնադարյան երաժշտական գեղագիտությունից, «Տեղեկա–գիր ՏՍՍՏ ԳԱ, հաս․ գիտ», 1961, № 2։ Адонц Н․, Дионисий Фракийский и арм–янские толкователи, П․, 1915․ Ն․ Թահմիզյան, Ի>․ Կարաղեւյան

ԴԱՎԻԹԱՇՎԻԼԻ Լեո Շիոյի [ծն․ 1(11)․4․ 1895, Մոսկվայի մարզում], սովետական հնէաբան և երկրաբան։ Վրացական ՍՍՏ ԳԱ իսկական անդամ (1944-ից)։ Աշխա–տել է Մոսկվայի Գուբկինի անվ․ նավթա–յին ինստ–ում (1936–48) և պետ․ համալ–սարանում (1948–55) որպես պրոֆեսոր։ 1956-ից գլխավորում է Վրացական ՍՍՏ ԳԱ հնէաբանության ինստ–ը։ Զբաղվել է Ղրիմ–Կովկասյան մարզի նեոգենի փափ– կամորթների, հնէաբանության տեսական հարցերի, ՍՍՏՄ հարավի նեոգենի շեր–տագրության ուսումնասիրությամբ։ «էվո–լյուցիոն հնէաբանության պատմությունը Դարվինից մինչև մեր օրերը» (1948) աշ–խատությունը 1949-ին արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի։

ԴԱՎԻԹՅԱՆ Տեղինե (ծն․ 1901, Թեհրան), հայ գրող։ Ավարտել է Թեհրանի ամերիկ–յան միսիոներական դպրոցը (1919), զբաղ–վել ուսուցչությամբ։ 1935-ից պատմվածք–ներ է տպագրել իրանաևայ մամուլում։ 1937-ին տեղափոխվել է ԱՄՆ, աշխատակ–ցել «Նոր գիր», «Պայքար» և այլ պարբե–րականների։ 1945-ին Բոստոնում հրա– տարակել է առաջին ժողովածուն («ճա–կատագիր») , որը պատկերում է իրանա– հայ աշխատավորության կյանքը, կնոջ իրավազուրկ վիճակը։ 1954–57-ին Թեհ– րանում երեք գրքով լույս է ընծայել ման–կական պատմվածքներ՝ «Վանագի Պե– տիկը» խորագրով։ Ջ․ Միրզարեկյան

ԴԱՎՆՅԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՏ Ախալքալաքի շրջանում, ևամանուն շրջկենտրոնից 32 կմ հարավ–արևմուտք։ Գյուղն ունի 135 (23 ընտանիք) բն․, որոնք զբաղվում ևն երկրագործությամբ և անաս–նապահությամբ։ Մտնում է Կարզախի պետ․ տնտեսության մեջ։ Դ–ի նախնինե–րը 1830-ին գաղթել են Արևմտյան Տայաս– ւոանի էրզրումի վիլայեթից և բնակվել Բեժանո գյուղում, որտեղից 1944-ին մի քանի ընտանիք տեղափոխվել է Դ․ գյուղը։ Մ․ Դարբինյան

ԴԱՎՈՅԱՆ Ռազմիկ Նիկողոսի (ծն․ 3․7․ 1940, գ․ Մեծ Պարնի, Տայկական ՍՍՏ, Սպիտակի շրջան), հայ սովետական բա–նաստեղծ։ 1964-ին ավարտել է Երևանի Աբովյանի անվ․ հայկական մանկավար–ժական ինստ–ը։ Աշխատևլ է «Գրական թերթ»-ի խմբագրությունում (1963–70)։ Մամուլում բանաստեղծությունները տպա– գրվել են 1957-ից։ Առանձին գրքերով լույս են տեսել «Իմ աշխարհը» (1963), «Ստվերների միջով» (1967), «Մեղրահաց» (1973), «Կեղևդ բաց արա» (1975) ժողո–վածուներն ու «Ռեքվիեմ» (1969) պոեմը։

ԴԱՎՈՍ (Davos), քաղաք Արևելյան Շվեյ– ցարիայում, Գրաուբյունդեն գավառում։ Գտնվում է Ռետիյական Ալպերի (1560– 1574 մ ծ․ մ․ բարձր) հովտում։ Մոտ 13 հզ․ մշտական բնակիչ (1974)։ Լեռնակլիմա– յական առողջարան։

ԴԱՎՐԱ, հայաբնակ գյուղ Արևմտյան Տա– յ սատանում, Սեբաստիայի վիլայեթում, համանուն քաղաքից 4 կմ հյուսիս, Մայ– րագոմ լեռան ստորոտին։ XX դ․ սկզբին ունևր ավելի քան 180 տուն բնակիչ։ Զբաղ–վում էին երկրագործությամբ։ Ուներ եկե–ղեցի (Ս․ Սարգիս) և վարժարան՝ «Դավ–թյան» անունով։ Գյուղի դիմաց, բլրի վրա կառուցված էր Ս․ Տակոբ վանքը։ Վանքից քիչ հեռու Ս․ Վարվառ սրբավայրն էր։ Բնակիչները տեղահանվել են 1915-իև, Մեծ եղեռնի ժամանակ։ Մ․ Ցու․ Դավուդովա

ԴԱՎՈԻԴՈՎԱ Մարզի ա Յուսուֆ կըզի [25․11(8․12)․ 1901, Աստրախան – 6․1․ 1962, Բաքու], ադրբեջանցի սովետական դերասանուհի։ ՍՍՏՄ ժող․ արտիստուհի (1949)։ Բեմական գործունեությունն սկսել է 1917-ին, Աստրախանում։ 1920-ից աշ–խատել է Բաքվի ադրբ․ (այժմ՝ Մ․ Ազիզբեկովի անվ․) թատրոնում։ Լավա–գույն դերակատարումներից են՝ Սևիլ (Զաբարլիի «Սևիլ»), Լյուբով Օարովայա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Ւաւրա– ման (Վուրղունի «Վագիֆ»), Կաբանիխա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ»)։ Ազիզբե–կովի անվ․ թատրոնում 1930-ին խաղացել է Մուսան, 1952-ին՝ Սանամ (Շիրվանզա– դեի «Նամուս»), 1930-ական թթ․ Սուսան և Դեզդեմոնա՝ Տ․ Աբելյանի, Դևզդեմոնա՝ Վ․ Փափազյանի ընկերակցությամբ, Բաք–վի հայկ․ թատրոնի կոլեկտիվի հետ՝ Սևիլ։ Գրել է հուշեր Ազիզբեկովի անվ․ Մ․ Դ ա վ ու դ ո– վ ա ն Սևիլի դե–րում (Ջ․ Ջաբար– լիի «Սևիլ»)