Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1802-ի մայիսին Բագրևանդի Երեք խորան (Ուչ–քիլիսա) եկեղեցում Դանիեւ Ա Սուր– մառեցուն օծեցին կաթողիկոս՝ այդպի– սով հրաժարվելով ճանաչևլ Դավթին։ Բայց Բայազեաի փաշան Դանիելին հանձ– նեց Գավթի ձեռքը, որը և նրան էջմիած– նում կալանքի աակ պահեց։ Մինչ այդ, ռուս, կառավարությունը, Նազարյանների և ռուսահայ թեմի առաջնորդ Եփրեմ արք–եպիսկոպոսի միջնորդությամբ (նրանք չէին կամենում, որ խախտվեն հայ եկե–ղեցու վաղեմի ավանդույթները և դեմ էիև օտար միջամտություններին եկեղեցու ներքին գործերին) անվավեր համարեց Գավթի ընտրությունը և սատար կանգնեց Դանիելին՝ պահանջելով Երևանի խաևից գահը հանձնել Դանիելիև։ Սակայն ռուս, կառավարության միջամտությունը հօգուտ Դանիելի ապարդյուն անցավ, ավելին, շահի կարգադրությամբ Դանիելը աքսոր–վեց Մարաղա։ Միայն 1807-ին ռուս– պարսկ․ պատերազմի ժամանակ, պարսկ․ կառավարությունը, տեսնելով հայերի ան–սքող համակրանքը հանդեպ Ռուսաս–տանը և շուրջ 10 հզ․ հայերի գաղթը Ռուս, կայսրությաև սահմանները, փոխեց իր քաղաքականության ընթացքը Էջմիածնի նկատմամբ՝ գահին բազմեցրեց Դանիե– լին, հուսալով, որ այդպիսով կշահի հայ ժողովրդի համակրանքը և Դանիելի մի–ջոցով Երևանի խանություն կվերադարձնի գաղթած ընտանիքներին։ Սակայն այդ հույսերը չարդարացան։ Դ –Դ․ վ․ պատ–մագրության մեջ համարվել է երկու կողմ–նորոշումների՝ ռուս․ (Դանիել) և պարսկ․ (Դավիթ) պայքար։ Դ–Դ․ վ․ մեծապես հե– ղինակազրկեց հայ եկեղեցին և պատրվակ ծառայեց պարսկ․ իշխանություններին՝ մի–ջամտելու նրա ներքին գործերին։ Վ․ Դիչոյան

ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՅԻ (Ղորղանյան) (ծն․ թ․ անհտ․–31․10․1817, էջմիածին), Ամե–նայն Տայոց կաթողիկոս (1801 –1807)։ 1800–ին ուղարկվել է Կ․ Պոլիս որպես հրավիրակ նորընտիր կաթողիկոս Դանիեւ Ա Սուրմաոեցու։ Ընտրվել է Կ․ Պոլսի հայոց պատրիարք, սակայն հրաժարվել է և վերադարձել Էջմիածիև։ Տովսեվւ Ար– ղությանի մահից (1801) հետո օծվել է կաթողիկոս (1802-ի ապրիլի 28)։ 1807-ին պարսկ․ կառավարության ստիպմամբ Դ․ հրաժարվել է գահից։ Դանիել Սուրմառե– ցու մահից հետո փորձել է վերագրավել այն, բայց հաջողություն չի ունեցել։

ԴԱՎԻԹ ԵՎ ՒԱՆԴՈՒԹ», «Սասնա ծռեր» Ժողովրդական վեպի Դավթի ճյուղի մի հատվածը, որն ընդգրկում է Դավթի ամուս–նության, Փոքր Մհերի ծննդի, Դավթի մահ–վան հետ կապված միջադեպերը։ Տաջոր– դում է Մ սրա Մելիքի դեմ Դավթի տարած հաղթանակին։ Վեպի հայտնի պատումնե–րի մի մասը վերջանում է այդ ևաղթանա– կով, այսինքն՝ դրանք չունեն «Դավիթ և Խաևդութ» հատվածը։ Տիմնականում դա Դավթի ճյուղի բաղկացուցիչ, պարտա–դիր, միջադեպերով հարուստ հատվածնե–րից է։ (Տես նաև <Սասոննցի Դւսվքւթ>)։

ԴԱՎԻԹ ԾԱՐԵՅԻ (ծև․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի 40–50-ակաև թվականների գյուղացիական շարժման գաղափարախոս։ Ծնվել է Գառնիում։ Տետագայում բնակու–թյուն է հաստատել Խաչեն գավառի Ծար գյուղում։ Եղել է ջրաղացպան։ Դ․ Ծ․ գյու–ղացիներին հավատացրել Է, որ ինքն ի վերուստ օժտված է բուժելու շնորևքով։ Տարբեր գավառներից Դ․ Ծ–ու մոտ բուժ–վելու ևն եկել մարդիկ և լսել աղանդա–վորական բնույթի քարոզներ, որտեղ դըր– սևորվել է շահագործողների դեմ ժողո– վըրդական զանգվածների դժգոհությունն ու ատելությունը։ Բողոքելով մոնղոլ նվա–ճողների և տեղական իշխանների ու հոգե– վորականության ճնշման դեմ՝ Դ․ Ծ․ դրա–նից ազատվելու միջոց է համարել հայկ․ պետականության վերականգնումը։ Նա հայտարարել է, թե ինքը Արշակունիների տոհմից է և իր որդիներից մեկը պետք է դառնա Տայոց թագավոր, մյուսը՝ կաթո–ղիկոս։ Դ․ Ծ–ու քարոզներից անհանգըս– տացած՝ հայ հոգևորականությունը հա–լածանք է սկսել նրա դեմ։ Թեև ժողովուր–դը նրան պաշտպանել է «սրովք և բրովք», բայց, ի վերջո, հոգևորականներին ևա– ջողվել է չեզոքացնել Դ․ Ծ–ուն և վերա–դարձնել Գառնի։ Գբկ․ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Ս․ Պողոսյան

ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ (ծն․ թ․ անհտ․– 1000), Տայքի և Կղարջքի Բագրատունի իշխան։ Բյուզանդիայի Վասիլ II կայսրը, ի ևատուցում Վարդաս Սկլերոսի ապստամ–բության ճնշման ժամանակ Դ․ Կ–ի ցու–ցաբերած օգնության, 979-ին նրան շնոր–հել է Կարին, Բասեն, Մարդաղի, Տարք, Ապահունիք գավառները։ Կայսրության դեմ Վարդաս Փոկասի ապստամբությանը Տայքի զորայինների մասնակցությունը պատրվակ դարձնելով՝ Վասիլ II 989–ին հարկադրել է Դ․ Կ–ին ստորագրելու «կտակ», որով վերջինիս տիրույթներն իր մահից ևետո անցնելու էին Բյուզան–դիային։ Դ․ Կ․ հատել է սեփական դրամ, համագործակցել հայոց և վրաց թագա–վորներին, որոնք 998–ին նրա օգնությամբ Ծումբի ճակատամարտում հաղթել են Տայաստան ներխուժած Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին։ Դ․ Կ–ի մահ–վան ժամանակ Վասիլ II ժամանել է Տայք՝ իրագործելու նրա կտակը։ Դ․ Կ–ի պատվերով արաբերենից հայերենի է թարգմանվել «Պղնձե քաղաքի պատմու–թյունը»։ Տես նաև Տայքի կյուրապաղա–տություն ։ Գրկ․ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ 1885։

ԴԱՎԻԹ–ՄՐձՈ (Մ և զ ր ե), գյուղ Արև– մըտյան Տայաստանում, Դիարբեքիրի վի–լայեթի Բալու գավառում, համանուն քա–ղաքից 12 կմ արևմուտք, ձորակի մեջ։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անաս–նապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Թո– րոս) և վարժարան։ Բնակիչները տեղա–հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա–նակ։

ԴԱՎԻԹ ՇԻՆԱՐԱՐ (1073-1125), Վրաց թագավոր 1089-ից։ Վրաց Բագրատունի– ների դինաստիայից։ Օգտագործելով սել–ջուկյան պետության քայքայումն ու խա–չակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մահմեդական ամիրայություննե–րի (Գանձակի, Կարսի) դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104-ին իր տիրույթներին է միացրել Կախեթը և Էրեթին։ 1121-ին Դիդգորի ճակատամար–տում պարտության է մատնել սելջուկ– թուրք․ ամիրայությունների միացյալ զոր–քին։ 1122-ին ազատագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123-ին ստեղծել է ամիրսպասալարի (զորքերի գլխավոր հրամանատար) պաշտոնը։ Տենվելով քա–ղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դ․ Շ․ հաղթահարել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավեր–ված շրջանների վերաշինությամբ, հետե– վել գիտության զարգացմանը, որի հա–մար կոչվել է «Շինարար»։ Վրաց․ հողերի հետ մեկտևղ, սելջուկներից ազատագրվել են նաև մի շարք հայկ․ շրջաններ՝ նախկին Լոռու թագավորության մայրաքաղաք Լո–ռին (1118) իր շրջակայքով և այլ բնակա–վայրեր։ 1120-ին Դ․ Շ․ արշավել է Ար՜ շարուևիք և Թուխարք, գրավել Ուղտի– քը (Տայքում)։ 1122– 23-ին ազատագրվել են Լոռու թագավորության արլ․ գավառնե–րը (Կայան, Գագ, Մահկանաբերդ, Նոր Բերդ, Տերունական, Խալնճաքար)։ Դ․ Շ–ի ռազմ, հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123-ին Անիի ավագանին քաղաքը հանձ–նել է Դ․ Շ–ին (1126-ին այն վերադարձվել է Շադդադյաններին)։ Բազմաթիվ հայեր գաղթել են Տյուսիսային Տայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալ–ները, հատկապես Զաքարյանները (որոնց այդ ժամանակ պատկանում էր Խոժոռնին), Դսեղի Մամիկոնյանները, Մահկանաբեր– դի Արծրունիները իրենց զորամասերով միացել են վրաց․ բանակին։ Դ․ Շ․ ձգտել է հարթել հայ–վրաց․ կրոնական տարա–ձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բևակչությանը։ Դ․ Շ–ի անձ–նական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական Տովհաննես Սար–կավագը։ Գրկ․ Մանանղյան Հ․, Քննական տե–սություն հայ ժողովրդի պատմության, հ․ 3, Ե․, 1952։ Ե ր և մ յ ա ն Ս․, Լիպարիտ զորա–վարի հաջորդները և Գանիշմանյան տոհմի ծագման խնդիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1947, Jsfe 8։ История Грузии, т․ 1, Тб․, 1962․

ԴԱՎԻԹ ՍԱԼԱՁՈՐՅԻ (Որբիկ, ծն․ և մահ․ թթ․ աևհտ․, XVII դ․), հայ տաղասաց։ Ծնվել է Կարնո գավառի Սալաձոր գյու–ղում, որից և Սալաձորցի անունը։ Կոչվել է նաև Որբիկ։ Եղել է հոգևորակաև։ Տայտ– նի է նրա «Գովասանք ծաղկանց» տաղը, որը բնության զարթոնքի գովերգն Է։ Երկ․ Գովասանք ծաղկանց, Ընտիր Էջեր հայ գրականության, Ե․, 1946։ Գրկ․ Սրվանձտյան Գ․, Համով–հո– տով, ԿՊ, 1884, Էջ 278-85։

ԴԱՎԻԹ ՍԱՀԱՌՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Տայաստանի բյուգանդական մա–սի կառավարիչ 635–638-ին։ Դ․ Ս․ ամ–բաստանվել է կայսեր դեմ դավադրության մեջ․ Մժեժ Գնունի կառավարիչը կալանա–վորել է նրան և ուղարկել Բյուզանդիայի արքունիք։ Դ․ Ս․ ճանապարհին կարողա–ցել է ազատվել կալանքից և, զորքը իր կողմը գրավելով, սպանել է Մժեժ Գնու– նուն ու նրա կողմնակիցներին։ Դ․ Ս․