Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լում ն Լոնդոնում։ Ստեղծել է ևան հայկ․ պատմական թեմաներով նկարներ։ Գ–ի գործերին բնորոշ է ոճավորումն ու գու– նագեղությունը։ Շ․ Խաչատրյան

ԴԱՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ աղ ջիկների երկրորդական, կըր– թակւսն հաստատություն։ Տիմնվել է 1939-ին, Բեյրութում, Լ․ Տակոբյանի նվի–րատվությամբ՝ ի հիշատակ իր քրոջ Դա– րուհու։ Առաջնորդվում է լիբանանյան պետ․ բակալորիայի ծրագրով՝ տեղ հատ–կացնելով նաև հայագիտական առար–կաներին։ Ավանդվում է հայերեն, արաբ․, ֆրանս․, անգլ․, պատմություն, աշխարհա–գրություն, ճշգրիտ գիտություններ։ Ուս–ման տնողությունը 6 տարի է։ 4–6-րդ դասարաններն ուևեն 2 բաժին, ա․ գի–տական, որտեղ աշակերտները պատրաստ–վում են բակալորիայի քննություններին ն դպրոցն ավարտելուց հետո կարող են հաճախել համալսարան, բ․ արվեստի, որ–տեղ լեզուների հետ միասին դասավանդ–վում են առտնին գիտելիքներ։ Ավարտող–ները կարող են աշխատել առնտրական հիմնարկություններում կամ հաճախել առնտրական բարձրագույն ուս․ հաստա–տություններ։ Ենթարկվում է ՏԲԸ միու–թյանը։ 1972–73 ուս․ տարում ունեցել է 294 աշակերտուհի, 30 ուսուցիչ։ Շրջանա–վարտներից 103-ը համալսարան է ավար–տել, 20-ը ստացել մագիստրոսի կոչում, 40-ը աշխատում է մանկավարժական բնա–գավառում։ Նշանավոր տնօրեններից են եղել Ա․ Թոփչյանը, Ս․ Ապտալյանը (Վահե– Վաևյան), Զ․ Մելքոնյանը, Ս․ Պետիկյա– նը։ Ամեն տարի վերապատրաստման նպա–տակով Սովետական Տայաստան են գա–լիս նրա ուսուցիչներից։ Ս․ Պեաիկյան

ԴԱՐՈՒՅՆՔ, Գարոյնք, Դարա–նի ց բերդ, ամրոց Այրարատի Կո– գովիտ գավառում։ Մինչն V դ․ սկզբները պատկանել է Արշակունիներին, եղեւ է արքունի գանձարան ն ապաստարան։ Առաջին անգամ հիշատակում է Փավստոս Բուզանդը մազքութների արշավանքի կա–պակցությամբ, երբ Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը ն կաթողիկոս Վրթա– նեսը ապաստանեւ են այդտեղ։ Արշակ P-ի գերությունից հետո Դ․ ևրկար ժամա–նակ դիմադրել է պարսից Շապուհ 11-ի զորքերին, մինչն որ նրան տիրացել է Պապ թագավորը։ Երբ ընկան հայ Արշա– կունիները (428), Դ․ գրավեցին պարսիկ–ները։ VII դ․ Դ․ դարձել է Բագրատունինե– րի նստավայրը ն տոհմական գերեզմա–նոցը։ Նաև ևպիսկոպոսանիստ էր, նշա–նավոր վաճառատեղի։ Եկեղեցին (Ամե–նափրկիչ) կառուցել է Աշոտ Պատրիկ Բագրատունին։ VII դ․ երկրորդ կեսին Դ–ին տիրացան արաբները։ Դ․ կարնոր դեր է խաղացել 774–775-ին, հակաարա– բական ժող․ ապստամբության ժամանակ։ Բագրատունիների թագավորության օրոք Դ․ նրա կազմում էր։ X դ․ սկզբին Դ․ գրավեց Վասպուրականի Գագիկ Արծրու» նի թագավորը, 1070-ին նվաճեցին սել– ջուկ–թուրքերը, XII դ․՝ մոնղոլները։ Դ–ի բերդը վերջին անգամ հիշատակում է Թովմա Մեծոփեցին (XV դ․)։ XVI դ․ վեր–ջերից (թուրքերի տիրապետության տակ) Դ․ հայտնի է Բայազետ անունով։ Գրկ ․ Փավստոս Բ ու գանդ, Պատ–մություն Տայոց, Ե․, 1968։ Ա լ ի շ ա ն Ղ․, Այրաբաա, Վնւո․, 1890։ ԴԱ8ԻՏ (<լատ․ dacia–դացիա), մագ–մատիկ ապար, գրանոդիորիտի և քվարցա– յին դիորիտի Էֆուզիվ նմանակը։ Կազմ–ված է նրբահատիկ կամ ապակե հիմնա–կան զանգվածից ն պլագիոկլազի, քվար– ցի պորֆիրային անջատումներից։ Արտա–վիժել են հրաբուխներից պալեոզոյում (Ուրալ), մեզոզոյում, կայնոզոյում (Կով– կաս ևն)։ Տայտնի է նաև Կամչատկայի ժամանակակից լավաներում։ ՏՍՍՏ–ում տարածված է Արագածի, Զանգեզուրի, այլ վայրերի լավային ևոսքերում։

ԴԱՈՒԳԱՎԱ, Արևմտյան Դվինա գետի անվանումը Լատվիական ՍՍՏ սահման–ներում։

ԴԱՈՒԳԱՎՊԻԼՍ, քաղաք Լատվիական ՍՍՏ–ում։ 110 հզ․ բն․ (1975)։ Երկաթու–ղային ն ավտոխճուղային հանգույց Է, նավահանգիստ Դաուգավա գետի ափին։

ԴԱՈՒԳԵ Պավել Գեորգինիչ (կուսակցա–կան ծածկանունը՝ Պիկ) (1869–1946), հե–ղափոխական գործիչ, ՍՍՏՄ–ում ստոմա–տոլոգիայի հիմնադիրներից։ ՍՄԿԿ ան–դամ 1903-ից։ 1897-ին ավարտել է Մոսկ–վայի ատամնաբուժական դպրոցը, սովորևլ Բեռլինի ատամնաբուժական ինստ–ում։ 1904-ին արտասահմանում ծանոթացել է Վ․ Ի․ Լենինի հետ։ Թղթակցել է բոլշնիկ– յան «Բորբա» («Борьба», 1905), «Սվե– տոչ» («Светоч», 1906) թերթերին։ Լա–տիշերենի է թարգմանել Ֆ․ Էնգելսի աշ–խատություններից։ 1917-ին Մոսկվայում մասնակցել է սովետական իշխանության համար մղվող պայքարին։ 1918–28-ին աշխատել է ՌՍՖՍՏ առողջապահության ժողկոմատում։ Դ–ի նախաձեռնությամբ Մոսկվայում ստեղծվել է պետ․ գիտագործ–նական ատամնաբուժության ինստ–ը։ Դ․ Վաշինգտոնի միջազգային ատամնաբու–ժական ակադեմիայի (1929-ից) ն Վիեն– նայի ատամնաբուժական ընկերության (1931-ից) պատվավոր անդամ էր։ Գրևլ է աշխատություննևր՝ նվիրված Լատվիայի հեղափոխական շարժումների պատմու–թյանը, ինչպես նաև ստոմատոլոգիայիև։

ԴԱՈՒԳՈՒՎԵՏԻՍ Բորիս Ֆրանցնիչ (1885– 1949), լիտվական սովետական ռեժիսոր, դերասան, դրամատուրգ։ ՍՍՏՄ ժող․ ար–տիստ (1948)։ Բեմադրել է Շեքսպիրի «Օթելլո» (1924), Շիլլերի «Ավազակներ» (1928), Չեխովի «Բալենու այգին» (1937)։ 1944–49–ին՝ Լիտվ․ ՍՍՏ Դրամայի թատ–րոնի (Վիլնյուս) ռեժիսորը, լիտվական նոր թատրոնի ստեղծողներից։ Բեմադրել է Գորկու «Թշնամիներ»-ը (1947), «Եգոր Բուլըչովը ն ուրիշները» (1948), Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»-ը (1947)։ Ար–ժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1947)։

ԴԱՈԻԴ Մուհամմեդ (ծն․ 1908), Աֆղանըս– տանի քաղաքական գործիչ։ Եղել է պրե– միեր–մինիստր (1953–63), վարել երկրի տնտեսության պլանային զարգացման քա–ղաքականություն։ Տանրապետական կար–գեր հաստատվելուց (1973-ի հուլիսի 17) հետո հռչակվել է պետության գլուխ և վարում է պրեմիեր–մինիստրի, արտաքին գործերի մինիստրի ու ազգային պաշտ–պանության մինիստրի պաշտոնները։ Դ–ի կառավարությունը հանդես է գալիս հօգուտ չմիանալու, չեզոքության, բոլոր ժողո– վուրդների հետ բարեկամության քաղաքա–կանության։ 1956–74-ին բազմիցս այցե–լել է ՍՍՏՄ։

ԴԱՈՒԵՍԻ ՊԼԱՆ, Գերմանիայի համար փորձագետների միջազգային կոմիտեի (նախագահ ամերիկյան բանկիր Չ․ Դաու– ես) մշակած ռեպարացիոն պլան։ Տաս– աատվել է առաջին համաշխարհային պա–տերազմում հաղթող տերությունների՝ 1924-ի օգոստ․ 16-ին Լոնդոնի կոնֆերան–սում։ Դ․ պ․ պետք է ապահովեր Գերմա–նիայի ռեպարացիաների վճարումը հաղ–թող տերություններին, հեշտացներ ամե–րիկյան կապիտալի ներթափանցումը, վե–րականգներ նրա ռազմա–արդ․ պոտեն–ցիալը, որին կարևոր դեր էր հատկաց–վում Սովետական Միության և Եվրոպա– յում հեղափոխական շարժման դեմ պայ–քարում։ Դ․ պ–ով Գերմանիային հատկաց–վեց 200 մլն դոլլար փոխառություն, որի շնորհիվ նա արագորեն վերականգնեց ռազմ, արդյունաբերությունը՝ պատրաստ–վելով սանձազերծևլու երկրորդ համաշ–խարհային պատերազմը։ Գերմ․ մոնոպո–լիաները պայքար ծավալեցին համաշխար–հային շուկայում իրենց մրցողունակու– թյանը խանգարող Դ․ պ–ի դեմ։ Երկյուղ կրելով, որ Գերմանիան միակողմանիորեն չեզյալ կհամարի Դ․ պ․, ԱՄՆ 1929-ին շտապեց Գերմանիայի և ևրա վարկատու–ների համար մշակել նոր համաձայնա–գիր (տես Յունգի ւցչան 1929)։

ԴԱՈԻՍԵԹ Չարլզ (ծն․ 1924), անգլիացի հայագետ։ Լոնդոնի արևելագիտական ն աֆրիկյան ուսմանց բարձրագույն դըպ– րոցի դասախոս։ Զբաղվում է հայ մատե–նագիրների, ձեռագրերի, հայերենի, միջ–նադարյան արվեստի հետազոտությամբ։ Անգլերենի է թարգմանել Մովսես Դասխու– րանցու (Կաղանկատվացու) «Պատմութիւն Աղուանից»-ը և Դավիթ Ալավկա Որդու «Խրատք կաևոնականք»-ը։ Առանձին ուսումնասիրություն է նվիրել քյոթահիա– հայերի արհեստագործությանն ու արվես–տին։ Քննել է Եզնիկ Կողբացու տեղեկու–թյունները քաղդեացի աստղագետների մասին, Կոստանդնուպոլսի պատրիարք Ստեփանոս Ա–ի ընդօրինակած Սաղմոսա–րանի (Օքսֆորդի Բոդլեյան թանգարան) հիշատակարանը։ Կատարել է հայերեն տէր, տիկին, տիեզերք, նիւթ, հիւթ բառե–րի ստուգաբանական, հայկ․ մանրանկար–ների ու զարդարվեստի նմուշների (Բրի–տանական թանգարանի 1652-ի Տայսմա– վուրքը, Լիսաբոնում պահվող 1687-ի ոս–կյա տապանակը) ուսումնասիրություններ։ Տրատարակել է գրախոսական ՏՍՍՏ ատ–լասի (1961) մասին։ 1962-ի աշնանը եղել է Տայաստանում, ուսումնասիրել Մատե–նադարանի ձեռագրերը։ Երկ․ The History of the Caucasian Albanians by Movses Dasxuranci; translated by C․ J․ F․ Dowsett, London, 1961; Kiitahya tiles and pottery from the Armenian cathedral of St․ James Jerusalem, Oxford, 1972․ Գ․ Արգարյան ԴԱՓ, դահիրա, հարվածային երա– ժըշտական գործիք։ Կազմված է փայտյա կլոր շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձնե– րով ու անուններով կիրառվել ն կիրառ–վում է թե՛ Արնելքի, թե՛ Արնմուտյշի ժո