Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ջրթափ շրջանակների, չափանոթների, ավառմաա ծախսաչափսերի, երբեմն նաև հաշվարկային բանաձների միջոցով։ Գա–զի Դ․ սովորաբար չափվում է մ3/օր միա–վորով, անեմոմեարերի, աաղօղակավոր չափիչների ն այլ սարքերի միջոցով։ ԴԵ ԲԻՏ ՈՐ ԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, տնտեսական փոխհարաբերությունների հետևաևքով իրավական կամ ֆիզիկական անձից ձեռ–նարկությանը, կազմակերպությանը կամ հիմնարկությանը հասնող պարտքերի գու–մար։

ԴԵԲՅՈՒՍԻ (Debussy) Կլոդ Աշիլ [22․8․ 1862, Սեն–ժերմեն–ան–Լե (Փարիզի մոտ)– 25․3․1918, Փարիզ], ֆրանսիացի կոմպո–զիտոր, դաշնակահար, դիրիժոր, քննա–դատ։ 1872– 84-ին սովորել է Փարիզի կոն–սերվատորիայում։ 1884-ին «Անառակ որ–դին» կանտատի համար արժանացել է Տռոմեական մրցանակի և մինչև 1886-ը ապրել Տռոմում։ Վերադառևալով Փարիզ՝ մերձեցել է սիմվոլիստ բանաստեղծնե–րի ն իմպրեսիոնիստ նկարիչների խըմ– բակին։ Տանդես է եկել որպևս դաշնակա–հար ն դիրիժոր իր ստեղծագործություն–ների կատարումով (1913-ին՝ Պևտերբուր– գում և Մոսկվայում), զբաղվել երաժշտա–կան քննադատությամբ։ Դ․ երաժշտական իմպրեսիոնիզմի հիմևադիրը և խոշորա– գույև ներկայացուցիչն է* Գ․ նորոգել և թարմացրել է երաժշտությաև (հատկապես նվագախմբային) երանգապնակը, հըն– չեղության գունեղության նպատակով օգ–տագործել բնական լադեր, պենտատո– նիկա, բազմատոնայնական և ատոևալ տարրեր։ Նրա վրա զգալի ազդեցություև է գործել ֆրանսիական և Արևելքի ժողո– վըրդական արվեստը, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի երաժշտու–թյունը։ Դ․ բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։ Մեծ տեղ է հատկացրել գործիքային ծրագրային երա– ժըշտությանը։ Երկերից ևն՝ «Պելհաս և Մելիզաևդա» օպերան (իմպրեսիոնիստա–կան օպերային արվեստի առաջին և չգե– րազաևցված ևմուշը, ըստ Մ․ Մետերլին– կի, բեմ․ 1902), «Խաղեր» (1912), «Կամ– մա» (1912), «Խաղալիքներով արկղը» (1913) բալետները, «Սուրբ Սեբաստիա– նի մարտիրոսությունը» միստերիան (ըստ Գ․ ՚դ’Անունցիոյի, 1911), «Ֆավնի հետ–կեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրե– լյուդը (ըստ Ս․ Մալարմեի, 1892–94), «Նոկտյուրններ» եռապատկևրը («Ամպեր», «Տոնախմբություններ», «Սիրեններ», 1897–99), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզը (1903–05), «Ի բեր իա» սիմֆոնիկ սյուիտը (1908), դաշնամուրային բազմաթիվ ստեղ–ծագործություններ («Էստամպներ», 1903, «Ուրախության կղզին», 1904,24 պրելյուդ, 1910–13), գործիքային անսամբլներ, 50-ից ավելի երգեր և ռոմանսներ (մի մասը՝ սիմվոլիստնևրի տեքստերով)։ Երկ․ Monsieur Croche․, Antidi–lettante, 8 ed․, P․, 1926; Статьи, рецензии, беседы, М․–Л․, 1964․ Գրկ․ Альшванг А․, Клод Дебюсси, М․–Л․, 1935; Кремлев Ю․, Клод Дебюсси, М․, 1965; Valias L․‘, Claude Debussy et son temps, P․, [1958]․ Ա․ Բուդաղյան

ԴԵԲՅՈՒՏ (ֆրանս․ debut – սկիզբ), 1․ առաջին ելույթը որնէ ասպարևզում․ Կ․ Գեբյուսի Է․ Դեգսւ օրինակ, դերասանի առաջին անգամ հան–դես գալը բեմում կամ տվյալ թատրոնում։ 2․ շախմատի (կամ շաշկիի) սկզբնախաղ (տես Շախմատ, Շաշկի)։

ԴԵԲՈՐԻՆ (Իոֆֆե) Աբրահամ Մոիսեևիչ (1881 – 1963), սովետական փիլիսոփա։ ՍՍՏՄ ԳԱ ակադեմիկոս (1929)։ 1903-ից սոցիալ–դեմոկրատ, 1907–17-ին՝ մենշե– վիկ։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ավարտել է Բեռնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1908)։ 1926–30-ին «Պոդ զնամենեմ մարքսիզմա» («Под знаменем марксизма») ամսագրի պատասխանա–տու խմբագիր։ Քննադատել է մախիզմը և մեխաևիցիզմը, պաշտպանևլ մատերիա– ւիստական դիալեկտիկան։ Դ․ թույլ է տվել տեսական որոշ սխալներ։ 1935-ից աշխատել է ՍՍՏՄ ԳԱ–ում։ 1930–50– ական թթ․ գրել է աշխատություններ նոր ժամանակների սոցիալ–քաղաքական ուս–մունքների և մարքսիստակաև փիլիսո– փայությաև պատմության վերաբերյալ։ Երկ․ Диалектика и естествознание, 4 изд․, М․–Л․, 1930; Ленин и кризис новейшей физики, 2 изд․, Л․, 1930; Карл Маркс и со–временность, М․–Л․, 1933; Социально-по–литические учения нового и новейшего вре–мени, т․ 1, М․, 1958; Философия и политика, М․, 1961․ Է․ Դեգա․ «Օշինդր» (1876, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)

ԴԵԲՐԵՑԵՆ (Debrecen), քաղաք Տունգա– րիայի հյուսիս–արևելքում, Ալֆյոլդ հար–թավայրի հյուսիսայիև մասում։ Տայդու– Բիհար մեդիեի վարչական կենտրոնը, երկաթուղային հանգույց։ 155 հզ․ բն․ (1970)։ ԴԵԳԱ (Degas) Իլեր ժերմեն է դ գ ա ր (19․7․1834, Փարիզ– 27․9․1917, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ և քաևդակագործ։ 1855–56-իև սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստևերի դպրոցում։ 1854–59-իև ապ– րևլ է Իտալիայում, ծանոթացել իտալ․ քվաթրոչենտոյին։ Կրել է ժ․ Օ․ Դ․ Էնգրի ազդեցությունը։ 1870-ական թթ․ հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարաննե–րը, ձիարշավները, վերաստևղծել կա–պիտալիստական քաղաքի մթնոլորտը («Տամաձայնության հրապարակը», մոտ 1875, «Օշինդր», 1876, երկուսն Էլ՝ Իմպ–րեսիոնիզմի թանգարան, Փարիզ), պատ–կերել է կենցաղի և աշխատանքի մարդ–կանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկակաև գեղեցկությունը («Ար– դուկող կանայք», մոտ 1884, Իմպրեսիո–նիզմի թանգարան)։ Դ–ի արվեստին բնո–րոշ է գեղեցկի և սովորակաևի զուգակ–ցումը։ Բազմաթիվ բալետային պատկեր–ների միջոցով հաղորդել է թատրոնի գրավչությունն ու հանդիսավորությունը («Աստղ», պաստել, 1878, Իմպրեսիոնիզմի թանգարան, «Պարի քննություն», պաս–տել, 1880, մասնավոր հավաքածու, Նյու Ցորք)։ Դ–ի 1880–90-ական թթ․ գործերը գուներանգով ավելի հարուստ են («Երկ–նագույն պարուհիներ», պաստել, Պուշկի– նի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկ–վա)։ Դ․ ստեղծել է բազմաթիվ քանդակ–ներ (պարուհիներ, ձիեր, լողացողներ)՝ ձգտելով պլաստիկական արտահայտչա–կանության։ Գրկ․ Русакова Р․, Дега, М․, [1968]․

ԴԵԳԵՅՏԵՐ, Դ և ժ և յ տ և ը (Degeyter) Պիեռ (8․10․1848, Գենտ, Բելգիա – 27․9․ 1932, Սեն–Դընի, Փարիզի մոտ), ֆրան–սիացի կոմպոզիտոր, Միջազգային պրո– լևտարական հիմնի՝ <Ինտերնացիոնաի>, ևրաժշտության հեղինակը։ Ֆրանս, կոմ–կուսի անդամ 1920-ից։ Մասնագիտու–թյամբ կահույքագործ Էր։ Երգել է երգչա–խմբում, ուսումնասիրել ևրաժշտության տեսություն, սովորել նվագել։ Մասնակ–ցել է հեղափոխական շարժմանը։ Եղել է Լիլլի «Բանվորական քնար» երգչախմբա–յին ընկերության խմբավար։ Այդ ընկե–րության համար 1888-ին Է․ Պոտիեի բա–նաստեղծության տեքստով գրել է «Ին–տերնացիոնալ՜ի երաժշտությունը։ Նո–տաները տպվել են Դ․ ազգանունով առանց անունի։ Օգտվելով դրանից՝ աջ սոցիա–լիստներն ստիպել են Դ–ի եղբորը՝ Ադոլ– ֆին, վիճարկել երգի հեղինակային իրա–վունքը։ Երկար դատավարությունից հետո, 1922-ին, բարձրագույն վճռաբեկ ատյանը Պիեռ Դ՜ին հեղինակ է ճանաչել։ Նրա մյուս երգերից են՝ «Կոմունար» (տեքստը՝ Է․ Պոտիեի), «Տառաջ, բանվոր դասակարգ», «Մուրճ և մաևգաղ», «Ռուսական հեղա–փոխության հաղթարշավը» (Դ–ի տեքս–տով)։ 1928-ին հյուրընկալվել է ՍՍՏՄ–ում։ 1962-ին Մոսկվայում հրատարակվել Է