Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Դ–ի երգերի ժողովածուն (մշակումը՝ Վ․ Ա․ Բելովի)։

ԴԵԳԻՔ, գավառ Մեծ Տայքի Չորրորդ Տայք նահանգում, Եփրաա գետի և Չմշկա– ծագի միջև։ Ըստ VII դ․ «Աշխարհացոյց»-ի, Դ–ում էին Կռնի, Քրվիկ և Սոկ բերդերը։

ԴԵԳՐԱԴԱՑԻԱ ՀՈՂԵՐԻ (<լատ․ degra- datio, բառացի՝ նվազում), պրոցես, որը հանգեցնում է հողում կուտակված օր–գանական նյութերի, փոխանակային հո– ղալկալի կատիոնների և տղմային ֆրակ–ցիայի մասնակի կորստին, այսինքն՝ հողի հատկությունների վատացման և բերրիության անկման։ Առաջանում է բնա–կան ճանապարհով և ագրոտեխ․ միջոցա–ռումների սխալ կիրառման հետևանքով։ Բևակաև ճանապարհով Դ․ հ․ տկղի է ունե–նում, երբ անտառը նվաճում է տափաստա–նը, սնահողերը քայքայվում և վերածվում եև անտառային հողերի։ Նմաև երնույթ նկատվում է նաև աևտառային հողերի պոդզոլացման պրոցեսում։ Ռ․ էդիչյան

ԴԵԴԵԿԻՆԴ (Dedekind) Ռիխարդ Ցուլիուս Վիլհելմ (1831 – 1916), գերմանացի մաթե–մատիկոս, Բեռլինի ԳԱ անդամ (1880)։ Աշխատանքները վերաբերում են թվերի հանրահաշվական տեսությանը։ Ստեղծեւ է ժամանակակից հանրահաշվի մի շարք ընդհանուր ըմբռնումներ։ Դ․ հայտնի է նաև որպես իրական թվերի տեսության խիստ հիմնավորման առաջին համակար–գերից մեկի հեղինակ։

ԴԵԴԵԿԻՆԴՅԱՆ ՀԱՏՈՒՅԹ, իրական թվե–րը ներկայացնելու եղանակ (առաջար– կել է գերմանացի մաթեմատիկոս Ռ․ Դե– դեկինդը, 1872-ին)։ Սահմանվում է որպես ռացիոնալ թվերի բազմության տրոհում միմյանց հետ չհատվող At և A2 դասերի այևպես, որ Ai դասի բոլոր թվերը փոքր լինեն A2 դասի բոլոր թվերից։ Եթև Ai դասում չկա ամեևամևծ թիվ, իսկ ճշ–ում՝ ամենափոքր, ապա հատույթը որոշում է իռացիոնալ թիվ։ Դ․ հ–ի միջոցով իռա–ցիոնալ թվերի բազմությունը ոչ միայն սահմանվում, այլև միաժամանակ կար–գավորվում Է։ Թվային առանցքի վրա Դ․ հ–ի սխեմատիկ երկրաչափական մեկնա–բանությունը հանգեցնում է թվային առանցքի լրիվության (կամ անընդհա–տության) գաղափարին։

ԴԵԴԵՐԿՈՅ, գյուղ ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտ–րոնից 13 կմ արնելք։ Բնակչությունը՝ ռուսներ, հայեր, չերքեզներ։ Տիմնակա– նում աշխատում են Տուապսեի ձեռնար–կություններում։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է ծխախոտագործությամբ և պտղա–բուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո։ Տիմնադրել են Չարշամ– բայից եկած հայերը, 1897-ին։

ԴԵԴԵՐՈՆ [անվանումը ծագել է գերմանե–րեն DDR (Գերմանական Դեմոկրատա–կան Տանրապետություն) հապավումից], ԳԴՏ–ում արտադրվող կապրոնի առևտը– րական անվանումը։

ԴԵԴԵՕՂԼՈՒ (Դեդեօղլյան) Տիմոֆեյ Վլա–դիմիրի (ծն․ 4․3․1898, Թիֆլիս), գվար–դիայի գեներալ–մայոր (1942)։ ՍՄԿԿ ան–դամ 1921-ից։ 1922-ին ավարտել է Կարմիր հրամանատարների դպրոցը (հարկով), 1940-ին՝ Նովոչերկասկի բարձրագույն հե–ծելազորային, 1942-ին՝ Կ․ Վորոշիլովի անվ․ բարձրագույն ռազմ, ակադեմիայի (Ուֆա) դասընթացները։ 1918–20-ի քա–ղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Դենիկինի, Վրտնգելի, սպիտակ լեհերի դեմ։ Ծառայել է Ի․ Ցակիրի 45-րդ դիվիզիայում, ապա՝ Գ․ Կոտովսկու բրի–գադում։ 1939-ին մասնակցել է Արևմտյաև Ուկրաինայի և Բելոռուսիայի, 1940-ին՝ Բեսարաբիայի ազատագրմանը։ Տայրենա–կան մեծ պատերազմի ժամանակ մարտըն– չել է Տարավ–Արնմտյան, Կենտրոնական, Տարավային և Առաջիև բելոռուսակաև ռազմաճակատներում։ Եղել է հեծյալ դի–վիզիայի հրամանատար, հեծյալ կորպու–սի հրամանատարի տեղակալ։ Ետպատե–րազմյան տարիներին ծառայել է Օդեսա– յի ռազմ, օկրուգում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Տայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրո–շի, Կարմիր աստղի շքանշաններով։

ԴԵԴՈՒԿՑԻԱ (<լատ․ deductio – բխե–ցում), մտահանգման (կշռադատության) տեսակներից, լայն իմաստով՝ հետազո–տության մեթոդներից մեկը։ Դ․ ավանդա–բար սահմանւխլ Է, ներկայումս էլ ևրբևմն սահմանվում է իբրև այնպիսի մտահան–գում, որով ընդևանուր նախադրյալներից կատարվում է մասնավոր եզրակացու–թյուն, ն այդ առումով այն հակադրվում է ինդուկցիային։ Բայց այս սահմանումը ճշգրտման կարիք ունի, քանի որ անվերա–պահորեն դեդուկտիվ համարվող մտա–հանգումների որոշ տեսակներ այդպիսի հատկանիշ չունեն (օրինակ, սխլոգիզմի երրորդ ֆիգուրը)։ Ուստի, Դ․ ասելով ներկայումս ավելի հաճախ հասկացվում է անալիտիկ բնույթի կշռադատությունը, որտեղ եզրակացությունն ստացվում է միայն որպես նախադրյալներում ոչ բա–ցահայտ ձևով պարուևակվող ինֆորմա–ցիայի բացահայտում–առանձնացում՝ որո–շակի տրամաբանական միջոցներով, այն Է՝ արտածման կանոններով։ Դրանով պայմանավորված՝ Դ–ի մեջ եզրակացու–թյունը միշտ լինում է հավաստի (եթե նախադրյալները հավաստի են)։ Այդպես ըմբռնված Դ․ հակադրվում է սկզբունքո–րեն միայն հավանակաև եզրակացություն տվող մտահանգումներին (ոչ լրիվ ին–դուկցիա, անալոգիա և այլև, իսկ լրիվ ինդուկցիան դիտվում է որպես Դ․)։ Դ–ի տեսությունը տրամաբանության հիմ–նական բովանդակությունն Է, նույնիսկ երբեմն նույնացվում է ընդհանրապես ձնական տրամաբանությանը։ Ելնելով նրանից, որ Դ․ որպես հետազոտության մեթոդ «նոր բան» չի տալիս, որոշ տրամա–բաններ (Ֆ․ Բեկոն, Զ․ Ս․ Միլ) այն հա–մարել են կշռադատության ոչ լիարժեք, գիտության համար առանձին նշանակու–թյուն չունեցող եղանակ, իսկ իսկական գիտելիք, ըստ նրանց, տալիս է միայն ինդուկցիան։ Ուրիշները (Գ․ Վ․ Լայբնից), ընդհակառակը, գերապատվությունը տվել են Դ–ին՝ գտնելով, որ այն տալիս է ան–հրաժեշտաբար հավաստի եզրակացու–թյունը և «ճշմարիտ է բոլոր հնարավոր աշխարհներում», մինչդեռ ինդուկցիան (ոչ լրիվ) տալիս է միայն հավանական կամ պատահականորեն հավաստի եզրակա–ցություն։ Սակայն, ինչպես նշել է Ֆ․ Էն– գելսը, գիտական իմացության ընդհա–նուր համակարգում Դ–ի կամ ինդուկցիա–յի առաջնության բուն հարցադոումը ճիշտ չէ․ դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ու կարնոր դերը գիտության զար–գացման մեջ, ընդ որում դրանք հանդես են գալիս իրար հետ սերտ կապված։ Դ․ աքսիոմատիկ տեսության կառուցման տրամաբանական հիմքն Է։ Դ–ի տեսու–թյան մշակման գործում մեծ ավանդ են մուծել Արիստոտելն իր սիլլոգիստիկա– յով, ստոիկները, նոր ժամանակներում՝ Գ․ Վ․ Լայբնիցը, Ջ․ Բուլը, Պ․ Ա․ Պոթեց– կին, Չ․ Պիրսը, Զ․ Պեանոն, Վ․ Ֆրեզեն, Բ․ Ռասելը, սովետական հեղինակներից՝ Պ․ Ա․ Նովիկովը, Ա․ Ա․ Մարկովը, Ն․ Ա․ Շանինը։ Վ․ Բաղդասարյան ԴԵՏէ․․․ (ֆրանս des․․․, des․․․), նախա–ծանց․ նշանակում է ոչնչացում, հեռացում, բացակայություն (օրինակ, դեզոդորա– ցիա) կամ աղավաղում (օրինակ, դեզուր– բանիզմ)։

ԴԵԶԱԴԻՐ, խոտը դիզելու գյուղատնտեսա–կան մեքենա։ Լինում են շրջվող, կռունկային, պնևմատիկ և կոմբինացված։ Շրջվող Դ․ ունի մատնահարթակաձև աշխատանքային օր–գան, որը բեռնած խոտը բարձրացնելով՝ շրջվում է ն այն թողնում դեզի վրա։ Կռուն–կային Դ․ ունի վերամբարձ մեքենաների կառուցվածք և գրեյֆերային ճանկեր։ Պնևմատիկ Դ․ աշխատում է օդի ծծման հոսքի միջոցով և ունի օդափոխիչներ ու խողովակաշար։ ԴԵձԱՄԻՆԱՑՈՒՄ (դեզ․․․ ն ամիններ), ապամինացում, օրգանական միա–ցությունից ամինախմբի (NH2) պոկում։ Դ–ման դեպքում ամինախումբը փոխարին–վում է այլ խմբերով (օրինակ, H, OH, OR, հալոգեն) կամ առաջանում է կրկնակի կապ։ Առաջնային ամինների Դ․ տեղի է ունենում ազոտային թթվի (HN02) ազ–դեցությամբ, այս դեպքում ալիֆատիկ շարքի առաջնային ամիններից առաջա–նում են սպիրտներ և օլեֆիններ։ Ցիկլա–վոր ալիֆատիկ ամինների Դ․ ուղեկցվում է օղակի մեծացմամբ կամ փոքրացմամբ։ Արոմատիկ ամիններն ազոտային թթվի ազդեցությամբ (հանքային խիտ թթուների ներկայությամբ) տալիս են դիազոնիումի աղեր։ Որոշ ֆերմենտներ և բակտերիա– ևեր դեզամինացնում են ամինաթթունե–րը՝ անջատելով ամոնիակ։ Դ․ կարևոր դեր է խաղում կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների կենսագործունեու–թյան պրոցեսներում։

ԴԵՋԱՐԳ (Desargues) ժերար (1593– 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Պրո– յեկտիվ և գծագրական երկրաչափության հիմնադիր։ Եղել է զինվորական ինժեներ։