կամ առարկաները անսամբլում տեսողա– կանորեն միավորելու միջոց է։
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԱՐՎԵՍՏ (<լաւո․ decoro– զարդարում եմ), պլաստիկ արվեստների բնագավառ, որը, ինչպես ճարտարապե–տությունն ու դիզայնը, ծառայում է միջա–վայրի գեղարվեստական ձևավորմանը, հարստացնում նրա գեղագիտական ու գաղափարա–կերպարային Էությունը։ Ընդ–գրկում է ճարտ․ հետ անմիջականորեն կապված մոնումենտաւ–դեկորատիվ ար–վեստը (ճարտ․ դեկոր, որմնապատկերներ, ևարթաքանդակներ, արձաններ, վիտրաժ– ներ, խճանկարներ՝ կառույցների ճակատի և ինտերիերի համար, ինչպևս և պար– տեզապուրակային քանդակներ), դեկո– րատիվ–կիրառական արվեստը և ձևա–վորման արվեստը (տոնակատարություն–ների, թանգարանների ու ցուցահանդես–ների, ցուցափեղկերի գեղարվեստական ձևավորում)։ Դ․ ա–ի ստեղծագործությունը (ի տարբերություն հաստոցայինի), որ–պես հիմնական կոմպոզիցիայի (ևրապա– րակի, փողոցի, զբոսայգու, շենքի, ինչպես և իևտևրիերի, զգեստի ևն) տարր կամ մանրամասն, Էական դեր է խաղում ան–սամբլի ծավալա–տարածական կերպարի կազմակերպման մեջ։
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ, տարբեր ընտա–նիքների մշակովի և վայրի բույսերի խումբ։ Աճեցվում են քաղաքների և այլ բնակավայ–րերի կանաչապատման, այգիների, պու–րակների ձևավորման, հասարակական և բնակելի շենքերը զարդարելու համար։ Աչքի են ընկնում ծաղիկների, տերևների, պտուղների բազմերանգությամբ, գեղե–ցիկ ձևով։ Լինում են ծառեր, թփեր, կիսա–թփեր, խոտեր։ Ըստ ցողունի աճման ձևի՝ ուղղաձիգ, մագլցող, հյուսվող, կախվող, փաթաթվող, կառչող։ Ըստ վեգետացիայի տևողության՝ միամյա, երկամյա, բազ–մամյա։ Կան բաց և փակ գրունտի Դ․ բ․։ ՏԱՍՏ–ում բաց գրունտում աճեցվող բույ–սերի մեջ մտնում են միամյա (աղավնիճ, ծխածաղիկ, եղեսպակ ևն), երկամյա (եռա–գույն մանուշակ, տուղտ, զանգակ ևն) և բազմամյա ծաղկաբույսեր (գեորգենի, կաննա, բոցենի, համասփյուռ, ոսկեշիվ ևն), սաղարթավոր ծառեր և թփեր (ակա–ցիա, թեղի, հացենի, թխկի, հասմիկ, եղրևաևի, թխենի, վարդ ևն), փշատևրև բույսեր (սոճի, գիհի, եղևնի, կենսածառ ևն)։ Փակ գրունտի Դ․ բ․ (արմավենիներ,՝ կիտրոն, ֆիկուս, նվիկ, ծոփոր, բեգո–նիաներ, կակտուսներ ևն) ունեն արևա–դարձային և մերձարևադարձային ծագում ն աճեցվում են ջերմատներում կամ սեն–յակներում։ Լ․ Փարսադանյան
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ՖԱԲՐԻ–ԿԱ Երևանի, ՏՍՍՏ թեթև ար–դյունաբերության մինիստրության ձեռ–նարկություն։ Տիմնադրվել է 1940-ին։ 1959-ին տեղակայվել ևն առաջին տասը մեխանիկական գործող մակարդային հաս–տոցները, արտադրվել մահճակալի ծած–կոցներ, սեղանի սփռոցներ։ 1974-ին թո–ղարկվել է թավիշ (18 հզ․ մ), կարպետ (12 հզ․ հատ), գոբելեն (637 հզ․ մ), որը հիմնական արտադրատեսակն է և օգ–տագործվում է կահույքի պաստառապատ–ման համար, ծոպերիզ (620 հզ․ մ) և այլ կտորեղեն (650 հզ․ մ)։ Ֆաբրիկան հա–գեցված է հայրենական և արտասահման–յան նորագույն մեքենաներով ու սարքե–րով։ Թողարկվող արտադրանքի 30%-ը առաքվում է ՍՍՏՄ տարբեր քաղաքներ՝ ԴոնիՌոստով, Կրասնոդար, Նովորոսիյսկ, Օդեսա, Քիշնև, Տաշքենդ։
ԴԵԿՈՐԱՏԻՎ–ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, դե–կորատիվ արվեստի ճյուղ։ Ընդգրկում է ստեղծագործական այն բնագավառները, ուր ստեղծում են գեղարվեստական կևն– ցաղային իրեր (կահույք, գործվածքներ, աշխատանքի գործիքներ, ևրթևևկության միջոցներ, ինչպես և զգևստներ, զարդևր)։ Գիտական գրականության մեջ XIX դ․ 2-րդ կեսից Դ–կ․ ա–ի ստեղծագործու–թյունները դասակարգվում են ըստ գործ–նական նշանակության, ըստ նյութի (մե–տաղ, փայտ, խեցի ևն), ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագոր–ծում, ձուլում, դաջում, դրվագում ևն)։ Այդ դասակարգումը պայմանավորված է Գ–կ․ ա–ի կառուցվածքային տեխնոլոգիա–կան Էությամբ և արտադրությաև ևետ անմիջական կապով (տես Գեղարվեստա–կան արդյունաբերություն)։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծե–լով համատեղ, ինչպես և ճարտարապե–տությունը, Դ–կ․ ա․ պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծ–ման ոլորտին։ Նրա ստեղծագործություն–ները սերտ կապված են տվյալ դարաշըր– ջանի նյութական մշակույթին, կենցա–ղին, տեղական Էթնիկական, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ մասը՝ Գ–կ․ ա–ի գործերն իրենց գեղագիտ․ արժա–նիքներով, կերպարային կառուցվածքով ու բնույթով ներազդում են մարդու հոգե– վիճակի վրա, ընկալվում ճարտարապե–տական– տար ածական միջավայրի, շըր– ջակա առարկաների ու դրանց համալիր–ների (սպասք, կահույք, տարազ, ոսկեր–չական իրեր) փոխադարձ կապով։ Առար–կայի արխիտեկտոնիկան, որ պայմանա–վորված է նրա կիրառման բնույթով, նյու–թի կոնստրուկտիվ հնարավորություննե–րով ու պլաստիկ ևատկություններով, հա–ճախ հիմնական դեր է խաղում կոմպոզի–ցիայում։ Երբեմն Դ–կ․ ա–ում նյութի գե–ղեցկությունը, համամասնությունը, ռիթ–մական կառուցվածքը ստեղծագործու–թյան հուզական կերպարային բովանդա–կության մարմնավորման եզակի միջոց–ներ են (օրինակ, մևտաղյա, խեցե կամ ապակե իրերը, որոնք նկարազարդ չևն)։ Իրի դեկորը (զարդը) նույնպես Էական դեր է խաղում կերպարային կառուցված–քում։ Շատ հաճախ դեկորի շնորհիվ կեն–ցաղային իրը դառնում է Դ–կ․ ա–ի գործ։ Դ–կ․ ա–ի դեկոր ստեղծելու համար օգտա–գործվում ևն զարդապատկերը և կերպար* վեստի զանազան տարրեր (քանդակ, գև– ղանկար, երբեմն՝ գրաֆիկա)։ Կերպար–վեստի միջոցները և զարդապատկերը Դ–կ․ ա–ում ոչ միայն ծառայում են դեկոր ստեղծելուն, այլև Երբեմն ներթափանցում են առարկայի ձևի մեջ (կենդանիների թաթերի, գլուխների, արմավիկների, խո– յօղերի ևն տեսքով կահույքի մանրա– մասներ, պտուղի, թռչնի, կենդանու, մար–դու ֆիգուրներից անոթներ)։ Իրի գեղար–վեստական և կիրառական ֆունկցիանե–րի միասնության, ձևի և դեկորի փոխներ– թափանցման մեջ ի հայտ է գալիս Դ–կ․ ա–ի սինթետիկ բնույթը։ Դ–կ․ ա․ սկիզբ է առել մարդկային հա–սարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղ–ծագործության հիմնական բնագավառնե–րից մեկը։ Կերպարվեստի մյուս տեսակ–ների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունևերի ազդե–ցությունը։ XIX դ․ 2-րդ կեսի Էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև Դ–կ․ ա․։ Իշխող անճաշակությանն ու զանգվա–ծային մեքենայական արտադրության դի– մազրկող ներգործությանը արվեստագետ–ները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատ–րաստված եզակի առարկաներ։ Տոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո–խությունից հետո Դ–կ․ ա․ զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ՍՍՏՄ–ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեք–սային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որո–նումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դի–զայնի ի հայտ գալուն։ ՍՍՏՄ–ում վերա–ծնվեցին ժող․ արհեստները։ Դ–կ․ ա–ի վարպետները օգտվեցին ազգային հա–րուստ ավանդույթներից։ ՍՍՏՄ–ում ֆաբ–րիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գե–ղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց ար–վեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստևղծմամբ։ Տամաշխարհային Դ–կ․ ա–ի գանձարանում իրենց ներդրումն ունեն հայ վարպետները։ Գորգերը, ժան–յակները, ասեղնագործ կտորեղենը, տա–րազի տարատեսակնևրը, խեցեղենը, փայ–տի գեղարվեստական մշակումը վկայում են արվևստի այդ ճյուղի հնագույն ավանդ–ները։ Տայկական ՍՍՏ–ում Դ–կ․ ա․ վե–րելք է ապրում։ Դրան օգնում են հանրա–պետական ժողովրդական ստեղծագոր–ծության տունը, Տայաստանի նկարիչնե–րի միությունը, կադրեր են պատրաս–տում Երևանի գեղարվեստա–թատերա– կան ինստ–ը, գեղարվեստա–տեխնիկական ուսումնարանը և այլ կազմակերպություն–ներ։ Պատկերազարդումը տես 256–257 Էջե–րի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։ Գրկ․ Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստ–ները ՝Հայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։ Бабенчиков М․В․, Народное деко–ративное искусство Закавказья и его масте–ра, М․, 1948; Салтыков А․ Б․, Из–бранные труды, М․, 1962; Чека лов А․К․, Основы понимания декоративно-прикладно–го искусства, М․, 1962; Декоративное искус–ство средневековой Армении․ [Альбом], Л․, 1971; Marangoni G․, Clement А․, Storia deH’arredamento, v․ 1–3, Milano, 1951–52․ Մ․ Ղազար յան