Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դեկտեմբերյան տինված ապստամ–բություններ, 1905–1907 թվականնե– բի ռուսական առաջին հեղափոխության բարձրակետը (տես Ռուսական հեղափո–խություն 1905–07)։ Տոկտևմբերյան հա– մառուսաստանյան գործադուլը (1905) Ռու–սաստանի բանվոր դասակարգին ընդհուպ մոտեցրեց զինված ապստամբության։ Տե–ղափոիսսկւսն շարժումն ընդգրկեց եր–կիրը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Իվա– ևովռ–վոզնեսենսկում, Ուկրաինայի, Կով– կասի, Մերձբալթիկայի մի շարք քաղաքնե–րում ստեղծվեցին բանվորական մարտա–կան դրուժինաներ, ռումբերի պատրաստ–ման արհեստանոցներ, զինապահեստներ։ Արտասահմանից զենք գնվեց և փոխա–դրվեց Ռուսաստան։ Ստեղծվեցին բանվո–րական մասսայական կազմակերպություն–ներ՝ գործադուլային կոմիտեներ, մար– տակաև դրուժինաներ, բանվորների դե–պուտատների սովեւոներ՝․ Աշնանը գոր–ծադուլի դուրս եկավ 1277 հզ․ բանվոր, միայն նոյեմբերին տեղի ունեցավ 796 գյուղացիական ևլույթ։ Դեկտեմբերի սկըզ– բին, հոկտ․ 17-ի մանիֆեստի (տես IГш– նիֆեաո 1905 հոկտեմբերի 17-ի) հրապա–րակումից հետո ստեղծված ուժերի հա–վասարակշռությունը խախտվեց։ Մոսկվա– յի պրոլետարիատն առաջինն սկսեց ապըս– տամբությունը։ Դեկտ․ 5-ին բոլշևիկների համաքաղաքային կոնֆերանսը որոշեց դեկտ․ 7-ից սկսել քաղ․ գործադուլ՝ այն զինված ապստամբության վերածելու նպա–տակով։ Բանվորների դեպուտատների սո–վետի գործադիր կոմիտեն դեկտ․ 6-ին ընդունեց քաղ․ գործադուլը զինված ապըս– տամբության վերածելու վերաբերյալ բոլ– շևիկևերի առաջարկությունը։ Դեկտ․ 7-ին սովետի օրգան «Իզվեստիա»-ն հրապա– րակեց մանիֆեստ՝ «Բոլոր բանվորներին, զինվորներին և քաղաքացիներին», որտեղ վճռական և անզիջում պայքար էր հայ–տարարվում ընդդեմ ցարիզմի։ Դեկտ․ 7-ին, ժամը 12-ին ապստամբությունն սկսվեց։ Առաջին օրը նրան մասնակցեց 100 հզ․, հաջորդ օրը՝ 150 հզ․ մարդ։ Բա–րիկադային կատաղի կռիվներ տեղի ունե–ցան Կրասնայա Պրեսնյայի, Զամոսկ– վորեչիեի, Ռոգոժսկի, Սիմյոնովսկի շըր– ջանում և Կազանյան կայարանի երկա–թուղային հանգույցում։ Զորամասերին ապստամբությանը մասնակից դարձնելը համարվեց կենտրոնական խնդիր։ Բոլ–շևիկների ագիտացիայի շնորհիվ, դեռևս նոյեմբերի վերջերին, հեղափոխական ընդվզումներ տեղի ունեցան Մոսկվայի Կրասնոյարսկի բանվորների և զինվորնե–րի զինված ցույցը 1905-ի դեկտ․ 9-ին Բարիկադներ Արբատում (Մոսկվա), 1905-ի դեկտեմբեր կայազորում, ապստամբեցին Ռոստով– յան գնդի զինվորները։ Սակայն կայազո–րը դեռևս տատանվում Էր։ Ապստամբու–թյունը ճնշելու համար ցարական կառա–վարությունը Պետերբուրգից և այլ քաղաք–ներից զորամասեր տեղափոխեց Մոսկվա։ Դեկտ․ 17-ին հակահեղափոխական ուժե–րը ճնշեցին ապստամբությունը Կրասնայա Պրեսնյայում, ևաշվեևարդար տեսան նրա մասնակիցների հետ։ Բոլշևիկների Մոսկ–վայի կոմիտեն և Մոսկվայի սովետը, վերլուծելով ստեղծված իրադրությունը, որոշեցին դեկտ․ 18-ի լույս 19-ի գիշերը ապստամբությունը դադարեցնել։ Մոսկվա–յի զինված ապստամբությունը թեև պարտ–վեց, բայց բանվորների մարտական ոգին չկոտրվեց։ «․․․ Արյունը, բռնությունն ու մահը կրնկակոխ հետևելու են մեզ,– ասված է Կրասնայա Պրեսնյայի մարտա–կան դրուժինաների շտաբի վերջին հրա–մանի մեջ,– բայց դա ոչինչ։ Ապագան պատկանում է բանվոր դասակարգին»։ Մոսկվայի բանվորների զինված ապըս– տամբության անմիջական ազդեցությամբ ապստամբություններ բռնկվեցին Կրաս– նոյարսկում, Պերմում, Նովորոսիյսկում, Սևաստոպոլում, Կրոնշտադում։ Խոշոր ապստամբություններ տեղի ունեցան Ուկ– րսփնայում, Լատվիայում, զինված ընդ–հարումներ՝ Անդրկովկասում, մասնավո–րապես Բաքվում և Թիֆլիսում։ Տայաս– ւոանի աշխատավորները, հատկապես Երե– վանի, Ալեքսանդրապոլի, Ալավերդու բան–վորները ջերմորեն պաշտպաևեցին զին–ված ապստամբության լենինյան գաղա–փարը։ Արձագանքելով Ռուսաստանի, Բաքվի, Թիֆլիսի երկաթուղայինների կո– չին՝ Ալեքսանդրապոլի երկաթուղայիննե–րը 1905-ի դեկտ․ 10-ին միացան ընդհա–նուր գործադուլին։ Մոսկվայի պրոլետա– րիատի զինված ապստամբությունը ճնշե–լուց հետո ցարական կառավարությունը ճնշեց ամբողջ երկրի, ինչպես և Տայաս– տանի բանվոր դասակարգի հեղափոխա–կան ելույթները։ Բոլշևիկներն ու մենշևիկները արմա–տապես տարաձայնվեցին ապստամբու–թյան գնահատման հարցում։ Մենշևիկ–ների լիդեր Գ․ Վ․ Պլեխանովը հայտա–րարեց․– «հարկավոր չէր զենք վերցնել»։ Լենինը և բոլշևիկները գտնում էին, որ «․․․ պետք էր ավելի վճռականորեն, ավե–լի եռանդագին և ավելի հարձակողական կերպով զենքի դիմել, պետք էր մասսանե–րին բացատրել միմիայն խաղաղ գործա–դուլի անհնարինությունը և աներկյուղ ու անխնա զինված պայքարի անհրաժեշ–տությունը» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 11, էջ 202)։ Մոսկվայի բանվորների 1905-ի Դ․ զ․ ա–ի ընթացքում դրսևորվեց ցա–րիզմի դեմ պայքարի ելած Ռուսաստանի բոլոր ազգերի ու ազգությունների աշխա–տավորների հեղափոխական ՝մեծ ուժը (տես նաև Հոկտեմբերյան համառուսաս– տանյան գործադոււ 1905)՛– Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մոսկվայի ապըս– տամբության դասերը, Երկ․, հ․ 11։ Ն ու յ ն ի, Կադետների հաղթանակը և բանվորական պարտիայի խնդիրները, Երկ․, հ․ 10։ Ն ու յ– ն ի , Ռևոլյուցիոն բանակի ջոկատների խըն– դիրները, Երկ․, հ․ 9։ Яковлев Н․ Н․, Вооруженные восстания в декабре 1905 го–да, М․, 1957․

ԴԵԿՐԵՏ (<լատ․ decretum – հրամանա–գիր, որոշում), իրավական ակտի անվա–նում։ Տին Տռոմում«Դ․» են անվանվել սե–նատի, ապա՝ կայսրի հրապարակած ակ–տերը, Ֆրանսիայում, Ֆրանս, մեծ հեղա–փոխությունից հետո, Կոնվենտի և օրենս–դրական մյուս մարմինների ակտերը։ Տերմինը այժմ էլ օգտագործվում է Ֆրան– սիայում, ինչպես և մի շարք այլ երկրնե– րում։ Տոկտեմբերյան մեծ հեղափոխու–թյունից հետո Դ–ներ են կոչվել սովետների համագումարների, ԿԳԿ–ի, ՌՍՖՍՏ ԺԿՍ–ի, ՏՍՍՏ–ի օրենսդրական ակտերը (Դեկրետ հողի մասին, Դեկրետ «Թուրքահայաս– տանի» մասին ևն)։ 1936-ից հետո հրապա–րակված օրենսդրական ակտերը Դ–ներ չեն կոչվել։ Սոցիալիստական որոշ եր– կըրներում Դ–ներ են կոչվում պետ․ իշխա–նության բարձրագույն մարմինների ակտե– րը։

ԴԵԿՐԵՏ «ԹՈԻՐ*ԱՀԱՅԱՍՏԱՆԻ» ՍԱ–ՍԻՆ, Արևմտյան Տայաստանի ինքնորոշ– ման վերաբերյալ օրենք, որ ընդունել է Սովետական Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների սովետը 1917-ի դեկտեմ–բերի 29 (1918-ի հունվարի 11)-ին, ելնե–լով Տոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության՝ ազգային հարցի լենին–յան սկզբունքներից (անջատման և ինք– նորոշման իրավունք ծայրամասերի բո–լոր ժողովուրդներին՝ ուկրաինացիներին, ֆինլանդացիներին, էստոնացիներին ևն)։ Տրապարակվել է «Պրավդա» թերթի 1917-ի դեկտ․ 31(1918-ի հունվ․ 13)-ի JSP 227-ում, «Բանվորի կռիվը» թերթի ․1918-ի հունվ․ 25-ի N»՜ 17-ում։ Տաստատվել է 1918-ի հունվ․ 15(28)-ին, Սովետների համառու– սաստանյան III համագումարում։ Դեկ–րետը կազմվել է Հայկական հարցը բնու–թագրող և նրա լուծման ուղիները մատ–նանշող զեկուցագրի հիման վրա, որը մշակվել էր Վ․ Ի․ Լենինի հանձնարարու–թյամբ։ Զեկուցագրի հեղինակներն էին Վ․ Ավանեսովը, Վ․ Տերյանը, Ս․ Լուկա– շինը, Պ․ Մակինցյանը և ուրիշներ։ Տավա– նաբար, դեկրետի մշակմանը մասնակցել է նաև Ս․ Շահումյանը, որը բազմիցս հանդես էր եկել Արևմտյան Տայաստաևի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտ–պանությամբ և որպես Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսարի՝ նրա վրա էր դրվելու դեկրետի իրականա–ցումը։ Դեկրետով Սովետական Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առա–ջին համաշխարհային պատերազմի ժա–մանակ ռուս, զորքերի գրաված «Թուր– քահայաստանի» հայերի ազատ ինքնո–