Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

պը․ 1–2, ՝Հալեպ, 1938։ ՝՝Հոկտեմբերյան հե–ղափոխությունը և Հայաստանի սովետացու–մը, Բեյրութ, 1944։ Գ․ Քեշիշյան ԴԵՎԻ, Գ և յ վ ի (Davy) Տհմֆրի (1778– 1829), անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս։ 1801-ից Լոնդոնի թագավորական ընկե–րության անդամ, 1820–26-ին՝ պրեզի–դենտ, Պետերբուրգի ԳԱ արտասահման–յան պատվավոր անդամ (1826)։ Դ–ին աշա–կերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799-ին հայտնա–բերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800-ին առաջարկել է քիմ․ խնամակցության Էլեկտրաքիմ․ տեսությու–նը։ 1807-ին մինչ այդ անբաժանելի հա–մարվող կծու ալկալիներից էւեկւորուիզով անջատել է մետաղական նատրիումը ն կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի ն մագնեզիումի ամալգամ–ները։ Դ․ առաջարկել է թթուների ջրած– նական տեսությունը, ևերքելո վ Ա․ Լավուա– զիեի տեսակևտը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բա– ցահայտել է հաղորդիչի Էլեկտրադիմա– դրության կախվածությունը նրա երկա–րությունից, լայնական կտրվածքից ն ջեր–մաստիճանից։ Զբաղվել է ևաև ագրոքի–միայի հարցերով, ևշել անօրգ․ աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։

ԴԵՎԻՍ, Դ և յ վ ի ս (Davis), Ուիլյամ Մորի (1850–1934), ամերիկացի երկրա–բան և աշխարհագրագետ։ Ավարտել է Տարվարդի համալսարանը (1870)։ Ամե–րիկյան աշխարհագրագետների ասոցիա–ցիայի հիմնադիրն է (1904) ն Ամերիկյան երկրաբանական ընկերության պրեզիդեն–տը (1911)։ Տետազոտել է ԱՄՆ–ի, Տարա–կային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի տարբեր շրջանների երկրաբանական կա–ռուցվածքը և գեոմորֆոլոգիան։ 1890- ական թթ․ մշակել է աշխարհագրական ցիկչերի մասիև ուսմունքը։ Դ․ ստեղծել է գեոմորֆոլոգների դպրոց, զբաղվել ֆի–զիկական աշխարևագրության դասավանդ–ման հարցերով։

ԴԵՎԻՍՈՆ, Դեյվիսոն (Davisson), Քլինտոն Ջոզեֆ (1881–1958), ամերիկա– ցի ֆիզիկոս։ Ավարտել է Չիկագոյի և Պրիևստոնի (1911) համալսարանները։ Աշխատանքները վերաբերում են ջերմա–յին ճառագայթման, ջերմաէլեկտրոնային էմիսիայի ն էլեկտրոնային օպտիկայի հարցերին։ Լ․ Ջերմերի հետ հայտնաբե–րել է (1927) էլեկտրոնների դիֆրակցիան նիկելի միաբյուրեղի վրա։ Էլեկտրոննե–րով ճառագայթահարված բյուրեղներում ինտերֆերենցիոն երնույթները հայտնա– գործելու համար Ջ․ Թոմսոնի հետ ար–ժանացել է նոբելյան մրցանակի (1937)։

ԴԵՎՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (փուլ, հա–մակարգ), պալեոզոյան դարաշրջանի չոր–րորդ փուլը։ Ընդգրկում է մ․ թ․ ա․ 400– 350 մլն տարի ժամանակաշրջանը։ Սահ– մանել են անգլիացի երկրաբաններ Ղ․ Մուրչիսոնն ու Ս․ Սեջվիկը Շոտլան– դիայում և Դևոնշիրում (Անգլիա, այստե–ղից էլ անունը), 1839-ին։ Ընդհանուր բնութագրումը։ Սիլուրի վերջում կալեդոնյան ծալքավո–րության ու լեռնակազմության հետնանքով (տես Սիչուրի ժամանակաշրջան) Դ․ ժ–ի սկզբում կատարվել է երկրակեղնի ընդ–հանուր բարձրացում ու ծովերի ռեգրեսիա (մայր ցամաքների պատմության մեջ ամե–նամեծ ռեգրեսիաներից մեկը) ն ցամաքա–յին ռեժիմի հաստատում մայր ցամաքնե–րի մեծ մասում։ Վերջինների վրա լճակոն– տինենտալ պայմաններում կուտակվել են կարմրավուն ու խայտաբղետ բեկորային նստվածքներ՝ հին կարմիր ավազաքարեր (Անգլիա, Բելոռուսիա, Տիման, Կենտրո–նական Ասիա նն)։ Կոնաինենտալ կլիման նպաստել է ցամաքային բույսերի երնան գալուն ն կենդանիների որոշ տեսակների ցամաքային պայմաններին աստիճանա–բար հարմարվելուն։ Դ․ ժ–ին նախորդող կալեդոնյան լեռնակազմության ժամանակ ծալքավորվել ու փակվել են մի շարք գեո– սինկլինալներ, միակցվել հարնան պլատ–ֆորմներին, դրանով իսկ ընդարձակվել են երկրակեղնի կոնսոլիդացված գոտինե– րը։ Այսպես, կալեդոնյան գեոսինկլինա– լի փակման հետնանքով Տս․ կիսագըն– դում միակցվել են Կանադական ու Ռու–սական պլատֆորմները, իսկ Տարավ– Ամերիկյան, Աֆրիկական ու Տնդկա–Ավստ– րալիական պլատֆորմների միակցմամբ Տվ․ կիսագնդում գոյացել է Գոնդվանա մայր ցամաքը։ Միջին Դ․ ժ–ում սկսվել է այդ կոնտինենւոալ զանգվածների իջե–ցում, որն ուղեկցվել է ծովերի ներխուժու–մով։ Ցամաքի մեծ մասը ծածկվել է ծո–վով, որտեղ կուտակվել են Էպիկոնտինեն– տալ տիպի ծովային նստվածքներ։ Դ․ ժ–ի ընթացքում գործել են Կորդիլիերյան, Ապալաչյան, Միջերկրածովային (Ալպ–Տի– մալայան), Ուրալ–Տյան–Շանյան գեոսինկ– լինալները, որոնցում կուտակվել են մի քանի կմ հզորությամբ նստվածքային ու հրաբխածին գոյացումներ։ Ուրալ–Տյան– Շանյան գեոսինկլինալում կալեդոնյան լեռնակազմությունից հետո Դ․ ժ–ում գո–յացել են կղզիների ձնով արտահայտված ցածրադիր լեռներ՝ Տյուսիս–Արնմտյան Ղազախստան, Սալաիր, Արնմտյան Սա– յաններ նն։ Օրգանական աշխարհը։ Դ․ ժ–ում զգալի փոփոխություններ են կա–տարվել օրգ․ աշխարհում։ Ստորին Դ․ ժ–ում հանդես են եկել առաջին պրիմի–տիվ տերնազուրկ ցամաքային խոտաբույ– սերը (պսիլոֆիտոններ), միջինում՝ հատ– վածացողունավորները, իսկ վերինում՝ տերնավոր բույսերը (գետնամամուռներ, տարախոտեր) ն սերմավոր բույսերն ու ծառաբույսերը։ Վերջիններս (Տիմանում, Շպիցբերգենում ն այլուրյ գոյացրել են ածխային շերտեր։ Դ․ ժ–ում ձևավորվել են մշտապես ցամաքում ապրող օրգանիզմ–ներ (սարդանմաններ, միջատներ), ինչ–պես ն ցամաքային ողնաշարավորներ (զրահագլուխ երկկենցաղ ստեգոցեֆալ– ներ)։ Զգալի փոփոխություններ են կա–տարվել նան ծովային ֆաունայում։ Մա–հացել են գրապտոլիտները, պակասել են տրիլոբիտներն ու պրիմիտիվ ասիմետ–րիկ փշամորթները։ Առաջացել են ճառա– գայթափետրավոր (որոնց պատկանում են այժմյան ձկների մեծ մասը), վրձինափետ– րավոր–երկշնչավոր, զրահապատ ն շնա– ձկանմաև անծնոտավոր ձկներ ու շնաձըկ– ներ։ Խիստ շատացել եև թերթախռիկավոր–ներն ու գոնիատիտները, ուսոտանինե– րը, վերջինների բրածո մնացորդները որոշիչ դեր են կատարում Դ․ ժ–ի նստված–քային ապարների հասակը որոշելիս։ ՍՍՏՄ–ում Դ․ ժ–ի նստվածքներում հան–դիպում են բազմատեսակ օգտակար հա–նածոներ՝ նավթ ու գազ (Վոլգա–Ուրալ– յան նավթաբեր մարզ, Տիմաև), աղեր (Մոսկվայի ու Դնեպրո–Դոնեցկի ավազան–ներ), ագատ, բոքսիտ, երկաթ (Ուրալ) նն։ ՏՍՍՏ տարածքում Դ․ ժ–ի (միջին ու գլխավորապես վերին) ապարները տա–րածված են հվ–արմ․ մասերում (Ուրծի ու Տայոց ձորի լեռնաշղթաներ, Վեդի ու Այրիճա գետերի ավազաններ, Զանգե– զուր) ն ներկայացված եև ուսոտանիների հարուստ բրածո ֆաունա պարունակող ծովային նստվածքներով՝ օրգանոգեն կրաքարերով, ավազաքարերով, կավային թերթաքարերով ն քվարցիտներով։ ՏՍՍՏ տարածքի հս–արլ․ շրջանները Դ․ ժ–ի ընթացքում հարթ ռելիեֆ ունեցող ցամաք են եղել, ու այնտեղ նստվածքներ չեն կու–տակվել։ Գրկ․ Страхов Н․ М․, Основы исто–рической геологии, ч․ 2, М․–JI․, 1948; Смир–нова М․ Н․, Основы геологии СССР, М․, 1964; Геология Армянской ССР, т․ 2, Страти–графия, Е․, 1964․

ԴԵՏԱՆԴԵՐ ( <ֆրանս․ detendre – թու–լացնել), գազը սառեցնող մեքենա, գոր–ծում է ևրա ադիաբատ ընդարձակման հաշվին, որի հետնանքով կատարվում է արտաքին աշխատանք։ Դ․ հակառակ կոմպրեսորի, ընդարձակիչ մեքենա է (տես Պնեմատիկ շարժիչ), հիմնականում օգ–տագործվում է սառնություն ստանալու համար։ Կիրառվում է հան գազերի խոր հովացման ն հեղուկացման մեթոդով գազային խառնուրդները տարանջատող տեղակայանքներում ն օդաորակավորիչ համակարգերում։ Առավել մեծ տարածում ունեն մխոցավոր Դ–ները (նկ․ 1) ն տուր– 4 1 շ Նկ․ 1․ մխոցավոր դետանդերի սխեման․ /․ մխոց, 2․ գլան, 3․ ներած–ման կափույր, 4․ արտածման կափույր, 5․ շուռտվիկա–շարժաթևային մեխանիզմ բադետանդերները (նկ․ 2)։ Մխոցա–վոր Դ–ները ծավալային պարբերական գործողության մեքենաներ են, որոնցում սեղմված գազի ընդարձակման դեպքում նրա պոտենցիալ Էներգիան փոխարկվում է արտաքին աշխատանքի։ Լինում են ուղղաձիգ ն հորիզոնական․ միա– ն