Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սառցակալում է ղեկաեմբեը–ապրիլին, հորդանում՝ գարնանը։ Զրի տարեկան միջին ծախսը գետաբերանում 360 մ3/վրկ Է։ Վտակներն են՝ Սուդոստը, Սնովը, Բոլ– վան, Նավլյան, Ներուստն, Սեյմը, Օստյո– րը։ Ունի տրանսպորտային նշանակու–թյուն։ Կարևոր նավահանգիստներն են Նովզորոդ–Սևերսկին, Մակոշինոն, Չեռ– նիգովը, Օստյորը, ժուկինը։ ԴԵՍ ՈՐԲՈՒՄ (դե․․․ և լատ․ sorbeo – կլա– ևում եմ), կլանված նյութի հեռացումը կլանիչի (ադսորբենաի) մակերևույթից կամ ծավալից։ Դ․ սորբման հակադարձ երևույթն Է։ Այն ընթանում է շրջապատում կլանված նյութի խտությունը փոքրացնե–լիս և ջերմաստիճանը բարձրացնելիս։ Կիրառվում է կլանված նյութերն անջա–տելու և կլանիչը վերականգնելու համար։ Այդ նպատակով էլ սորբենտը մշակում են ջրային գոլորշիներով, տաք գազերով, մաքուր լուծիչներով կամ տաքացնում են։

ԴԵՍՊԱՆ, տես Դիվանագիտական աստի–ճաններ՝․

ԴԵՍՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, միջազգային իրավունքի մաս, որով կարգավորվում են պետությունների դիվանագիտական մարմինների ու նրանց ներկայացուցիչ–ների իրավական վիճակն ու գործունեու–թյունը։ Դ․ ի–ի հարցերը կարգավորվել են 1815-ի Վիեննայի և 1818-ի Ախենի կոնգ–րեսների արձանագրություններով, ապա' 1928-ի Տավանայի ռեգիոնալ կոնվենցիա–յով։ Դ․ ի–ի զարգացմանը նպաստել են նաև սովորույթները, մի շարք հիմնական նորմեր (օրիևակ, Մանուի ևնդ․ օրենքնե–րում դեսպանի անձեռնմխելիությունը) առաջացել են սովորույթներից։ Տևս նաև Դիվանագիտական ներկայացուցչություն։

ԴԵՍՊԱՆՈՐԴ, տես Դիվանագիտական աստիճաններ։

ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Դիվանագիտա–կան ներկայացուցչություն։ Շ․ Դ և ս պ ի ո․ Տիկին Սթոունի դիմաքանդակը (1927, մասնավոր հավաքածու, Նյու 6որք)

ԴԵՍՊԻՈ, Դ և պ ի n (Despiau) Շառլ (1874–1946), ֆրանսիացի քանդակագործ։ 1891-ից սովորել է Փարիզի դեկորատիվ արվեստի և Գեղարվեստի դպրոցներում։ 1907–14-իև եղել է 0․ Ռոդենի օգնակա–նը։ XX դ․ դիմաքանդակի խոշոր վարպետ–ներից է։ ԴԵՍՍ ԱԼԻՆ (Dessalines) ժան ժակ (մոտ 1760–1806), ֆրանսիական գաղութակա–լության դեմ Տայիթի կղզու նեգրերի և մուլաաևերի պայքարի ղեկավար։ Նեգր, մինչև 1790-ը ոմև Գեսսալինի ճորտը, որի ազգանունով էլ կոչվել է։ 1791-ին մասնակ– ցել է պլանտատորների դեմ նեգր ստրուկ–ների ու մուլատների ապստամբությանը և շարունակել պայքարը մինչև ֆրանսիա–կան զորքը կղզուց դուրս քշելը, Տայիթիի անկախության հռչակումը (հունվար, 1804)։ 1804-ի վերջին իրեն հռչակել Է Տայիթիի կայսր (Տակոբ I անվամբ), հողը բաժանել է նեգրերին և մուլատնե–րին։ Սպանվել է դավադրությամբ։ ԴԵՎ (Ղարաբեգյաև Մարգար Ավետիսի) (1901, Թեհրան – 8․4․ 1976, Թեհրան), հայ բանաստեղծ։ Սովո–րել է Նոր Ջուղայի և Թեհրանի հայկ․ դպրոցներում։ Առաջին ոտանավորը տպա–գրվել է Թեհրանի «Գաղափար» թերթում (1923)։ 1924-ից մի քանի տարի ղեկավա–րել է «Միտք» գրական–գեղարվեստական միությունը, խմբագրել «Նոր պատգամ» ամսագիրը։ 1935-ին կազմակերպված «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնադիր–ներից Է։ Առաջին ժողովածուն՝ «Իմ եր–գերը», հրատարակվել է 1947–ին։ 1963-ին Երևանում լույս է տեսել «Այս երկար ճամփան» բանաստեղծությունների գիր–քը։ Թարգմանվել է պարսկ․, անգլ․։ Դ–ի բանաստեղծությունների տեքստերով եր–գեր են գրել Ն․ Գալանտերյւսնը, Է․ Բաղ–դասարյանը և ուրիշևեր։ Դ․ հայտևի է ևաև որպես ևկարիչ, 1963-ին նրա գործերը ցուցադրվել են Երևանում։ Երկ․ ’’Հատընտիր, Ե․, 1973։ «ԴԵ ՎԱԱՐՀԱՅԴ» («De Waarheid»–«<1ըշ– մարտություն»), Նիդերլանդների կոմկու–սակցության ԿԿ–ի օրգան։ Տրատարակ– վում է 1940-ից, Ամստերդամում։ Ակտիվ պայքար է մղում երկրի հետադիմական ուժերի դեմ, պաշտպանում աշխատավոր–ների տնտ․ և քաղ․ շահերը, հաևդես գա–լիս բանվոր դասակարգի միասնության օգտին։ Օգտվում է ՏԱՍՍ–ի ծառայու–թյուններից, տեղեկություններ տալիս ՍՍՏՄ–ի մասին։ ԴԵ ՎԱԼԵՐՍ (De Valera) Իմոն (ծն․ 1882), իռլանդական քաղաքական և պետական գործիչ։ 1916-ի իռլանդակաև ապստամբու–թյան ղեկավարներից։ 1919–22–ին եղել է պրեզիդենտ և կառավարության նա–խագահ։ Նրա օրոք Իռլանդիան ձեռք է բերել ազգային անկախություն։ 1951 – 1954-ին և 1957–59-իև Իռլաևդական Տան– րապետության պրեմիեր–մինիստրն Էր։ Նրա կառավարությունը հետամուտ Էր երկրի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ակտիվ ներգրավման և միա–ժամանակ ռազմա–քաղ․ դաշինքներին չմիանալու քաղաքականության։ 1959– 1973-ին Իռլանդական Տանրապետության պրեզիդենտն Էր։

ԴԵՎԱԼՎԱՑԻԱ (դե․․․ և լատ․ valeo – նշա– նակություն ունեմ), դրամական միավորի ոսկու պարունակության օրենսդրական պակասեցում կամ օտարերկրյա վալյու–տայի նկատմամբ նրա պաշտոնական կուրսի իջեցում։ Դ–ին են դիմում ինֆչյա– ցիայի պայմաններում կայունացնելու դրամաշրջանառությունը։ Երկրորդ համաշ–խարհային պատերազմից հետո կապիտա–լիստական երկրներում անց է կացվել ավելի քան 400 Դ․, որից ամենանշանակա–լին ամերիկյան դոլլարի 1972-ի Դ․ Է։ Կա–պիտալիստական մոնոպոլիաները Դ․ օգ–տագործում են արտաքին շուկաները նվա– ճելու համար, քանի որ այն իջեցնում է արտահանվող ապրանքների գները՝ բարձրացնելով մրցունակությունը։

ԴԵՎԱՆԱԳԱՐԻ, հնդկական, հիմնակա–նում վանկային, գրատեսակ, Տնդկաստանի պետական պաշտոնական գիրը։ Գործա–ծության մեջ է XIII դարից։ Օգտագործվել է մասնավորապես սանսկրիտի տեքստերի գրառման նպատակով։ Այժմ Դ․ կիրառ–վում է նաև հինդի, մարաթի, Նեպալի և Տյուսիսային Տնդկաստանի այլ լեզունե–րի համար։ Այբուբենն ունի 50 գրանշան։ Տամարվում է առավել կատարելագործ–ված վանկագիր գրատեսակներից մեկը։

ԴԵՎԱՍՏԱՑԻԱ (լատ․ devastatio – ավե–րում, բնաջնջում), միջոցառումների հա–մալիր, որի նպատակը մարդկանց, կեն–դանիների և բույսերի վարակիչ ու ճիճ– վային հիվանդությունների հարուցիչների ոչնչացումն Է՝ նրանց զարգացման բոլոր փուլերում։ «Դ․» տերմինն առաջարկել է Կ․ Ի․ Սկրյաբինը, 1944-ին։ Դ–ի նպատա–կով օգտագործվում են մեխանիկական, ֆիզիկական, քիմ․ և կենսբ․ գործոններ ու մեթոդներ։ Դ․ լինում է ամբողջա–կան (ևարուցիչների լրիվ ոչնչացում) և մասնակի (հարուցիչների ոչնչացում՝ սահմանափակ տարածությունում)։ Դ․ ընդգրկում է ճիճվաթափությունը, քիմիա– բուժությունը, անտիբիոտիկաթերապիան, ֆիզիոթերապիան և վարակազերծումը։

ԴԵՎԵԲՈՅՆԻ ԼԵՌՆԵՐ, ջրբաժան շղթա Տայկական բարձրավանդակում՝ Արաքս և Արևմտյան Եփրատ գետևրի միջև։ Երկա–րությունը 40 կմ Է, բարձրությունը՝ 2200 – 2300 մ։ Արլ–ում լանջերը զառիթափ են, սանդղաձև, արմ–ում՝ ալիքավոր, փոքրա– թեք։ Տարմարավետ լեռնաևցքը, որով անցնում է Կարս–Էրզրում երկաթուղին, ունի 2150 մ բացարձակ և 250–300 մ հարաբերական բարձրություն։ Դ․ լ․ բարդ հորստային բեկոր է՝ կազմված կավճի և պալեոգենի ծալքավոր կրաքարերից, թեր– թաքարերից, ֆլիշային ապարներից, ինտ– րուզիաների ելուստներից, որոևց հարթ մակերևույթի վրա տարածված է պլիո– ցեևի լավային ծածկույթը։ Լանջերն ան–տառազուրկ են։ Տիրապետում են տարա– խոտահացազգիները և տափաստանային մարգագետինները։ Ս․ Բա սան

ԴԵՎԵՋՅԱՆ Հրանտ Հակոբի (21․12․1903, Հալեպ – 30․7․1949, Երևան), հայ հասա–րակական գործիչ, խմբագիր, մանկավարժ։ 1931-ին ավարտել է Պրագայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1931–37-ին դասավանդել է Սիրիայի հայկական դպրոցներում։ 1938-ին հաստատվել է Բեյրութում, հիմնադրել «Առավոտ» առաջադիմական օրաթերթը, որը խմբագրել է մինչև Սովետական Հայաստան հայրենադարձվելը՝ 1947-ը։ 1942-ին ընդունվել է Լիբանանի կոմունիստական կուսակցությաև շարքերը։ 1942-ին ընտրվել է Սովետական Հայաստանի բարեկամների ընկերության (1945-ից՝ Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերություն) նախագահ, ապա՝ Սիրիայի և Լիբանանի ներգաղթի կոմիտեի նախագահ։ Երկ․ Աշխարհագրություն Սուրիո և Լիբանանի, Հալեպ, 1933։ Աշխարհագրություն Հա–յաստանի, ՞Հալեպ, 1934։ Հայկական աշխարհ, 23․ ԼձԼ III ^ատոր