նիկ պեաք է ունենա ալիքային հատկու–թյուններ։ Ըստ նրա, միկրոմասնիկի մե–խանիկական շարժմանը զուգորդվում է փ(ճ, y, z, t) = ae ^ г–ս>է) ալիքը (a-ն ալիքի հաստատուն ամպլի– տուդն Է, օօ–ն՝ ցիկլիկ հաճախականությու–նը, k-ն՝ ալիքային վեկտորը, r-ը՝ շառա– վիղ–վեկտոբը, է–ն՝ ժամանակը, х, у, z-ը մասնիկի կոորդինատներն են)։ օօ–ն ն k-ն մասնիկի Էներգիայի ն շարժման քանակի հետ կապված են հետնյալ առնչություն–ներով' 2л 2л1Т E = hco, р = 1тк, Х = –к՜՜^՜ հ (tT= , հ–ըՊԼէսնկի հաստատունն է, ^․-ն' 2л։ ալիքի երկարությունը)։ Մակրոմասնիկ– ների Դը Բ․ ա–ի երկարությունը շատ փոքր մեծություն Է․ օրինակ m=l գ զանգ–վածով ն v= 1 սմ/վրկ արագությամբ շարժ–վող մակրոմասնիկի ալիքի երկարությու– 2ոհ նը՝ ճ= ^6,3-10՜27 սմ։ Այս դեպ– P քում մասնիկի ալիքային հատկությունները գործնականում ի հայտ չեն գալիս։ Դրանք փորձնական ճանապարհով կարելի է հայտնաբերել բավական փոքր էներգիա–յով միկրոմասնիկի միջոցով (օրինակ4 E= 150 Էվ Էներգիայով Էլեկտրոնների միջոցով, որոնց ալիքի երկարությունը՝ X=10~8wt/․ սա փափուկ ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարության կար–գի մեծություն Է)։ Միկրոմասնիկները, որպես ալիք, պետք է դրսնորեն ալիք–ներին հատուկ երևույթներ՝ ինտերֆե–րենցիա, դիֆրակցիա։ Իրոք, դը Բրոյլի վարկածը փորձով հաստատեցին Կ․ Դևի– սոնն ու Լ․ Ջերմերը 1927-ին (տես Դիֆ– րակցիա մասնիկների) և նրանցից անկախ՝ Ջ․ Թոմսոնը ՝ և սովետական ֆիզիկոս Պ․․ -․ ՍինւՆոՆյՆ ԷՆերգիայով է[ծկտբոեեերի փունջը, անցնելով բյու–րեղային թիրախով, ռենտգենյան ճառա–գայթների նման, լուսանկարչական ժա–պավենի վրա առաջացնում է դիֆրակցիոն օղակներ, որոնց պարամետրերը ճշգըր– 2л!т տորեն համապատասխանում են ճ= Р բանաձնին։ Միկրոմասնիկը ոչ ալիք է ն ոչ էլ մասնիկ՝ այդ հասկացությունների դասական պատկերացմամբ։ Սխալ է նաև մասնիկը համարել ալիքներից բաղկացած բավական փոքր չափի աչիքային փաթեթ, որը նույնիսկ վակուումում դիսպերսիայի հետևանքով ճապաղվում, տարրալուծվում է տարածության մեջ։ Միկրոմասնիկների երկակի ն հակասական բևույթի, ինչպես նաև Դը Բ․ ա–ի խոր ֆիզիկական իմաստի բացատրությունը տվեց միայն քվան–տային մեխանիկան, որի համաձայն բա–վական փոքր զանգված և Էներգիա ունե–ցող մասնիկները (Էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, ատոմ նն) օժտված են միաժա–մանակ և՛ մասնիկային, և՛ ալիքային հատկություններով, միկրոմասնիկը քվան–տային օբյեկտ Է, որի վիճակը նկարա–գրվում է աչիքային ֆունկցիայով։ 1926-ին Մ․ Բոռնը առաջ քաշեց մի տեսակետ, որի համաձայն ալիքային օրենքներին են–թարկվում է մասնիկի վիճակը նկարա–գրող մեծությունը, այսինքն՝ նրա փ ալի–քային ֆունկցիան, որի քառակուսով որոշվում է ժամանակի տարբեր պահերին տարբեր կետերում մասնիկը գտնելու հավանականությունը։ Տված р շարժման քանակով ազատ մասնիկի ալիքային ֆունկցիան հենց դը Բրոյլի ալիքն Է։ Այս դեպքում |^|2=const, այսինքն մասնիկի՝ բոյոր կետերում գտնվելու հավանակա–նությունը միննույնն Է․ դա նշանակում Է, որ տվյալ պայմաններում միկրոօբյեկտի կոորդինատների որոշակիությունը զուրկ է որնէ ֆիզիկական իմաստից։ Այսպիսով, Դը Բ․ ա․ ինչ–որ ֆիզիկական նյութական ալիքներ չեն, այլ հավանականության ալիքներ են։ Գրկ․ Բլոխինցն Դ․ Ի․, Քվանտային մեխանիկայի հիմունքները, Ե․, 1968։ Та р- таковский П․ С․, Экспериментальные основания волновой теории материи, Л․– М․, 1932; Де Бройль Л․, Введение в волновую механику, пер․ с франц․, Харь–ков–Киев, 1934․ Գ․ Սւսհակյան ԴԸ ԼԱԳԱՐԴ (Lagard) Պոլ (2․11․1827, Բեռլին – 1891, Բեռլին), գերմանացի հա–յագետ։ Եղել է Գյոթինգենի համալսարա–նի արլ․ լեզուների դասախոս (1869–91)։ 1850-ին հրատարակել է «Տայերենի և սանսկրիտի բաղաձայնների համեմատու–թյունը» հոդվածը, կատարել 283 բառերի համեմատություն։ «Պարսկականք» (1851) ուսումնասիրության մեջ քննել է զենդե–րենը, աֆղաներենը, հայերենը, պարսկե–րենը նն։ «Տայերի նախապատմության մասին» (1854) աշխատությամբ կատարել է հայերենի նս 1000 բառի քննություն, հան–գել այն եզրակացության, որ հայերենի բառապաշարի ավելի քան 1/3-ը հնդեվ–րոպական ծագում ունի։ Իր հայագիտա–կան գործերն ամփոփել է «Տայկական ուսումնասիրություններ» (1877) ևատո– րում։ Գրկ․ О ր ու մ պ ֆ Գ․ Ա․, Ուսումնասի– րութիւնք հայ լեզուի և մաաենագրութեան յարևմուտս, Վնտ․, 1895։ Ա ղ ա յ ա ն է․ Բ․, ՝՝Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․․ 1958։ Խ․ Կւսրադեւյան ԴԸ Կ ՈՍՏԵՐ (De Coster) Շառլ (20․8․1827, Մյունխեն – 7․5․1879, Իքսել), բելգիացի գրող։ Ավարտել է (1855) Բրյուսելի հա–մալսարանը։ Ստեղծագործել է ֆրանսե–րեն։ 1856-ին հիմնադրևլ է «Ուլենշպիգել» («Ulenspiegel») շաբաթահանդեսը։ Լավա–գույն գործերից են «Ֆլամանդական առաս–պելներ»^ (1858) և «Բրաբանտական պատմվածքներ»-ը (1861)։ Գլուխգործոցը «Առասպել Ուլենշպիգելի և Լամմե Գուդ– զակի մասին, Ֆլանդրիայում և այլ եր– կըրներում նրանց քաջ, հետաքրքիր և արժանափառ գործողությունների մասին» (1867) ստեղծագործությունն է։ Գրել է նան հոգեբանական վեպ («Տարսանեկան ճանապարհորդություն», 1872), պատմա–կան դրամա («Ստեֆանիա», 1878)։ Երկ․ Ուլենշպիգելի ն Լամմե Գուդզակի լեգենդը․․․, Ե․, 1946։ Ս․ Սարգսյան ԴԸՀ, Դեհ, գյուղ Արնմտյան Տայաս–տանում, Pիթլիuի վիլայեթի Սղերդի գա–վառում։ Գավառի ամենամեծ գյուղն էր։ 1909-ին ուներ 200 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այ– գեգործությամբ և արհեստներով։ Ուներ եկեղեցի, վարժարան։ Բնակիչների մի մասը տեղահանվել է առաջին համաշխար–հային պատերազմի տարիներին։ ԴԸ–ՍԻՄՈՆ, գյուղ Կրասնոդարի երկրա–մասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրո–նից 32 կմ հյուսիս–արնմուտք։ Բնակիչ–ները՝ հայեր և ռուսներ։ Միավորված է Վերխնի Մացեստայի սովետական տնտե–սության հետ։ Տիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1890-ին։
ԴԺՈԻՔ, կարծեցյալ ստորերկրյա աշխարհ, պատժարան, որտեղ, ըստ կրոնական հավատալիքների, տառապում են երկ–րային մեղավոր հոգիները։ Նման պատ–կերացումներն առաջացել են հոգու անմա–հության և հանդերձյալ կյանքի նախնա–դարյան հավատալիքներից։ Տին հունա–կան դիցաբանության համաձայն, խավա–րի թագավորության ամենասարսափելի մասը Տարտարոսն է, այսինքն՝ Դ․։ Տու– դայականության մեջ Դ․ սկզբում պատկեր–վել է որպես ստորերկրյա վայր, որտեղ գտնվում են մեռածների (մեղավորների և արդարների) ստվերները։ Դ–ի այս ըմբռնումը հետագա զարգա–ցումը գտել է քրիստոնեության մեջ։ Ըստ հայկ․ հեթանոսական պատկերացումնե–րի, Դ․ յոթհարկանի է՝ յոթ տեսակ մեղ–քերով տառապողների համար։ Կրոնը ն շահագործող դասակարգերը Դ․ հակա–դրել են դրախտին, այն օգտագործել հավատացյալների գիտակցության և զգաց–մունքների վրա ազդելու համար, պնդե–լով, որ «դժոխքի բաժին» դառնում են կրոնական պատվիրանները խախտողնե–րը, տիրող հասարակական կարգերին ն օրենքներին չենթարկվողները։ Դ–ի ն դրախտի մասին պատկերացումներում ար–տահայտվել է նաև աշխատավորների պասսիվ բողոքն ընդդեմ սոցիալական անարդարությունների։ Դ–ի և դրախտի դասական նկարագրությունը տրված է Ա․ Դանաեի -«Աստվածային կատակեր–գության» մեջ։
ԴԺՎԱՐԱՀԱԼ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, բար– ձըր ջերմաստիճաններում հալվող համա–ձուլվածքներ։ Դ․ հ–ի հիմքն են կազմում կամ դժվարահալ մետաղները (տիտանը, տանտալը, վանադիումը, քրոմը, ցիր–կոնիումը, նիոբիումը, մոլիբդենը, վոլֆ–րամը նն), կամ ոչ մետաղների հետ մետաղների դժվարահալ միացություննե–րը (օրինակ, MoSi2 2000°C, ZrCV 2700°C, TiC՝ 3140°C հալման ջերմաստի–ճաններով)։ Դ․ հ․ կիրառվում են որպես կրակաամուր և կրակակայուն համաձուչ– վածքներ։ ԴԻ․․․(<հուն․ Ցւ․․․, 6(g), նախածանց, որ նշանակում է կրկնակի, երկու անգամ (օրինակ, դիօքսան, դիւկոչ)։
ԴԻԱԲԱ& (ֆրանս․ diabase), հրային ապար։ Քիմ․ և միներալային կազմով նման է բազալտին։ Ունի լրիվ բյուրեղային ման–րահատիկ կառուցվածք, մուգ մոխրավու–նից կանաչավուն սև գույն։ Դ–ի զանգված–ներն առաջացնում են մինչն 200 մ հզո–րության դայկաներ, այլ մարմիններ։ Դրանք լայնորեն տարածված են Տայաս–տանում, հատկապես պղնձահրաքարա– յին հանքավայրերում (Ալավերդի, Շամ– լուղ, Ղափան)։ Օգտագործվում է ճանա–