Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պարհաշինության և կաղապարային քա– րաձուլման մեջ։

ԴԻԱԲԵՏ (<հուն․ 8ւօՓղւդ<;, 8iafkxiva^g՝ անցնել), մ ի զ ա հ յ ու ծ ու թ յ ու և, եր–կու տարբեր հիվանդությունների ան–վանումը, որոնց հիմնական ախտանշան–ներն են՝ առատ միզարտադրությունը և կայուն, սաստիկ ծարավի զգացումը։ Լինում է շաքարային (տես Շաքարային հիվանդություն) և անշաքար։ Ա ն շ ա ք ա ր Դ․, անշաքար մի– զ ա հ յ ու ծ ու թ յ ու ն, ներզատիչ հա–մակարգի հիվանդություն՝ կապված ար–յան մեջ վազոպրեսին հորմոնի պակասու–թյան հետ։ Պատճառներն են՝ միջանկյալ ուղեղի հիպոթալամուսային շրջանի և հիպոֆիզի (որոնք կազմում են երիկամ–ների ջրա–աղային փոխանակության գոր–ծունեությունը կարգավորող համակար–գը) ախտահարումները (ուռուցքներ, վնասվածքներ, վարակիչ հիվանդություն–ներ)։ Երբեմն նպաստում է նաև ժառան–գական գործոնը։ Անշաքար Դ–ի հիմնա–կան ախտանշաններն են՝ կայուն, անհագ ծարավի զգացումը, առատ միզարտա–դրությունը (հիվանդները օրական մի–զում են 5–30 չ պարզ, թափանցիկ մեզ, ցածր տեսակարար կշռով՝ 1,005–1,001 գ/uil3, անհոտ, առանց ախտաբա–նական տարրերի և, ի տարբերություն շաքարային հիվանդության, առանց շա–քարի պարունակության)։ Օրգանիզմի ջրա–զրկման հետևանքով նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, քաշի խիստ անկում, ընդհանուր թուլություն, ընկճվածություն, գլխապտույտ, գլխացա– վեր, սրտխառնոց, փսխումներ։ P ու– ժ ու մ ը․ հորմոնային պատրաստուկներ (ադիուրեկրին, պիտուիտրին), դիետա՝ աղերի սահմանափակումով։

ԴԻԱԳԵՆԵձ (<հուն․ Ցւճ – նախածանց, այստեղ՝ վերա և yeveaig – ծնունդ), ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ նստվածքներում կատարվող ֆիզիկա– քիմիական, քիմիական և օրգանական փո–փոխություններ, որոնց հետևանքով նըստ– վաժքը ենթարկվում է քարացման։ Միջա–վայրի նոր ֆիզիկաքիմ․ պայմաններում սկսվում է նստվածքների բարդ, բազմա– բաղադրիչ համակարգերի հավասարակըշ– ռեցման պրոցես։ Նստվածքներում քայ–քայվում են որոշ միներալներ և ձևավոր–վում նորերը։ Վերջիններս բնորոշվում են մանրահատիկայնությամբ, առաջաց–նում սֆերօոլիտային և օոլիտային ագրե–գատներ կամ ցեմենտացնում են նստվածք–ներում գտնվող ապարների հատիկներն ու բեկորները։ (Տես նան Կաւոագենեզ)։

ԴԻԱԴԻՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատ–կանում է «կը» ճյուղին։ Խոսվել է Դիադի– նի (պատմական Տայաստանի Ծաղկոտն) գավառում։ Այժմ խոսվում է ՏՍՍՏ Վարդե–նիսի շրջանի Չախրլու և Թուսկյուլու գյու–ղերում, մասամբ՝ Վարդենիսում։ Բաղա–ձայնական համակարգը գրաբարյան է։ Դ․ բ–ում ձայնեղներից հետո ա քմայնա–նում է (բան, դառնալ, ձախ, զարդ ևն)։ Է–ով ն օ–ով վերջացող բառերը ենթարկ–վում են յ հոլովման (Գեվօ–Գեվօյ, նանէ– նանէյ)։ Տարակատար դերբայը կազմը– 24, ձՍձ III ^ատոր վում է ուկ–ով (նըստուկ), օժանդակ բայը կրկնվում է (սըրտանց էր ասէր Էր)։ Ե խո–նարհման բայերի Յ–րդ դեմքի ցուցիչն է ա (կըխանա)։ Դիմավոր ձևերի գրաբար–յան այ դառնում է և (կէթեր) կամ ջնջվում է (կէթին)։ Կը եղանակիչը ձայնավորա– սկիզբ ձևերում դառնում է կօ և կրկնվում (կօ կէթամ)։ Չ ժխտական մասնիկը կըց– վում է դերբային (չըտէսեր էմ, չէկէր ա)։ Գբկ․ Աճաոյան Տ․, Հայ բարբառա–գիտություն, Մոսկվա–Նոր Նախիջևան, 1911։ Բաղրամյան Ռ․, Հայերեն բարբառներ, Ե․, 1972։ Ջահուկյան Գ․, Հայ բար–բառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ռ․ Բաղրամյան

ԴԻԱԴՈՔՈԱՆԵՐ (հուն․ ՏւճՑօ^օց – ժա–ռանգորդ), Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ․ թ․ ա․ 323) հետո մակեդոնական ժառանգության համար պայքարող զորա–վարներ։ Դ–ից առանձնապես համբավա–վոր են եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Պերդիկկասը, Անտիպատ– րոսը, Պտղոմեոս Լագոսը, Եվմենոսը, Անտիգոնոս Միակնանին, Դեմետրիոս I Պոլիորկետոսը, Լիսիմաքոսը, Սելևկոս I Նիկատորոսը, Կրատերոսը, Կասսանդրո– սը, Պոլիսպերքոնտոսը։ Նրանցից յուրա–քանչյուրն իրեն համարել է Ալեքսանդր Մակեդոնացու պատվարժան ժառանգոր–դը և չի կամեցնլ զիջել առաջնությունը։ Մ․ թ․ ա․ 301-ին Իպսոսի մոտ ճակատա–մարտից հետո նվազել են Դ–ի ներհակու–թյունները, աստիճանաբար պատմաբե– մից հեռացել են Դ․՝ ասպարեզը թողնելով իրենց երիտասարդ սերնդին՝ էպիգոն–ներին։ Մ․ թ․ ա․ 280-ական թթ․ Մակեդո–նական աշխարհակալությունը տրոհվել է երեք հելլենականացված պետության։ ԴԻԱԶ, Դ ի աս դե լա Պենյա (Diaz de la Pena), Նարսիս Վիրժիլ (1808 – 1876), ֆրանսիական նկարիչ։ Ազգությամբ իսպանացի։ 1840-ական թթ․ հարել է Բարբիզոնի դպրոցին, ստեղծել գույնի ն լուսավորության ռոմանտիկ էֆեկտներով բնանկարներ։ Տետագայում պատկերել է բնության անսովոր, դրամատիկ («Մոտա–լուտ ամպրոպ», 1871, Պուշկինի անվ․ կեր–պարվեստի թանգարան, Մոսկվա), ինչ–պես և հանգիստ պահեր («Բնանկար», 1864, էրմիտաժ, Լենինգրադ)։ Դ–ի «Ան–տառում», «Բնանկար», «Ծառեր» աշ–խատանքները գտնվում են Տայաստանի պետական պատկերասրահում։ Պատկերա–զարդումը տես նաև հ․ 2, 312 էջից առաջ՝ ներդիրում։ Ն․ Վ․ Դ ի ա զ․ «Ծառեր» (Տայաստանի պե–տական պատկերասրահ) ԴԻԱձՈԱԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մեկ ատոմ ածխածնին երկու ատոմ ազոտ միացած խմբավորում պարունակող օրգանական միացություններ։ Լինում են ալիֆատիկ և արոմատիկ շարքի։ Ալիֆատիկ շարքի Դ–ի կառուցվածքը պատկերվում է այս–պես․ R -4- - R – 4- /С = N=N » /С –N = N։ Kr/ Rr/ Թունավոր ն պայթուցիկ են, տաքացնելիս, ճառագայթահարելիս քայքայվում են, փոխազդում են թթուների, հալոգենների, ջրի և այլ նյութերի հետ՝ անջատելով ազոտ։ Պարզագույն ներկայացուցիչներն են դիազոմեթանը (CH2N2) և դիազոքա– ցախաթթվի էթիլէսթերը (N2CH2C02C2Hs)։ Ալիֆատիկ ցիկլավոր դիազոմիացու– թյունները՝ դիազիրինները' /N R(R՝)C( || , համեմատաբար կայուն և N պակաս փոխազդման ունակ նյութեր են։ Արոմատիկ շարքի Դ․՝ [аг–N=n] X (որտեղ Х-ը թթվային մնացորդ է կամ հիդրօքսիլ–խումբ), կոչվում են նաև դիա– զոնիումի աղեր։ Ստացվում են արոմատիկ ամինների դիազոտացմամբ։ Անկայուն են, չոր վիճակում պայթուցիկ, մտնում են շատ ռեակցիաների մեջ, որոնց ընթաց–քում կարող է տեղի ունենալ նաև ազոտի անջատում (ազոտահամակցում, Զանդմայերի ռեակցիա նն)։ Արոմատիկ Դ․ հիմնային միջավայրում փոխում են իրենց կառուցվածքը՝ առա–ջացնելով դիազոտատներ։ Արոմատիկ Դ․ օգտագործվում են բազ–մաթիվ օրգ․ միացությունների սինթեզի, մասնավորապես, ազոներկանյութերի ար–տադրության մեջ։ Դ Ի Ա&Ո ՏԱՑՈՒՍ, դիազոմիացություննե– րի ստացման ռեակցիա։ Դ․ տեղի է ունե–նում թթվային միջավայրում (HC1, H2S04, HN03), ցածր ջերմաստիճանում (0–5°C)՝ առաջնային ամինների վրա ազոտային թթվով (HN02) կամ նրա ածանցյալներով ազդելիս։ Արոմատիկ ամինների Դ–ից ստացվում են դիազոնիումի աղեր։ Ռեակ–ցիան հայտնաբերել է գերմանացի քիմի–կոս Պ․ Գրիսը, 1858-ին։ Դ–ման միջոցով ստացվում են բազմաթիվ օրգ․ նյութեր, հատկապես ազոներկանյութեր։

ԴԻԱԹԵձ (հուն․ 6iadeaL£ – հակվածու–թյուն, նախատրամադրվածություն), օր–գանիզմում նյութափոխանակության պրո–ցեսների բնածին խանգարում, բնորոշվում է ֆունկցիաների ու նյութափոխանակու–թյան պրոցեսների երկարատև անկայուն հավասարակշռությամբ, որն արտահայտ–վում է ախտաբանական յուրատեսակ ռեակցիաներով ու հիվանդություններով։ Դ–ի առաջացումը սերտորեն կապված է ժա–ռանգական գործոնների, կենտրոնական, վեգետատիվ նյարդային համակարգերի, ներզատիչ գեղձերի գործունեության խան–գարումների, մարդու կոնստիտուցիայի շեղումների և միջավայրի անբարենպաստ պայմանների հետ։ Դ–ի ժամանակ նույ–նիսկ բնականոն ֆիզիոլոգիական գըր– գըռիչները և կյանքի սովորական պայման–