Ильенков Э․ В․, Диалектическая ло–гика․ Очерки истории и теории, М․, 1974․ Համ․ Գևոյւգյան
ԴԻԱԼԻԶ (հուն․ бкхХисги; – բաժանում, քայքայում), կիսաթափանցիկ թաղանթի միջոցով կոլոիդ համակարգերի և բարձրա– մոլեկուլային լուծույթների բաժանումը ցածրամոլեկուլային խառնուրդներից։ Դ–ի նպատակով օգտագործվող թաղանթները թափանցիկ են միայն փոքր մոլեկուլների և իոնների համար։ Դ․ իրականացվում է բաժանիչում (ղիալիզատորում), որը, սո–վորաբար, մաքրվող հեղուկով լցված և մաքուր լուծիչում ընկղմված կիսաթա–փանցիկ հատակ ունեցող գլան Է։ Կիսա–թափանցիկ թաղանթները պատրաստում են կոլոդիումից, ցելոֆանից, բուսական կամ կենդանական թաղանթներից, սին–թետիկ և այլ նյութերից։ Դ․ չափազանց դանդաղ է ընթանում, քանի որ մասնիկնե–րի անցումը կիսաթափանցիկ թաղանթով պայմանավորված է նրանց դիֆուզիայով։ Էլեկտրադիալի– զաւոոր Դ․ արագացնելու համար հարկավոր է արագացնել դիֆուզիան։ Կենդանի և բու–սական օրգանիզմներում մի շարք կեն–սաբանական երևույթներ ընթանում են Դ–ի շնորհիվ։ Եթե մաքրվող հեղուկը էլեկ–տրոլիտներ է պարունակում, ապա դրանց անջատումը խիստ արագանում է Էլեկ–տրական դաշտում (էլեկտրադիա– լիզ)։ Այդ դեպքում առավել հաջողու–թյամբ կիրառվում են իոնիտային թաղանթ–ները։ Դ․ և էլեկտրադիալիզը կիրառվում են ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հետազոտություններում, արդյունաբերու–թյան և բժշկության մեջ։ Տիդրոմետսղուր– գիայում և ատոմական արդյունաբերու–թյան մեջ Դ․ օգտագործում են արտադրա–կան ջրերը մաքրելու, աղերի լուծույթնե–րը խտացնելու, քիմիական տարրերը միմ–յանցից բաժանելու համար։
ԴԻԱԼՈԳ (<հուն․ SiaXoYog), աես Երկ–խոսություն։
ԴԻԱԿԻԶՈՒՄ, կրեմացիա (<լատ․ crematio – այրում), դիակի այրումը հա–տուկ վառարաններում՝ դիակիզարան–ներում։ Այրման համար օգտագործում են գերշիկացած օդ (մինչև 1000°C, կիզման տևողությունը՝ 1 –1,5 ժ)։ Դիակից մնում է 2–2,5 կգ մոխիր, որը տեղավորում են պատիճի կամ աճյունասափորի մեջ։ Մյուս միջոցների համեմատ Դ․ առավել հիգիե–նիկ Է։ Դ–ից առաջ դիակը պետք է ենթարկ–վի դատա–բժշկական և ախտաբանա– անատոմիական բազմակողմանի ուսում–նասիրման։ Դ․ հնուց կիրառվում է այն երկրներում, ուր տարածված են բուդդայականությունը և հինդուիզմը (ճապոնիա, Տնդկաստան և Տարավ–Արևելյան Ասիայի երկրներ), իսկ XX դ․ 20–30-ական թթ․՝ նաև այլ երկրներում։ Առաջին դիակիզարանը կա–ռուցվել է Միլանում՝ 1876-ին։ ՍՍՏՄ–ում Դ․ թույլատրվել է ՌՍՖՍՏ ժողկոմսովե–տի 1918-ի դեկտ․ 7-ի դեկրետի համաձայն։
ԴԻԱԿԻՆԵԶ, բջջի մեյոտիկ բաժանման պրոֆազայի ենթափուլ (տես Մեյոզ)։
ԴԻԱԿՐԻՏԻԿ ՆՇԱՆՆԵՐ, նշաններ, որոնք միանալով այբուբենի որևէ տառին՝ նրան տալիս են մեկ այլ ինքնուրույն հնչյունի (հնչույթի) կամ միևնույն հնչյունի (հըն– չույթի) նրբերանգի արժեք։ Դ․ ն․ կարող են դրվել տառի վևրեից (չեխ․ ё «չ», ռուս, й «յ»), ներքևից (ֆրանս․ £, «ս>)․ ԿոԴՔԻց (а։, «աա») և մեջտեղից՝ կիսելով տառը՝ 1, <ֆ (կոշտ լ և օ)։ Դ․ ն–ից է ևաև շեշտը, որը, դրվելով տառի վրա, կարող է փոխել հնչույթի արժեքը (օրինակ, ֆրանս–ում ё, ё he)։ Որոշ այբուբեններում Դ․ ն–ից մի քանիսն օգտագործվում են որպես պարտադիր նշան։ Ավելի հաճախ գործած–վում են հնչյունագրության ժամանակ՝ ճշտելով հնչյունի որակը։ Այս նեղ հնչյունաբանական տառա–դարձ ու մ ը կիրառվում է լեզուների գործնական դասավանդման մեջ։ Լայն տարածում է ստացել Միջազգային հնչյու–նաբանական ասոցիացիայի (ՄՏԱ= IPA) ընդունած Դ․ ն–ի ցանկը։
ԴԻԱՀԵՐՁՈՒՄ, դիահատում՝ դիակի սվս– տաբանա–անատոմիական կամ դատա–բժշկական ուսումնասիրության նպատա–կով։ Դիակի ախտաբաևա–անատոմիական ուսումնասիրմամբ զբաղվում են ախտա– բան–անատոմները՝ քաղաքային կամ շըր– ջանային հիվանդանոցներին կից դիա– հերձարաննևրում, հիմնականում՝ մահ–վան պատճառները, հիվանդագին պրոցե–սի ախտորոշումը ճշտևլու կամ գիտաևե– տազոտական նպատակներով։ Դատա–բժշկական փորձաքննությունն իրագործ–վում է դատա՜քննչական մարմինների պաշտոնական որոշման համաձայն։ Դ․ պարտադիր Է, երբ մահը վրա է հասել հիվանդանոց ընդունվելուց հետո 2 ժամ–վա ընթացքում, բռնի մահվան, հանկար–ծամահության, նորածինների մահվան (որ–դեսպանություն), անհայտ դիակների, հի–վանդությունն ախտորոշված չլինելու, բըռ– նի մահվան կասկածների, սխալ բուժման, վիրահատման կամ ախտորոշման վերա–բերյալ բուժանձնակազմի դեմ բողոքնե–րի դեպքում, երբ մահը տեղի է ունեցել տնային պայմաններում՝ առանց բժշկա–կան անձնակազմի հսկողության։ Դիակի դատա–բժշկական փորձաքննությունը ըն–թանում է 4 փուլով․ 1․ դեպքի վայրում դիազննություն՝ տեղազննության ժամա–նակ, 2․ դիակի առաջնային ուսումնասի–րություն՝ դիահերձարանում, 3․ դիակի կրկնակի ուսումնասիրություն, երբ մինչև հուղարկավորությունը ծագում են նոր հարցեր, 4․ արտաշիրմման ենթարկված դիակի ուսումնասիրություն։ Դ ի ժամա–նակ պարտադիր բացում են գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները, ուսումնասիրում բոլոր օրգանները, ինչ–պես նաև կատարում օրգանների և պա–րունակությունների նմուշների լրացուցիչ լաբորատորային (հյուսվածաբանական, մանրէաբանական, դատաքիմիական, քրեագիտական, ֆիզիկա–տեխնիկական, դեղաբանական, կենսաբանական և ռենտ–գենաբանական) հետազոտություններ։ Դիակի և լաբորատոր ուսումնասիրու– թյունների հիման վրա կազմվում է արձա–նագրություն կամ ակտ, որի եզրակացու–թյան մասում փորձագետը պատասխանում է դատա–քննչական մարմիններին հետա–
ՔԸՐՔՐող բոլոր հարցերին։ Ն․ Ավագյան
ԴԻԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, տես Դիամագնիսականություն։
ԴԻԱՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [<հուն․ Ցւճ ․․․– այս դեպքում՝ տարամիտում (ուժագծերի) և մագնիսականություն], մագնիսականության տեսակ, որը պայմանավորված է նյութում՝ արտաքին մագնիսական դաշտին հակառակ ուղղված մագնիսական դաշտի առաջացմամբ։ Դ․ հատուկ է բոլոր նյութերին։ Մագնիսական դաշտ մտցվող նյութի յուրաքանչյուր ատոմի էլեկտրոնային թաղանթում, էլեկտրա–մագնիսական ինդուկցիայի օրենքի համաձայն, առաջանում են մակածման շրջանային հոսանքներ, այսինքն՝ Էլեկտրոնների լրացուցիչ շարժումներ մագնիսական դաշտի ուղղության շուրջը։ Այդ հոսանքները յուրաքանչյուր ատոմում առաջացնում են մակածված մագնիսական մոմենտ, որը, Լենցի կանոնի համաձայն, հակառակ է ուղղված արտաքին մագնիսական դաշտին։ Ընդ որում, երևույթը պայմանավորված չէ ատոմների նախնական սեփական մագնիսական մոմենտների առկայությամբ և կողմնորոշմամբ։ Նյութում Դ–յան ընթացքը այս կամ այն չափով կարող է արգելակվել էլեկտրոնային կամ միջուկային պարամագնիսականությամբ, ֆեռոմագնիսականությամբ կամ հակաֆեռոմագնիսականությամբ։ Դ ի ա մ ա գ– նիսներում ատոմների էլեկտրոնային թաղանթները մոմենտներով չեն օժտված։ Նման ատոմներում առանձին էլեկտրոնների ստեղծած մագնիսական մոմենտները, արտաքին մագնիսական դաշտի բացակայությաև դեպքում փոխհավասարակշռված են։ Այս երևույթն առկա է այն ատոմներում, մոլեկուլներում և իոններում, որոնց Էլեկտրոնային թաղանթները լրացված են (օրինակ, իներտ գազերի ատոմները, ջրածնի, ազոտի մոլեկուլները)։
Դիամագնիսական նյութի 1 մոլի ձեռք բերած մակածման մագնիսական I մոմենտը համեմատական է արտաքին դաշտի H լարվածությանը՝ I = %Н։ %-ն՝ մոլյար դիամագնիսական ը ն կ ա լ ու ն ա կ ու թ յ ու ն ը, բացասական մեծություն Է, քանի որ I-ն և H-ը ունեն հակառակ ուղղություն։ Սովորաբար X-ի բացարձակ մեծությունը չի անցնում ՜–-10~~6-ից, օրինակ, հելիումի 1 մոչի համար X– – 1,9 -10–6։ Դ․ առաջացնող հոսանքները մեկուսացված ատոմներում առավել պարզ բնույթի են։ Մեկուսացված ատոմի Էլեկտրոնների ողջ համախմբությունը արտաքին դաշտի ազդեցության տակ միաժամանակ սկսում է պտտվել ատոմի կենտրոնով անցնող, Н լարվածության ուղղությանը զուգահեռ առանցքի շուրջը։ Ատոմի բոլոր էլեկտրոնների այդ համատեղ պտույտը կոչվում է Լարմորի պրեցեսիա։ Մեկուսացված ատոմի դիամագնիսական ընկալունակության մեջ յուրաքանչյուր Էլեկտրոնի ներդրումը որոշվում Է