XVIII դ․ ֆբանս․ մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դ․ մեծ նշանակու–թյուն է տվել լուսավորությանն ու կրթու–թյանը, գնահատել դաստիարակության դե–րը մարդու ձևավորման գործում։ Միաժա–մանակ նա գտել է, որ երեխաների զարգաց–ման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիական–ֆիզիոլոգիական յուրահատկությունները, բնական ունա–կությունները։ ժող․ կրթության մասին Դ–ի մտքերը հիմնականում շարադրված են Եկատերինա II-ի խնդրանքով ռուսա–կան կառավարության համար 1775-ին կազմած համալսարանի և դպրոցի ծրագը– րում, Պետերբուրգում կատարած գրա–ռումներում։ Քննարկել է մանկավարժական խնդիրներ (ժող․ կրթության համակարգ, ուսուցման մեթոդներ ևն), պաշտպանել համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը, կրթության անդա– սայնությունը։ XIX դ․ հատկապես առաջին կեսի հայ առաջավոր մտածողների աշխարհայացքի ձևավորման վրա ազդել են ֆրանս․ լու–սավորիչների, ընդհանուր գծերով նաև Դ–ի տեսական հայացքները։ Թերևս այդ է պատճառը, որ հայ հետադիմականները իրենց պայքարն ուղղել են նաև ֆրանս․ լուսավորիչների դեմ։ Տ․ Չամուռճյանի կարծիքով, Դ․ և նրա գաղափարակիցնե–րը մարդկության հանդևպ մեծ հանցանք են գործել, որովհետև «․․․ ուղղակի կամ կողմնակի կուզեին քրիստոնեությունը փչացնել․․․» («Երևակ», 1857, Էջ 38)։ Երկ․ CEuvres completes, է․ 1–20, P․, 1875 – 1877; Փիւիսոփայական և գեղագիտական եր–կեր, Ե․, 1963։ Собр․ соч․, т․ 1 – 10, М․–Л․, 1935-47․ Գրկ․ Барская Т* Э․, Дени Дидро, Л․–М․, 1962; Акимова А․ А․, Дид–ро, М․, 1963; Момджян Х․И․, Диа–лектика в мировоззрении Дидро, в сб․։ Век Просвещения, Москва –Париж, 1970․ ԴԻԵ& (ֆրանս․ dicse, < հուն․ бСваи; – կիսատոն) (երաժշտ․), հնչյունաշարի որևէ աստիճանը կես տոն բարձրացնելու նոտա– գրական նշան (ДО)։ Տես Աչւոերացիա։
ԴԻԵՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, դ ի– եններ, դիօլեֆիններ, երկու կրկնակի կապով չհագեցած ածխաջրա–ծիններ։ Կրկնակի կապերի դիրքից կախ–ված՝ լինում են 3 տեսակ, ա․ կ ու մ ու– լացված կամ 1,2 Դ․ ա․, կոչվում են նաև ալեններ՝ >C = C = C<, որտեղ կրկնակի կապերը միացած են միևնույն ածխածևին։ բ․ Կոնյուգացված (զուգորդված, լարված) կամ 1,3 Դ․ ա․, այստեղ կրկնակի կապերն իրարից հե–ռացած են մեկ պարզ կապով, օրինակ, բուտադիեն –1,3 (դիվինիլ), CH2=CH– –СН = СН2, մեթիլբուտադիեն –1,3 (իզոպրեն), СН2=С–СН = СН2, քլորա– I СНз պրեն՝ СН2=С–СН=СН2 ևն։ գ․ Մե– I С1 կ ու ս ա ց ա ծ կրկնակի կապերով Դ․ ա․, օրինակ, պենտադիեն–1,4, СН2 – = СН–СН2–СН = СН2։ Կրկնակի կա–պերը միմյանցից հեռացած են մեկից ավելի պարզ կապերով։ ա․ և գ․ տեսակի Դ․ ա․ իրենց քիմ․ հատկություններով նման են օլեֆիններին։ Դ․ ա–ի մեջ յուրահատուկ տեղ են գրավում 1,3–դիենները։ Սրանց մոտ տեղի ունի л–կապի զուգորդում և միասնական jt–էլեկտրոնային ամպի առաջացում, որը պայմանավորում է մո–լեկուլի բարձր բևեռայնություն և նրա սովորական կրկնակի կապերով միացման ռեակցիաներին զուգընթաց լարված հա–մակարգի ծայրի ածխածիններին միացնե–լու ունակություններ (1,4–միացում, տես նաև Դիենային սինթեզ)։ 1,3–դիեններից բուտադիենը, իզոպրենը, քլորապրենը հեշտությամբ պոլիմերվում և համապո– լիմերվում են՝ առաջացնելով առաձգակա–նությամբ օժտված պոլիմերներ և համա– պոլիմերներ։ Տես Կաուչուկ։
ԴԻԵՆԱՅԻՆ ՍԻՆԹԵՋ, Դ ի լ Ա–Ա լ դ և ր ի ռեակցիա, 1,3–դիենային ածխաջրա–ծինների (դիեններ) 1,4 միացման ռեակ–ցիա չհագեցած միացությունների ․ (դիո– նեոֆիլների) հետ։ Արդյունքում ստացվում են վեցանդամանի ցիկլավոր միացություն–ներ, որոնք պարունակում են կրկնակի կապ։ Դ–ի պարզագույն օրինակ է բուտա– դիեն– 1,3-ի և մալեինաթթվի անհիդրիդի միացումը, որից առաջանում է տետրա– հիդրոֆտալաթթվի անհիդրիդը․ Դ․ ս․ օրգ․ քիմիայի ընդհանուր ռեակ–ցիաներից է, հայտնաբերել են 0․ Դիչսը և Կ․ Աչդեբը 1928-ին։ Տեշտությամբ է ըն–թանում այն դիենոֆիլների հետ, որոնց կրկնակի կամ եռակի կապերին միացած են էլեկտրաբացասական խմբեր (–СО, –COOR, –CN, –N02 ևն)։ Լայնորեն կիրառվում է սինթետիկ օրգ․ քիմիայում։
ԴԻԵՏԱ ( <հուն․ бСаиха – ապրելակերպ), սննդակարգ, սննդի հատուկ մշակ–ված ռեժիմ, բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարա–կան մշակման առանձնահատկությամբ, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակա–կան և քանակական կազմությամբ։ Առողջ մարդու սննդի ռեժիմը (կախված տարի–քից, սեռից, մասնագիտությունից) կոչ–վում է ռացիոնալ Դ․, որի ուսում– նասիրմամբ զբաղվում է սննդի հիգիենան, իսկ հիվանդների համար Դ–ի մշակմամբ՝ բուժական սննդի մասին գիտությունը (դիետոլոգիա)։ Դ․ նշանակելիս հաշվի է առնվում հիվանդության բնույթը, կլի–նիկական ընթացքը, ախտաբանա–անա– տոմիական և էնզիմայիև խանգարումնե–րը։ ճիշտ ընտրված Դ․ բարենպաստ պայ–մաններ է ստեղծում թերապևտիկական և այլ միջոցների ազդեցության համար, կան–խում սուր ևիվանդությունների անցումը քրոնիկականի։ Դ․ նշանակում են բուժման այլ մեթոդներին զուգահեռ։
ԴԻՋԱԿ, գավառ Ղարաբաղում (Արցախ)։ Առաջացել և կազմավորվել է XVI դ․ վեր–ջին՝ Արցախի Մյուս Տաբանդ գավառի հվ․ մասից։ Սահմաններն էին․ հվ–ից՝ Երասխ գետը, արլ–ից՝ Մուղանի դաշտը, հս–ից՝ Քյոնդալան գետի ձախ ափը, իսկ արմ–ից՝ Քիրս լեռն ու նրանից Երասխի հովիտը ձգվող բարձրությունները։ Դ–ում նշանավոր էին հնագույ–ն իշխանանիստ Գորոզ ամրոցը (ներկայիս ԼՂԻՄ–ի Տադ– րութի շրջանի Դող և Տումի գյուղերի միջև), Գտիչ (Քթիշ) բերդը, Տող (Դող) ավանը (XVI դ․ վերջից՝ մելիքանիստ), Տումի գյուղը ևն։ Դիզափայտ լեռան գագաթին IV դ․ կառուցված Կատարո վանքում (այժմ՝ Տադրութի շրջանում) և Փարաջանց գյու–ղում (այժմ՝ Լաչինի շրջանում) միջնադա–րում գործել են գրչության կենտրոններ։ Դ–ի տարածքում հնուց ի վեր իշխում էր Առանշահիկ նախարարական տոհմի մի ճյուղը՝ սերված Գտիչի Եսայի Աբու–Մու– սեի (իշխել է 820-ականներից 855–ին) ժառանգներից, որոնք XVI դ․ վերջից դար–ձան Դիզակի մեչիքության տերերը։ Բ․ Ռււուբաբյան ԴԻԶ․ԱԿ Ի ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, ավատական իշխանություն համանուն գավառում։ Ձևա–վորվել է XVI դ․ վերջին և իրավական վա–վերացում ստացել 1603-ին՝ Իրանի շահ Աբբաս I-ի հրովարտակով։ Մելիքի տիտ–ղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Դիզակի տեր Սուջումը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանական տոհ–մից տարընձյուղած Եսայի Աբու–Մուսեի ժառանգներից։ Դ․ մ․ խամսայի մեչիքու– թյուններից մեկն էր և օտար նվաճողնե–րի դեմ XVII դ․ վերջին ու XVIII-ի սկզբին ձևավորված նրանց զինական դաշնակցու–թյան անդամը։ Զինակցության մեջ XVI11դ․ 1-ին կեսին կարևոր դեր է խաղացել Դ․ մ․, որի տեր մելիք Եգանը (Ավան) օսման–յան թուրքերի դեմ պայքարում ցուցաբե–րած եռանդի համար Նադիր շահից ստա–ցել է Խամսայի երկրի գերագահությունը։ Նրա անունով Դ․ մ–յան տերերը այնու–հետև կոչվել են Մեչիք–Եգանյաններ (Մե– լիք–Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դ․ մ․ հարատևել է մինչև Ռուսաստանի հետ Արևելյան Տայաստա–նի միացումը (1828)։ Բ․ Ոււուբաբյան
ԴԻԶԱՅՆ ( <անգլ․ design – նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես և նախա–գիծ, գծանկար), տերմին, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը։ Երևան է եկել XX դ․ սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսո–ղական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդելու մի–ջոց։ Դ․ մշակում է ժամանակակից հասա–րակության բարդ գործունեության միջա–վայրը նպատակահարմար կազմակերպե–լու տիպային օրինակներ։ Երբեմն Դ․ է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդ․ առարկաների գեղարվեստա–կան նախագծումը։ Սակայն Դ․ նախա–տեսում և լուծում է սոցիալ–տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խըն– դիրներ։ «Դ․» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատա–