Ա․ Մակարենկոն և ուրիշներ։ Վերջին տասնամյակներին սովետական Դ–ի զար–գացման ասպարեզում կարևոր ներդրում ունեն Ե․ Գոլանտը, Մ․ Դանիլովը, P․ Եսի– պովը, Լ․ Զանկովը, Ա․ Սկատկինը և ուրիշներ։ Մասնավոր Դ–ի, հատկապես հայոց լեզվի ու գրականության մեթոդի–կաների զարգացմանը սատարել ևն Գ․ էդիլյանը, Ա․ Ղարիբյանը, Թ․ Զուհար– յանը, Ա․ Տեր–Գրիգորյանը և այլոք։ Դ–ի հարցերին անդրադարձել են նաև սոցիա–լիստական երկրների մանկավարժներ Վ․ Օկոն (Լեհաստան), |ս․ Կլեյնը, Կ․ Տո– մաշևսկին (ԳԴՏ), Շ․ Նադը (Տունգարիա), 0․ Խլուպը, 0․ Պավլիկը (ՉՍՍՏ) և ուրիշ–ներ, ինչպես նաև կապիտալիստական մի շարք երկրների մասնագետներ՝ Ա․ Պինսենտը (Անզլիա), Ռ․ Գալը (Ֆրան–սիա), Զ․ Բրուները (ԱՄՆ), ժ․ Պիաժեն (Շվեյցարիա) և ուրիշներ։ Բուրժ․ մի խումբ մանկավարժներ Դ–ի հարցերը լուսաբա–նելիս թերագնահատում են ուսուցչի, համակարգված ուսուցման ու կրթության դերը, աշակերտի մտավոր ակտիվու–թյունը։ Նրանց համար բնորոշ է էկլեկ–տիզմը, ուտիլիտարիզմը, համակարգված գիտելիքների անհրաժեշտության ժխտու–մը։ Դ․ լուծում է փոխկապակցված երկու կարգի՝ տեսական և գործնական–կիրա– ռական բնույթի խնդիր, սահմանում է կրթության բովանդակությունը նրա տար–բեր աստիճաններում (տարրական, միջ–նակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը (տես Ուսուցում), բացահայտում արդյունավետ ուսուցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափություն–ները։ Այդ նպատակով գործադրվում են մի շարք հետազոտական մեթոդներ՝ գի–տական դիտողականություն, զրույց, ման–կավարժական ․ էքսպերիմենտ, դպրոցա–կան փաստաթղթերի ու սովորողների ui2r խտտանքների ուսումնասիրում, առաջա–վոր մանկավարժական փորձի ընդհան–րացում, անկետային մեթոդ։ Վերջերս ՍՍՏՄ–ում և արտասահմանում փորձեր են արվում կիրառելու մաթ․, ինֆորմացիոն մոդելավորման մեթոդներ, ֆունկցիոնալ, կառուցվածքային և գենետիկակաև # վեր–լուծության բարդ համակարգեր, տեխ․ բազմապիսի միջոցներ։ Ուսուցման և կըր– թության տեսական և գործնական–կիրա– ռական հարցերը լուծելիս՝ Դ․ դիմում է սոցիոլոգիայի, կիբեռնետիկայի, ընդ–հանուր, տարիքային և մանկավարժական հոգեբանության, բարձրագույն նյարդային համակարգի գործունեության, տարիքա–յին ֆիզիոլոգիայի և այլ գիտությունների նորագույն տվյալներին։ Մ․ Մեւքամյան
ԴԻԴԱԿՏԻԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (հուն, бьбахикбд – ուսուցողական), գե–ղարվեստորեն ձևավորված ուսուցողական գրականություն, որտեղ արտացոլված են պատմական, բնագիտական, փիլիսո–փայական, քաղաքական, կրոնական և այլ գաղափարներ ու գիտելիքներ։ Դ․ գ․ կա–րող է լինել և՛ արձակ, և՝ չափածո։ ճանա–չում է գտել դեռևս անտիկ գրականության մեջ (Տեսիոդոս, «Աշխատանք և օրեր», Օվիդիոս, «Ձևափոխություններ», Լուկրե– ցիոս, «Իրերի բնության մասին»)։ Նոր ժա– մանակներում հայտնի են Ն․ Բուսղոյի «Քերթողական արվեստ», Մ․ Վ․ Լոմոնո– սովի «Նամակ ապակու օգուտների մա–սին» և այլ աշխատություններ։ Տայ իրա–կանության մեջ ուշագրավ են Մ․ Բժշկյանի «ճեմարան գիտելեաց» (1815) և Է․ Տյուր– մյուզյանի «Վրուրի Որմզդանա բուրաս– աանք» (1851) գործերը։ XIX դ․ սկսած «դիդակտիկական» հասկացությունը ար–վեստում մեկնաբանվում է բացասական իմաստով՝ դիտվելով իբրև դատողական, տենդենցիոզ երևույթ։
ԴԻԴԳՈՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1121, տեղի է ունեցել վրացական և սելջուկ–թուրքական զորքերի միջև Դիդգորի (Դևկոր) լեռնե– րում (Մանգլիսի քաղաքից հյուսիս), օգոս–տոսի 12-ին։ Վրաց․ 60000-անոց զորքը Դա– վիթ Շինարարի գլխավորությամբ անա– կընկալ հարձակումով ջախջախել է սել– ջուկ–թուրքերի դաշնակցային բանակը (400000, Մատթեոս Ուռհայեցի, 30000, Իբն ալ–Ասիր)։ Դ․ ճ–ի շնորհիվ, որին մաս–նակցել են ևաև հայկ․ զորքերը, ազատա–գրվել են Անդրկովկասի մի շարք շրջան–ներ։ Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Еремян С․ Т․, Юрий Боголюбский в армянских и грузинских источниках, «Գիա․ աշխատ․ ԵՊՀ», 1946, հ․ 23։ Դ․ Դիդրո
ԴԻԴՐՈ (Diderot) Դենի (5․10․1713, Լան– գըր – 31․7․1784, Փարիզ), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, լուսավորիչ, գրող։ XVIII դ․ գիտական–մշակութային կա–րևոր իրադարձության՝ «Տանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտություն–ների, արվեստների և արևեստների» (1751–80) (տես Հանրագիաարան) խմբա– գիրը և գլխավոր կազմակերպիչը։ 1732-ին ստացել է արվեստների մագիստրոսի կո–չում։ 1749-ին, «վտանգավոր գաղափար–ներ» արտահայտելու համար մոտ մեկ ամիս բանտարկվել է։ 1773–74–ին Եկատե– րինա П-ի հրավերով եղել է Ռուսաստա–նում, փորձել նրան համոզել անցկացնե–լու լիբերալ բարենորոգումներ։ Դ–ի աշ–խարհայացքի ձևավորման վրա խոր ազ–դեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ–քաղաքական իրավի–ճակը։ Մեծ դեր է խաղացել XVIII դ․ Ֆրանս, բուրժ․ հեղափոխության գաղափարական նախապատրաստման գործում, հիմնա–վորել է առաջադեմ բուրժուազիայի շա–հերը, քննադատել կրոնը, ֆեոդալական բարքերը և գաղափարախոսությունը։ Սկզբնական շրջանում Դ․ հարել է դեիզ–մին՝․ Սակայն փիլ․ հիմնական երկերում («Մտքեր բնության բացատրության մա–սին», 1754, «Դ’Ալամբերի երազը», «Դ’Ա– լամբերի զրույցը Դիդրոյի հետ», երկուսն էլ 1769, հրտ․ 1830, «Փիլիսոփայական սկզբունքներ մատերիայի և շարժման մասին», 1770, հրտ․ 1798, «Ֆիզիոլոգիա–յի տարրերը», 1774–80, հրտ․ 1875) անցել է մատերիալիզմին և աթեիզմին։ Բնության մասին Դ–ի մեխանիստական մատերիա–լիստական ըմբռնման մեջ առկա են նաև դիալեկտիկայի որոշ տարրեր։ Նա պաշտ– պանել է մատերիայի որակական բազմա–զանության, մատերիայի և շարժման կա–պի, մատերիայի ակտիվության գաղա–փարները։ Դեռևս Չ․ Դարվինից առաջ կռահումներ է արել կենսբ․ Էվոլյուցիայի մասին։ Իմացաբանությունում հենվել է Զ․ Լոկի սենսուալիզմի վրա, քննադատել է ագնոստիցիզմը, ընդունել աշխարհի ճանաչելիությունը։ Տասարակական երե–վույթների ըմբռնման հարցում Դ․ իդեա–լիստ Է։ Տասարակական դաշինքի տեսու–թյան դիրքերից քննադատելով թագավո–րական իշխանության և ֆեոդայական դասային անհավասարությունների , աստ–վածային ծագման վերաբերյալ գաղափար–ները, պայքարելով ֆեոդալական բռնա–պետության դեմ՝ միաժամանակ Դ․ մեծ դեր է հատկացրել լուսավորյալ միապետ– ներին, կասկածանքով վերաբերվել ստո–րին խավերի ինքնուրույն շարժմանը։ Կրո–նի վերացումը կապել է լուսավորության տարածման հետ։ Դ–ի մատերիալիզմն արտահայտվել է նաև նրա գեղագիտական ևայացքներում։ «Սալոններ», «Պարադոքս արտիստի մա–սին» (1773–78, հրտ․ 1830), «Դատողու–թյուններ դրամատիկական պոեզիայի մա–սին» (1758) և այլ երկերում քննադատել է կլասիցիզմի ու ռոկոկոյի ներկայացուցիչ–ներին (ժ․ Վիեն, Ֆ․ Բուշե), պաշտպանել ժ․ Բ․ Ս․ Շարդենի և ժ․ Բ․ Գրյոզի ժան–րային գեղանկարչությունը, ռեալիստա–կան, դեմոկրատական արվեստի սկզբունք–ները, բարու և գեղեցիկի միասնության գաղափարը։ Առաջադրել է ողբերգության և կատակերգության միջև ընկած ժանրի՝ միջին ժանրի գաղափարը, որը, ըստ նրա, ճշմարտացի և լրջորեն է արտացոլում եր–րորդ դասի կյանքը։ Դ․ գտնում Էր, որ գեղարվեստական կերպարը «պատճեն» չէ, այլ «թարգմանություն», այդ իսկ պատ–ճառով արվեստն իր մեջ ներառում է «կեղծիքի մասնիկ», որը պայման է բա–նաստեղծական առավել մեծ ճշմարտացիու–թյան։ Իր գեղագիտական տեսական սկըզ– բունքները նա փորձել է մարմնավորել գեղարվեստական երկերում՝ վևպերում ու դրամաներում։ Նրա գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են։ Վաղ շրջանի պիեսները («Ապօրինի որ–դին․․․», 1755, հրտ․ 1757, «Ընտանիքի հայրը», 1756, հրտ․ 1758) հետաքրքրա–կան են իբրև դրամատիկական «միջին ժանրի» արտահայտություն։ XVIII դ․ ռեա–լիզմի աչքի ընկնող երևույթ էր Դ–ի «Մի–անձնուհին» (1760, հրտ․ 1796) հակակղե–րական վեպը։ Դ–ի կարևոր երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79, հրտ․ 1823) երկխոսությունը, որի մեջ բացա– հայտված ևն փլուզվող ֆեոդալական աշ–խարհի հակասությունները, արիստո–կրատական դասակարգի բարոյական արատները։