հիմնվում է ւոնաեսապես վճռող դեր ունե–ցող դասակարգի քաղ․ ուժի վրա։ «․․․ դիկ–տատուրան անևրաժևշտ է (առաջին նշա–նակությամբ, խմբ․) ո՝չ միայն ընդհան–րապես ամեն մի դասակարգային հասա–րակության համար, ո՛չ միայն բուրժուա–զիային տապալած պրոլետարի ա– տ ի համար, այլև մի ամբողջ պատ–մական ժամանակաշրջանի համար, որ բաժանում է կապիտալիզմն «անդասակարգ հասարակությունից»՝ կո–մունիզմից» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 25, Էջ 533)։ Ըստ որում, տնտեսապես գերիշխող դասակարգի կամքը արտա–հայտվում է կոնկրետ իրական պայման–ներին համապատասխան։ Դիկտատորա–կան քաղ․ ռեժիմի դեպքում (երկրորդ նշանակությամբ) իշխանությունը կենտրո–նանում է մեկ մարդու ձեռքում։ Այդ դեպ–քում Դ․ անսահմանափակ Է, նրա նկատ–մամբ հսկողությունը՝ բացառված։ Ռեժի–մը պայմանավորում է դեմոկրատական ազատությունների ոտնահարում և ներ–կայացուցչական մարմինների իրավունք–ների սահմանափակում կամ խիստ կրճա–տում, իշխանության պահպանումը բըռ– նությամբ։ Դ–ի կրողները այս դեպքում սոցիալական խոշոր խմբեր են, որոնք մարմնավորում են մեկ անձի կամ անձանց խմբի (եռապետություն, բացարձակ միա–պետություն ևն)։ Դիկտատորական ռեժիմն ուղղված է ժող․ զանգվածների դեմ ն սովորաբար հաստատվում է դասակար–գային պայքարի սրմամբ։ Տես նաև Պրո– չե տարի ատի, դիկտատուրա։
ԴԻԿՏԻՈԿԱՈՒԼՈԶՆԵՐ, խոտակեր կեն–դանիների ինվազիոն հիվանդություններ։ Տարուցիչները Dictyocaulidae ընտանիքի կլոր որդերն են։ Տարածված են ամենուր և մեծ վնաս են հասցևում անասնապահու–թյանը։ Կենդանիները վարակվում են արոտավայրերում՝ կերի ու ջրի հետ կլա– նևլով իևվազիոն թրթուրներ։ Թրթուրներն աղիքներով թափանցում են միջընդերա–յին ավշային հանգույցները, մաշկափոխ– վում են և արյան հոսքով հասնում ալվեոլ–ները ու բրոնխները՝ առաջացնելով բոր–բոքումներ։ Վարակի առաջին օրերին ևկատվում է ախորժակի անկում, լույծ, իսկ երկու շաբաթ հետո սկսվում է հազ, քթա– հոսություն, վերջավորությունների, միջ–ծնոտային ու ենթակրծքային հատվածնե–րի այտուց։ Դանդաղում է մատղաշների աճը, նրանք հյուծվում են, ջերմությունը բարձրանում է մինչև 40°, բարդություն–ների դեպքում՝ անկում (մինչև 40%)։ Բուժումը, դիտրազին, լոքսուրան, ցիազիդ (ենթամաշկային ներարկում), յոդի ջրա–յին լուծույթ (ներշնչափողային ներար–կում), ալյումինի յոդիտ (աերոզոլային ևղանակ)։ Կանխարգելումը, արոտավայ–րերի հերթափոխում, անապահով հոտի կամ նախիրի ճիճվաթափում։
ԴԻԿՏՈՖՈՆ (<լատ․ dicto – թելադրում եմ և ․․․ ֆոն), ապարատ, որը նախատես–ված է խոսքի ինֆորմացիայի ձայնագըր– ման համար՝ նրա հետագա մշակ մա մբ (մեքենագրում, արտագրում)։ Դ–ում գըլ– խավորապես օգտագործվում է մագնիսա–կան ձայնագրումը՝․ Տիմնական հանգույց–ներն են․ ձայնագրման կրիչը տեղափոխող մեխանիզմը (մագնիսական ժապավեն, մետաղալար, սկավառակ են), մագնիսա–կան գլխիկները, ձայնագրման և վերար–տադրման ուժեղարարը, Էլեկտրասնուց–ման բլոկը։ Դ–ի հաճախականությունների թողարկման շերտը, մագնիտոֆոնի համե–մատությամբ, նեղ է (300–4500 հց), որը հնարավորություն է տալիս օգտագործե–լու կրիչի շարժման ցածր արագություննե–րը (ժապավենի համար՝ 4,76 և 2,38 սմ/վրկ) և անընդհատ ձայնագրման տնողությու– նը հասցնելու 1,5 ժ։ Ինֆորմացիայի ձայ–նագրումը կատարվում է Դ–ին հաղորդող միկրոֆոնից, հեռախոսային ապարատի կողմնային պատին ամրացված ձայնա–հանից կամ կոմուտացիոն պուլտի միջո–ցով, իսկ ունկնդրումը՝ գլխային հեռախո–սով կամ բաժանորդային բարձրախոսով։ Ձայնագրված խոսքի մաքրումը տեղի է ունենում ավտոմատ՝ նոր ձայնագրման ընթացքում։ Դ․ կիրառվում է գլխավորա–պես զրույցներ, դասախոսություններ, ելույթներ, հեռախոսային և դիսպետչերա–կան խոսակցություններ ձայնագրելու հա–մար։ Ինֆորմացիայի հաղորդումը բարե–լավելու նպատակով ստեղծվել են դիկտո– ֆոնային կայաններ, որոնք հնարավորու–թյուն են տալիս մեկ Դ–ի ձայնագրած ին–ֆորմացիան հաղորդելու տարբեր կա–յաններում հերթապահող Դ–ներին։
ԴԻԿՈՒՄԱՐԻՆ (Dicumarinum), անուղղակի ազդեցությամբ հակամակարդիչ դեղա–նյութ։ Խանգարում է մակարդելիությանը նպաստող գործոնների (պրոթրոմբին, պրոկոնվերտին ևն) կենսասինթեզին։ Օգ–տագործվում է թրոմբոզների, թրոմբո–ֆլեբիտների, Էմբոլիաների կանխարգել–ման ն բուժման նպատակով, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ՞ի ն պսակաձն ար–յան անոթների անբավարարության ժա–մանակ առաջացած թրռմբոէմբոլիկ բար–դությունների դեպքում։ Նշանակվում է դեղահատերի ձնով՝ 50–100 մչ/գ։ Ըն–դունման պրոցեսում անհրաժեշտ է պար–բերաբար ստուգել արյաև մակարդելիու– թյան վիճակը։ Տակացուցված է արյունա– հոսային նախատրամադրվածության, հղիության, ստամոքս՜աղիքային համա–կարգի խոցային հիվանդության, լյարդի և երիկամների գործունեության խանգա–րումների դեպքում։ ԴԻԿ ՈՒՇԻՆ Վլադիմիր Իվանովիչ [ծն․ 26․7(8․8)․1902, Սամարա, այժմ՝ Կույբիշն], սովետական մեքենագետ, ՍՍՏՄ ԳԱ ակա–դեմիկոս (1953), սոցիալիստական աշխա–տանքի հերոս (1969)։ Ավարտել է Բաումա– նի անվ․ բարձրագույն տեխ․ ուսումնարա–նը (1928)։ Դ–ի ղեկավարությամբ ստեղծ–վել է ավտոմատ գծերում պտտման մար–մինների մշակման հաստոցների (հատուկ՝ նորմալացված ֆունկցիոնալ հանգույցնե–րով ն տիպային) ագրեգատավորման հա–մակարգ։ ՍՍՏՄ պետ․ մրցանակների (1941, 1951) դափնեկիր է։ Պարգնատրվել է Լենինի 3 շքանշաևներով։ Գրկ․ Дикушин В․И․, «Вестник АН СССР», 1954, No․ 4․
ԴԻՄԱԴՐՈՒԹՏԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՎԱՌԱ–ՐԱՆ, վառարան, որտեղ ջերմությունն անջատվում է ակտիվ դիմադրության հա–ղորդիչով անցնող հոսանքի դեպքում։ Լինում է ուղղակի և աևուղղա– կի գործող ու թյան։ Առաջիննե– րում որպես ջեռուցիչ–հաղորդիչ ծառայում է տաքացման օբյեկտը։ Անուղղակի գոր–ծողության վառարաններում հոսանքն անց–նում է հատուկ ջեռուցիչ–հաղորդիչներով, որոնցից ջերմությունը հաղորդվում է տա–քացվող օբյեկտին։ ՏՍՍՏ–ում Դ․ է․ վ–ներ օգտագործվում են Արզնու ճշգրիտ քարե–րի գործարանում։
ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈՄԵՆՏ, ձողի լայնա–կան հատվածքի երկրաչափական ձնը բնութագրող մեծություն, կապ է հաստա–տում ծռող մոմենտի և հատվածքի ամե– ևամեծ նորմալ լարման միջև։ Տավասար է հատվածքի իևերցիայի առանցքային մո–մենտի և հատվածքի եզրագծից մինչև կենտրոնական առանցքը եղած ամենա–մեծ հեռավորության հարաբերությանը։ Դ․ մ–ի մեծացման հետ մեծանում է նան ձողի ամրությունը։ Այդ պատճառով ավե–լի խնայողական են այն հատվածքները, որոնց մակերեսները փոքր են, իսկ Դ․ մ–ները՝ մեծ։ Տարբեր հատվածքներով գլանված պրոֆիլների (երկտավր, անկ–յունակ նն) Դ․ մ–ները տրվում են ստան–դարտների աղյուսակներում։
ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ազգային ազատագրական, հակաֆաշիստական շար–ժում երկրորդ համաշխարհային պատե–րազմի տարիներին (1939–45)՝ գերմա–նական, իտալական և ճապոնական օկու–պանտների ու նրանց հետ գործակցած տեղական հետադիմական տարրերի դեմ։ Դ․ շ–մանը մասնակցում էին բանվորներ և գյուղացիներ, հայրենասիրական տրա–մադրություն ունեցող քաղաքային մանր և մասամբ՝ միջին բուրժուազիան, մտավո–րականության և հոգևորականության մի մասը։ Շարժման մեջ եղել է երկու հիմնա–կան հոսանք․ 1․ դեմոկրատական, ղեկա–վարում էր բանվոր դասակարգը կոմունիս–տական կուսակցությունների գլխավորու–թյամբ, առաջ էր քաշում ոչ միայն ազգա–յին, այլև սոցիալական ազատագրման պահանջ․ 2․ աջ, պահպանողական, ղեկա–վարում էին բուրժ․ տարրերը, նպատակ ուներ վերականգնել ազգային բուրժուա–զիայի իշխանությունը և մինչօկուպացիոն կարգերը։ Մի շարք երկրևերում (Ֆրան–սիա, Իտալիա, Չեխոսլովակիա, Բելգիա, Նորվեգիա, Դանիա նն) դեմոկրատական և աջ հոսանքները Դ․ շ–ման ընթացքում համագործակցեցին թշնամու դեմ մղվող ընդհանուր պայքարում։ Դ․ շ․ դրսնորվեց պայքարի բազմազան ձներով․ հակաֆա– Իտալական պարտիզաններ (Ռավեննայի շըր– շան)