Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շիստական պրոպագանդա և ագիտացիա, ընդհատակյա գրականության հրատարա–կում և տարածում, գործադուլ և դիվեր– սիա օկուպանտների ևամար արտադրանք թողարկող ձեռնարկություններում, զենքի ն զինամթերքի փոխադրումների խափա–նում, պարտիզանական շարժում նն։ Դ․ շ–ման բարձրագույն ձևը համաժողովըր– դական զինված ապստամբությունն էր, որտեղ առաջատար դերը բանվոր դասա– կարգինն էր։ Շատ երկրներում (Տարավ– սլավիա, Լեհաստան, Ալբանիա, Վիհա–նամ նն) Դ․ շ․ վերածվեց ազգային–ազա– տագրական պատերազմի ընդդեմ ֆա–շիստական զավթիչների։ Դ․ շ․ անցել է զարգացման չորս փուլ, որոնք հիմնակա–նում առնչվում են Սովետական Միու–թյան Տայրենական մեծ պատերազմի ըն–թացքի հետ։ Առաջին փուլը (1939-ի սեպտեմբեր – 1941-ի հունիս) ուժերի կու–տակման, զանգվածային պայքարի կազ–մակերպական ն պրոպագանդիստական նախապատրաստման, կոմունիստական կուսակցությունների ղեկավար մասնակ–ցությամբ ընդհատակյա, հակաֆաշիստա–կան կազմակերպությունների ստեղծման ն ամրապնդման շրջանն էր։ Երկրորդ փուլը (1941-ի հունիս–1942-ի նոյեմ–բեր) բնութագրվում է Սովետական Միու–թյան Տայրենական մեծ պատերազմը սկսվելու կապակցությամբ Եվրոպայում ն Ասիայում Դ․ շ–ման ուժեղացումով։ Սովետական բանակի առաջին հաղթա–նակների, հատկապես Մոսկվայի պատ–մական ճակատամարտի ազդեցությամբ Դ․ շ․ գրեթե բոլոր երկրներում սկսեց ձեռք բերել համազգային բնույթ։ ժողովուրդ– ների ազատագրական պայքարը գլխավո–րում էին մասսայական ևայրենասիրա– կան կազմակերպությունները (Ֆրանսիա– յում և Լեհաստանում՝ Ազգ․ ճակատնե–րը, Բուլղարիայում՝ Տայրենական ճա–կատը նև)։ Երրորդ փուլը (1942-ի նոյեմբեր – 1943-ի վերջ) կապված է Ստա– լինգրադի ճակատամարտում և Կուրսկի մոտ սովետական զորքերի հաղթանակ–ների շնորհիվ պատերազմում առաջացած արմատական բեկման հետ։ Այս ժամանա–կաշրջանում Դ․ շ․ կտրուկ ուժեղացավ ն՛ օկուպացված, ն՝ ֆաշիստական խմբա–վորման մեջ մտնող երկրներում (ինչպես ն բուն Գերմանիայում)։ Մի շարք երկրնե– րում հիմնականում ավարտվեց հայրենա–սիրական ուժերի միավորումը, ամրա–պնդվեցին համազգային միացյալ ճակատ–ները և ստեղծվեցին ժողովրդա–ազատա– գըրական բանակներ (Տարավսլավիա, Ալ– բանիա, Բուլղարիա)։ Չորրորդ փու– I Ը ընդգրկում է 1943-ի վերջից մինչն 1945-ի մայիս–սեպտեմբերը։ Այս շրջանում սովետական բանակը կործանիչ հարված–ներ հասցրեց ֆաշիստական զավթիչնե–րին, ազատագրեց սովետական ամբողջ երկիրը և Արևելյան ու Տարավ–Արնելյան Եվրոպայի ժողովուրդներիև, դաշնակից–ների հետ միասին ավարտեց Գերմանիա–յի ջախջախումը ն 1945-ի օգոստ․ 9-ին, մտնելով ճապոնիայի դևմ պատերազմի մեջ, վճռական դեր խաղաց ճապոնական միլիտարիստների նկատմամբ տարած հաղթանակներում։ Սովետական զորքե–րի ևաջող հարձակմամբ հակաֆաշիստս!– Ռազմական օպերացիայի մշակումը Ս․ Կով– պակի պարտիզանական միավորման շտաբում Մ․ Մանուշյանն իր խմբի անդամների հետ Ֆրեն բանտի բակում (Փարիզ, 1944-ի փետըր– վար) Ազատ հրաձիգների ն պարտիզանների ռուս– հայկական դասակի մարտիկները Փարիզի գեստապոյի շենքի գրոհի ժամանակ վերցրած գերմանական գերիների հետ (Փարիզ, 1944-ի օգոստոս) կան համաժողովրդական պայքարը վեր–ածվեց զինված ապստամբությունների, որոնք, ի վերջո, հանգեցրին ժողովրդա– դեմոկրատական կարգերի հաստատման (Ռումինիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա), ստեղծվեցին հեղափոխական իշխանու–թյան մարմիններ (Լեհաստան, Տունգա– րիա, Տարավսլավիա, Ալբանիա)։ Դ․ շ․ մեծ հաջողություններ ունեցավ Ֆրանսիա– յում։ 1944-ի գարնանը դիմադրության մարտական կազմակերպությունները միա–վորվեցին և ստեղծեցին ֆրանս․ ներքին ուժերի միացյալ բանակ (500 հզ․ մարդ), որտեղ ղևկավար դեր էին խաղում կոմու– նիստները։ 1944-ի ամռանը Իաալիայում ստեղծվեց միացյալ պարտիզանական բա–նակ (100 հզ․ մարդ), որն ազատագրեց Տյուսիսային Իտալիայի շատ շրջաններ։ Եվրոպայի և Ասիայի օկուպացված մյուս երկրներում ևս Դ․ շ․ մեծ չափով նպաստեց օկուպանտների ջախջախմանը։ Իր բնույթով ամեն մի երկրում լինելով խորապես ազգային, Դ․ շ․ միաժամանակ ինտերնացիոնալ էր, քանի որ ուներ մի ընդհանուր նպատակ՝ ջախջախել ֆաշիզ– մըն ու միլիտարիզմը, ազատագրել օկու–պացված տերիտորիաները։ Դ․ շ–ման մեջ ընդգրկվել էին տարբեր ազգությունների մեծ թվով հակաֆաշիստներ, այդ թվում հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, ինչպես սփյուռքահայեր, նույնպես և պա–տերազմի պայմաններում թշնամու թի–կունքում հայտնված սովետական քաղա–քացիներ։ Սփյուռքահայության առաջա–վոր, հակաֆաշիստորեն տրամադրված մասը Ֆրանսիայում, Բուլղարիայում, Տու– նասաանում, Իաալիայում, Ռումինիայում և Եվրոպայի այլ երկրներում, կոմունիստ–ների ղեկավարությամբ, ակտիվորեն մաս–նակցեց Դ․ շ–մանը՝ մարտնչելով ինտեր–նացիոնալ պարտիզանական ջոկատնե–րում։ Պայքարելով իրենց երկրորդ հայ–րենիքի ազատագրության համար, սփյուռ– քահայերը միաժամանակ իրենց լուման էին ներդնում սովետական ժողովրդի հաղթանակը արագացնելու գործում։ Նրանց մասնակցությունը Դ․ շ–մանը առա–վել ցայտուն դրսևորվեց Ֆրանսիայում, որտեղ այն ղեկավարում էին «Տա; ազգա–յին ճակաւոը> ն Ֆրանսիայի կոմունիստա–կան կուսակցության հայկ․ հատվածը։ Ֆրանսիայի Դ․ շ–ման ականավոր գործիչ–ներից էր Մ․ Մանուշյանը։ Փարիզի շրջա–նում գործող նրա ղեկավարած չորս ին–տերնացիոնալ ջոկատները («Ստալին– գրադ», «Վիկտոր Տյուգո», «Ազատու–թյուն», «Չապան») նյութական և մարդկա–յին մեծ կորուստներ պատճառեցին թշնա– մուն։ Ֆրանսիայի ազգային հերոս Մ․ Մա– նուշյանին և նրա ընկերներին ֆաշիստնե–րը գնդակահարեցին 1944-ի փեար․ 21-ին։ Ֆրանս․ Դ․ շ–մանը մասնակցեցին նաև Ա․ Չաքրյանը, Ա․ Դավթյանը, Ա․ Աս– լանյանը, է․ Ասլանյանը (Լաս), Ն․ Տեր– Մարաիրոսյւսնը, Տ․ Դպիրյանը և ուրիշ–ներ։ Բուլղարիայում աչքի ընկան Տ․ Պա– րոնյանը, Տ․ Ռազգրադլյանը («Սաշկա») և Տ․ Քանոնյանը, Տարավսլավիայում՝ Պ․ Սահակյանը, Ի․ Գրիգորյանը, Ց․ Աֆ– րիկյանը, Ա․ Սահակյանը, Տունասաա– նում՝ Վ․ Սաքայանը, Ա․ և Ե․ Ղուկասյան– ները, Ս․ Եմեջյանը, Ս․ Բելեյանը, Ա․ 6ա– փընջյանը և ուրիշներ։ Եվրոպայի շատ երկրներում Դ․ շ–մանը մասնակցեցին ֆաշիստական ճամբարնե–րից փախած մեծ թվով սովետական քա–ղաքացիներ, այդ թվում և հայեր, որոնք դարձան հակաֆաշիստական խմբերի ղե–կավարներ, պարտիզանական ջոկատնե–րի հրամանատարներ։ Իաալիայում Դ․ շ–մանը ակտիվորեն մասնակցեցին Գ․ Քո– չոզյանը և Մ․ Դաշաոյանը, Լեհաստանում և Չեխոսլովակիայում՝ Ա․ Բաբայանը, Ա․ Պետրոսյանը, Տ․ Իլիկյանը, Տ․ Թուման– յանը, Ս․ Կուսիկյանը, Ա․ Մաթոսյանը, Ա․ Նավոյանը, Տունաստանում՝ Ա․ Չո