P․ Բրեխտը, որի գրական, թատերական ու տեսական գործունեությունը նոր վերելք ապրեց («Կոմունայի օրերը», 1949, «Կով–կասյան կավճային շրջանը», 1948–49, «Պարոն Տուլիոս Կեսարի գործերը», 1949, «Դիալեկտիկան թատրոնում», 1957)։ Ետ–պատերազմյան առաջին տարիներին ԳԴՏ–ի գրականության հիմնական թեմա–ներն էին․ ֆաշիզմի հանցավոր գաղափա–րախոսության ու պրակտիկայի մերկա–ցումը, նրա սոցիալ–դասակարգային ար–մատների բացահայտումը, ժողովրդի ու պատմության հանդեպ մարդու պատաս–խանատվության զգացումի դաստիարա–կումը։ Լայն տարածում գտան Ա․ Զեգերսի «Մեռածները երիտասարդ են մնում» (1949), «Մարդը և նրա անունը» (1952), Լ․ Ռենի «Տրինի» (1954), Վ․ Բրեդելի «Որ–դիներ» (1949), «Թոռներ» (1953), Տ․ Մարխ– վիցայի «Կումյակների վերադարձը» (1952), Ֆ․ Վոլֆի «Աստվածների խորհուրդը» (1949), է․ Վայնհրտի ստեղծագործու–թյունները։ Տակաֆաշիստական և հակա– իմպերիալիստական պայքարի մոտիվնե–րով են գրել Ֆ․ Ֆյումաևը, Լ․ Ֆյուրնբերգը, Ս․ Տերմլինը, է․ Աիենդաը, Պ․ Վինսը։ Մեծ հեղինակություն ձեռք բերեց Կ․ Բար– տելի (կեղծանունը՝ Կուբա) ագիտացիոն քնարերգությունը։ Տակաֆաշիստական թե–մային դիմեցին ականավոր արձակագիր–ներ է․ Շտրիտմատտերը («Տրաշա գործը», 1957), Բ․ Ապիցը («Մևրկը գայլերի մեջ», 1958)։ Սոցիալիզմին անցնելուն զուգընթաց, գրականության մեջ առաջ քաշվեցին մար–դու գիտակցության վերակառուցման, նոր հարաբերությունների, սոցիալիստական շինարարության թեմաները։ Գրողները պատկերեցին շարքային գերմանացու հո–գեկան էվոլյուցիան, նրա ևոգեոր վերա– ծընության պրոցեսը (Վ․ Նոյհաուզ, «Գո–ղացված երիտասարդություն», 1959, Դ․ Նոլ, «Վեռներ Տոլտի արկածները», 1960–63, Մ․ Վ․ Շուլց, «Քամուց քշվող փոշի չենք մենք», 1962, Ֆ․ Ֆյուման, «Տրեա– կան սայլ», 1962)։ Գերմ․ գյուղացիության կյանքը նյութ դարձնելով՝ սոցիալիստա–կան գիտակցության կազմավորման խըն– դիրներ լուծեց Շտրիտմատտերը («Տին– կո», 1954, «Օլե Բինկոպ», 1963)։ Այդ նույն թեմային դիմեցին նոր սերնդի գրողներ Տ․ Նաիբարը («Տարսանիք Լե– նեկենում», 1960), է․ Նոյչը («Քարերի հեաքը», 1964)։ Ինտերնացիոնալ համե–րաշխության պաթոսով են համակված Յո․ Բոբրովսկու ինքնատիպ փիլիսոփա–յական քնարերգությունն ու արձակը։ 60-ական թթ․ ճանաչում գաան բանաս–տեղծներ Գ․ Կուներտը, Տ․ Կալաուն, Կ․ Միքելը, Ֆ․ Բրաունը։ Բրեխտյան էպի–կական թատրոնի ավանդույթներն ևն զարգացնում կրտսեր սերնդի դրամա–տուրգներ Տ․ Բայեռլը, Պ․ Տաքսը, Տ․ Մյուլ– լերը։ Զգալի հաջողությունների է հասել հեռուստատեսային դրամատուրգիան (Բ․ Վոգացկի, «Խիզախների համբերու–թյունը», Գ․ Բենգշ և |ս․ Չեպուկ, «Ես Ակ– սել Ցեզար Շպրինգերն եմ», Տ․ Զակովս– կի, «Քարեր ճանապարհներին»)։ Արձա–կում իր արտացոլումն է գտել «երկու Գերմանիաների» խնդիրը (Ա․ Զեգերս, «Վճիռ», 1959, Կ․ Վոլֆ, «ճեղքված երկինք», 1963)։ Սոցիալիստական հասարակության զարգացման լայն պատկերն է տվել Զե– գերսը «Վստահություն» վեպում (1968)։ Երիտասարդության սոցիալիստական դաս–տիարակության խնդրին է ծառայում ման–կա՜պատանեկան հարուստ գրականու–թյունը (Կ․ Ֆեկեն, Ա․ Վեդլինգ, է․ Բերգ– ներ, Ֆ․ Ռոդրիան և ուրիշնևր)։ Գրողնևրի գործունեությունը ծավալվում է ԳՍՄԿ–ի և ԳԴՏ–ի կառավարության անդուլ ուշա–դրության, ղեկավարության ու գաղափա–րական օգնության պայմաններում։ XIV․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը ճարտարապետությունը։ 1950-ին ԳԴՏ–ում ընդունվել է քաղաքների վերա–կանգնման և կառուցապատման մասին օրենք, ձևակերպվել են սոցիալիստական քաղաքաշինության հիմնական կանոննե–րը։ Վերականգնվել ու վերակառուցվել են հին քաղաքները, ստեղծվել են միկրո–շրջաններով քաղաքներ։ Մեծ տեղ է տրվել ճակատային, պարագծային կառուցապատ–մանը, շենքերի ավանդական օրդևրա– յին հարդարանքին (Այզենհյութենշտադ քաղաքի 1-ին հերթը, Բեռլինի Կարլ Մարքս–Ալլե փողոցի 1-ին հերթը, Դրեզ– դենի Ալտմարկտ, Մագդեբուրգի Ցենտր– ալլերպլաց հրապարակները, Ռոստոկի Լանգեշտրասե փողոցը)։ Շինարարության մեջ ներդրվել են արդ․ մեթոդներ։ Շինա–րարությունը կատարվում է սոցիալ–ֆունկ– ցիոնալ խնդիրների գիտական մշակման հիման վրա, սոցիալիստական հասարա–կարգի նյութական և հոգևոր պահանջ–մունքների աճիև համապատասխան։ Նոր քաղաքներին (Տոյերսվերդա, Շվեդ, Տալ– լե–Նոյշտադ, Լյութեն–Քլայն, Ենա–Լոբե– դա) և հին քաղաքների վերակառուցվող մասերին (Բևռլինի Ալեքսանդերպլաց և Լենինպլաց հրապարակներ, Կարլ Մարքս– Ալլե փողոցի 2-րդ հերթ, Դրեզդենի, Կարլ Մարքս Շտադի, Լայպցիգի, Մագ– դեբուրգի, Ռոստոկի շրջանները) բնորոշ են կառուցապատման ծավալային թափը, հասարակական խոշոր շենքերի, կոմպ–լեքսային բնակելի շրջանների, հրապա–րակների, մայրուղիների անսամբլների ստեղծումը։ ԳԴՏ–ի նշանավոր ճարտա–րապետներից են՝ Տ․ Տենզելմանը, Ռ․ Պաուլիկը, Տ․ Տոպպը, Ֆ․ էռլիխը, Զ․ Զելմանագիցը, Տ․ Գրաֆունդերը, Յո․ Նետերը, 6ո․ Կայզերը, Բ․ Ֆլիրլը։ Կերպարվեստը։ Գերմանական պրո–լետարական հեղափոխական արվեստի հիման վրա զարգացող կերպարվեստում առաջատար դեր ևն խաղացել ավագ սե– րընդի ռեալիստ նկարիչները։ Նրանք նպաստել են սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների հաստատմանը (գեղանկա–րիչներ և գրաֆիկներ Տ․ և Լ․ Գրունդիգներ, Մ․ Լինգներ, 0․ Նագել, Զ․ Տարթֆիլդ, Ա․ Մոր, Տ․ Տ․ Ռիխտեր, քանդակագործ–ներ Ֆ․ Կբեմեր, Վ․ Առնոլդ)։ Արվեստա–գետների կապը կենդանի իրականությա–նը պայմանավորեց ԳԴՏ–ի արվեստի կեն–սահաստատ, լավատեսական բնույթը։ Աշ–խատանքը, կենցաղը բազմակողմանիո–րեն են արտացոլվում քանդակագործու–թյան (Վ․ Ֆյորստեր, Վ․ Շտյոտցեր, Գ․ Ռոմմել), գեղանկարչության և գրաֆի–կայի մեջ (Վ․ Վոմակա, Վ․ Նոյբերտ, Ա․ Մյունխ, Ռ․ Պարիս, Ֆ․ Գլազեր)։ ԳԴՏ–ի արվեստը ձեռք է բևրել քաղաքական սրու–թյուն։ Այն մերկացնում է ֆաշիստական ոճրագործությունները և միջազգային հե–տադեմ ուժերը, օրակարգի հարց դարձնում բանվորական շարժման, խաղաղության պայքարի թեմաները (Վ․ Զիտտեյի, Գ․ Բոնդցինի, Կ․ է․ Մյուլլերի գեղանկար–չական և գրաֆիկական գործերը, Ա․ Բա– յեր–Ռեդի, Լ․ Խստի քաղաքական ծաղրա–նկարները)։ Բարձր մակարդակի են ևա– սել գրքի գրաֆիկան (6ո․ Տևգենբարթ, Մ․ Շվիմմեր, տպատառի վարպետներ Վ․ Շիլլեր, Ա․ Կապր), դեկորատիվ ար–վեստը և գեղարվեստական նախագծու–մը (Ֆ․ Կյուն)։ ԳԴՏ–ում մեծ նշանակու–թյուն է տրվում մոնումենտալ և ժողովըր– դական արվեստների զարգացմանը։ Մի շարք հուշարձաններ են ստեղծել սովե–տական քանդակագործները (Ե․ Վ․ Վու– չետիչ, Ն․ Վ․ Տոմսկի, Լ․ Ե․ Կերբել)։ Մի–ջազգային առաջավոր արվեստի ուժերը միավորելու նպատակով ԳԴՏ–ում կազ–մակերպվում են ցուցահանդեսներ («Ին– տերգրաֆիկ», Գրքարվեստի միջազգային ցուցահանդևսներ)։ XV․ Երաժշտությունը ԳԴՏ–ի կազմավորումից հետո պայման–ներ ստեղծվեցին սոցիալիստական երա– ժըշտական մշակույթի զարգացման համար։ Գործել սկսեցին Բեռլինի, Դրեզդենի և Լայպցիգի օպերային թատրոնները, Բեռ– լինի Երգարվեստի ակադեմիան, Լայպ–ցիգի «Թոմանեսխոր» և Դրեզդենի «Կռոյց– խոր» երգչախմբերը, Լայպցիգի Գևանդ– հաուզ և Դրեզդենի ֆիլհարմոնիկ կազ–մակերպությունները։ Գործում են Բեռ– լինի սիմֆոնիկ նվագախումբը և մոտ 80 այլ նվագախմբեր, կան կոնսերվատորիա– նևր, համալսարաններում՝ երաժշտության ամբիոններ։ Զարգանում են ժամանակա–կից երաժշտության ժանրերը։ Տայտնի կոմպոզիտորներից են՝ Տ․ Այսլերը, է․ Շմիդը, Ա․ Ազրիելը, Գ․ Կոխանը, Պ․ Դե– սաուն, Օ․ Գերստերը, Մ․ Բուտինգը, Ռ․ Վագներ–Ռեգենին, երաժշտագետնե–րից՝ Տ․ Գոլդշմիդը, է․ Գ․ Մայերը, է․ Կււա– ուզեն, որոնք միավորված են Գերմանիա–յի կոմպոզիտորների և երաժշտագետնե–րի միության մեջ։ Առաջնակարգ դիրիժոր–ներից են՝ Կ․ Զանդեռլինգը, Տ․ Բոնգար– ցը, Տ․ Կոխը, դաշնակահարներից՝ Դ․ Ցեխ– լինը, Գ․ Պուխելտը, երգիչներից՝ Թ․ Ադա–մը, է․ Բուշը, Տ․ Կուզեն, օպերային ռե–ժիսոր Վ․ Ֆելզենշտայնը։ ԳԴՏ–ում անց են կացվում Բախի (Լայպցիգ), Շումանի (Ցվիկաու) մրցույթներ, Տենդևլի (Տալլե), բաևվորական և այլ փառատոներ։ Սահ–մանված են Ազգային մրցանակներ։ XVI․ Բալետը ԳԴՏ–ում գործում են պարարվեստի պետ․ ուսումնարաններ, վերականգնվել են օպերային թատրոնների բալետի խըմ– բերը։ Բեմադրվել են դասական, սովետա–կան և գերմ․ ժամանակակից (Վ․ Բրունսի «Նոր Ոդիսականը», Վ․ Տոնզեի «Տռոմեա– կան ստրուկներ») բալետներ։ Աոաջասայւ մենապարողներից են Ն․ Մանկը և Կ․ Շոլլ– ցը։ 1966-ին բալետմայստեր Տ․ Շիլլինգը «Կոմիշե օպևր» թատրոնում ստեղծել է բալետի խումբ, բեմադրել Պրոկոֆևի «Մոխրոտ», Տ․ Բեռլիոզի երաժշտու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/39
Արտաքին տեսք