ԴԻՈՖԱՆՏ (Ai6qpavT0Q), Դ ի n ֆ ui ն– uinu Ալեքսանդբացի (ծն, և մահ․ թթ․ անհա․), հույև մաթեմատիկոս։ Տավանաբար ապրել և սաեղծագործել է III դ․։ Աշխատություններից պահպանվել է «Թվաբանություն» մաթ․ արակտաաի մի մասը (13 գրքից 6-ը), որաևղ տրվում են հիմնականում մինչև 4-րդ աստիճանի ան–որոշ հավասարումների (տես Դիոֆանտի հավասարում) բերվող խնդիրևերի ռա–ցիոնալ դրական լուծումներ։ Տավասար– ման նշանի, անհայտի և դրա աստիճան–ների նշանակման համար Դ․ օգտագոր–ծել է բառերի կրճատ գրառումներ։ Դ․ խնդիրները լուծել է հմտությամբ՝ առանց լուծման ընդհանուր մեթոդների։ Դ–ի աշ–խատությունները ելակետ են դարձել Պ․ Ֆերմայի, Լ․ Էյլերի, Կ․ Գաուսի և այլոց հետազոտությունների համար։
ԴԻՈՖԱՆՏԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ (Դիոֆանտի անունով), ամբողջ գործակիցներով հան–րահաշվական հավասարումների համա–կարգ, ևրբ անհայտների թիվը գերազան–ցում է հավասարումների թիվը և որի հա–մար փնտրվում են ամբողջ կամ ռացիոնալ լուծումներ։ ժամանակակից մաթեմատի–կայում Դ․ հ․ հասկացությունն ընդլայն–ված է– դրանք հավասարումներ են, որոնց լուծումները փնտրվում են հանրահաշվա–կան թվերով։ Դ․ հ․ կոչվում է ևաև անո–րոշ ևավասարում։ ax+by=l պարզա–գույն Դ․ հ․ (a-ն և b-ն փոխադարձաբար պարզ ամբողջ թվեր են) ունի անվերջ թվով լուծումներ․ x0, yo-ի հետ լուծումներ են նաև x = x0+bn, y=y0 –an թվերը (ո–ը կամայական ամբողջ թիվ է)։ ax2+ -f bxy+ cy2+ dx-j- ey+ f= 0 երկրորդ կար–գի Դ․ հ․ ուսումնասիրել են Պ․ Ֆերման, Լ․ էյչերը, Կ․ Գաուսը և այլք։ Պ․ Ֆերման ապացուցել է, որ x2– Ay2=l երկրորդ կարգի հավասարումը (Պելի հավա–սար ու մ), որտեղ A-ն թերի քառա–կուսի է և մեծ զրոյից, ունի անվերջ թվով լուծումներ։ Նորվեգացի մաթեմատիկոս–ներ Ա․ Տուեն և Տ․ Սկոլեմը, սովետական մաթեմատիկոս Բ․ Դելոնեն ուսումնասի– րծլ ծն a0xn –է aixn–*y Գ ․․․-Ւ anyп=0, (ո^Յ) տեսքի Դ․ հ․։ Ա․ Տուեն ապացու–ցել է, որ այն չի կարող ունենալ անվերջ թվով լուծումներ, եթե a0tn+ aitn–1-f ․․․+ an բազմանդամը վերածելի չէ ռացիոնալ թվերի դաշտում։
ԴԻՊԱԿ, մետաքսաթել, նաև բամբակա–թել գործվածք ոսկեթել կամ արծաթաթել բանվածքով։ Տայաստանում տարածված է եղել հատկապես IX–X դդ․։ Գործած–վել է թագավորական, իշխանական, բար– ձըր հոգևորականության հանդերձանքում։ Գրականության մեջ հիշատակվում են ոս–կեթել, ոսկեճամուկ, ոսկեհուռ, ոսկենկար, արծաթաթել և այլ Դ–ներ։ Դվինի պեղում–ներից հայտնաբերվել են ոսկեթել Դ–ի մնացորդներ։ Մետաքսե ոսկեթել Դ–ից, որ կոչվում է սնդուս, կարել են հագուստ, վարագույր, ծածկոց, օգտագործել վան–քերի ձևավորման և գրքեր կազմելու հա–մար։ Տայկական Դ․ վաճառվել է նաև հա–րևան երկրների շուկաներում։ Գրկ․ Առաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դա–րերում, հ․ 1, Ե․, 1958։ Ն․ Ավւսգյան
ԴԻՊԵՊՏԻԴՆԵՐ, օրգանական նյութեր, որոնք կազմված են պեպսփդային կապով (–CO–NH–) միացած 2 ամինաթթվից։ Դ–ի իզոէլեկտրիկ կետը, գունավորման ռեակցիաները և այլ հատկություններ պայմանավորված են նրանց կազմում գտնվող ամինաթթուներով։ Դ․ առաջա–նում է սպիտակուցների հիդրոլիզից։
ԴԻՊԼՈԻԴ (<հուն․ 6utXo£ – կրկնակի և eI6o£ – տեսակ), օրգանիզմ, որի բջիջ–ներն ունեն քրոմոսոմների կրկնակի (դիպ– լոիդ–2ո) հավաք՝ ներկայացված հոմո– լոգ քրոմոսոմների մեկական (հապլոիդ –ո) թվով, օրինակ, մարդն ունի 23 զույգ քրոմոսոմ (ո = 23, 2ո = 46), եգիպտացո–րենը՝ 10 (ո=10, 2ո = 20)։ Անցումը դիպ– լոիդ վիճակից (դիպլոփուլից) հապւոիդի (հապլոփուլի) կատարվում է առաջին մե– յոտիկ բաժանման (տես Մեյոզ) ժամանակ, երբ առաջանում են սեռական բջիջներ։
ԴԻՊԼՈՄ (ֆրանս․ diplome, հուն․ бСяХсо- |ia–երկտակ փաստաթուղթ, diploo բա–ռից՝ երկտակում եմ), 1․ պաշտոնական փաստաթուղթ բարձրագույն կամ միջնա–կարգ մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտելու, գիտական աստիճան կամ կոչում շնորհելու մասին։ 2․ Փաստաթուղթ, որ վավերացնում է հիմ– նարկության, կազմակերպության կամ առանձին քաղաքացու որոշակի գործու–նեություն կատարելու իրավունքը (օրի–նակ, առևտուր անելու)։ 3․ Պարգև տար–բեր տիպի մրցույթներում, մրցումներում, ցուցահանդեսներում և այլ ասպարևզնե– րում նվաճում ձեռք բերելու համար։
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ուսումնա– հետազոտական բնույթի եզրափակիչ աշ–խատանք, որ կատարում ևն համալսա–րանների, մի շարք բուհերի ու որոշ միջ–նակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները։ Դ․ ա․ ուսանողի (սովորողի) ընտրած մասնագիտության բնագավառից որևէ ինքնուրույն հետազոտություն է, որը նպա–տակ ունի համակարգելու, ընդհանրացնե–լու և ստուգելու շրջանավարտների մաս– նագիւոական–տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ ԴԻՊ ԼՈ ՄԱՏԻԿՍ, պատմական դիսցիպ–լին, տես Վավերագրագիտություն։
ԴԻՊՈԼ (դի․․․ և ևուն․ лоХос; –բևեռ), 1․ էլեկտրական, իրարից որոշ հե–ռավորության վրա գտնվող և բացարձակ մեծություններով հավասար երկու տա–րանուն կետային լիցքերի համակարգ։ Էլեկտրական Դ–ի հիմնական բնութագի– –► -> րը նրա դիպոչային մոմենտն է՝ p=el (նկ․ 1)։ Դ–ի ստեղծած էլեկտրական դաշ–տի լարվածությունը (E) հեռու կետերում հակադարձ համեմատական է հեռավորու–թյան (R) խորանարդին, այսինքն՝ նվա–զում է ավելի արագ, քան կետային լիցքի ստեղծած դաշտինը (1/R2)։ Դ–ի էլեկտրա–կան դաշտը պատկերված է ևկ․ 2-ում։ Չեզոք համակարգի Էլեկտրական դաշտը մեծ (համակարգի չափերի համևմատ) հեռավորություևների վրա մոտավորա - պես համընկնում է այդ համակարգի դի– պոլային մոմենտն ունեցող Դ–ի դաշտի հետ։ Ուստի, շատ դեպքերում (օրինակ, որոշ նյութերի մոլեկուլների համար) Դ․ լավ մոտավորություն է այդպիսի համա–կարգերը նկարագրելու համար։ 2․ Մագ–նիսական, բացարձակ մեծություն–ներով հավասար երկու տարանուն «մագ–նիսական լիցքևրի» համակարգ։ Իրակա–նում մագնիսական լիցքևր գոյություն չունեն, այդ գաղափարը մտցվել է մագնի–սական և Էլեկտրական որոշ երևույթների նմանությամբ (Շ․ Կուլոն, 1785)։ Տետա– գայում պարզվեց, որ մագնիսական դաշտ ստեղծում ևն շարժվող Էլեկտրական լից– Նկ․ 1․ Էլեկտրական դիպոլ․ 1 հեռա–վորության վրա գտնվող – բ– և +e լիցքերի համակարգ։ Դիպոլ p–el դիպոլային մո–մենտով լրիվ բնութագրվում է դիպոլի Էլեկ–տրական դաշտը R> 1 հեռավորությունների վրա Նկ․ 2․ դիպոլի Էլեկտրական դաշտի պատկերը ուժագծերի միջոցով։ Դիպոլի կենտրոնից R հեռավորության վրա (R>1), կետում ուժագծի շոշափողով ուղղված լարվածությունը վերած–ված է դիպոլի առանցքին զուգահեռ և ուղղա–հայաց բաղադրիչների քերը՝ հոսանքները։ Սակայն նպատա–կահարմար եղավ պահպանել մագնիսա–կան Դ․ և այն բնութագրող մագնիսական դիպոլային մոմենտ հասկացությունները, որովհետև հոսանքակիր փակ հաղորդչի մագնիսական դաշտը մեծ հեռավորու–թյունների վրա համարժեք է մագնիսա–կան Դ–ի ստեղծած դաշտին։
ԴԻՊՈԼԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, համա–կարգի դիպուային մոմենտի տատանում–ներով պայմանավորված Էլեկտրամագ–նիսական ալիքների ճառագայթում։ Տես նաև ճառագայթում՝․
ԴԻՊՈԼԱՅԻՆ ՄՈՄԵՆՏ Էլեկտրա–կան, լիցքավորված մասնիկների հա–մակարգի Էլեկտրական հատկություննե–րը բնութագրող վեկտոր։ N թվով լիցքա–վորված մասնիկների ևամակարգի Դ․ մ․' N p = bi Г1, որտեղ ei-ն i-րդ մասնի– i=l ԿԻ լիցքն Է, ո–ե՝ շառավիղ–վեկտորը։ Չե–զոք համակարգի Դ․ մ․ կախված չէ կոոր–դինատների համակարգի ընտրությունից, այլ որոշվում է լիցքերի փոխադարձ դասա–վորությամբ ու մեծությամբ։ Մասնավոր դեպքում, դիպոլի Դ․ մ․ ուղղված է բացա–սական լիցքից դեպի դրականը և թվապես հավասար է լիցքերի 1 հեռավորությաև և լիցքի բացարձակ մեծության (e) արտա–