ներ։ Նրա օրոք ձնավորվել է դոմինաաը։
286-ին գահակից է նշանակել Մաքսի–մի անոսին։ ճնշել է պրովինցիաներում
բռնկած ժող․ ապստամբությունները,
հալածել քրիստոնյաներին։ Տաջող պա–տերազմներ է վարևլ Իրանի դեմ (286–87,
296–98), որոնց մասնակցել է նան հայկ․
զորքը։ 298-ի պարսկա–ևռոմեական պայ–մանագրով Տռոմին են անցել Միջագետ–
քը, Ծոփքը, Անգեղ–տունը, Աղձնիքը, Կոր–
դուքը, Մոկքը, Ծավդեքը և Ռեիմեևան։
Տայաստանի թագավոր է ճանաչվել Տըր–
դաա Գ, որը մասնակցել էր պարսկա–հռո–
մեական կռիվներին։ 305-ին Դ․ հրաժար–վել է իշխանությունից։
ԴԻՈՆ Կ ԱՍՍԻՈՍ Կոկկեյանոս (AlCOV
Kaaaiog о KoHx^iavdc;) (մոտ 155 – մոտ
235), հռոմեացի հույն պատմիչ։ Ծնվել է Բութանիայի Նիկեա քաղաքում, Կիլի–
կիա և Դալմատիա նահանգների կառա–վարիչ Կասսիոս Ապրոնիանոսի ընտանի–քում։ Մարկոս Ավրելիոսի գահակալման
վերջին տարիներին Դ․ Կ․ տեղափոխվել է Տռոմ, իսկ Կոմմոդոս կայսեր օրոք դար–ձել (180) Տռոմի Ծերակույտի անդամ։
Վարել է պետ․ բարձրաստիճան պաշտոն–ներ։ Կյանքի վևրջին տարիներին ապրել
է ծննդավայրում։ Գրական գործունեու–թյունն սկսել է «Երազների և նախագու–շակումների մասին» գրքով։ Գլխավոր
ստեղծագործության՝ «Տռոմի պատմու–թյան» (80 գիրք, բաժանված ութ դեկա–դայի, հունարեն) նյութերի հավաքումը
տևել է 10, շարադրումը՝ 12 տարի։ Օգտը–
վել է նախորդ պատմիչներից (Պոլիբիոս,
Տակիտոս և ուրիշներ)։ Երկը բովանդա–կում է Տռոմի պատմությունը հնագույն
ժամանակներից մինչև 229 թ․։ Անխաթար
պահպանվել են 36–54-րդ գրքերը (ընդ–գրկում են մ․ թ․ ա․ 68–10 թթ․), համառո–
տակի՝ 55–60-րդ գրքերը (ընդգրկում են
մ․ թ․ ա․ 9–մ․ թ․ 46 թթ․), իսկ 17, 79–
80-րդ գրքերից հասել են հատվածներ։
Լ–բովանդակությունը
հայտ&ի է Կոսաանդին Ծիրանածնի «Տան–
րագիտարան»-ից։ Բյուզանդիայի պատ–միչներ Տովհաննես Քսիփիլինոսի (XI դ․)
և Տովհաննես Զոնարասի (XII դ․) աշխա–տություններում պահպանվել են Դ․ Կ–ի
որոշ գրքերի քաղվածքներ։ Տռոմ․ պատ–միչներին հետևելով՝ Գ․ Կ․ պատմությու–նը շարադրել է տարեգրությունների ձևով։
Գրել է ևիև ատտիկյան լեզվով՝ հետևե–լով իր սիրած պատմիչ Թուկիդիտեսի
գրելաոճին։ Պատմական դեպքերը ներ–կայացրել է լրջմտորեն՝ հիմնականում
խուսափելով հռոմ․ շատ պատմիչներին
հատուկ մեծամտությունից ու չափազան–ցումներից։ Դ․ Կ․ ջանացել է հետազոտել
դեպքերի պատմական ընթացքը, դրանց
ներքին կապը՝ փորձելով արդարամտորեև
գնահատել պատմական անհատներին,
կուսակցությունները, ռազմ, գործողու–թյունները։ Դ․ Կ–ի «Տռոմի պատմությու–նը»^ արժեքավոր աղբյուր է նաև Տա–յաստանի մ․ թ․ ա․ I – մ․ թ․ II դդ․ պատ–մության համար։
Երկ․ Օտար աղբյուրները հայերի և Հա–յաստանի մասին, պր․ 9, Ե․, 1976։ Cassi
Dion is Cocceiani Historiarum Romanorum
quae supersunt, ed․ U․ Th․ Boissevain, v,
1-5, B․, 1895-1931․
ԴԻՈՆԻՍԻ (մոտ 1440–1502-ից հետո), ռուս նկարիչ։ Աշխատել է Մոսկվայում և Միջին Ռուսաստանի մենաստաննե–րում։ Գործերի մեծ մասը չի պահպանվել։ Դ–ի սրբապատկերներին ն որմնանկար–ներին բնորոլ են նուրբ բներանգն ու գծանկարը, վայելչակազմ, ձգված ֆիգուր– ները, հանդիսավորությունն ու դեկորա–տիվությունը («Օդիգիտրիայի աստվածա–մայրը», 1482, «Խաչելություն», 1500, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերա–սրահում)։ Ֆերոպոնտի մենաստանում (ք․ Կիրիլովի մոտ) Դ–ի և որդիների կա–տարած որմնանկարները ռուս, միջնա–դարյան մոնումենտալ արվեստի կատար–յալ նմուշներից են։
ԴԻՈՆԻՍԻՈՍ ԹՐԱԿԱՑԻ (AiOVUCHOg ծ ©pa|) (մ․ թ․ ա․ II – I դդ․), հույն քերա–կան։ Ծնվել է Ալեքսանդրիայում։ Աշակեր–տել է ալեքսանդրյան քերականական դըպ– րոցի հայտնի քերական Արիստարքոսին, ապա տեղափոխվել Տռոդոս, որտեղ ուսու–ցանել է քերականություն և ճարտասանու–թյուն։ Դասավանղել է ևաև Տռոմում։ Դ․ Թ–ու երկերից մեզ ևասել է «Քերականա–կան արվեստ» աշխատությունը, որը նա–խորդ բոլոր քերականական դիտողություն–ների ամփոփումն է և ալեքսաևդրյաև բա–նասիրական քերականության նվաճում–ների գործնական ու առաջին համակարգ–ված շարադրանքը։ Այն ընդգրկել է միայն ձևաբանությունը և ծառայել իբրև նմուշ լատինական ու հետագա քերականություն–ների համար։ Մինչև XIII դ․ բյուզանդա– կան դպրոցներում գործածվել է որպես դասագիրք։ Տայերեն թարգմանությունը (V դ․) ևիմք է դարձել հայերենի ուսումնա–սիրության և հայ քերականական ուսմուն–քի ստեղծման ու զարգացման համար։ Շուրջ մեկ հազարամյակ «Քերականական արվեստ»-ը մեկնության առարկա է եղել ինչպես հույն–բյուզանդական մեկնիչնե–րի, այնպես էլ հայ քերականներ Դավիթ Մեկնիչի, Անանուն Մեկնիչի, Մովսես Քերթողի, ՍաեՓանոս Սյունհցու, Տամամ Արևելցու, Գրիգոր Մագիստրոսի, Տով–հաննես Երզնկացու ն ուրիշների համար։ Սրանք իրենց մեկնություններում նկատի են ունեցել հայերենի առանձնահատկու–թյունները և զարգացրել իրեևց գեղագի– տական–քերականական ևայացքները։ Դ․ Թ․ կատարել է նաև Տոմերոսի, Տեսիոդո– սի պոեմների և այլ տեքստերի բանասի– րական–քերականական մեկնություններ։ Երկ․ Քերականութիւն Դիոնիսիոսի Թրա– կացւոյ․․․ (բնագիրը հունարեն և հայերեն), Փարիզ, 1824։ Գրկ․ Адонц Н․, Дионисий Фракий–ский и армянские толкователи, П․, 1915․
ԴԻՈՆԻՍԻՈՍ ՀԱԼԻԿԱՌՆԱՍՑԻ (Aiovti- оюс; ծ ՝AXixapvaaaevc;) (ծն․ և մահ․ թթ․ աևհտ․), մ․ թ․ ա․ I դարի երկրորդ կեսի հույն պատմիչ և ճարտասան։ Ծնվել է փոքրասիական Տալիկառնաս քաղաքում։ Մ․ թ․ ա․ 30–8 թթ․ ապրել է Տռոմում։ Քաղ․ հայացքներով հարել է Տռոմի ծե–րակուտական ավագանուն։ Գրել է «Տռո–մեական հնություններ» պատմական երկը, որն ընդգրկում է հնագույն ժամանակնե–րից մինչև Պունիկյան առաջին պատերազ–մի (մ․ թ․ ա․ 264–241) ժամանակամի–ջոցը։ 20 գրքից բաղկացած այդ աշխատու– թյունից լրիվ պահպանվել են առաջին 9 գիրքը, 10 և 11-րդի՝ զգալի մասերը, մևացածներից՝ հատվածներ։ Պահպանված գրքերում պատմության շարադրանքը հաս–նում է մինչն մ․ թ․ ա․ 442։ Դ․ Տ․ աղբյուր–ների նկատմամբ չի ցուցաբերել քննական մոտեցում։ Ջանացել է ապացուցել հռո–մեացիների ու հույների ազգակցությունը, որպեսզի ընդունելի դարձնի հույների եևթարկվածությունը հռոմեացիներին։ Դ․ Տ․ գրում է ևաև հայերի և փռյուգացիների ազգակցության, նրանց լեզուներում շատ բառերի ընդհանրության մասին։ Ունի նան ճարտասանական երկեր («Բառերի զուգակցման մասին», «Տին ճարտասան–ների մասին» ևն)։ Երկ․ Opuscula, v․ 1–2, Lipsiae, 1899 – 1904։ Dionysii Halicarnassensis Antiquitatum Romanorum quae supersunt, ed․ C․ Jacoby, Bd․ 1–5, Lpz․, 1885 –1925․ Մ․ Կաւովաչյան
ԴԻՈՆԻՍՈՍ (Ai6vuoog), Բաքոս (Ван–ное;), խաղողագործությաև և գինեգոր–ծության հովանավորը հին հունական դի– ցարանում։ Դ–ի պաշտամունքի համա–նմանը եղել է ևաև այլ երկրևերում և Տու– նսատան է անցել հավանաբար Թրակիա– յից։ Երկարատև պայքարից և դիմադրու–թյունից հետո Դ․ Տունաստանոււք ճանաչ–վել է աստված, Զնսի ն Սեմելայի որդի։ Դ ին աղեկցել է պսակազարդ մինադների և սատիրների գինովցած շքախումբը։ Դ–ին նվիրված են եղել տոնախմբություններ, որոնցից առավել հայտնի են Մեծ (քաղա–քային) դիոնիսականները և Գյուղակաև դիոնիսակաևները։ Տունաստանում դրան– ցից են սկզբնավորվել թատերական ներ–կայացումները՝ ողբերգությունը ն կա–տակերգությունը։ Տռոմում Դ․ պաշտվել է Բաքոս անվամբ։ Դ–ի (կամ նման) պաշ–տամունք ամենայն հավանականությամբ տարածված է եղել նան Տայաստանում։ Թովմա Արծրունու վկայությամբ հայոց Արտաշես Բ թագավորը Փոքր Աղբակ գա–վառում հրամայեւ է շինեւ <մեհեանս qSb- րակլեայ և զԴիոնիսեայ»։ Դ–ի առասպե–լին անդրադարձել են գրողներ ու արվես–տագետներ (Եվրիպիդես, Միքելանջելո, Ռ․ Շտրաուս, է․ Դեբյուսի)։
ԴԻՈՊՍԻԴ (<հուն․ Ցւ – կրկնակի ն 6փ– ւգ – տեսակ), ապար կազմող միներալ, սիլիկատ մոնոկլինայիև պիրօքսինևերի խմբից։ Քիմ․ կազմը՝ CaMg[Si206]։ Գույնը՝ գորշ, գորշա՜կանաչ։ Կարծրու–թյունը՝ 5,5–6, խտությունը՝ 3270– 3400 կգ/it3՛․ Սովորաբար հանդիպում է գաբրոներում, դիաբազներում, դիորիտ– ներում և այլ հրայիև ու մետամորֆային ապարներում՝ անկանոն հատիկների ձևով։ Տազվադեպ առաջացնում է խոշոր թափան–ցիկ կանաչ բյուրեղներ՝ բ ա յ կ ա լ ի տ։
ԴԻՈՐԱՄԱ, Դի ար ամա (<հուն․ Ցւծ – տրամ․․․ մասնիկ, նշանակում է միջով և брада–տեսարաև), տես Տրա– մաւկաակեր։
ԴԻՈՐԻՏ (ֆրանս․ diorite, <հուև․ Ցւօ– pi£co – տարբերել), մագմատիկ ապար, կազմված պլագիոկլազից (աևդեզիև կամ օլիգոկլազ), եղջրախաբից, հազվադեպ՝ ավգիտից և բիոտիտից, երբեմև առկա է քվարց (քվարցայիև Դ․)։ Քիմիապես Դ–իև բևորոշ է սիլիկաթթվի միջիև պարուևա– կությունը (55–65%)։