Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

է արտահայտել նաև f(x)=0 հավասար–ման գործակիցներից կազմված որոշի–չով։ Օրինակ, երկրորդ կարգի ax2+bx+ + c = 0 հավասարման Դ․ b2–Аас-Ь է։

ԴԻՍՆԵՅ, Դի գնի (Disney), Ուոլտ (5․12․1901, Չիկագո– 15․12․1966, Բեր– բանկ), ամերիկյան կինոռեժիսոր։ Սովո–րել է Չիկագոյի գեղարվեստի ակադե–միայում, աշխատել որպես նկարիչ։ Այ– նուհետն նկարահանել է մուլտիպլիկա– ցիոն կինոնկարներ, որոնց գլխավոր գոր–ծող անձինք էին Ալիսը (1923–26) ն Օս– վալդը (1926–28), 1928-ից՝ հնչուն ֆիլ–մեր Միքի մկնիկի և Դոևալդ բադիկի մա–սին, ապա լիամետրաժ՝ «Երեք խոզուկներ» (1933), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկ–ները» (1938), «Պինոքիո» (1939), «Բեմ– բի» (1942), «Ալիսը հրաշքների երկրում» (1951), «Քնած գեղեցկուհին» (1958)։ Կադր «Պինոքիո» կինոնկարից (1939), ռեժ․ Ու․ Դ ի ս ն և յ 1955-ին Անահայմ (Կալիֆոռնիա) քաղա–քում բացել է «Դիսնեյլենդ» զբոսայգին, որտեղ տեխնիկական ատրակցիոնները վերարտադրում են Դ–ի կինոնկարների կերպարները։ Գրկ․ Арно ль ди Э․ М․, Жизнь и сказки У․ Диснея, [Л․, 1968]․

ԴԻՍՈՆԱՆՍ, տես Կոնսոնւսնս և դիսո–նանս։

ԴԻՍՈՑՈՒՄ (<լատ․ dissociatio – բաժա–նում, տրոհում), մոլեկուլների տրոհումը ավելի պարզ մասնիկների՝ մոլևկուլնե– րի, ատոմների, ռադիկալների կամ իոն–ների։ Տարբերում են ջերմային դիսոցում, էւեկտր^ւիաային դիսոցում, լուսաքիմիա–կան Դ․ (Ch-f hv+ 2C1․ hv-ն լույսի քվան– տըն Է)։ Դ–ի քանակական բնութագիրը դիսոցման աստիճանը և դիսոցման հաս–տատունն են։ Դիսոցման աստի–ճանը տրոհված մոլեկուլների և մոլե–կուլների ընդհանուր թվի հարաբերու–թյունն է և ընդհանուր դեպքում կախված է կոնցենտրացիայից ու ջերմաստիճանից։ Դիսոցման հաստատ ու նի մա–սին տես Հավասարակշռություն քիմիա–կան։

ԴԻՍՊԱՆՍԵՐ (ֆրանս․ dispeinsaire), բուժ– կանխարգելիչ հիմնարկություն, որի նպա–տակն է հիվանդների հայտնաբերումը (հիվանդության վաղ շրջանում), բնակչու–թյան մասսայական կանխարգելիչ հետա–զոտությունների կազմակերպումը, բուժ–ման կարիք ունեցողների հաշվառումը (տես Դիսպանսերացում), մասնագիտա– կան բուժօգնություն ցույց տալը, ակտիվ հսկողության (պատրոնաժ) սահմանու–մը, աշխատանքային, կենցաղային պայ–մանների ուսումնասիրումը, ևիվանդի և նրան շրջապատող անձանց առողջու–թյան վրա ազդող գործոնների վերացու–մը (սան–հակահամաճարակային կայան–ների օգնությամբ)։ ՍՍՏՄ–ում գործում են տուբերկուլոզա– յին, մաշկա–վեներական, ուռուցքաբա–նական, նյարդա–հոգեբուժական, տրա–խոմային, հակախպիպային և բուժ, ֆիզ–կուլտուրայի Դ–ներ, որոնք բնակչությանն սպասարկում են տեղամասային սկզբուն–քով։ Դ–ի կազմի մեջ մտնում են նաև մաս–նագիտացված բուժ–կանխարգելիչ կաբի–նետները (երբեմն՝ ստացիոնարները), լաբորատորիաները և կազմակերպական– մեթոդական բաժինները։ Որոշ Դ–նևրին կից գործում են ցերեկային և գիշերային առողջարաններ, բուժ–աշխատանքային արհեստանոցներ և դիետ–ճաշարաևներ։ Սոցիալիստական երկրներում Դ–ների կա–ռուցվածքը, խնդիրները և աշխատանքի մեթոդներն ու ձները համընկնում են ՍՍՏՄ Դ–ների հետ։ Կապիտալիստական երկրներում Դ․ պետական հիմնարկու– թյուն չէ, այն ստեղծվում է առանձին բա–րեգործների, հիվանդությունների դեմ պայքարող լիգաների, կրոնական միու–թյունների և հասարակական կազմակեր–պությունների նախաձեռնությամբ։

ԴԻՍՊԱՆՍԵՐԱՑՈՒՄ, դիսպանսե–րային մեթոդ, ՍՍՏՄ–ում և սոցիա– լիստակաև մի շարք երկրներում բուժ– կանխարգելիչ ծառայության ևամակարգ, որի նպատակն է բնակչության որոշակի կոնտինգենտի պարտադիր հաշվառումը, բժշկական ակտիվ հսկողության սահմա–նումը, հիվանդության վաղ շրջանում հի–վանդների հայտնաբերումը, բուժ–կան– խարգելիչ միջոցառումների կիրառումը, կենցաղային և աշխատանքային պայման–ների ուսումնասիրումը և ախտածին գոր–ծոնների վերացումը։

ԴԻՍՊԵՏՁԵՐԱՑՈԻՄ, օպերատիվ վերա–հսկման կենտրոնացում (համակենտրո–նացում) և արտադրական պրոցեսների կառավարման կոորդինացում։ Դ–ման նպատակը տեխնիկատնտեսական բարձր ցուցանիշների, աշխատանքային գրաֆիկ–ների և արտադրական ծրագրերի իրա–կանացման համար ձեռնարկության բոլոր օղակների կամ մի քանի ձեռնարկություն–ների համաձայնեցված աշխատանքի ապա–հովումն է։ Ընդգրկում է տեխնոլոգիական պրոցեսների վերահսկումն ու կառավա–րումը, նյութական և էներգետիկական ռե–սուրսների, տրանսպորտի միջոցների վե– րաևսկումն ու օպերատիվ տեղաբաշխու–մը, մեքենաների և մեխանիզմների աշ–խատանքի հաշվարկը, բարձրացնում է տրանսպորտի շարժման անվտանգու–թյունն ու ճշգրտությունը։ ժամանակակից Դ․ օգտագործում է կապի, ավտոմատի–կայի, արդ․ հեռուստատեսության, հե–ռուստամեխանիկայի, հաշվողական տեխ–նիկայի նորագույն միջոցները։ Պարզա–գույն Դ․ իրականացվում է օբյեկտների հետ երկկողմանի դիսպետչերական հե–ռախոսային կապի օգնությամբ։ Փոքր ձեռնարկությունները, շինարարական հրապարակները սովորաբար ունենում են մեկ կետ՝ դիսպետչերական կառավարման համակարգի կենտրոն։ խոշոր օբյեկտնե–րում գործում են մի քանի տեղական և մեկ կեևտրոնական (մյուսների գործունեու–թյունը կոորդինացնող) դիսպետչերա–կան կետևր։ էներգետիկայում Դ․ իրակա–նացնում է էլեկտրակայանների, ենթա–կայանների, էլեկտրահաղորդման գծերի և սպառման խոշոր տեղակայանքների օպերատիվ կառավարումը։ Ապահովում է էներգահամակարգերի աշխատանքի հուսալիությունն ու անխափանությունը, էլեկտրաէնևրգիայի բաշխումը՝ բեռնվա–ծության գրաֆիկին համապատասխան, էներգահամակարգերի պաշտպանությու–նը ևն։ Դիսպետչերը մեկ էներգահամա– կարգի շրջանակնևրում վերահսկում և կոորդիևացևում է մի քանի էլեկտրակա–յանների և էլեկտրացանցերի համատեղ աշխատանքը։ Օբյեկտների մասին ինֆոր–մացիան դիսպետչերն ստանում է ևերթա– պահ օպևրատորներից, ինժեներներից, տեսուչ տեխնիկներից, վերահսկիչներից կամ այն գրանցվում և մշակվում է տվյալ–ների ևավաքման և մշակման ավտոմա–տացված համակարգերում։ Ստացված ին–ֆորմացիան դիսպետչերի պուլտում ար–տացոլվում է ազդանշանման և ինդիկա– ցիայի տարբեր միջոցներով՝ հեռուստա–տեսային հսկիչ տեղակայանքների և ար–տացոլման հատուկ սարքերի էկրանների վրա։ խոշոր էներգահամակարգևրի դիս–պետչերական կետերը հանդերձվում են էլեկտրոնային կառավարող մեքենանե–րով։ Անընդհատ արտադրական պրոցեսնե–րով արդյունաբերական ձեռ– եարկություննևրը, որոնցում պրոցեսների ընթացքը կարող է ներկա–յացվել մաթեմատիկորեն, ինֆորմացիա–յի ավտոմատ մշակման համար կիրառում են տրամաբանական սարքեր կամ կա–ռավարող հաշվողական մեքենանևր։ Բարդ արտադրանքների թողարկման ժամանակ, որոնց պատրաստմանը մասնակցում են մի քանի ինքնուրույն ձեռնարկություն–ներ (հաճախ արդյունաբերության տար–բեր ճյուղերից)՝ գիտահետազոտական և նախագծայիև կազմակերպությունների մասնակցությամբ, առաջացել է միջ–գործարանային Դ․։ Ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտ ու մ Դ–ման նպատակն է ուղևորների ու բեռ–ների հուսալի և աևխավւան փոխադրման ապահովումը։ Տիմնական խնդիրներն են․ շարժակազմի վիճակի, տեխ․ պատրաս–տության, բեռնման–բեռնաթափման աշ–խատանքների գրաֆիկների և շարժման չվացուցակի պահպանման անընդհատ վևրահսկամը, ուղևորներին տոմսերով և անհրաժեշտ ինֆորմացիայով ապահովու–մը։ Շինարար ու թյան մեջ Դ․ իրա–կանացվում է կապի ժամանակակից մի–ջոցների, ավտոմատ հաշվարկի և վերա–հսկողության օգնությամբ։ Դիսպետչերա–կան ծառայության խնդիրներն են․ շի–նարարության օպերատիվ պլանների կա–տարման, շինարարությունը բանվորնե–