Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նպատակասլաց ձևով լուծել օրգ․ սինթե–զի խնդիրներն արոմատիկ միացություն–ների բնագավառում։ Գրկ․ Ингольд К․ К․, Теоретические основы органической химии, пер․ с англ․, 2 изд․, М․, 1973․ Գ․ Շահնազարյան

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ, մարդու նախորդ փոր–ձով պայմանավորված ընդհանուր հոգե– վիճակ, երբ նա հակված է ընկալելու, հիշելու, պատկերացնելու, վերաբերվե–լու, մտածելու, գործելու որոշակի, միար–ժեք ձևով (օրինակ, ծանր առարկան մի քանի անգամ բարձրացնելուց հետո թեթև առարկան բարձրացնելիս վերջինս ավևլի թեթև է թվում, քան կա իրականում, և ընդհակառակը)։ Առնչվում է (մասամբ համընկնում է) ապերցեպցիայի հետ։ Դ–ման ֆիզիոլոգիական հիմքը միմյանց հետ ֆունկցիոնալ առումով միավորված ժամանակավոր կապերի համակարգն է։ Ընդ որում, այն ձևավորվում է ոչ միայն անմիջական գրգռիչների ազդեցու–թյամբ, այլև խոսքի ներգործությամբ։ Սո–վետական գիտնականներից Դ–ման հար–ցերով առավել շատ զբաղվել է Դ․ *Ь․ Ուզնաձեն (և նրա հետնորդները), որի մոտ Դ․ ունի ընդհանուր հոգեբանական տեսության նշանակություն։ Դ․ քննվում է նաև սոցիոլոգիական առումով, որպես անհատի սոցիալական կողմնորոշման ձևավորման գործոն։ Գրկ ․ Узнадзе Д․Н․, Эксперимен–тальные основы психологии установки, Тб․, 1961; Прангишвили А․ С․, Иссле–дования по психологии установки, Тб․, 1967․ Վ․ Բաղդասարյան

ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախ–նադարյան համայնական ևասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակա–յական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գի տ ու– թ յ ու ն, որ ուսումնասիրում է դիցաբա–նական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափություն–ները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշ–խարհը իմաստավոյւեւու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակեյւպ Դ․ ձևավորվել է մարդկային գիտակցու–թյան զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայու–թյունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ նախամարդը մտացածին կապեր է վերա–գրել իրականությանը, տոհմային հարա–բերություններով և մարդկային հատկա–նիշներով փորձել է բացատրել նաև «ոչ– ես»-ը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ Էակնևրի, դյուցազուննե–րի և աստվածների ևամակարգը։ Այս կամ այն բնագավառի երևույթների ընդ–հանրացված գաղաՓարը արաաևայավևլ է որևէ կատարյալ «մարդ էակի» աստ–ծո, դիցուհու (աստվածուհու) կերպա–րում։ Այսպես, հունական Պոսեյդոնը խորհրդանշևլ է ծովը և դրան առնչվող երևույթների բնորոշ հատկանիշները, հայկ․ Արան՝ մեռնող ու հարություն առ–նող բնության, գարնան ու զարթոնքի գաղափարը ևն։ Ստեղծվել են դիցաբանա–կան առասպելներ բնության մշտափոՓոխ երևույթների, աշխարհի, երկնային մար–մինների, մարդու և կենդանինևրի ծագ–ման, պատմական այս կամ այն իրադար–ձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյան–քում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությոլևները, իսկ որոշ աստված– ներ ձեռք են բերել պատմական անձնա–վորության գծեր։ Դ–յան ձևավորման համար կարևոր նշա–նակություն են ունեցել ֆետիշիզմը, տո–տեմիզմը և ոգեպաշտությունը։ Սկզբնա–կան շրջանում Դ․ ըստ էության ձուլվել է այդ պատկերացումներին, հանդես եկել դրանց մեջ։ Տետագայում, հասարակու–թյան զարգացման ընթացքում, աստիճա–նաբար առաջացել է դիցաբանական ավե–լի բարձր աստիճանի վերացարկում, կազ–մավորվել են տարբեր ժողովուրդների մարդակերպ աստվածների համազգային դիցաբանները։ Նյութական անհավասա–րության մեծացմանն ու դասակարգերի առաջացմանը զուգընթաց ավելի է խորա–ցել գլխավոր և երկրորդական աստ–վածների տարբերությունը, ընդգծվել նրանց նվիրապետությունը։ Աստվածները և կիսաստվածները (հերոսները) մարմ–նավորելով բնության որևէ տարերք, միա–ժամանակ ձեռք են բերել հասարակա– կան–բարոյական նշանակություն՝ խոր– հըրդանշելով չարի ոչնչացումը, բարին, գեղեցիկը, հերոսականը, հասարակական կարգը։ Այդ գաղափարներն են արտա–հայտում բաբելական Մարդուկը, հնդկ․ Ինդրան, ևուն․ Զևսը, Պրոմեթևսը, Աֆ– րոդիտեն, Տերակլեսը, հայկ․ Վահագնը, Տայկը, Անահիտը ևն։ Վաղ դասակարգա–յին եասարակարգում Դ․ դարձել է կրոնա–կան, սոցիալ–քաղ․, գեղագիտական, բարո–յական և փիլ․ գաղափարների ․արտացոլ–ման այլաբանական ձև։ Սակայն հետագա–յում, բնության և հասարակության օրինա–չափությունների ճանաչմանը զուգընթաց, Դ․ աստիճանաբար տեղը զիջել է հասա–րակական գիտակցության մյուս ձևերին։ Մարդու արարումը։ Պրոմեթևսը Օլիմպիո– սի աստվածների ներյ կայությամբ կյանք է պարգևում առաջին մարդու մարմնին։ Բարձրաքանդակ՝ սարկոֆագից (Ազգա–յին թանգարան, Նեա– պոլ) 1․ Օրոմազդի (Արամազդի) արձանի գլուխը․ Նեմրուդ լեռ։ 2․ Միհրի արձանի գլուխը․ Նեմ– րուդ լեռ։ 3․ Արաագնեսի (Վահագնի) արձանի գլուխը․ Նեմրուդ լեռ։ 4․ Դիոնիսոսի պատկե–րով բրոնզյա դիմակ (գտնվել է Անիում) Գրեթե․բոլոր ժողովուրդներն էլ ունե–ցել են դիցաբանական զանազան ըմբըռ– նումներ, վերացարկման ու զարգացման տարբեր աստիճաններում գտնվող Դ–ներ։ Տարևան ժողովուրդների դիցաբանական պատկերացումները հաճախ ազդել են միմյանց վրա, խիստ տեղային, տարերա–յին, պարզունակ համոզմունքներից ան–ցում է կատարվել ավելի համապարփակ արժեք ներկայացնող գաղափարներին։ Տամաշխարևային Դ–յան կատարյալ, դա–սական արտահայտությունը հունականն է․ այն ժամանակին գրառվել Է, ստացել համակարգված, ամբողջական բնույթ։ Բո–լոր ժամանակների, հատկապես անտիկ արվեստագետների ու գրողների ստեղ–ծագործություններում արտացոլվել են դի–ցաբանական կերպարներն ու առասպել–ները։ Մշակութային, պատմա–ճանաչողա– կան մեծ արժեք են ներկայացնում Տոմե– րոսի, Էսքիլեսի, Եվրիպիդեսի, Ֆիդիասի և ուրիշների ստեղծագործությունները։ Դ․ սնել է մի շարք առաջադիմական սոցիալ– քաղ․ շարժումներ, գաղափարական հո–սանքներ։ Նեոպլատոնիզմը, միջնադար–յան կրոնական որոշ աղանդներն ու հա–կաֆեոդալական գյուղացիական շարժում–ները, ինչպես և գեղանկարչությունը, թատ–րոնը, Վերածննղի հումանիզմը, նույնիսկ արդի արվեստի որոշ, տարրեր ծագում–նաբանությամբ առնչվում են Դ–յանը։ Դ․ հաճախ նույնացվել է կրոնին, հա–մարվել կրոնի ստորին աստիճան կամ, ընդհակառակը, հակադրվել է նրան։ Տի–