րավի, պատմականորեն Դ․ աղերսներ ունի նախնական կրոնների հետ (և պա–րունակում է կրոնի որոշ տարրեր)։ Տե–սականորեն այս ընդևանրությունը բա–ցատրվում է նրանով, որ և՝ Դ․, և՛ կրոնը մարդու վրա իշխող արտաքին ուժերի երե– վակայական արտացոլումն են։ Դ–յան և կրոնի աղերսների վկայությունն է նաև այն, որ դիցաբանական մտածողության, աշխարհի դիցաբանական իմաստավոր–ման ու գնահատականի հետ է կապվել նաև աստվածների պաշտամունքը, մարդիկ կա–ռուցել են աստվածներին նվիրված տա–ճարներ, կանգնեցրել նրանց արձանները, զոևեր մատուցել, կազմակերպևլ հատուկ տոնախմբություններ։ Դ–յան քննական վերլուծությունը կապ–ված է փիլ․ մտածողության ձևավորման հետ (Քսենոփոն, Պլատոն, Արիստո–տել և, հատկապես, Եվգեմերոս), երբ մշակվել են այլաբանական մեկնողական մեթոդի սկզբունքները։ Այս մոտեցումը հայ իրականության մեջ շարունակել են Մար Աբաս Կատինա Մծուրնևցին, Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Մովսես Իարենացին, Գրիգոր Մագիստրոսը և ուրիշներ։ Դ–յան գիտական ուսումնասիրությունն սկսվել է Վերածննդի շրջանում։ Դ–յան պատմա–կան ըմբռնումը XVIII դ․ առաջադրել է իտալացի փիլիսոփա Զ․ Վիկոն։ Դ–յան ուսումնասիրության, պատմա–մշակութա– յին արժեքի վերհանման գործում ներդրում ունեն Ջ․ Մակֆերսոնը, Յո․ Տևրդերը և ռոմանտիզմի ու դիցաբանական դըպ– րոցի (XIX դ․) ներկայացուցիչները։ Արդի բուրժուական տեսությունները Դ․ բացա– տըրում են մարդկանց հոգեբանական, սեք– սուալ, մտավոր, կրոնական, գիտական ն նման գործողություններով ու ունակու–թյուններով։ Մինչդեռ մարքսիզմը Դ․ հա–մարում է մշակութային–պատմական երե–վույթ և դրա առաջացումն ու զարգացումը հիմնավորում է սոցիալ–տնտ․ այն պայ–մաններով, որոնցում առաջանում է հո– գնոր մշակույթը, այդ թվում նաև Դ․։ Տամաշխարհային Դ–յան մեջ ուրույն տեղ ունի նաև ևայկ․ Դ․։ Դարեր գոյա–տևած հայկ․ Դ․ իր կևիքն է թողել մարդ–կանց մտածողության, աշխարհայացքի ձևավորման վրա։ Այդ իսկ պատճառով հայերի դիցաբանական ըմբռնումնե–րը գոյատևևլ են նաև քրիստոնեության շրջանում։ Բացառիկ արժևք ունեն հայկ․ Դ–յանը վերաբերող այն կցկտուր տեղե–կությունները, որոնք պահպանվել են Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զե~ նոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և ուրիշ հայ ու օտար (Մտրաբոն, Պլուտարքոս) մտածողների ու պատմիչների աշխատու–թյուններում։ Տայերի կոսմոգոնիական, դիցաբանական հնագույն պատկերացում–ների մասին գաղափար է տալիս նաև «Սասունցի Դավիթ» էւդոսը։ Ըստ Մ․ Աբեղ–յանի և Տ․ Օրբելու, Ծովիևարի, Սանասա– րի, Քուռկիկ Ջալալիի, Մեծ ու Փոքր Մհեր– ների և Դավթի կերպարներում առկա ևն կոսմոգոնիական տարրեր, նրանք երկ–նային երևույթների, ամպրոպի (կայծակի) աստվածության տարբեր մարմնավորում–ներն են։ XIX դարից սկսվել է հայկ․ Դ–յան ուսում–նասիրությունը (Ղ․ Ինճիճյան, Մ․ Թա– ղիադյան, Ղ․ Ալիշան, Մ․ Էմին, Կ․ Կոս– տանյան, Տ․ Գելցեր, Ա․ Կարիեր, Ֆ․ Վին– դեշման և ուրիշևևր)։ Մ․ էմինը, հետա–գայում նաև Գ․ Ղափանցյանը, Մ․ Աբեղ– յանը ն այլ մտածողներ ևայկ․ Դ–յան ծա–գումն ու զարգացումը բացատրել են բուն Տայաստանի և Առաջավոր Ասիա– յի ժողովուրդների հոգևոր մշակույթի և դիցաբանական ըմբռնումների զարգաց–ման ընդհանուր օրինաչափությամբ։ Տա– մահայկական Դ–յան սաղմնավորման ու ձևավորման համար կարևոր նշանակու–թյուն են ունեցել նախնադարյան Տայաս–տանի հավատալիքներն ու պաշտամուն–քը՝ մայրական տոհմական համայնքի ժամանակներում ձևավորված տոտեմիզմն ու ոգեպաշտությունը, բնապաշտությունն ու կախարդանքը, կրոնա–դիցաբանական բնույթի գաղափարնևրը։ Նախնադարյան մի շարք ժայռապատկերներում խորհըր– դանշված են մարդկանց աշխարհըմբռնում– ները՝ արտահայտված մարդակերպ աստ–վածների, զանազան երևակայական ու իրական կեդանիների և նշանների ձևով։ ժայռապատկերներում արտաևայտված դիցաբանական–կոսմոգոնիական բնույ–թի գաղափարները զարգացել են հայկ․ Դ–յան մեջ։ Իսկ Առաջավոր Ասիայում և Եգեյան երկրնևրում տարածված մայր– աստվածության գաղափարը առավել զար–գացում է ապրևլ հայկ․ ամենասիրված դիցուհու՝ Անահիտի պաշտամունքում։ Տայաստանի հնագույն ժամանակներին են վերաբերում նաև ձկնակերպ քարա–կոթողները՝ «Վիշապները», որոնք ար–տահայտել են կամ ջրի ու ոռոգման (գուցե նաև հողագործության ու պտղաբերու–թյան) գաղափար, կամ, ըստ Մ․ Աբեղյա–նի, նվիրված են եղել ջրի աստվածու–թյանը՝ Աստղիկ դիցուհուն։ Նախնադարյան կրոնական հավատա–լիքները, պաշտամունքն ու դիցաբանա–կան ըմբռնումների զարգացումը նպաս–տել են ուրարտական սեփական դիցաբա–նի ու մարդակերպ աստվածների պաշտա–մունքի ձևավորմանը։ Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ Թեյշեբա և Շիվինի աստվածները կազմել են ուրար–տական դիցաբանի գերագույն աստվածնե–րի եռյակը։ Արձանագրություններում հի–շատակվում է նաև այլ աստվածների (աստ–վածուհիների) մասին։ Կրոնա–պաշտա - մունքային և դիցաբանական այսպիսի ավանդույթների և հայ ժողովրդի կազմա– վորմաև ու հայ պետականության առաջաց–ման պայմաններում աստիճանաբար ձևա–վորվել է հայկ․ դիցաբանը, ծնվել է առաս–պելական պատկերացումը ցեղային և վաղ հայկ․ աստվածների՝ Տայկի, Արայի, Վահագնի, Տորք Անգեղի մասին։ Տայկը ձեռք է բերել նույնիսկ կոսմոգոնիական հատկություններ, նույնացվել Օրիոն հա–մաստեղությանը (Տայկ–Օրիոն)։ Աքեմեն– յան տիրապետության ընթացքում հայկ․ դիցաբանը մասամբ ենթարկվել է իրանա–կանի ազդեցությանը։ Տետագա էվոլյու–ցիայի ընթացքում (մ․ թ․ ա․ մոտ IV դ․ վերջ – III դ․) հայկ․ Դ․ ավելի է ամբող–ջականացել և համակարգվել, իսկ դիցա–բանի աստվածևերը (Արամազդ, Անաևիտ, Աստղիկ, Վահագն, Միհր, Նանե, Տիր) միավորվել են ազգակցական ընդհանուր կապերով ն նվիրապետության ուրույն սկզբունքով։ Տայկ․ սատկածներից յու–րաքանչյուրն ունևցել է իր ուրույն տե– ղըև ու դերը, մարմնավորել բնության և հասարակության այս կամ այն երևույթը։ Այսպես, եթե Արամազդը հայկ․ դիցաբա–նի գերագույն աստվածն է» աստվածների (Անահիտի, Նանեի, Միհրի) հայրը, եր– կընքի և երկրի արարիչը, լիություն, բա–րություն ու արիություն պարգնողը, ապա Անահիտը արգասավորության և պտղա– բերությաև աստվածուհին է– <••• փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամևնայն պատուեն,․․․ որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդ– կան բնութեան․․․» (Ագաթանգեղոս, Պատմութիւն Տայոց, Տփխիս, 1909, էջ 31), Վաևագնը աստվածն է ամպի և ամպ–րոպի (կայծակի), Տիրը՝ գրի ու դպրու–թյան։ Որոշ ուսումնասիրողներ հիշա–տակում են նաև Ամանորի՝ Նոր տարվա աստծո, ասորական ծագում ունեցող Բար– շամի և անհայտ ծագմամբ, անորոշ նշա–նակությամբ աստվածների՝ Գիսանեի ն Դեմետրի մասին։ Տելլևնական մշակույթի տարածման և դրա հետ ուևեցած փոխազդեցության շնոր– ևիվ հայկ․ դիցաբանը հելլենացվել է– հա–յոց թագավոր Արտաշեսը Ասիայից և Տել– լադայից Տայաստան է ուղարկել Արտե–լքի սի, Տերակլեսի, Ապոլլոնի, Դիոսի (Զևսի), Արեսի և հուև․ այլ աստվածների արձաններ։ Կատարվել է հելլեն և հայկ․ աստվածևերի համադրում։ Արամազդը նույնացվել է հուն․ Զևսին, Անահիտը՝ Արտեմիսին, Միհրը՝ Տեփեստոսին, Վա–հագնը4 Տերակլեսին (նաև Ապոլլոևին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին։ Տուն, աստված–ների արձանները տեղադրվել են հայկ․ համապատասխան աստվածներին նվիր–ված մեհյաններում (Զևսի արձանը կանգ–նեցվել է Անի ամրոզում, Արտեմիսինը՝ Երիզայոլմ նն)։ Սակայն հայկ․ և հուն, աստվածներն իրենց դերով ու նշանակու–թյամբ չէին կարող կատարելապես նույ–նացվել և չնույնացվեցին։ Տայկ․ աստված–ներն իրենց զարգացման ընթացքում ձեռք էին բևրել ազգային, պաշտամունքային յուրօրինակ ու ինքնուրույն հատկանիշ–ներ։ Տեթանոս հայերն աստվածներին նվիրել եև հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդա–նիներ։ Նրանց անուններով են կոչվել որոշ տեղանուններ և հայկ․ հեթաևոսակաև տոմարի ամիսներ ու օրեր (6-րդ ամիսը կոչվել է Արա, օրերից 8-րդը՝ Միհր, 15-րդը՝ Արամազդ, 19-րդը՝ Անահիտ ևն)։ Տայաստանում, քրիստոնեության տա–րածման շրջանում, Դ–յան հոգնոր և նյու– թական արժեքները ոչնչացվել են։ Այդ պատճառով հայկ․ աստվածներին նվիր–ված արձանները և քաևդակները, նրանց պատկանող այլ արժեքներ (բացի Անա–հիտին վերագրվող պղնձաձույլ արձա–նի գլխից և նրա պատկերով հելլենիս–տական շրջանի մի մեդալիոնից), ինչպես նաև տաճարները, բագինները (բացի Գաո– նիի վերականգնած ևեթանոսական տա–ճարի, որը հավանաբար նվիրված է եղել Միհրին) չեն պահպանվել։ Այսպիսի պայ–մաններում մեծ նշանակություն է ստանում համեմատական մոտեցումը։ Ուսումնասի–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/412
Արտաքին տեսք