ման շրջան ժող․ լեզվից ազգային լեզվին, որը վերջնականապես ձևավորվել է XVII դ․։ Գ–ին բնորոշ են ևրկար նեղ ձայնավոր–ների երկբարբառացումը, երկբարբառ–ների պարզեցումը ևն։ Քերականական կառուցվածքի զարգացման համար հատ–կապես կարևոր է արմատի վրա ընկնող ուժգնության շեշտի ազդեցությամբ պայ–մանավորված քերականական վերջավո–րությունների թուլացոււքը։ Բնորոշ է նաև սղման ենթարկված արտաքին թեքման բարդ փոխներգործությունը խիստ զար–գացած ներքին թեքման (աբլաուտ, հատ–կապես՝ ումլաուտ) ու վերլուծական ձևե–րի տարբերակված համակարգի հետ։ Բա–ռակազմության մեջ լայնորեն օգտագործ–վում է բառաբարդումը։ Ունի համեմատա–բար կայուն շարադասություն, ըստ որում, անվանական և բայական բառախմբերը միավորվում են շարահյուսական «շրջա–փակման» տարբեր եղանակնևրով։ Բար–բառները պաևպանում են հնչյունական համակարգի, քերականական կառուցված–քի և բառապաշարի զգալի տարբերու–թյուններ։ Տիմնականում տարբերում են 2 խոշոր բարբառախմբեր՝ ստորին գերմ․ (հս–ում) և վերին գերմ․ (կենտրոնական մասում և հվ–ում)։ Վերին գերմ․ իր հեր–թին բաժանվում է միջին գերմ․ և հվ–գերմ․ բարբառախմբերի՝ մի շարք ստորաբաժա–նումներով։ (Տևս նաև Գերմանական ե– զուներ)։ Գրկ․ Зин дер Л․ Р․, Строева T* В․, Современный немецкий язык, М․, 1957; Гухман М․ М․, От языка немец–кой народности к немецкому национальному языку, ч․ 1–2, М․, 1955–59; Жирмун–ский В․ М․, История немецкого языка, М․, 1965; Paul Н․, Deutsche Grammatik, Bd․ 1–5, Halle (Saale), 1958․
ԳԵՐՄԱՆԻԱ (լաւո․ Germania, գերմ․ Deutschland, Deutsche – գերմանացի և land – երկիր), պետություն Եվրոպայում (Բեռլին մայրաքաղաքով), որ գոյություն է ունեցել մինչե․ 1939–45–ի երկրորդ հա–մաշխարհային պատերազմի վերջը։ Բովանդակ ու թյ ու ն I․ Պատմական ակնարկ 42 II․ Գիտությունը 45 III․ Գրականությունը 49 IV․ ճարտարապետությունը և կերպար–վեստը 50 V․ Երաժշտությունը 52 VI․ Թատրոնը 53 VII․ Կինոն * 53 I․ Պատմական ակնարկ Մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին Գ–ի տերիտորիայում բնակվող գևրմանների ցեղերը բախվեցին Տռոմեական պետու–թյան հետ։ IV դ․, ցեղերի տեղաշարժերի և խառնվելու հետևանքով, առաջացան գերմանների ցեղային նոր կազմավորում–ներ, որոնց մի մասը IV–VI դդ․, ժողո– վուրդների մեծ գաղթի ժամանակ, զբա–ղեցրեց Արևմտյան Տռոմեական կայսրու–թյան տերիտորիան։ Գ–ում բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացի– ները, արլ․ ֆրանկները, սաքսերը, թյու– բինգացիները, ֆրիզները։ VI –VIII դդ․ Գ–ի տերիտորիան նվաճեցին ֆրանկները։ Այդ նվաճումն ուղեկցվում էր քրիստոնեու–թյան տարածմամբ։ Կարոլինգների կայս–րության անկումից հետո (տես Վերդենի պայմանագիր 843) Գ․ մտավ Արևելա– ֆրանկյան թագավորության մեջ, և սկսվեց գերմ․ մարզերի պետական առանձնա–ցումը, որն ավարտվեց գերմ․ վաղ ֆեո–դալական պետության ձևավորումով։ Այն ընդգրկում էր Սաքսոնիա, Ֆրանկոնիա, Ալեմանիա (Շվաբիա), Բավարիա ցեղա–յին դքսությունները և այլ հողեր։ Գ․ հա–մեմատաբար միասնական պետական ամ–բողջություն Էր։ Սաքսոնական դինաս–տիայի (919–1024) թագավորների օրոք մեծ ազդեցություն ձեռք բերեցին դքսերը։ Արդեն Տայնրիխ I (919–936) հաճախ Էր ընդհարվում նրանց հետ։ Դքսերի դեմ հաջող պայքար մղեց Օտտոև I (936– 973)։ Տունգար քոչվորների և նորման–ների անընդմեջ հարձակումներին վերջ տալուց հետո գերմ․ ֆեոդալները գրա–վեցին պոլաբյան սլավոնների հողերը։ 951-ին Օտտոն I իրեն ենթարկեց Տյու– սիսային Իտալիան, 962-ին գրավեց Տռո– մը, և պապը նրան թագադրեց կայսր։ Դրանով սկիզբ դրվեց «Հռոմեական սրբա–զան կայսրությանը>։ XI դ․ վերջին ֆեո–դալական հարաբերություններն ընդգրկե– ցին ամբողջ Գ․, ուժեղացավ քաղ․ ապա–կենտրոնացումը։ Օգտվելով դրանից պա–պությունը պայքար սկսեց գերմ․ կայսրե–րի դեմ՝ քաղ․ տիրապետության համար (տես Ինվեստիտուրա), որն ավարտվեց 1122-ի Վորմսի փոխհամաձայնությամբ (կոնկորդատ)։ Սակայն կայսրերի և պա–պերի հակամարտությունը չավարտվեց։ Ֆրիդրիխ I Բարբարոսան (1152–90) վեր–սկսեց իտալական արշավանքները, որոնք ավարտվեցին հս–իտալ․ քաղաքների հաղ–թանակով (1176)։ Միևնույն ժամանակ գերմ․ իշխանները խաչակրաց արշավանք–ների պատրվակով նվաճեցին պոլաբյան սլավոնների, ինչպես նաև Էլբայից արե– վելք ու Մերձբալթիկայում ապրող ժողո– վուրդների հողերը։ XIII դ․ սուսերակիր–ների օրդենը նվաճեց լիվերի և էստերի, ւոևւոոնական օրդենը՝ պրուսների հողե–րը։ Իտալական քաղաքականությունը, ապա էքսպանսիան Արևելքում («Դրանգ նախ Օստեն») նպաստեցին ֆեոդալների հզորացմանը։ Երկիրը բաժանվեց առան–ձին իշխանությունների։ Քաղաքները, միա–վորվելով միությունների մեջ (Տանզա, քաղաքների Շվաբյան և Տռենոսյան միու–թյուններ), իրենք էին ձգտում ապահովել առևտրի աևվտանգությունը։ Թագավորա–կան իշխանությունը պահպանել էր միայն շատ սահմանափակ, ձևական իրավունք–ներ։ Առավելապես հզորացել էին կուրֆ–յուրստները, որոնք ընտրում էին թագա–վորին (կայսրին) և վճռում համապետա–կան կարևորագույն հարցերը։ 1438-ից կայսերական գահը փաստորեն ժառան–գական դարձավ (մինչև 1806) Տաբսբուրգ– ների համար, որոնք տիրում էին նաև ավստրիական հողերին, Նիդերլանդնե– րին (XV դ․ վերջից), Չեխիային, Տունգա– րիայի մի մասին (XVI դարից), իսկ Կար– լոս V-ի (1519–56) ժամանակ՝ նաև Իս–պանիային, Իտալիայի մի մասին և Իս–պանիայի ամերիկյան գաղութներին։ XV դ․ Գ–ի տնտ․ և քաղ․ կյանքում տե–ղի ունեցան կարևոր տեղաշարժեր, որոնք դրսևորվեցին Ռեֆորմացիայում։ Կաթո–լիկ եկեղեցու դեմ 1517-ին բռնկված շարժ– ման գագաթնակետը հանդիսացավ գյու–ղացիական պատերազմը։ Այդ շարժումը, որը Ֆ․ էնգելսը բնութագրել է որպես առաջին բուրժ․ հեղափոխությունը Եվրո– պայում, պառակտվեց 3 ուղղությամբ՝ իշխանակաև, չափավոր–բյուրգերական (Մ․ Լութեր) և ժող․ ռեֆորմացիայի (Թ․ Մյունցեր), որը հասարակության հե–ղափոխական վերակառուցման կոչ էր անում։ Չնայած հերոսական պայքարին, Գյուղացիական պատերազմը պարտու–թյուն կրեց։ Տաշտությունից հետո (տես Աուգսբուրգյան կրոնական հաշտություն 1555) Գ․ բաժանվեց 2 լագերի՝ կաթոլի–կական և բողոքական իշխանություննե–րի։ XVI –XVII դդ․ սկզբին երկիրը տնտ․ անկում էր ապրում։ Կայսրության ներ– սում 1618-ին բռնկված պատերազմը, որը վերածվեց համաեվրոպականի (տես Երեսնամյա ւցատերազմ 1618–48), ծանր հետեանքներ ունեցավ երկրի սոցիալ–տնտ․ և քաղ․ զարգացման համար։ 1648-ի Վեստ– ֆալյան հաշտությունը ամրապնդեց Գ–ի տարանջատումը առանձին (մոտ 300) պետություն–իշխանությունների, որոնցից XVII–XVIII դդ․ ուժեղացան 2 խոշոր պե–տություններ՝ Ավստրիան և Պրուսիան։ XVIII դ․ կեսին Ավստրիան իր իշխանու–թյունը տարածեց Բելգիայի, Միլանի և Նեապոլիտանական թագավորության վրա, սակայն Պրուսիան, որն ուժեղացել էր Ֆրիդրիխ Н-ի թագավորության (1740– 1786) շրջանում, սկսեց մրցակցել նրա հետ և Ավստրիական ժառանգության համար (1741–48) ու Ցոթնամյա (1756–63) պա–տերազմներում իրեն միացրեց Սիլեզիան։ Ավստրիան և Պրուսիան մասնակցեցին հեղափոխական, ապա նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ եվրոպական միապետ– ների պատերազմներին։ 1806-ին Գ–ի արմ․ մասում, Նապոլեոնի հովանավորությամբ, կազմվեց Տռենոսյան միությունը։ Ավստր․ զորքերի մի շարք պարտություններից հեւոո, 1806-ին, «Տռոմեական սրբազան կայսրությունը» վերացվեց։ Պարտություն կրեցին նաև պրուսացիները։ Պրուսիան կորցրեց իր հողերի գրեթե կեսը (տես Տիչզիտի հաշտություն 1807)։ Նրա կա–ռավարող շրջաններն ստիպված էին անց–կացնել բուրժ․ բնույթի մասնակի բարե–փոխումներ (1807-ին վերացվեց գյուղա–ցիների անձնական ճորտական կախվա–ծությունը, 1808-ին մտցվեց քաղաքային նոր կառավարում, ռազմ, ռեֆորմ ևն)։ Ռուսաստանում նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո, 1813-ին Գ–ի տերի–տորիան ազատագրվեց նվաճողներից։ Վի–եննայի կոնգրեսի որոշմամբ (տես Վիեն–նայի կոնգրես 1814–15) ստեղծվեց Գեր–մանիայի միությունը (39 պետություննե–րից), որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան։ XIX դ․ 30-ական թթ․ Գ–ում սկսվեց արդ․ հեղաշրջում։ 1834-ին ստեղծ–վեց Գերմանիայի մաքսային միությունը, որը նպաստեց ազգային շուկայի ձևավոր–մանը, արդյունաբերության ու առևտրի զարգացմանը։ 1844-ին տեղի ունեցավ Սիլեզիայի ջուլհակների ապստամբությու–նը։ 40-ական թթ․ Գ–ում ծնունդ առավ պրո– լետարիատի գիտ․ աշխարհայացքը՝ մարք–սիզմը, որի հիմնադիրներն էին գերմ․ ժողովրդի մեծ զավակներ Կ․ Մարքսը ե