Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

թյան պլենումի կոչը ԳՖՏ բանվոր դասա–կարգին ն դեմոկրատական ուժերին վըճ– ռական դեր խաղաց ՍՍՏՄփ և ԳՖՏ–ի միջև կնքված համաձայնագրի (1970-ի օգոստոս) վավերացման գործում։ ԳԿԿ հավանություն է տվել կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1969-ի Մոսկվայի խորհրդակցության փաստա–թղթերին ։ ԳԿԿ բարձրագույն օրգանը հա–մագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում՝ վարչությու–նը, որն ընտրում է նախագահություն։ Ունի մոտ 40 հզ․ անդամ (1975)։ ԳԿԿ նա–խագահն է Տերբերտ Միսը, կենտրոնական օրգանը՝ «Ունզերե ցայտ» («Unsere Zeit») շաբաթաթերթը։

ԳԵՐՄԱՆ Ա–ՀԱՅԿ ԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մշակութային կազմակերպություն, ստեղծ–վել է Րեռլինում, 1914-ի հունիսին։ Նա–խագահն էր Դ՜Ր 6ո․ Լեփսիուսը (մինչև 1926-ի փետրվարը), տեղակալները՝ Պ․ Ռորբախը (նախագահ՝ 1927-ի ապրի–լից) և Զ․ Գրինֆիլդը, գործավարները՝ Է․ Շտիրնն ու Ավետիք Իսահակյանը։ Ընկերության մեջ և ղեկավար մարմին–ներում ընդգրկված էին ինչպես գերմ․ հասարակական գործիչներ, այնպես և Գերմանիայի հայ համայնքի ներկայա–ցուցիչներ։ Նպատակն էր գերմանա–հայկ․ մշակութային կապերի ընդլայնումը, գեր–մանացիների և հայևրի (հատկապես Գեր– մանիայում ուսանող հայերի) փոխհարա–բերությունների զարգացումը ևն։ Սակայն գերմ․ կառավարող շրջանները ջանում էին Գ–հ․ ը․ օգտագործել հայերի և Տա– յասաանի վրա կայզերական Գերմանիա–յի ազդեցությունը տարածելու նպատակով։ Դա առանձնապես դրսևորվեց առաջին համաշխարհայիև պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին։ Ընկերու–թյունը և, մասնավորապես, նրա նախա–գահ Յո․ Լեփսիուսը ապարդյուն ջանքեր գործադրեցին կանխելու արևմտահայերի 1915–16–ի ջարդերն ու տեղահանությունը։ Ընկերությունը հրատարակել է հայ ժո–ղովրդի այդ մեծ ողբերգությունը պատ–կերող փաստաթղթերի ժողովածուներ (Լ և ւի ս ի ու ս 6ո․, Գերմանիան և Տա– յաաոանը 1914–18, 1919։ Նույնի, Տայ ժողովրդի բնաջնջումը, 1919), որոնք մերկացնում են երիտթուրքական կառա–վարողների հայասպան քաղաքականու–թյունն ու գերմ․ իմպերիալիզմը։ Ընկերության տպագիր օրգաններն էին «Մեսրոպ» ամսագիրը (գերմ․ և հայերեն, 1914) և «Գերմանա–հայկական թղթակ–ցությունները»^ (1918, գերմ․), որոնք ունեցել են մեկական հրատարակություն։ Գ–հ․ ը–յան աշխատանքներին մասնակ–ցել ու իրենց նպաստն են բերել հայա–գետներ 6ո․ Մարկվարտը, Կ․ Լեման– Տաուպտը, գրող Ա․ Վեգները և ուրիշներ։ Գործել է մինչև երկրորդ համաշխարհա–յին պատերազմը (1939)։ Գրկ․ Schafer R․, Johannes Lepsius und sein Erbe, Potsdam, 1934․ Ս․ Սաեփւսնյան

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ Deut–sche), ազգ, ԳԴՏ–ի, ԳՖՏ–ի և Արևմտյան Բեռլինի հիմնական բնակչությունը։ Ապ–րում են ԳՖՏ–ում (ավելի քան 60 մլն, 1974), ԳԴՏ–ում (16 մլն 951 հզ․, 1974), Արևմտյան Բեռլինում (մոտ 2,2 մլն), Ո–ու– մինիայում (400 հզ․), Ավստրիայում (250 հզ․), Տունգարիայում (200 հզ․), Ֆրանսիա– յում (180 հզ․), ԱՄՆ–ում (5 մլն), Չեխոսլո– վակիայում (165 հզ․), Տոլանդիայում (100 հզ․), ՍՍՏՄ–ում (1 մլն 846 հզ․, 1970), Կանադայում (1 մլն), Բրազիլիայում (600 հզ․), Լատինական Ամերիկայի եր– կըրներում, Ավստրալիայում և Տարավային Աֆրիկայում։ Լեզուն գերմաներենն Է։ Տավատացյալ Գ–ի կեսից ավելին բողո–քականներ են, մնացածը՝ կաթոլիկներ։ Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաննե– րից, թյուրինգներից, ցեղային այլ միա–վորումներից (տես Գերմանացիներ հ ի ն)։ Ֆեոդալական մասնատվածության և տնտ․ ընդհանրության բացակայության հետե– վանքով մինչև XIX դ․ չի եղել Գ–ի ազ–գային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գևրմանիան արդեն քաղ․ և տնտ․ կուռ միավոր էր։ Երկրորդ հա–մաշխարհային պատերազմից հետո, 1949-ին, Գ․ բաժանվեց 3 մասի (ԳՖՏ, ԳԴՏ և Արևմտյան Բեռլին), որոնց սո– ցիալ–տնտ․ և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով (տևս Գեր–մանիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հան–րապետություն և Գերմանական Դեմոկ–րատական Հանրապետություն)։ Գրկ․ Энгельс Փ․, К истории древних германцев, Маркс К․, Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 19; Колесницкий Н․, Об этническом и государственном развитии сред–невековой Германии, в сб․։ Средние века, в․ 23, М․, 1963․

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐ հին, հնդեվրոպա–կան լեզվաընտանիքի ցեղերի խումբ։ Մին–չև մ․ թ․ ա․ I դ․ զբաղեցրել են ստորին Տռենոսի և Վիսլայի, Դանուբի և Բալթիկ ու Տյուսիսային ծովերի միջև ընկած տա–րածությունները, ինչպես նաև՝ Տարավա–յին Սկանդինավիան։ Գ–ի մասին տեղե–կություններ են հաղորդում Տուլիոս Կե–սարը և Տակիւոոսը։ Գ․ առաջին անգամ հռոմեացիների հետ շփվել են մ․ թ․ ա․ II դ․։ Մ․ թ․ ա․ 58-ին Կեսարը պարտու–թյան է մատնել սվևներին, իսկ 55-ին ուզիպետներին և տենկտերներին մղել Տռենոսից այն կողմ։ Մ․ թ․ ա․ I դ․ հռո–մեացիներին հաջողվել է իրենց իշխանու–՝ թյանը ենթարկել Տռենոսից արլ․ ապրող Գ–ին,* սակայն խերուսկների և այլ ցեղե–րի ապստամբությունից հետո (մ․ թ․ I դ․) Տռենոսը և Դաևուբը դարձել են սահման Գ–ի և Տռոմի միջև։ Գերմանական ցեղերը բնակվել են Տռենոսի, Մայնի և Վեգերի միջև (բաաավներ, բրուկւոերներ, խաւո– տեր ևն), Տյուսիսայիև ծովի ափին (խավ– կեր, անգլեր, վարիներ, ֆրիզներ), միջին և վերին Էլբայից մինչև Օդեր (սվևներ, մարկոմաններ, կվադներ, լանգոբարդ– ներ, սեմնոններ), Օդերի և Վիսլայի միջև (վանդալներ, բուրգունդներ, գոթեր) և Սկանդինավիայում (սվիոններ, հաոււո– ներ)։ Մ․ թ․ ա․ I դ․ գերմանական մի շարք ցեղերի (հատկապես Տյուսիսային Գեր–մանիայի և Ցուտլանդիայի) համար բնո–րոշ էր նստակեցությունը, ուր առաջնա–կարգ դեր ունևր երկրագործությունը (մ․ թ․ ա․ I դ․ օգտագործվել են արորը և եր–կաթե գութանը), իսկ որոշ ցեղեր հիմնա– կանում զբաղվել են անասնապահությամբ։ Տիմնական տնտ․ միավորը տոհմական համայնքն էր։ Մ․ թ․ I դ․ երևան է եկել հողագործական համայնքը, պարբերա–բար կատարվել է հողի վերաբաժանում։ Գոյություն է ունեցել նահապետական ստրկություն, որի հիմնական աղբյուրը եղևլ է պատերազմը։ Տողը, իշխանու–թյունը և շարժական գույքն աստիճանա–բար անցել են տոհմական ավագանու ձեռքը։ Գերագույն իշխանությունը պատ– կանել է ժողովրդական ժողովին, որը լուծել է պատերազմի ու հաշտության, տոհմավագների ու ռազմական առաջ–նորդների ընտրության հարցերը։ Զին– վորակաև առաջնորդը, որ սովորաբար ընտրվել է ավագանուց, պատերազմի ժա–մանակ առաջնորդել է աշխարհազորը։ Մ․ թ․ սկզբին տոհմային կարգերն սկսել են քայքայվել և որոշ ցեղերի մոտ առա–ջացել է թագավորական իշխանություն, որը սահմանափակել է ժողովրդական ժողո– վը։ II–III դդ․ ուժեղացել ևն Գ–ի հարձա–կումները Տռոմեական կայսրության սահ–մանների վրա։ III դ․ ալեմանևերը գրա–վել են Տռևնոսի, Դանուբի և Նեկկարի միջև ընկած հողերը, իսկ III դ․ վերջին Տռոմը գոթերին զիջել է Դակիան։ ժողո– վուրդների մեծ գաղթի ժամանակ (IV– V դդ․) Գ․ տարածվևլ են Եվրոպայում և Արևմտյան Տռոմեական կայսրության տա–րածքում, ստեղծել բարբարոսական թա–գավոր ութ յուններ։ Գերմանական ցեղերը հիմք են հանդիսացել Արևմտյան Եվրո–պայի շատ ժողովուրդների (գերմանա–ցիներ, հոլանդացիևեր, ֆլամանդացիներ, դանիացիներ, շվեդներ, նորվեգացիներ ևն) կազմավորման համար։ Գրկ ․Энгельс Փ․, К истории древ–них германцев, Маркс К․ и Эн–гельс Ф․, Соч․, 2 изд*, т․ 19; Кор–нел лий Тацит, Соч․, т․ 1, Л․, 1970; Древние германцы․ Сб․ документов под ред․ А․ Д․ Удальцова, М․, 1937; Alt-Germanien Voider und Normengeschichtliche Untersu- chungen, Lpz․ – B․, 1934․

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, հնդեվրոպական լեզվա–ընտանիքի գերմանական լեզուների արև– մըտյան խմբին պատկանող լեզու։ Խոսում են ԳԴՏ–ում, ԳՖՏ–ում, Ավստրիայում, մասամբ՝ Շվեյցարիայում ու Ֆրանսիա– յում (Էլզաս և Լոթարինգիա), ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Տյուսիսային և Տարավային Ամերիկայի գերմ․ ազգա–յին փոքրամասնություն ունեցող առան–ձին վայրերում։ Խոսողների թիվը՝ շուրջ 100 մլն։ Գ–ի հիմքում ընկած են վերին գերմանական ֆրանկյան, ալեմանական, բավարական ազգակից բարբառները, որոնք տարածված են Գերմանիայի հվ–ում։ Վերին Գ․ տարբերվում է մյուս գերմ․ լե–զուներից (նաև ստորին Գ–ի բարբառնե–րից) բաղաձայնների երկրորդ՝ վերին գերմ․ տեղաշարժով, որի ևետևանքով р, т, k խուլ պայթակաևևերը ձայնավո–րից հետո վևրածվևլ են խուլ, իսկ մնա–ցած դիրքերում՝ համապատասխան կի–սաշփականների ևն։ Գ–ի պատմության մեջ սովորաբար տարբերում են 3 փուլ՝ հին (VIII–IX դդ․), միջին (XII – XIIIդդ–) և նոր (XIV դ․ մինչև այժմ)։ Նոր շրջանում առանձնացնում են վաղ նոր վերին Գ–ի ենթափուլը (XIV–XVI դդ․), որպես անց–