չական, կըռևակաև վիճակը, պարսից առասպելական տիեզերագիտությունն ըստ Եզնիկ Կողբացու, ևայոց եկևղեցու դավանությունը, ավանդույթները, պատա–րագամատույցը, սպասներն ու հանդեր–ձանքը, առնտրական հարաբերություննե–րը, մաքսային հարկերը, հայկ․ սկզբնաղ–բյուրները մոնղոլների մասին, Լազար– յան ճեմարանի պատմությունն ըստ հայկ․ և ռուս, նյութերի, հայ ազգագրություևը ևն։ Դ–ի «Տետազոտություններ հայկա–կան տոմարական և պատմական ժամա–նակագրության» երկում տոմարագիտա–կան հաշվումների միջոցով որոշվել, ճըշ– գըրտվել են հայ մատենագիրների երկե–րում հանդիպող ժամանակագրական տե–ղեկությունները։ Երկ․ Recherc^es sur la Chronologie arme-* nienne technique et historique․․․, P,, 1859; Recueil des historiens des Croisades, v․ 1, Documents armeniens, P․, 1869․ Գրկ․ Շ բ ու մ պ ֆ Ա․, Ուսումնասիրու– թիւնք հայ լեզուի և մատենագըութեան յԱրև– մուտս, թըգմ․ և լբց․ Գ․ Զարբհանալյանի, Վնա․, 1895։ Գ․ Աբգարյան
ԴՅՈՒԿ (Duke) Չարլզ (ծն․ 3․10․1935, Շառ– լոտ, Տյուսիսային Կարոլինայի նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– օդային ուժերի փոխգնդապետ։ 1957-ին ԱՄՆ–ի ծովային ակադեմիայում ստացել է ռազմածովային գիտությունների բակա–լավրի, իսկ 1964-ին՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ում՝ «օդագնացու–թյուն և տիեզերագնացություն» մասնա–գիտության գծով մագիստրոսի աստիճան։ Տիեզերագնացների խմբում է 1966-ից։ 1972-ի ապրիլի 16–27-ը, որպես լուս–նախցիկի օդաչու, Զ․ Ցանգի, և Թ․ Մաթինգ– չիի հետ, «Ապոլլոն–16» տիեզերանա–վով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972-ի ապրիլի 21-ին Դ․ և Ցաևգը լուս–նախցիկով վայրէջք են կատարեւ Լուսնի վրա՝ Դեկարտ խառնարանի շրջանում։ Դ․ Լուսնի վրա մնացել է ընդամենը 71 ժ 2 /г, 3 անգամ (20 ժ 14 ր ընդհանուր տևո–ղությամբ) դուրս գալով Լուսնի մակե–րևույթ։ Դ․ և Ցանգը Լուսնի վրա շարժվել են լուսնագնացով։ ԴՅՈՒ4ԵՐ (գերմ․ Diiker), ճնշումային ջրտար, անց է կացվում գետի կամ ջրանց–քի հունի, ճանապարհի տակով, խոր հով–տի (ձորակի) լանջերով ու հատակով՝ հատող ջրաևոսքը բաց թողնելու համար։
ԴՅՈՒԿԼՈ (Duclos) Ժակ (1896–1975), ֆրանսիական և միջազգային բանվորա–կան շարժման գործիչ։ Ֆրանսիայի կո–մունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ 1920-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1926-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ–ի անդամ, 1931– 1964-ին՝ ԿԿ–ի քարտուղար։ Կոմին–տերնի VII կոնգրեսում (1935)՝ նրա Գոր–ծադիր կոմիտեի անդամ, 1926–32-ին և 1936-ից՝ Ֆրանսիայի պառլամենտի դե–պուտատ։ Ֆրանսիայի օկուպացիայի տա– րիներին (1940–44) եղել է Դիմադրու– թյաև շարժման կազմակերպիչներից և ղեկավարներից։ 1945–46-ին՝ Սահմանա–դիր ժողովի փոխնախագահ, կոմունիստ դեպուտատների խմբի նախագահ, 1946– 1958-ին՝ ազգային ժողովի դեպուտատ։ 1959-ից սենատոր և սենատի ՖԿԿ ան–դամ դեպուտատների խմբի նախագահ։ 1975-ին պարգևատրվել է Կարլ Մարքսի անվ․ ոսկե մեդալով։ Դ․ բանվորական շարժման պատմության վերաբերյալ աշ–խատությունների հեղինակ է* Երկ․ Избранные произведения, т․ 1–2, М», 1959; На штурм неба․ Парижская ком–муна – предвестница нового мира, М․, 1962? Будущее демократии, М․, 1963; Голлизм, технократия, корпоративизм, М․, 1964; Октя–брь 17 года и Франция, М․, 1967; Мемуары, т․ 1-2, М․, 1974-75․
ԴՅՈՒՄԱ (Dumas) Ալեքսանդր ( Դ յ ու– մ ա–հ այր, 24․7․1802, Վիլլեր–Կոտրե– 5․12․1870, Պյուի), ֆրանսիացի գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Տռչակվել է «Տենրիխ III-ը և իր արքունիքը» (1829) ֆրանս․ առաջին ռոմանտիկական պիես– նևրից մեկով։ «Քրիստինա» (1830), «Կառ– լոս VII-ը իր վասալների մոտ» (1831), «Անտոնիոս* (1831), «Նեյլի աշտարակը» (1832) պիեսները նպաստեցին ռոմանտիզ–մի հաղթանակին։ Դ–ի դրամատուրգիան նշանակալից ևրևույթ է ռոմանտիկական թատրոնի պատմության մեջ։ Տանրաճա– նաչ են «Երեք հրացանակիրներ» (1844), «Քսան տարի անց» (1845), «Տասը տարի անց» (1848–50), «Կոմս Մոնտե–Քրիստո» (1845–46), «Թագուհի Մարգո» (1845) վեպերը, որոնց բնորոշ են լարված ֆա–բուլան, սրընթաց գործողությունները։ Երկ․ Երեք հրացանակիրներ, Ե․, 1953; Քսան տարի անց, Ե․, 1964։ Կոմս Մոնտե Բրիստո, հ․ 1–2, Ե․, 1966։ Ասկանիո, Ե․, 1968։
ԴՅՈՒՄԱ (Dumas) Ալեքսանդր (Դ յ ու– մա–որդի, 28․7․1824, Փարիզ – 27․11․ 1895, Մառլիլե–Ռուա), ֆրանսիացի գրող։ Ֆոանսիայի ակադեմիայի անդամ (1874)։ Տայտնի են նրա «Քամելիազարդ տիկինը» (հ․ 1–2, 1848, որի սյուժեով 4- Վերդին գրել է «Տրավիատա» օպերան), «Դոկտոր Սերվան» (հ․ 1–2, 1849) վեպերը։ Դ–ին լայն ճանաչում է բերել «Քամելիազարդ տիկինը» վեպի հիման վրա գրված նույն–անուն պիեսի (1852) բեմադրությունը։ Տետագայում Դ–ի դրամաները կյանքի պատկևրներից վերածվել են բարոյախո–սական երկխոսությունների («Դրամի հարց», 1857, «Կլոդի կինը», 1873, «Օտա–րուհին», 1876 ևն)։ Նամակագրություն է ունեցել Գ․ Սունդուկյանի հետ, գնաևատել է նրա «Պեպո» կատակերգությհւնը։ Երկ, Կամելիազարդ տիկինը, Ե․, 19620 ԴՅՈհՄԱ (Dumas) ժան Բատիսթ Անդրե (1800–1884), ֆրանսիացի քիմիկոս։ Փա–րիզի ԳԱ անդամ (1832), Լոնդոնի թագա–վորական ընկերության անդամ (1840), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթ–անդամ (1845), Բեռլինի ԳԱ անդամ (1880)։ Առաջարկել է գոլորշիների խտու–թյունը, ինչպես նաև օրգ․ միացություն–ներում ազոտի քանակությունը որոշելու եղանակ։ Ձևակերպել է օրգ․ միացու–թյուններում ջրածինը քլորով տեղակա– լելու էմպիրիկ կանոնները (1834)։ Նրա կարծիքով քիմ․ միացություններում ամեն մի տարր կարելի է տեղակալել մի այլ տարրով։ Ֆրանսիացի քիմիկոս Ս․ Պելի– գոյի հետ ցույց է տվել, որ ճարպերը էս– թերներ են։ Տաստատել է մրջնաթթվի հոմոլոգիական շարքի գոյությունը։ Ուսում–նասիրել է արյան քիմ․ բաղադրությունը և սևնդի ազդեցությունը կենդանիների կաթի բաղադրության վրա։
ԴՅՈՒՄՈՒՐԻԵ (Dumouriez) Շարլ Ֆրան– սուա դյու Պերիե (1739–1823), ֆրանսիական գեևերալ և քաղաքա–կան գործիչ։ 1792-ի մարտից՝ արտաքին գործերի մինիստր, հունիսից՝ ռազմ, մի–նիստր։ 1792-ի օգոստոսին նշանակվել է բանակի հրամանատար և աշնանը ետ մղել ավստրո–պրուսական կոալիցիայի զորքերի հարձակումը։ 1793-ի մարտին, Ներվինդենի մոտ պարտություն կրելուց հետո, գաղտնի բանակցել է ավստրիա–ցիների հետ՝ Կոնվենտը ցրելու և միա–պետությունը վերականգնելու նպատակով Փարիզի վրա համատեղ արշավանք ձեռ–նարկելու շուրջը։ Այդ հակահեղափոխա–կան դավաճանական պլանների ձախողման ևետևանքով Դ․ 1793-ի ապրիլին փախել է ավստրիացիների մոտ։ 1804-ից բնակվել է Մեծ Բրիտանիայում։
ԴՅՈՒՅՄ (հոլանդ, duim – բթամատ), մատնաչափ, երկարության չափ միավորների անգլիական և ամերիկյան համակարգերում, որտեղ երկարության հիմնական միավորը ֆոււոն է։ 1 Դ․ 1/12 ֆուտ է։ Օգտագործվել է նաև չափե–րի հին ռուսական համակարգում որպես արշինի 1/28 մաս։ Միջազգային համա–կարգի երկարության միավորով արտա–հայտված՝ 1 Դ․ = 0,0254 է/։
ԴՅՈՒՆԵՐ (կելտ․ dune), ավազային բըլ– րակնեը և բլրաշարեր։ Առաջանում են քամուց ծովերի, լճերի և գետերի ցածրա–դիր ավազայիև ափերին, ուր քամին մեծ մասամբ ուղղված է ափից ցամաք։ Ծովա–յին և լճայիև Դ–ի բարձրությունը հասնում է 30-է/-ի, գետայիններինը՝ 10ւ/-ի։ Դ–ի հողմահար լանջն ունի մինչև 10° թեքման անկյուն, հակառակ լանջը՝ մինչև 40°։ Դ․ տեղաշարժվում են տարեկան մինչև 10 Վ։ Շարժվող դյունային ավազները ամրացվում են բուսատնկումների միջո–ցով։
ԴՅՈՒՆ4ԵՐԿ (Dunkerque), քաղաք և նա–վահանգիստ Ֆրանսիայի ևյուսիսում, Տյոլ– սիսային ծովի ափին, Նոր դեպարտամեն–տում։ 143 հզ․ բն․ (1968, արվարձաննե–րով)։ Ձկնորսական կենտրոն Է, երկաթու–ղային և ներքին ջրային ուղիների հան–գույց, լաստանավով կապվում է Դուվրի հետ (Մեծ - Բրիտանիա)։ Զարգացած է մետալուրգիան, նավաշինությունն ու