Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ն․Ա․ Գոբբոլյուբով Գ․ Տ․ Դոբրովոլսկի Երկ․ Собр․ соч․, т․ 1–9, М․– Л․, 1961–64; Քննադատական հոդվածներ, Ե․, 1947։ Փի–լիսոփայական ընտիր երկ․, հ․ 1–2, Ե․, 1948? Գրկ․ Ոսկերչյան Ա․, Ռուս մեծ քննադատներ ն հրապարակախոսներ, Ե․, 1957։ Վարդապետյան Ղ․, Չերնի– շեսկու և Դոբրոլյուբովի փիլիսոփայական հայացքները, Ե․, 1946։ Н․ А․ Добролюбов в воспоминаниях современников, Л․, 1961; Плеханов Г․ В․, Добролюбов и Ост–ровский, в кн․ Искусство и литература, М․, 1948; Жданов В․ B․f Н․ А․ Добролю–бов, М․, 1961; Соловьев Г․ А․, Эсте–тические взгляды Н․ А․ Добролюбова, М․, 1963․ է․ Ջրբաշյան

ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻ Գեռըգի Տիմռֆհևիչ (1․6․ 1928, Օդեսա – 30․6․1971), ՍՍՏՄ սփե– զերագնաց–օդաչու, փոխգնդապետ, ՝ Սո–վետական Միության հերոս (30․6․1971, ետմահու)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավար–տել է Օդեսայի ռազմաօդային ուժերի հա–տուկ դպրոցը (1946), Չուգունի օդաչու–ների ռազմաավիացիոն ուսումնարանը (1950) և Ցու․ Ա․ Գագարիևի աևվ․ կարմ– ր ադրոշ ռազմաօդային ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղեք 19 63-ից։ 1971-ի հունիսի 6-ին, որպես անձնակազմի հրամանատար, Վ․ Ն․ վոչ– կովի ն Վ․ Ի․ Պացանի հետ թռիչք է կա–տարել «Սոյուզ–11» արբանյակ–տիեզերա– նավով։ 1971-ի հունիսի 7-ից թռիչքն ըն–թացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծ– րում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ մեկտեղ։ Տունիսի 30-ին, թռիչքի ծրագիրը ավարտելուց հետո Երկիր վե–րադառնալիս՝ Դ․ և «Սոյուզ–11»-ի անձ–նակազմի մյուս անդամները զոհվել են։ Պարգևատրվել է Լհնինի շքանշանով։ Թաղ–ված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

ԴՈԲՐՈՎՍԿԻ (Dobrovsky) Ցոսեֆ [17․8․ 1753, Դյարմատ (Տունգարիա) – 6․1․1829, Բռնո], չեխ լուսավորիչ, սլավոնագիտու–թյան հիմնադիրներից և չեխական Վերա– ծննդի գործիչներից մեկը։

ԴՈԲՐՈՒՋԱ (ռում․ Dobrogea, բուլղ․ Доб- руджа), պատմական մարզ Եվրոպայում, Գանուբ գետի ստորին հոսանքի և Սև ծովի միջև։ Տս․ մասը մտնում էՌումինիա– յի, հարավայինը՝ Բուլղարիայի կազմի մեջ։

ԴՈԳՄԱՏԻԶՄ (<հուն․ ббуца –ուսմունք, կարծիք, դոգմա), մտածողության մեթոդ, որի դեպքում որոշակի դրույթներ՝ դոգ–մաներ, վերածվում են քարացած եզրա–կացությունների՝ դոգմաների, առանց կյանքի կոնկրետ պայմանները հաշվի առնելու։ «Դ․» տերմինը օգտագործել են Պիռոնը, Զենոնը, որոնք ժխտում էին ճըշ– մարիտ գիտելիքի ձեռքբերման հնարավո– րությունը։ Դոգմատիկները կառչած են մնում հին սկզբունքներին՝ անտեսելով ռեալ իրադրությունը, գիտության ու պրակ–տիկայի նոր տվյալները, որոնք հաճախ հակասում են այդ սկզբունքներին։ Դ․ հակառակ է ստեղծագործական մոտեցմա–նը։ Դ–ին բնորոշ է մտածողության դեդուկ– տիվ եղանակի միակողմանի օգտագոր–ծումը։ Այդ առումով նրան հակադիր է» այսպես կոչված, սողացող էմպիրիզմը։ Պատմականորեն Դ․ առաջ է եկել կրոնա–կան դոգմաների հետ, որոնք պարտա–դրվում էին հավատացյալնևրիև իբրև ան–առարկելի ճշմարտություններ, քննադա–տությունից վեր սկզբունքներ։ Այնուհետև այև տարածվել է գիտությաև, իևչպես և մարդկանց ևասարակական գործունեու–թյան տարբեր ոլորտներում, իբրև մետա– ֆիզիկակաև մտածելակերպի արտահայ–տություն։ Միջազգային բանվորական շարժման, սոցիալիզմի կառուցման տեսու–թյան ու պրակտիկայում դրսևորվող Դ․ հակառակ ծայրահևղության՝ ռևիզիոնիզ–մի հետ մեկտևղ վտանգավոր է մարքսիս–տական տեսության հետագա զարգացման, հասարակության սոցիալիստական ու կո–մունիստական վերավւոխման համար։ Այն հաճախ ուղեկցվում է «ձախ» ֆրազներով, «գերհեղափոխական» լոզունգներով՝ իրա–կանում բնավ չլինելով հեղափոխական մտածեյակերպի դրսևորում։ Դ–ի վտանգը ժամանակ առ ժամանակ հատկապես ուժեղանում է՝ կապված կոնկրետ պատ–մական իրադրությանը։ Կոմունիստական կուսակցություննևրի առաջնահևրթ խըն~ դիրներից է պայքարը Դ–ի ամեն մի դըր– սնորման դեմ։ Վ․ Բաղդասարյան ԴՈԴԵ (Daudet) Ալֆոնս (13․5․1840, Նիմ– 15․12․1897, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Գրական ճանաչման է արժանացել «Նա–մակներ իմ հողմաղացից» (1869) պատ– մըվածքնևրի ու ակնարկնևրի գրքով։ 70-ական թթ․ հարել է Է․ Զոլայի գլխա–վորած նատուրալիստական դպրոցին, ստեղծել սուր քննադատական վեպեր՝ «Ֆրոմոև Կրտսերը և Ռիսլեր Ավագը» (1874, հայերեն թրգմ․ 1902), «Նաբաբը» (1877), «Նումա Ռումեստան» (1881), «Սա– ֆո» (1884) նն, որտեղ մերկացված եև բարձր շրջանների բարքերը։ Դաստիա–րակչական հարցերին է նվիրել «Պստիկը» (1868, հայերեն թրգմ․ «Թզուկ», 1881) և «Ջեկ» (1876, հայերեև թրգմ․ 1924) վե–պերը։ «Տարասկոևցի Տարւոարեևի ար–տասովոր արկածները» (1872), «Տար– տարենը Ալպևրում» (1885) և «Տարասկոև նավահանգիստը» (1890) եռերգությու– նում ծաղրել է քաղքենիական դասին։ Գրել է նաև պիեսներ («Առլեցի աղջիկը», 1872, «Պայքար գոյության համար», 1889), գրական հիշողություններ («Գրականա–գետի հիշողությունևերը», 1888, «Երեսուև տարի Փարիզում», 1888)։ Երկ․ Ընտիր պատմվածքներ, ֆրանս․, թրգմ․ Վ․ Փափազյան, Թ․, 1897։ Կոռնել պա–պի գաղտնիքը, Ե․, 1930։ Տարասկոնցի Տար– տարենը, Ե․, 1937։ Լրտես տղան, Ե․, 1942։ Նամակներ իմ հողմաղացից, Ե․, 1976։ ԴՈԴԵ4ԱԷԴՐ (հուն, бсобека–տասներ–կու և ёбра – նիստ), կանոնավոր բազ–մանիստ․ ունի 12 հևգանկյուն նիստ, 30 կող և 20 գագաթ։ Ցուրաքանչյուր գագա– թից դուրս է գալիս 3 կող (գծ․)։ Եթե կողի երկարությունը a Է, Դ–ի ծավալը՝ V= =-^-(15+7 ]/^)»7,663^Տ։

ԴՈԴԵԿԱՖՈՆԻԱ (<հուն․ бсобека– տաս–ներկու և փ со VII–հնչյուն, բառացի՝ տասն–երկու հնչյուն), երաժշտություն հորի–նելու մեթոդ։ Սկզբնավորվել է 1910-ական թթ․, կապված աաոնաւ երաժշտության զարգացման հետ։ Առաջին Փորձերը կա–տարել է ավստրիացի կոմպոզիտոր 6ո․ Մ․ Տաուերը, մշակել և կիրառել են ավստրիա–ցի կոմպոզիտոր Ա․ Շյոնբերգը և նրա աշակերտները (Ա․ Վեբեռն և ուրիշներ)։ Դ–ի մեթոդով գրված ստեղծագործությունը հենվում է խրոմատիկ հնչյունաշարի բո–լոր տասներկու հնչյուններից (առանց կրկնվելու) կազմված որոշակի շարքի վրա («սերիա»), որը դառնում է ստեղծա–գործության ինտոնացիոն հիմքը և շարու– ևակ ձևափոխվելով՝ կրկնվում է։ Ունի կիրառման չորս ձև՝ հիմնական և դրա խեցգետնաքայլը, շրջված («ինվերսիա») և վերջինի խեցգետնաքայլը ընթացքով։ Մի շարք կոմպոզիտորներ Դ–ի տեխնիկան կիրառում են երաժշտության լադա–տո– նայնական հիմքի վրա։ Տիշատակելի է Ա․ Բաբաջանյանի դանշամուրային «Վեց պատկեր» շարքը, ուր սերիա–թևմաները բխեցված են ևայ ժող․ երաժշտության ին–տոնացիաներից։ Դ–ի հետագա զարգա–ցումը հանգեցրեց սերիական երաժշտու–թյան՝․ Գրկ․ Денисов Э․, Додекафония и проблемы современной композиторской тех–ники, в сб․։ Музыка и современность, в․ 6, М․, 1969; Schonberg A․, Style and idea, N․ Y․, [1950]; Krenek E․, Zwolf- tonkontrapunkt–Studien, Nfcinz, 1952․ է․ Փաշինյան1 Գ․ Դոդոխյան

ԴՈԴՈԻՅԱՆ Գևորգ Աստվածատուրի (17․2․1830, Միմֆերոպոլ– 8․7․1908, Սիմ– ֆերոպոլ), հայ բանաստեղծ, մանկա–վարժ։ Սովորել է Սիմֆերոպոլի ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ Ավար–տել է Մոսկվայի Լա զար յան ճեմարանը (1848)։ Ունեցել է նկարչական հակում, կատարելագործվել է Պետերբուրգի Գե–ղարվեստի ակադեմիայում (1848–51)։