Ա զ ա ա աշխատավորների ազ–գային կոնֆեդերացիա, արհ–միութենական միավորում։ Տնտեսությունը։ Դ․ Տ․ տնտեսապես թույլ զարգացած, ագրարային երկիր է։ Գյուղատնտեսությունը տա–լիս է ազգային եկամտի մոտ 40% –ը, ար–տահանության արժեքի, մոտ 90%-ը; Բնո–րոշ է կալվածատիրական խոշոր հողատի–րության զուգորդումը գյուղացիական գա–ճաճ տնտեսությունների հետ։ Արտահա–նության համար մշակվող կարևոր կուլ–տուրաներն են շաքարեղեգը, բանանը, սուրճը, կակաոն, ծխախոտը։ Ներքին սպառման համար մշակում են բրինձ, եգիպտացորեն, մանիոկ, բատատ։ Զար–գացած է անասնապահությունը։ Կատար–վում է փայտամթերում։ Ա ր դ յ ու ն ա– բ և ր ու թյան մեջ տիրապետում է ամե–րիկյան կապիտալը։ Առավել զարգացած է սննդի, հիմնականում՝ շաքարի արդյու–նաբերությունը։ Երկրորդ համաշխարհա–յին պատերազմից հետո մեծացավ լեռնա–հանքային արդյունաբերության նշանա–կությունը։ Արդյունահանվում է բոքսիտ, նիկել։ Կան ցեմենտի, կաևույքի, փայտա–սղոցման, ծխախոտի, տեքստիլ, քիմ․ արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք հիմնականում գտնվում են Սանտո Գոմինգո, Սան Քրիստոբալ, Սանտյագո, Բարաոնա, Լա Ռոմանա քաղաքներում։ Գլխավոր նավահանգիստներն են Սանտո Գոմինգոն, Պուերտո Պլատան։ Արտա–հանում է շաքար, սուրճ, կակաո, բոք–սիտ, ծխախոտ, մրգեր։ Ներմուծում է պարենամթերք, մեքենաներ ու սարքա–վորումներ, քիմիկատներ, բամբակյա գործվածքներ, էլեկտրասարքավորումներ, դեղորայք են։ Տնտ․ կապերի մեջ է ԱՄՆ–ի, ճապոնիայի և ԳՖՏ–ի հետ։ Դրամական միավորը պեսոև Է, որը հավասար է ամե–րիկյան 1 դոլլարի (1973)։
ԴՈՄԻՆԻՈՆ (անգլ․ dominion, < լատ․ dominium – տիրույթ), անվանում, որ արվեւ է Ազգերի բրիտանական համա–գործակցության երկրներին, մինչև 1947-ը։ Պետության ղեկավարը այդ երկրներում համարվել է Անգլիայի թագավորը, պետա–կան կառավարումն իրականացրել է նրա նշանակած գեներալ–նահանգապետը։ Վեստմինստերության 1931-ի ստատուտով հռչակվել է դոմինիոնների անկախու–թյունը։ Դ–ներ են եդել՝Կանադան (1867-ից), Ավստրալիական Միությունը (1901-ից)» Նոր Զելանդիան (1907-ից), Տարավ–Աֆ– րիկյան Միությունը (1910-ից), Նյուֆա– ունդլենդը (1917-ից), Իռլանդիան (1921–ից), Տնդկաստանը (1946-ից)։
ԴՈՄՆԱ, Թո մնա, գյուղ Արևմտյան Տայաստանում, Էրզրումի վիլայեթում, Բաբերդի գավառում, համանուն քաղաքից 8 կմ հյուսիս։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա–գործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Տամբարձում) և վարժարան։ Դ–ի բնակիչները տեղահան–վել ևն 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ԴՈՄՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, թուջի արտադրությունը դոմնային վառարան–ներում՝ երկաթաքարի կամ նրա խտա–նյութի (կտորներով) վերականգնիչ հա–լումով։ Դ․ ա․ սև․ մեւոաւուբգիայի ճյու– ղերից է։ Կապված է խոնավափուք պրո–ցեսի զարգացման հետ (անմիջականորեն երկաթաքարից կարծր վիճակում երկաթի «ուղղակի» ստացումը՝ երկաթաքարը ցածր հնոցներում կամ հորանաձև վառարան–ներում փայտածխի օգնությամբ վերա–կանգնելու միջոցով)։ Առաջին դոմնային վառարանները Եվրոպայում երևան եկան XIV դ․ կեսերին, իսկ Ռուսաստանում՝ մոտ 1630-ին, Տուլայի և Կաշիրայի մոտ։ Ուրալում առաջին թուջը ստացվել է 1701-ին։ XVIII դ․ կեսերին Ուրալում մե–տալուրգիայի զարգացման շնորհիվ Ռու–սաստանը աշխարհում գրավեց առաջին տեղը։ Մինչև XVIII դ․ կեսերը Դ․ ա–ում որպես վառելիք օգտագործվում էր փայտ–ածուխը, 1735-ից՝ կոքսը։ 1913-ին Ռուսաս–տանում հալվել է 4,2 մլն ա թուջ, որով նա գրավել է աշխարհում 5-րդ տեղը։ 1940-ին ՍՍՏՄ–ում հալվել է 15 մլն ա թուջ (աշ–խարհում՝ 3-րդ տեղը), 1947-ից Մովետա– կան Միությունը զիջել է միայն ԱՄՆ–ին։ 1970-ին ՍՍՏՄ–ը աշխարհում գրավել է առաջին տեղը։ 1971-ին թուջի հալումը կազմել է 89,3 մլն in։ Դ․ ա–յան զարգաց–ման գործում ՍՍՏՄ–ում մեծ է սովետական գիտնականներ Մ․ Պավլովի, Մ․ Կոլրա– կոյի, ի․ Բարդինի դերը։ Դ․ ա–ում սկզբնա–նյութ (բ ո վ ա խ ա ռ ն ու ր դ) են եր–կաթաքարը, մանգանի հանքաքարը, ագ–լոմերատը, գնդիկավորված խտանյութը, ինչպես նաև վառելիքը և ֆլյուսները։ ՍՍՏՄ–ում դոմնային վառարանների բովախառնուրդում կիրառվում է ֆլյուսա– վորված ագլոմերատ (90%-ից ավելի), որը պարունակում է 50–60% Fe՝ 1,1–1,3 հիմնայնության դեպքում։ Դոմնային հալ–ման տեխնիկատնտեսական ցուցանիշնե– րը պայմանավորված են երկաթ պարու– նակող բովախառնուրդային նյութերի հատկություններով՝ երկաթի պարունա–կությամբ, դատարկ ապարի կազմով, վնասակար խառնուկների քանակով, ինչ–պես նաև հատիկաչափական կազմով, ամրությամբ; Տիմնական վառելիքը քա–րածխային կոքսն Է։ Որպես ֆլյուս օգ–տագործվում է կրաքար, երբեմն՝ դոլո–միտ։ Դոմնային վառարաններում հալվող թուջի հիմնական տեսակներն են․ վերա– մշակելի (օգտագործվում է պողպատա– հալման ագրեգատներում պողպատի ար–տադրության համար), ձուլման (թուջի ձուլվածքների համարj և հատուկ թուջեր։ Դ․ ա–յան կողմնակի արտադրանք ևն դոմնային գազը, դոմնային խարամը և հնոցաբերանի փոշին։ Գործարանի՝ լրիվ մետալուրգիական ցիկլով դոմնային ար–տադրամասը (նկ․ 1), որպես կանոն, ունի օդատաքացիչներով ու գազամաքրման համակարգով առնվազն 3 դոմնային վա–ռարան։ Բովախառնուրդի պաշարը պահ–վում է էստակադի բունկերներում։ Շատ մետալուրգիական գործարաններում դոմ–նային արտադրամասի մեջ են մտնում, այսպես կոչված, հանքային բակը, որտեղ պահվում է երկաթի հանքաքարի հիմնա–կան պաշարը, ինչպես նաև թուջի լըց– ման մեքենաները։ Դոմնային վառարանը (նկ․ 2) շրջանաձև հատվածքով հորաևաձև վառարաև է՝ աղյուսապատված հրահեստ շարվածքով։ Շարվածքի այրումը կան– խելու և վառարանի պատյանը բարձր ջերմաստիճաններից պաշտպանելու հա–մար օգտագործում են սառնարանևեր, որ– տեղ շրջանառություն է կատարում ջուրը։ Բովախառնուրդը վառարանի հնոցաբե–րանին մատուցվում է սկիպերով, ավելի սակավ՝ ժապավենային կոնվեյերներով։ Բովախառնուրդը սկիպերից վառարանի մեջ բեռնաթափվում է ընդունիչ ձագարի և հնոցաբերանում տեղադրված լցման ապարատի միջոցով։ Օդավւչման մեքենա–ներից օդը վառարանին մատուցվում է օդատաքացիչների (որտեղ օդը տա–քացվում է մինչև 1000–1200°C) և հնոցի շուրջը դասավորված ֆուրմերի սարքերի միջոցով։ Ֆուրմերով տրվում է նաև լրա–ցուցիչ վառելիքը (բնական գազ, մազութ կամ ածխափոշի)։ Տալման պրոդուկտները հնոցի ներքևի մասում գտնվող հալանց– քերից թափվում են թուջատար և խարամի շերեփները։ Վառարանում գոյացող հնո–ցաբերանի գազը հևռացվում է վսաարանի գմբեթում գտնվող գազատարներով։ ՍՍՏՄ–ում հզոր դոմնային վառարաններն ունեն 2000–3000 մ3 օգտակար ծավալ Նկ․ 1․ Ժամանակակից դոմնային արտադրամաս․ 1․ դոմնային վա–ռարան, 2, թուջի հալանցք, 3 ․ թուշատարներ, 4․ գազատարներ, 5․ ձուլման բաժին–ներ, 6․ օդատաքացիչներ, 7․ ծխնելույզ, 8․ սաոը և տաք փչման օդամուղներ, 9․ կառա–վարման կետ, 10․ փոշեորսիչ, Ա․ նուրբ գազամաքրման ապարատներ, 12․ սկիպա– յին վերահան, 13․ բունկերային էստակադ, 14․ կեղտոտ ու մաքուր գազի գազատարներ, 15․ վերելակ, 16․ ագլոմերացիոն ֆաբրիկա