Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և համարվում են աշխարհում խոշորա– գույններից։ Դոմնային վառարանում ընթացոդ հիմ–նական քիմ․ պրոցեսներն են վառելիքի այրումն ու Fe-ի, Si-ի, Mn-ի և այլ տարրե–րի վերակաևգևումը։ Կոքսի մի մասը Նկ․ 2․ դոմնային վառարան․/, հնո–ցաբերանի պաշտպանական սեգմենտներ, 2․ մեծ կոն, 3․ ընդունիչ ձագար, 4․ փոքր կոն, 5․ բովախառնուրդի բաշխիչ, 6․ մեծ կոնի ձա–գար, 7․ թեք կամրջակ, 8․ սկիպ, 9․ օդային ֆուրմ, 10․ թուջի հալանցք, //․ խարամանցք։ I – հնոցաբերան, II – հորան, III – վա–ռարանի լայն մասը, IV – բովախառնուրդի մատուցումը կարգավորող մաս, V – հնոց ծախսվում է վերականգնման պրոցեսնե–րի վրա, բայց հիմնական քանակությունը իջնում է հնոց, այրվելով ներփչվող վառե–լիքի հետ՝ ֆուրմերի մոտ։ 1600–2300°C ջերմաստիճանի գազերը, որոնք պարու–նակում են 35–45% СО, 1 – 12% Н2 և 45–65% N2, բարձրանալով վերև, տա–քացնում են իջնող բովախառնուրդը, ընդ որում CO-ն և Нг-ը մասամբ օքսիդանում են մինչև C02 և H20։ Վառարանից դուրս եկող գազերն ունեն 150–300°Cջերմաս–տիճան։ Դոմնային վառարանի աշխատանքն սկսվում է նրա գործարկումից, ընդ որում, հնոցն ու շրջուսիկները բեռնվում են կոք– սով, իսկ հորանը՝ բովախառնուրդով։ Լրիվ բեռնավորված վառարանին տրվում է տաք փչում (փոքր քանակությամբ), կոքսը բոցավառվում է, և նյութերը սկսում ևն իջնել։ Թուջի և խարամի առաջին բաց–թողումը կատարվում է 12–24 ժ հետո, ապա փչման քանակությունը և հանքա–քարի բեռնվածությունը (հանքաքարի և կոքսի զաևգվածևերի հարաբերություևը) աստիճանաբար մեծանում են, և գործար–կումից մի քանի օր անց դոմնային վառա–րանը հասնում է նորմալ արտադրողակա–նության; Դոմնային վառարանի անընդհատ աշ–խատանքը (կամպանիան)՝ գործարկու– մից մինչև մարումը (կապիտալ ևորոգու– մը) տևում է 5–6, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քաև 8–10 տարի։ Այդ ժամաևակա– միջոցում վառարաևը 1–2 անգամ կանգ–նեցվում է ըևթացիկ նորոգումների (՝հո–րանի մաշված շարվածքը փոխելու հա–մար)։ Տզոր վառարաններում թուջի հա–լումը մեկ կամպանիայի ընթացքում հաս–նում է 5–8 մլն ա և ավելի։ Դ․ ա․ բնութա– գրվում է ավտոմատացման մեծ աստիճա–նով։ Նոր դոմնային վառարանները հա–գեցված են կենտրոնացված վերաևսկման ու կառավարման համակարգով!՞ Աշխա–տանքներ են տարվում կոմպլեքսային ավտոմատացման, ինչպես նաև Էլեկտրո–նային հաշվողական մեքենաների օգնու–թյամբ դոմնային վառարանի ջերմային ռեժիմի կառավարման ուղղությամբ։ Դոմ–նային վառարանի աշխատանքի հիմնա–կան ցուցանիշներն են՝ օրական արտա–դրողականությունը (m-ով) և 1 ա թուջի ևամար կոքսի ծախսը։ 3000 մ3 ծավալով դոմևային վառարաևի արտադրողակաևու– թյուևը օրական 7000 ա թուջ Է։ ՍՍՏՄ–ում երկաթով հարուստ, լավ նախապատրաս–տած բովախառնուրդից վերամշակելի թուջ ստանալու դեպքում կոքսի ծախսը 550– 600 կգ/in Է, իսկ որոշ գործարաններում՝ 450–500 կգ/ա–ւց ոչ ավելի։ Դ․ ա․ կատա–րելագործվում է հում նյութերի նախա–պատրաստումը լավացնելու, դոմնային վառարանների հզորությունը (ծավալը) մե–ծացնելու, առաջավոր տեխնոլոգիա, ավ–տոմատ կառավարում արմատավորելու ուղղությամբ։ Գրկ% Доменное производство, Справочник, под ред․ И․ П․ Бардина, т․ 1–2, М․, 1963; Готлиб А․ Д․, Доменный процесс, 2 изд․, М․, 1966․

ԴՈՄՆԱՅԻՆ ԳԱԶ, հնոցաբերանի գազ, դոմնային վառարաններից հեռա–ցող գազ։ Առաջանում է գլխավորապես ածխածնի թերայրումից։ Քիմ․ բաղադրու–թյունն է (թուջը քարածխային կոքսով հալելու դեպքում)․ 12–20% ածխաթթվա–յին գազ, 20–30% ածխածնի օքսիդներ, մինչև 0,5% մեթան, 1–4% ջրածին, 55– 58% ազոտ։ Մետալուրգիական գործա–րաններում օգտագործվում է որպես վա–ռելիք։ Դ․ գ–ի այրման ջերմությունը մոտ 3,6–4,6 Մշ/ւէ3 (850–1100 կկէԱէ/մ3) Է։

ԴՈՄՐԱ, ռուսական լարային կսմիթավոր երաժշտական գործիք։ Նվագում են կնտըն– տոցով։ Hi Ա․Կ․ Դոյլ ԴՈՅԼ (Doyle) Արթուր Կոնան (22․5․1859, Էդինբուրգ – 7․7․1930, Քրոուբորո), անգ–լիացի գրող։ Գրել է արկածային ու պատմական («Վտարանդիներ», 1893, «Բրիգադիր ժերարի սխրագործություննե– րը», 1894, «Ռոդնեյ Սթոն», 1896), գիտա–ֆանտաստիկ («Կորուսյալ աշխարհ», 1912, «Թունավոր գոտի», 1913 են) վեպեր։ Տանրաճանաչ է դարձել դետեկտիվ ստեղ–ծագործություններով («Շեռլոկ Տոլմսի ար–կածները», 1891–92, «Նոթեր Շեռլոկ Տոլմսի մասին», 1892–93, «Սարսափի հովիտը», 1914–15)։ Երկ, Կորուսյալ աշխարհ, Ե․, 1957; Նոթեր Շեռլոկ Տոլմսի մասին, Ե․, 1958։ Մարաքո– տի անդունդը, Ե․, 1965։

ԳՈՅՆԱ, ռումինների և մոլդավների քնա–րական ժողովրդական երգ։ ԴՈՆ (հին հուն․ Tavau;), գետ ՍՍՏՄ եվ–րոպական մասում։ Երկարությունը 1870 կմ է, ավազանը՝ 422 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Միջին–Ռուսական բարձրության արլ, լան–ջերից, Նովոմոսկովսկ քաղաքի մոտ։ Թափ–վում է Ագովի ծովի Տագանրոգի ծոցը։ Վերին հոսանքում հովիտը համեմատա–բար նեղ է, աջ ափը բարձրադիր, խիստ կտրտված ձորակներով, ձախը՝ զառի–վայր։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Գեորգիու–Դեժ, Դոնի–Կալաչ, Վոլ– գոդոնսկ, Դոնի Ռոստով, Ազով։ վոլգա– Դոն ջրանցքի կառուցման շնորհիվ Դ․ կապվել է Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի հետ։ Գետի հունով դեպի վեր են տեղափոխում հացահատիկ, մետաղ, ածուխ, ցեմենտ, նավթամթերքներ, արդ․ ապրանք, սննդամթերք, հանքային շինա–նյութ, դեպի ներքև՝ ևաևքայիև շինանյութ, բովախառնուրդ, աղ, հանքաքար, հանքա–յին պարարտանյութ, արդ․ ապրանք, սննդամթերք։ Դեպի Վոլգա են տարվում՝ ածուխ, հացահատիկ, հանքային շինա–նյութ։ Վոլգայից բերվում են անտառա– փայտ, մետաղային բովախառնուրդ, հան–քաքար, հանքային պարարտանյութ։ Դ․ հարուստ է արդյունագործական նշանա–կություն ունեցող ձկներով։ ԴՈՆ ԺՈհԱՆ (իսպ․ Don Juan), 1․ գրա–կանության և արվեստի ստեղծագործու–թյունների հերոս։ Ասպետի կերպար, որ կոչված է բացասելու բարոյական ու կրո–նական ըմբռնումները։ Ստեղծվել է Վե–րածնության դարաշրջանում, ժող․ լեգեն–դի հիման վրա։ Գրական առաջին մշա–կումներից է իսպանացի դրամատուրգ Տիրսո դե Մոլինայի (1571 –1648) «Սնիլ– յան չարաճճին կամ Քարե հյուրը» (1630)։ Դ․ ժ․ կերպավորված է շուրջ 100 գրական ստեղծագործություններում, որոնցից գե–ղարվեստական կատարելությամբ նշանա–վոր են Մոլիերի, Բայրոնի, Գոլդոնիի, Պուշկինի մշակումները։ Երաժշտության մեջ հայտնի է Մոցարտի «Դոն ժուան» (1787) օպերան։ 2․ Փոխաբերական իմաս–տով՝ սիրային արկածներ որոնող, կնա–մոլ։ Գրկ․ Нусинов И․ М․, История об–раза Дон Жуана, տես նրա՝ История литера* турного героя, М․, 1958․ ԴՈՆ 4ԻԻ»ՈՏ (Don Quijote), Մ․ Սերվւսն– աեսի «Տնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» (հ․ 1–2, 1605–15) վեպի հերոսը։ Թափառելով Իսպանիայում՝ Դ․ Կ․ ասպետորեն պայքարում է հանուն մարդասիրության, թեև կյանքը դաժանո–րեն խորտակում է նրա պատրանքները։ ճշմարտություն որոնող Դ․ Կ․ մարմնա–վորում է հումանիստ մարդու ողբերգու–