1971։ Մուշեղյան 1«․ Ա„ Տա յաս տա–նի դրամական գանձերը, հ․ 1, Ե․, 1973։ Նույնի, Денежное обращение Двина по нумизматическим данным, Е․, 1962; Lang- 1 о i s V․, Numismatique generale de 1 ’Ar- menie, P․, 1859; Babelon E*, Catalogue des nommaises grecques de la Syrie, d’Armenie et de Commagene, P․, 1890․․ Ի․ Մուշեղյան
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, տարբեր եր– կըրներում պատմականորեն ձևավորված դրամաշրջանառության կազմակերպման ձևեր, որ կարգավորվում են օրենսդրա–կան կարգով։ Գ․ և․ բնութագրվում են ընդունված դրամական մետաղով, դրա–մական միավորով, դրամահատման և դրամանիշևրի էմիսիայի,, դրանց փոխա–դարձ փոխարինելիության, իրական փողի և արտասահմանյան արժույթի հետ փո–խանակվելու կարգով։ Դ․ հ–ի տիպը, առաջին հերթին, պայմանավորված է այն մետաղով, որը տվյալ երկրում ընդուն–ված է որպես համընդհանուր համարժեք և դրամաշրջանառության հիմք։ Այդ տեսա–կետից մետաղական Դ․ հ․ լինում ևն մոնո– մետաղային կամ բիմետաղային։ Առաջին դեպքում դրամական մետաղի դերում ևանդես է գալիս ազնիվ մետաղներից մե–կը՝ ոսկին կամ արծաթը, երկրորդում՝ ոսկին և արծաթը միաժամանակ։ Քանի որ ոսկին իր հատկություններով ավելի է համապատասխանում դրամաշրջանառու–թյան պահանջներին, ուստի XIX դ․ վեր–ջերին այն դուրս է մղում արծաթյա մոնո– մետաղային և բիմետաղային համակար–գերը։ Յուրաքանչյուր Դ․ հ․ ունի որոշակի դրամական միավոր, որը դրամամետաղի հաստատված կշռային քանակություն Է, բայց շրջանառության և վճարամիջոցի ֆունկցիաներում կարող է փոխարինվել արժեքի անվանական նիշերով (մետաղա–կան և թղթադրամային)։ Օրինակ, ՍՍՏՄ–ում այդպիսի միավոր է ռուբլին, ԱՄՆ–ում՝ դոլլարը, Անգլիայում՝ ֆունտ ստեռլինգը, Ֆրանսիայում՝ ֆրանկը։ Ան–վանական դրամական նիշերի շրջանառու–թյան համակարգերի դեպքում փողային ապրանքը հանդես չի գալիս ստակի ձևով, այլ գործում է թղթադրամի և բանկնոտ–ների շրջանառության ձևով։
ԴՐԱՄԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ, դրամաշըր– ջանառության ոլորտի վերափոխումներ, իրագործում են պետությունները՝ դրա–մաշրջանառությունը կարգավորելու և ‘դրա–մական համակարգերն ամրապնդելու նպատակով։ Դ․ ռ–ի միջոցով շրջանառու–թյան մեջ գործող ոչ լիարժեք դարձած (փչացած) մետաղադրամները Փոխարին–վում են նորերով, բիմետալիզմը կամ ար–ծաթե մոնոմետալիզմը՝ ոսկե մոնոմետա– լիզմով, բանկնոտների մի համակարգը՝ մյուսով, արժեզրկված թղթադրամները լրիվ կամ մասամբ հանվում են շրջանա–ռությունից և փոխարինվում նոր նիշե–րով, դրամական միավորի մետաղյա բո–վանդակությունը փոխելու կապակցու–թյամբ ևին թղթադրամները փոխարինվում ևև նորերով։ Առաջին տեսակի դրամական ռեֆորմի օրինակ է 1695-ին Անգլիայում ընդունված օրենքը։ Այն բնակչությանը պարտավո–րեցնում է հին, ոչ լիարժեք դրամը հանձ–նել վերահատման, քանի որ զարգացող կապիտալիզմը պահանջում էր կայուն դրամ; Երկրորդ տեսակի էր 1871–73-ին Գերմանիայում անցկացված ռեֆորմը, արծաթե թալերը փոխարինվեց ոսկև մար– կով և ազատ դրամահատման իրավունքն ու օրինական վճարման միջոցի ուժն ամ–րացվեց ոսկուն։ XIX դ․ վերջին ցարական Ռուսաստանը նույնպևս անցավ ոսկե մո– նոմետալիզմին։ Երրորդ ձևով 1913-ին դրամական ռեֆորմ անցկացվեց ԱՄՆ–ում, ևրբ վերակառուցվեց բանկնոտների Էմի–սիայի՜ կարգը։ Էմիսիոն իրավունքը տըր– վեց 12 նորաստեղծ ֆեդերալ–ռեզերվային բանկերին։ Միաժամանակ սահմանվեց, որ բանկնոտները պետ․ արժեթղթերի Փո–խարեն պետք է ապահովված լինեն ոս–կով և առևտրական մուրհակներով։ Չոր–րորդ և հինգերորդ տեսակի Դ․ ռ․ սովո–րաբար իրականացվում են ինֆլյացիայի ժամանակ։ Դրամաշրջանառությունը կար–գավորվում և դրամը կայունացվում է տար–բեր մեթոդներով, նուսխֆքւկացիա՝ ար–ժեզրկված հին դրամանիշերը հայտա–րարվում են ուժը կորցրած և բաց են թող– նըվում փոքր քանակի նոր թղթադրամ–ներ, դեֆչյացխա՝ դրամւսկան զանգվածի փոքրացում շրջանառությունից ավելցուկ թղթադրամները հանելու միջոցով, դենո– մխնացյւա՝ դրամանիշերի անվանական արժեքը Փոխվում է և որոշակի հարաբե–րակցությամբ հին դրամանիշերը Փոխա–նակվում են նոր, ավելի խոշոր դրամա–կան միաւխրներով, միաժամանակ նույն հարաբերակցությամբ վերահաշվարկվում են գները, տարիֆները, աշխատավարձը նն, դեվաչվացիա՝ Փոքրացվում է դրամա–կան միավորի մետաղյա բովանդակու–թյունը կամ իջեցվում թղթադրամի կուրսը մետաղի կամ արտասաևմանյան արժույ–թի նկատմամբ, ոեվաւվացիա՝ բարձրաց–վում է դրամական միավորի մետաղյա բովանդակությունը կամ թղթադրամի կուրսը՝ արտասահմանյան արժույթի նկատմամբ։ Կապիտալիզմի ժամանակ Դ, ռ․ գըլ– խավորապես իրագործվում են հօգուտ շահագործող դասակարգերի։ Կապիտա–լիստական պևտությունևերը դրամական ռեֆորմի միջոցով փորձում են մեղմել դրամական համակարգի ճգնաժամի սուր դրսևորումները, կարգավորել նրա որոշ տարրերը՝ արժույթային կուրսը, դրամա–կան զանգվածի ծավալը ևն։ Կապիտա– լիզմի ընդհանուր ճգնաժամի դարաշըր– ջանում քՓֆւյացիաԱ ընդունում է խրոնիկ բնույթ; Առաջին և երկրորդ համաշխար–հային պատերազմներից ևետո Դ․ ռ․ կատարվեցին Գերմանիայում, Ֆրանսիա– յում, Անգլիայում և կապիտալիստական այլ երկրներում։ Սակայն դրամի կայու–նացումը կարճատև ու հարաբերական Էր։ Ետպատերազմյան տարիներին ռազմա–կան ծախսերի արագ աճի հետևանքով շարունակվում էր ինֆլյացիան։ Դեվալ– վացվեցին ֆրանս․ ֆրանկը, անգլ․ ֆունտ ստեռլինգը, ամերիկյան դոլլարը ևն։ ՍՍՏՄ–ում առաջին Դ․ ռ․ կատարվել են 1922–24–ին։ Բյուջեի դեֆիցիտը ծածկե–լու նպատակով քաղաքացիական պատե–րազմի տարիներին սովետական իշխա–նությունը ստիպված շարունակում Էր թղթադրամի Էմիսիան։ Նոր տնտ, քաղա– քականությանն անցնելու և դրամաշրջա–նառությունն աստիճանաբար վերակառու–ցելու կապակցությամբ 1922–23-ին իրա–կանացվեց երկու դենոմինացիա, որով շրջանառության մեջ եղած դրամի զանգ–վածը կրճատվեց միլիոն անգամ։ Սակայն դա դրամական ռևֆորմ չէր։ Քանի որ բյուջեն պլանավորվում էր դեֆիցիտով, իսկ դրամի կայունացումն այլևս չէր կա–րելի հետաձգել․ ուստի որոշվեց դրամա–կան ռեֆորմ իրականացնել ևրկու փու–լով։ ժողկոմսովետի 1922-ի հոկտ․ 11-ի դեկրետով Պետբանկին իրավունք տըր– վեց շրջանառության մեջ բաց թողնել նոր բանկնոտներ (չերվոնեց)։ Դրանք բաց էին թողնվում միայն ժողտնտեսության վարկավորման համար։ Բանկնոտները 25%-ով ապահովված էին թանկարժեք մետաղներով, արտասահմանյան կայուն դրամով, իսկ մնացած մասը՝ հեշտ իրաց–վող ապրանքներով և այլ ակտիվներով; Այղ միջոցառումների շնորհիվ կարճ ժա–մանակամիջոցում չերվոնեցը համընդհա–նուր ճանաչում ստացավ։ Միաժամանակ պայմաններ ստեղծվեցին բյուջեն առանց դեֆիցիտի ւգլանավորելու և դրամական ռեֆորմն ավարտևլու համար։ Սովետ–ների երկրորդ համագումարի որոշման հիման վրա 1924-ի հունվար–փետրվարին ֆինժողկոմատը բաց է թողնում պետ․ գանձարանային տոմսևր, արծաթև և պղնձե մանր դրամ։ 1924-ի մարտի 7-ին կառավարությունը որոշում է ընդունում սովնիշերը շրջանառությունից հանելու մասին, որով և ավարտվում է դրամական ռեֆորմը։ 1925-ին գանձարանային տոմ–սերի էմիսիան նույնպես կատարում էր Պետբանկը։ Տայրենական մեծ պատերազմի տարի–ներին հսկայական ռազմ, ծախսերը ֆի–նանսավորելու նպատակով սովետական պետությունը նորից դիմում է թղթադրամի էմիսիայի, որի հետևանքով շրջանառու–թյան մեջ չորս անգամ աճում է դրամի քա–նակը։ Արդեն 1944–45-ին պետբյուջեն պլա–նավորվում է եկամուտների գերազանցու–մով՝ ծախսերի նկատմամբ։ Սակայն գնե–րի իջեցումը և հատուկ առևտրի միջոցով շրջանառությունից ավելորդ դրամի դուրս հանելը անբավարար էին դրամաշրջանա–ռության ասպարեզում պատերազմի հե–տևանքները վերացնելու և լիարժեք սո–վետական ռուբլին վերականգնելու հա–մար։ Դրամական ռեֆորմը նախապատ–րաստելու և միասնական գների անցնե–լը հեշտացնելու նպատակով 1946-ի 2-րդ կեսին զգալիորեն բարձրացվեցին նոր–մավորված ապրանքների գները։ Միաժա–մանակ բանվորների և ծառայողների հիմնական մասի համար սահմանվեց աշ–խատավարձի հավելում։ 1947-ի դեկտ․ 14-ին կուսակցությունը և կառավարու–թյունը որոշում ընդունեցին դրամական ռեֆորմ կատարելու և քարտային հա–մակարգը վերացնելու մասին։ Կանխիկ դրամը փոխանակվեց 10։1-ի հարաբերու–թյամբ։ խնայդրամարկղերում աշխա–տավորների ավանդնևրը վերագնահատ–վեցին արտոնյալ պայմաններով, մինչև 3000 ռուբլին՝ 1։1-ի, մինչև 10000 ռուբ–լին՝ 3։2-ի և 10000 ռուբլուց բարձրը՝ 2։1-ի