ԱՄՆ–ի ոսկու պաշարները կրճաւովեցին 10,5 մլրդ դոլլարով, իսկ կարճաժամկետ պարտքերը հասան 52 մլրդ դոլլարի։ Այդ պայմաններում, դոլլարը փրկելու նպա–տակով, ԱՄՆ–ի կառավարությունը 1971-ի օգոստոսին դադարեցրեց դոլլարի փո–խանակությունը ոսկու հետ, սառեցրեց աշխատավարձը և գները, 10%-ով կրճա–տեց «օգնությունը» արտասահմանյան պե–տություններին, 10% –ով ավելացրեց ներ–մուծվող ապրանքների հարկումը։ Առա–ջատար կապիտալիստական 10 պետու–թյուն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳՖՏ, Նիդերլանդներ, Իտալիա, Բելգիա, Շվեդիա, Կանադա, ճապոնիա) 1971-ի դեկտեմբերի վերջին ստիպված էին հա–մաձայնություն կնքել արժույթների հա–րաբերակցության վերանայման մասին։ Այդ համաձայնագրով դոլլարը ոսկու նկատ–մամբ դեվալվացիայի ենթարկվեց 7,89% ։ Ոսկու պաշտոնական գինը ունցիայի համար բարձրացավ մինչև 38 դոլլարի։ Այդ միջոցառումները, սակայն, չվերաց– րին կապիտալիստական համաշխարհա–յին արժութային ճգնաժամը։
ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ, որևէ դարաշրջանի, երկրի, գրական ուղղության կամ առան–ձին հեղինակի գրական–դրամատիկա– կան երկերի (պիեսների) ամբողջություն։ Նշված իմաստով գրականագիտության մեջ կիրառվում ևն «Վերածնության դա–րաշրջանի Դ․», «Տայ Դ–ի պատմություն», «Գ․ Սունդուկյանի Դ․» արտահայտու–թյունները ևն։ Դրամատուրգ (թատերգակ, թատերգու) է կոչվում պիես գրողը (տես Դրամա)՝․
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՊԼԱՆ ՍՍՏՄ Պե–տական բանկի, երկրում դրա–մական շրջանառության պլանավորման հիմնական ձև, փաստաթուղթ, որը որոշում է կանխիկ դրամի շարժման գլխավոր ուղ–ղությունը։
ԴՐԱՄԲՅԱՆ Ռուբեն Գրիգորի [ծն․ 17 (29)․ 6․1891, Ալեքսանդրապոլ], հայ սովետա–կան արվեստաբան։ ՏՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1945)։ 1916-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1923–25–ին աշխատել է Պետրոգրադի ռուսական թան–գարանում։ Դ․ Տայաստանի պետական պատկերասրահի հիմնադիրներից է ու երկարամյա դիրեկտորը (1925–51)։ Գի–տական աշխատությունները նվիրված ևն Ե․ Թադևոսյանին, Տ․ Կոջոյանին, Մ․ Սար– յանին, Ա․ Բաժբեուկ–Մելիքյանին, Տ․ Գյուրջյանին, XVII-– XIX դդ․ հայկ․ արվեստին, մասնավորապես՝ Տակոբ Տով– նաթանյանին։ Դասախոսել է Երևանի գեղարվեստա՜թատերական ինստ–ում (1945–55)։ 1951-ից ՏՍՍՏ ԳԱ արվեստի ինստ–ի ավագ գիտաշխատող Է։
ԴՐԱՅԴԵՆ (Dryden) Ջոն (1631 – 1700), անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ։ Անգլ․ կլասիցիզմի հիմնադիրներից։ Բուրժ․ հեղափոխության տարիներին գրել է ներբող՝ Կրոմվելի մահվան առթիվ (1658), իսկ Ռեստավրացիայի շրջանում փառաբանել է միապետությունը («Աբե– սալոմ և Ախիթոֆել», 1681)։ Դրամատի–կական գործերից հայտնի են «Տնդկա– ցիների կայսրը կամ Մեքսիկայի նվաճու–մը իսպանացիների կողմից» (1667), «Գաղտնի սեր» (1668), «Գրանադայի նվաճումը» (1672); Դ–ի լավագույն չա–փածո երկը «Ալեքսանդրի խնջույքը» (1697) ներբողն է։ ԴՐԱՅձԵՐ (Dreiser) Թեոդոր (27,8․1871, Տերրե–Տոտ, Ինդիանայի նահանգ – 28․12․ 1945, Տոլիվուդ), ամերիկացի գրող, հա–սարակական գործիչ։ Սովորել է Բլումինգ– տոնի համալսարանում (1889–90)։ Գրա–կան գործունեությունն սկսել է 1892-ից, Թ․ Գրայզեր որպես թերթի թղթակից։ «Քույր Քերրի» (1900),«Զեննի Գերհարդ» (1911) վեպերում արծարծել է սոցիալական հարցեր։ Ռեա–լիստական մեթոդի հետագա զարգացումն զգալի է «Ֆինանսիստը» (1912), «Տիտան» (1914) վեպերում։ «Տանճարը» (1915) վե–պում պատկերում է արվեստագետի ճա–կատագիրը կապիտալիստական հասա–րակարգում։ «Զա՛րկ, թմբուկ» (1920) գըր– քում հանդես է եկել հակասովետական ինտերվենցիայի դեմ։ Դ–ի գլուխ–գործոցը «Ամերիկյան ողբերգություն» (1925) վե– պըն է, որը նրան համաշխարհային հռչակ բերեց։ Պատկերելով գլխավոր հերոսի՝ Կլայդ Գրիֆիտսի բարոյական անկու–մը, Դ․ մերկացրել է բուրժ․ ևասարակու– թյունը։ 1927-ին սովետական կառավա–րության հրավերով Դ․ այցելել է ՍՍՏՄ, տպավորություններն արտահայտել «Դրայզերը նայում է Ռուսաստանին» (1928) գրքում։ «Ողբերգական Ամերիկա» (1931) հրապարակախոսական գրքում կանգնել է սոցիալիստական ռեալիզմի դիրքերի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրքոտ պաշտ– պանել է սովետական ժողովրդի հերոսա–կան պայքարը, մերկացրել ֆաշիզմը։ Խաղաղության և կուլտուրայի պաշտպա–նության՝ Ամստերդամի կոնգրեսի (1932) կազմակերպիչներից Էր։ 1945-ին մտել է ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության շարքերը։ Ետմահու հրատարակվել են Դ–ի «Պատվար» (1946), «Մտոիկ» (1947) վեպերը։ Եբկ․ Երկ․ ժող․, հ․ 1 – 10, Ե․․ 1966–73;
ԴՐԱՆԳ ՆԱԻ ՕՍՏԵՆ» (գերմ․ «Drang nach Osten»–«Գրոհ դեպի Արևելք»), IX–XX դարերի Գերմանիայի զավթողա–կան քաղաքականությունը բնութագրող արտահայտություն։ Դրսևորվել է զավ–թումներով, սլավ, ցեղերի գերմանաց– մամբ, գերմանացիների մշակութային և ռասայական, գերազանցության պրոպա– գանդմամբ։ «Դ․ ն․ О․» XIX դ․ 50-ական թթ․ դրվեց շրջանառության մեջ և առնչվում Էր նրա դեմ սլավ, ժողովուրդների մղած պայքարին։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ վերածվեց զավթումներն արդարացնելու քաղ․ և իրավական հասկացության։ Լրաց–վելով շովինիստական, ռասիստական գա– ղաՓարներով՝ դարձավ գերմ․ ֆաշիզմքւ գաղավւարախաւության բաղադրիչ մա–սերից մեկը։ «Դ․ ն․ 0․» դարերի ընթաց–քում թունավորել է գերմ․ ժողովրդի գի–տակցությունը՝ ջանալով նրա հոգում ատե–լություն սերմանել մյուս ժողովուրդների հանդեպ և հավաա՝ «գերմ․ ռասայի» կար–ծեցյալ գերազանցության նկատմամբ։
ԴՐԱՊՈ ՌՈհժ» («Le Drapeau Rouge» – «Կարմիր դրոշ»), հնգօրյա թերթ։ Բել–գիայի կոմկուսի ԿԿ–ի օրգան։ Լույս է տեսնում 1921-ից, Բրյոաելում, կոմունիս–տական «Էքսպլուատե» («Explore») և «Ուվրիե կոմյունիստ» («Ouvrier commu–nist») թերթերի միավորումից հետո։ 1949-ից տպագրում է կիրակնօրյա «Դրա– պո ռուժ–մագազին» հատուկ հավելվածը։ ԴՐԱ4Ա (Drava, գերմ․ Drau), գետ Եվրո– պայում, Դանուբի աջ վտակը։ Երկարու–թյունը 720 կմ է, ավազանը՝ մոտ 40 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Կարնիական Ալպերից (Իտալիա), հոսում է Ավստրիայով Ա Տա– րավսլավիայով, մասնակիորեն սահմա–նային գետ է Տունգարիայի և Տարավսլա– վիայի միջև։
ԴՐԱՎԻԴՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Խոսվում է գլխավորա–պես Տնդկաստանում, մասամբ նաև այլ երկրներում։ Խոսողների թիվը շուրջ 130 մլն է (1967)։ Դ․ լ–ից առավել տարած–ված են՝ թամիլերենը, մալայալամը, կան– նադան (կամ կաննարան), թելուգուն, որոնք Տնդկաստանում համարվում են պաշտոնական գրական լեզուներ։ Թա–միլերենը (խոսողների թիվը՝ 30 մլն) գրավոր աղբյուրներով հայտնի է մ․ թ․ III դարից։ Լեզվաընտանիքի հիմնական խմբերն են՝ հվ․ (թամիլերեն, մալայա– լամ, կոտա, թողա, կաննադա, թելուզու), որն ունի երկու ենթախումբ (դրավիդա և անդհրա), կենտրոնական (կոլամի, վւար– ջա, գոնդի), նույնպես ունի երկու ենթա–խումբ (կոլամի–գաղաբա և գոնդի–կու– վի), հս–արլ․ (կուրուխ, մալտո), հս–արմ․ (բրահուի)։ Տնչյունական համակարգում տարբե–րակում են երկար և կարճ ձայնավորներ, երկբարբառներ, առկա են ներդարձիկ (ռետրոֆլեքսային) բաղաձայններ։ Կա–ռուցվածքով կցական լեզուներ են։ Տի–րապետում է վերջնամասնիկավորումը։ Բնիկ բառերը գերազանցապես միավանկ են, ունեն եզակի և հոգնակի թիվ։ Դ․ լ–ում կան հոլովներ, մեծ մասում նաև՝ սեռ; Որոշ լեզուներ առանձնացնում են բառե–րի անձ և ոչ–անձ նշանակողների դասեր, անձ նշանակողները կա՛մ արական են, կա՛մ իգական, ոչ–անձ նշանակողները կազմում են չեզոքների խումբը։ Բայն ունի սահմանական, ևրամայական, ըղ–ձական, ենթադրական, պայմանական եղանակներ։ Առկա են նաև դերբայական ուրույն ձևեր, ինքնատիպ բառաքերակա– նական խմբեր։ Շարահյուսության մեջ տիրապետում են վերլուծական կառույց–ները։ Այբուբենը հնդկագիր է (հին հընդ– կական վանկագրի ձևափոխությունը)։ Գբկ․ Աղա յան է․ Բ․, Լեզվաբանության ներածություն, 3 հրւո․, Ե․, 1967։ Աճաո–յան Տ․, Լիակատար քերականություն հա–յոց լեզվի, հ․ 1 – 6, Ե․, 1952 – 71։ A H՛ Д p Օ– н о в М․ С,, Дравидийские языки, М․ 1965․