Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԴՐԱՎԻԴՆԵՐ, ժողովուրդներ, բնակվում են գլխավորապես Տարավային Տնդկաս– աանում։ Խոսում են դրւսվիդյան չեզունե– րով։ Դ–ին են պատկանում աելուգու կամ անդհրա (44 մլն, 1967), թամիլներ (40 մլն, մասամբ ապրում են նաև Ցևյլոնում, Բիր– մայում և Տարավ–Արևելյան Ասիայի այլ երկրներում), մալայալի (19,5 մլն), կան– նարա (21 մլն), թուլու (մոտ 1 մլն) և մի քանի այլ ժողովուրդներ։ Օրոանները (1,3 մլն), կանդհիները և գոնդերը (մոտ 3 մլն) ապրում են Կենտրոնական Տընդ– կասաանում։ Մեծ մասը դաւիսնում է հնդուիզմ, մնացածը՝ մաևմեդականու– թյուն կամ քրիստոնեություն։ Լեռնային և անտառային վայրերում դեռևս կան տոհմացեղային պաշտամունքի մնա–ցորդներ։ Ենթադրվում է, որ Դ․ կազմել են Տնդկաստանի հին (մինչարիական) բնակիչնևրի մի մասը։ Ըստ որոշ գիտնա–կանների, Խարաւցւցայի քաղաքակրթու–թյունը (մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակ–ներ) ստեղծել են Դ–ի նախնիները։ Դ․ դեռևս մ․ թ․ ա․ I հազարւսմյակում ունե–ցել են՝ պետականություն (Տարավային Տնդկաստանում) և բարձր մշակույթ։ XVII–XVIII դդ․ անգլիացիները գրավե–ցին Դ–ի բնակեցրած հողերը, սակայն ազգային ինքնորոշման պայքարի շնոր–հիվ 1956-ին Դ–ի էթնիկական տարածքը որոշվեց ըստ առանձին նահանգների (թամիլներին բնակեցրին հիմնականում Թամիլնադ, մալայալներին՝ Քերալ նա–հանգներում)։

ԴՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բառի սահմաննե–րում հնչյունների կամ վանկերի հաջոր–դականության չգիտակցված փոփոխու–թյուն։ Սովորաբար արտասանական հար–մարության արդյունք է– առավել հաճախ հանդիպում է բանավոր խոսքում, մանա–վանդ բարբառային ձևերում (լվացք > >վլացք, անձրև >անձվեր, ոչխար >օխ– չար)։ Մի շարք դեպքերում Դ․ կատար–վում է այս կամ այն ձևի նմանողությամբ կաւ/ Ժող․ ստուգաբանությամբ։ Դ–յան հետևանքով շատ սխալ ձևեր պատմակա–նորեն օրինականացվել են, ինչպես՝ գդալ<դգալ, սխտոր <խստոր։

ԴՐԴԱՊԱՏՃԱՌ (կամ մոտիվ, շարժառիթ), լայն առումով՝ այն ամենը, ինչ մարդուն մղում է գործունեության՝ պահանջմունք–ները, շահերը, բնազդները, հակումները, զգացմունքները, համոզմունքները, իդեալ–ները, նեղ առումով՝ դրանց դրսևորման կոնկրետ ձևերը, դրանցով ու որոշակի իրադրությամբ պայմանավորված ցան–կությունները, նկատառումները։ Նյութա–կան պահանջմունքը, օրինակ, կարող է հանգեցնել տարբեր դրդապատճառների։ Տասարակական զարգացման բերումով, մարդկանց կյանքում ավելի ու ավևլի մեծ տեղ են գրավում բարձր կարգի հոգևոր Դ–նևրը։ ԴՐԵ&ԴԵՆ (Dresden), քաղաք Գերմա–նիայի Դեմոկրատական Տանրապետու– թյունում։ Դրևզդեն օկրուգի վարչական կենտրոնը։ 585,8 հզ․ բն․ (1970)։ ԴՐԵ&ԴԵՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, աշխարհի ամենախոշոր գեղանկարչական հավա–քածուներից մեկը։ Տիմնադրվել է 1560-ին, որպես Սաքսոնիայի կուրֆյուրստների պալատական հավաքածու։ Սովետահայ նկարիչներից Դ․ պ–ում են Մ․ Սարյանի, Մ․ Ասլամազյանի Մ․ Աբեղյանի, Ա․ Բե– քարյանի և ուրիշների կտավները։

ԴՐԵՅԿ (Drake) Ֆրենսիս (ifnui 1540– 1596), անգլիացի ծովագնաց։ «Էլիզաբեթ I-ի ծովահեններից», փոխ՜ծովակալ (1588)։ XVI դ․ անգլո–իսպանական գաղութային նվաճման գործուև մասնակից։ Ծովահե–նային հարձակումներ է գործել Իսպանիա–յի տիրույթների վրա Վեստ–Ինդիայում։ 1577–80-ին կատարել է շուրջերկրյա երկրորդ ճանապարևորդությունը (Մագե– լանից ևետո)։ 1588-ին Դ–ի գլխավորու–թյամբ անգլ․ նավերը ջախջախել են իս–պանական նավատորմը («Անպարտելի Արմադան»)։

ԴՐԵՅԿ Ի ՆԵՂՈՒՑ (Drake Strait), նեղուց Տրո երկիր կղզու և Տարավային Շետլան– դական կղզիների միջև։ Միացնում է Ատլանւոյան և Խաղաղ օվկիանոսները։ Երկրագնդի ամենալայն նեղուցն է (900– 950 կմ), խորությունը՝ մինչև 5840 մ։ Տա– ճախակի են փոթորիկները։ Տվ․ մասը ձմռանը ծածկվում է լողացող սառույցնե– րով։ Ամռանը շատ են այսբերգները։ Ան–վանումը ստացել է 1578-ին նեղուցով ան–ցած Ֆ․ Դրեյկքւ պատվին։

ԴՐԵՅՖ (հոլանդ, drijven – լողալ, քշել), շարժվող նավի քշվելը քամիների և հո–սանքների ազդեցությամբ։ Դ․ է անվան–վում նաև նույն պատճառներով սառցի տեղաշարժը ծովում։

ԴՐԵՅՖԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ, հաստատուն քամիների ազդեցությամբ ծովերում և օվկիանոսներում առաջացող մակերեսա–յին ջրերի հզոր հոսանքներ։ Այդպիսիք են Տյուսիսային և Տարավային պասա– տային, Արևմտյան քամիների հոսանք–ները ևն։ ԴՐԻՇ (Driesch) Տանս (1867–1941), գեր–մանացի կենսաբան և իդեալիստ փիլիսո–փա։ Սովորել է Տամբուրգի, Ֆրայբուրգի, Մյունխենի և Ենայի համալսարաններում։ 1911-ից՝ Փիլիսոփայության պրոֆեսոր Տայդելբերգում, 1920-ից՝ Քյոլնում, 1921-ից՝ Լայպցիգում։ Դ․ ձևակերպել է վիտալիս–տական կոնցեպցիա, որի համաձայն կեն–սագործունեությունը ղեկավարում է ան–ճանաչելի գործոնը՝ Էնտելեխիան (տես Վիէոափզմ)։

ԴՐԻՇԿ, Դ և ր ի շ կ, հայաբնակ գյուղ Իրանի Սալմաստ գավառում, Տավթվան քաղաքի արևելյան կողմում։ 1916-ին ուներ 152 (24 տուն) հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Սարգիս Զորավոր)։ Բնակիչները տեղա–հանվել են 1918-ին։

ԴՐՄԵՐԴ, Տ ր մ և ր տ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տա– րոն գավառում։ 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագոր–ծությամբ, անասնապահությամբ և ար–հեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԴՐՈԳՈՐԻՁ, քաղաք Ուկրաինական ՍՍՏ Լվովի մարզում, Կարպատների նախալեռներում, Տիսմենիցա գետի ափին։ 64 հզ․ բն․ (1975)։

ԴՐՈԶՈՖԻԼՆԵՐ, տես Պւողւսճանճեր։ ԴՐՈՅ&ԵՆ (Droysen) Ցոհան Գուստավ (1808–1884), գերմանացի պատմաբան։ Քիլի, Ենայի, Բեռլինի համալսարանների պրոֆեսոր։ Քաղ․ հայացքներով՝ Գեր–մանական Պրուսիայի շուրջը «վերևից միա–վորման» և սահմանադրական միապե–տության ստեղծման կողմնակից։ Անհա–տի դերի գերագնահատման, պատմա–կան զարգացման ընթացքի, առանձին ժողովուրդների պատմական նշանակու–թյան մասին Դ–ի իդեալիստական ըմբըռ– նումները, որ կրել են Տեգելի գաղափա–րական ազդեցությունը, արտացոլվել են նրա «Պրուսական քաղաքականության պատմություն» (հ․ 1–5, 1868–86), «Ալեք–սանդր Մեծի պատմությունը» (1833), «Տել– լենիզմի պատմություն» (հ․ 1–2, 1836– 1843) աշխատություններում։ Դ․ գիտական շրջանառության մեջ մտցրեց «հելլենիզմ» արտահայտությունը և առաջին անգամ որոշակիորեն մշակեց հելլենիստական դարաշրջանի պատմությունը՝ այն հաս– ցընելով մինչև մ․ թ․ ա․ 222-ը։ «Տելլենիզմ» ասելով Դ․ հասկանում էր Արևելքում «հունական պետականության ու կրթվա– ծության տարածման» ընթացքը՝ բացա–ռելով հելլենիզմի հասարակականանա․ էությունը։ ԴՐՈՇ զինվորական, զորամասի խորհրդանիշ, որոշակի գույնի և չափի պաստառ՝ ամրացված սուր վերջավորու–թյուն ունեցող բռևաձողի։ Որպես զին–վորների հավաքի ու համախմբվելու հեռ–վից լավ տեսանելի նշան, հայտնի է եղել դեռևս հին աշխարհի երկրներում (Տռոմ, Տնդկաստան, Չինաստան)։ Դա մի ձող էր, որին ամրացվում էր որևէ մակագրու–թյամբ կամ խորհրդանշական պատկե–րով տախտակ կամ պաստառ։ Օրինակ, Տին Տռոմում լեգեոնի համար ընդուն– 1․ Զորամասի դրոշ, 2․ 1826–28-ի ռուս–պարսկական պատերազմի հայ կամավորների գնդի դրոշը, 3․ հայ վրիժառուների դրոշներից