Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երեսապատ ու մը, որի նպատակն է կոնստրուկցիաների արտաքին մակևրե– վույթները բնական կամ արհեստական նյութերից պատրաստված շինվածքներով պատելը։ Երեսապատման աշխատանք–ները լինում են ներքին և արտաքին։ Արտաքին երեսապատումը (բնա–կան քարով, երեսապատման աղյուսով, խեցեքարից պատրաստված մասերով ու շերտևրով շենքերի և կառույցների ճա–կատամասերի երեսապատում) կատա–րում են, հիմնականում, պատի շարվածքի ևետ միաժամանակ։ Բնական քարով երե–սապատումը կատարում ևն տաշած հատ– քարով կամ սղոցմամբ ստացված սալե–րով։ Պատերի արտաքին երեսապատման ևամար ընտրում են մթնոլորտային ազ–դեցությունների նկատմամբ կայուն քա–րատեսակներ, հատակի երեսապատման համար՝ կարծր և մաշակայուն ապար–ներ, ջրի մշտական ներգործության ենթա–կա երեսապատվածքի համար՝ անջրա–թափանց նյութեր (օրինակ՝ ջնարակած խեցեսալ)։ Նևրքին երեսապատ–ման ժամանակ (հիմնականում պատե–րի, հատակի, առաստաղի ևրեսապատում) օգտագործում են նյութերի և շինվածքների լայն տևսականի (խեցևսալևր, պլաստ–մասսայե ու ասբեստացեմենտե սալեր նն), որը հնարավորություն է տալիս բա– րելավևլ և բազմազան դարձնել շենքերի ինտերիերների դրվագումը։ Ներքին երե–սապատման աշխատանքները, որպես կա–նոն, կատարվում են ընդհանուր շինարա–րական աշխատանքներն ավարտելուց հե–տո, սվաղման աշխատանքները՝ զա–նազան կապակցանյութերով (գաջ, կիր, գիպս, ցեմենտ ևն) պատրաստված շաղախ–ներով։ «Թաց» պրոցեսներից խուսափելու և Դ․ ա․ արագացնելու նպատակով կի–րառում են օրգ․ (փայտաթելքավոր) և գիպ–սե՝ ստվարաթղթով ամրանավորված դըր– վագման թերթեր կամ սալեր (չոր սվաղ)։ Ներկարարական աշխատանքնե–րն ընդգրկում են շենքերի և կառույց–ների ծածկումն ու նախշազարդումը տար–բեր ներկանյութերով։ Երեսքաշ– մ ա ն միջոցով ևատակը պատում են լինոլեումով, պատերը՝ պաստառով ևն։ SUUS-ում Դ․ ափ համար բնորոշ են տուֆի, բազալտի, մարմարի երեսապատ–վածքները, գաջի սվաղը, սոսնձաներկը կամ յուղանևրկը, փայտի պարկետը և լինոլեումը։ Գրկ․ Блохин Б․ Н․, Галактио–нов А․ А․, Отделочные материалы и ра–боты, М․, 1962; Горячев В, И․, Обли–цовочные работы плиточные и мозаичные, М․, 1972․

ԴՐՎԱԳՄԱՆ (ՀԱՐԴԱՐՄԱՆ) ՆՅՈՒԹԵՐ շինարար ու թյան մեջ, նյութեր և շինվածքներ, որոնք կիրառվում են շենքերի և կառույցների զարդարման և շահագործման որակը բարձրացնելու, շի–նարարական կոնստրուկցիաները մըթ– նոլորտային և այլ ազդեցություններից պաշտպանելու նպատակով։ Դ․ ն․ ևն դրվագման շաղախները և բեաոնը, բնա–կան և արհեստական քարերը, դրվագման խեցեսալը, փայտե, թղթե, ապակև, պլաստ–մասսայե, մետաղև շինվածքները և նյու–թերը, լաքաներկման նյութերը։ Սովորա– բար Դ․ ն․ նախատեսվում են ներքին կամ արտաքին, իսկ որոշ նյութեր ինչպես նևրքին, այնպես էլ արտաքին դրվագման աշխատանքների ևամար (օրինակ, դե–կորատիվ բնական քարը, խեցենյութերը են)։ Առանձին խումբ են կազմում հատակի պատման նյութերը։ Դ․ ն, են նաև որոշ ակուստիկ նյութևր, որոնք միաժամանակ կարող են կիրառվել որպես ձայնակլանիչ ծածկույթներ, իսկ հանդիսադիր կառույց–ներում (թատրոններ, ևամերգասրահներ ևն)՝ ինտերիերների հարդարիչներ։ Ըստ շինարարական կոնստրուկցիայում կա–տարած դերի, Դ․ ն․ լինում են հատուկ (լաքեր և նևրկեր, պաստառ, լինոլեում ևն) և կոնստրուկցիոն դրվագման (դեկո–րատիվ բետոն, երեսապատման աղյուս, ապակևբլոկ ևն)։ Մեծ խումբ են կազմում երեսապատման նյութևրը և շինվածքները, Որոնք թողարկվում են թերթերի, սալերի ու սալիկների ձևով և ունեն շահագործման ու ճարտարապե– տա–դեկորատիվ բարձր որակ։ Տնուց կի–րառվող Գ․ ն–ից է բնական քարը, որն ունի գեղեցիկ տեսք և դիմացկունու–թյուն։ Երեսապատման շինվածքներ ստա–նալու համար օգտագործում են գրանիւո, սիենիտներ, գաբբրո, կրաքարեր, մարմար, ՏՍՍՏ–ում նաև ւոուֆ և այլ ապարներ։ Բնական քարից Դ․ ն․ օգտագործում են պատերի արտաքին և ներքին դրվագման, հասարակական շենքերի և կառույցների (թատրոնների, հյուրանոցների, մետրոյի կայանների ևն), հատակի պատման, ինչ–պես նաև բետոնե և երկաթբետոնե մասերի ու տարրերի մակերևույթների դրվագման (դեկորատիվ խճանկարով) համար; Ար–հեստական քարերից ստացված Դ․ ն–ից առավել տարածված են խեցենյութերը, որոնք կիրառվում են բնակելի և հասա–րակական շենքերի արտաքին (երեսա–պատման աղյուս, ճակատամասի սալեր ու սալիկներ են) ու ներքին (երեսապատ–ման ջնարակված սալիկ, հաաակի պատ–ման սալիկ են) դրվագման համար։ Ա щ ա– կուց պատրաստված Դ․ ն․ աչքի են ընկնում հարուստ գունաշարով, շա–հագործման բարձր հատկություններով, դիմացկունությամբ և, գլխավորապես, օգ–տագործում են հասարակական շենքերի ու կառույցների արտաքին դրվագման համար։ XX դ․ 60-ական թթ․ շինարարու–թյան մեջ կիրառվում են ապակեբյուրե– ղային նյութեր (սիւոաչներ և խարամա– սիտալներ), որոնք ունեն մեխանիկական բարձր հատկություններ և կոռոզիակա– յուն են։ Դ․ ն․ են նաև դեկորատիվ բետոնները և շաղախները, որոնք լայնորեն կիրառվում են լրիվ հա–վաքովի շենքերի կոնստրուկցիաների գոր–ծարանային դրվագման ժամանակ; Բար– ձըր դրվագման–դեկորատիվ հատկություն–ներ ունեցող մետաղները (պողպատ, թուջ, ալյումին, պղինձ, տիտան) թանկ են և օգտագործվում են հիմնականում եզակի շենքերի ու կառույցների երեսա–պատման ևամար։ Փայտանյութից Դ․ ն․ (դեկորատիվ ֆաներա, շպոն, պարկետ, վւայտա–թելքավոր և փայաատաշեղային սալեր ևն) ստանալու համար օգտագոր–ծում են ոչ միայն դեկորատիվ (կաղնի, հաճարենի, ընկուզենի ևն), այլև մանրա– զնին մշակված հասարակ ծառատեսակ–ները (կեչի, սոճի ևն)։ Տեռանկարային են պլաստմասսայե Դ․ ն․։ Դրանք բազմագույն են, կոռոզիակայուն, ունեն սան–հիգիենիկ բարձր հատկություններ։ Տիմնականում կիրառվում են ներքին դրվագման համար։ Լաքաներկման Նյութերը կիրառվում են ներկման աշխա–տանքների համար։ ժամանակակից շի–նարարության մեջ լայնորեն կիրառվում են սինթետիկ ներկերը և լաքերը, որոնց շնորևիվ հնարավորություն է ընձեռվել զգալիորեն կրճատելու դրվագման աշ–խատանքները, բարձրացնելու շինարա–րական կոնստրուկցիաների պաշտպա–նական ու դեկորատիվ հատկություննե–րը։ ՏՍՍՏ–ում արտադրվում են բազմա–պիսի Դ․ ն․, հատկապես մեծ քանակու–թյամբ տուֆի և մարմարի սալեր, խեցե– սալեր, լինոլեում, ներկանյութ ևր, պար–կետ ևն; Գրկա Տացագործյան Զ․ Ա․, Մարտիրոսյան О․ Ա․, Հայաստանի տուֆերը ն մարմարները, Ե․, 1959; Воробь–ев В․ А․, Строительные материалы, 5 изд․, перераб․ и доп․, М․, 1973․

ԴՐՎԱԳՈՒՄ, մետաղների մշակման եղա–նակ; 1․ Դրվագիչ գործիքների և մուրճի օգնությամբ թերթավոր մետաղի վրա ստացված հարթաքանդակ։ Մետաղի գե–ղարվեստական մշակման հնագույն տա– րատևսակ։ Լայն տարածում ունի քանդա–կագործության և դեկորատիվ–կիրառա– կան արվեստում։ Նշանակալից ևն Սա–սանյան Իրանի, միջնադարյան Վրաստա– նի, XVII–XYIII դդ, իտալ,, անգլ,,ֆրանս․, ռուս․ Դ–ները; Դ․ հայևրը կիրառել են դեռևս բրոնզի դարից։ Բարձրարվեստ Դ–ման նմուշնևր են ուրարտական զրահ–ները, միջնադարյան կենցաղային և եկե–ղեցական իրերը, ձեռագրերի կազմերը, Ւտտակերաց Ս, Նշան վանքի մասնատուփը դրվագված ոսկեջրած արծաթ (1300, Էշմիածնի․ Մայր տաճարի թանգարան)