Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված էր արծվանիշ դրոշը։ XI դ․ սկսած Դ–ի վրա պատկերվում էին գերբեր, ավե–լի ուշ՝ խաչեր, քրիստոնեական այլ սըր– բություններ։ Դ–ի տեղը զորաշարքում, նրան տրվող պատիվները, ինչպես նաև պահպանման պարւոավորությունեերն ու կորստյան դեպքում հասանելիք պատի–ժը առաջին անգամ սահմանվեցին Ֆրան– սիայում (XV դ․)։ Ռուսաստանում Դ–ի ձնն ու նկարագիրը տրվել էՊետրոս I-ի օրոք (XVIII դ․ սկիզբ)։ Ռուս, բանակն ունեցել է գնդի ն զորական (կազակային զորքեր) Դ–ևեր։ Կարմիր բանակում Դ․ երնան եկավ 1918-ին։ Պաստառը կարմիր էր․ չափերն ու մակագրությունները՝ տարբեր։ Տայ–րենական մեծ պատերազմի ժամանակ ՍՍՏՄ Գերագույն սովևտի Նախագահու–թյունը հաստատեց (1942-ի դեկտ․ 21) զորամասերի Կարմիր Դ–ի նոր նմուշ։ Դ․ զորամասին է հանձնվում նրա կազմա–վորումից հետո՝ ՍՍՏՄ Գերագույն սովե–տի Նախագահության անունից։ Գվար–դիական զորամասերին հանձնվում է գվարդիական դրոշ։ Դ․ պահվում է զորա–մասում առհավետ, անկախ նրա անվան–ման կամ համարի փոփոխումից։Մարտա–դաշտում պետք է գտնվի ռազմ, գործողու– թյ ունների շրջանում։ Կորցնելու դեպքում զորամասի հրամանատարը և անմիջա–կան մեղավորները պատասխանատու են ռազմ, տրիբունալի առջև, իսկ զորամասը ենթակա է կազմացրման։ Տայաստանում Դ–ի օգտագործման վե– րաբ երյալ ամենավաղ տեղեկությունը կապված է Տայկ նահապետի ավանդու–թյան հետ։ Տայկը, գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը, իր դրոշը պարզեց մի ժայռի վրա (հետագայում այդ ժայռը կոչվեց Տայկաբերդ)։ Պեղածո իրերի, դրամների և մատենագիրների տեղեկու–թյունների համաձայն, հեթանոսական շրջանում դրոշներն ունեցել են վիշապի, արեգակի, աղավնուն արծվի, քրիստոնեու–թյան շրջանում՝ առավելապես խաչի, Մա–սի սի, արծվի, գառան և առյուծի ևշաևևեր։ 1826–28-ին ռուս–պարսկական պատե–րազմում ռուս, զորքերի կազմում կռվող հայկ․ կամավորական գունդը ուներ իր մարտական Դ․։ Նման Դ–ներ ունեին նաև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կազմավորված հայկ․ կամա–վորական ջոկատներն ու գնդերը։ ԴՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ, պետությունների սու–վերենությունն արտահայտող պաշտոնա–կան տարբերանշան։ Նկարագրությունը տրվում է օրենսդրությամբ (սովորաբար սահմանադրությամբ)։ Դ․ պ․ բարձրաց–վում է պետական հիմնարկությունների, դեսպանատների, պառլամենտական և այլ հաստատությունների շենքերի վրա, ինչ–պես նաև միջազգային կոնֆերանսների, հանդիսավոր արարողությունների ժա–մանակ, միջազգային մրցանակներ շնոր–հելիս ն այլ դեպքերում։ ՍՍՏՄ Դ․ պ–ի նկարագրի սահմանումը տրված է ՍՍՏՄ Սահմանադրության 144-րդ հոդվածում։ Այն կարմիր կտոր է․ որի վերին անկյու–նում, ձողի մոտ պատկերված է ոսկյա մուրճ ու մանգաղ, դրանց վերևում՝ հևգաթև աստղ՝ շրջանակված ոսկյա եզրա–զարդերով։ Լայնության ն երկարության հարաբերությունը 1։2 է։ 1955-ի օգոստ․ 19-ի ՍՍՏՄ Դ․ պ–ի կանոնադրությամբ ման–րամասն տրված են դրա նկարագրու–թյունն ու օգտագործման կարգը։ Տանրա– պետությունների Դ․ պ–ի նկարագրի սահ–մանումը տրված է համապատասխան հանրապետությունների սահմանադրու–թյուններում։ ՏՍՍՏ Դ․ պ–ի մասին տեքս–տը հաստատվել է 1922-ի փետր․ 2-ին՝ Տայաստանի սովետների I համագումա–րում։ Այն կարմիր կտոր է․ ձախակողմյան վերին անկյունում, ոսկեգույն տառերով գրված է՝ ՏՍՍՏ։ 1952-ի դեկտ․ 17-ի ՏՍՍՏ Գերագույն սովետի Նախագահու–թյան հրամանագրով Տայաստանի Դ․ պ–ի ձնի և գույևի մեջ փոփոխություն է մտցվել։ ՏՍԱՏ Դ․ պ․ կարմիր կտոր է» մեջտեղից, դրոշի երկայնքով անցնող կապույտ շեր–տով, որը կազմում է դրոշի լայնքի մեկ քառորդը։ Վերին կարմիր մասում, ձողի մոտ, պատկերված են ոսկյա մուրճ ու մանգաղ և հնգաթև աստղ՝ շրջաևակված ոսկյա եզրազարդերով։ Դրոշի լայնու– թյաև և երկարության հարաբերությունը 1։2 է (ՏԱԱՏ Սահմանադրություն, հոդ ված 121)։ Տին հայկական թագավորական տները (Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի) ունեցել են իրենց Դ․ պ․։ Արտաշեսյան– ների ու Արշակունիների ծիրանագույն դրոշի վրա եղել է երկու արծիվ, մեջտե–ղում՝ արնի նշան, Բագրատունիների Դ․ պ–ի վրա՝ մեկ արծիվ, Կիլիկիայի հայկ․ պետության Դ․ պ–ի ծիրանագույն ֆոնի վրա պատկերվել է արքայական գավա–զանով առյուծ (նույն պատկերը կա նաև Լևոն Ա–ի դրամի վրա)։ Տայ նախարարու–թյուններն ունեցել են դրոշներ, որոնցով մասնակցել են կռիվների։ 1773-ին լույս տեսած Շ․ Շաևամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության մեջ նկարագըր– ված է Տայաստանի ապագա Դ․ պ․ (կար–միր, կապույտ և դեղիև)՝ ստեղծվելիք բանակի երեք սպարապետությունների զինվորների ևամազգեստների գույներին համապատասխան։ 1789-ին Տ․ Լազար– յանը և Տ․ Արղությանը Ռուսաստանին ներկայացվելիք ծրագրում Տայաստանի Դ․ պ․ նախատեսել են կարմիր, կանաչ, կապույտ գույներով և Նոյան տապանի նշանով։ Պատկերազարդումը տես 216–217 էջե–րի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Տ ա ց ու ն ի Վ․, Տայ դրոշները պատմության մեջ, Վնտ․, 1919։

ԴՐՈՇՍ՛, 1․ զարդանկարի, գրի, գծագրու–թյան, ևիմնարկության կամ կազմակեր–պության անվան բարձրաքանդակ կամ խորաքանդակ հայելային պատկերը կրող սարք Օկնիք)։ Դրոշմվող առարկաներին սեղմելով՝ ստանում են Դ–ի վրա փորա–գրված պատկերի արտատպությունը, որը նույնպես անվանում են Դ․։ Օգտագործ–վում է փաստաթղթերը կնքելու, ապրանք–ները դրոշմելու, կենդանիներին խարա– նելու համար։ 2․ Եկեղեցու յոթ խորհուրդ– ներից մեկը, երբ մեռոնով օծում են մկըրտ– վող երեխայի կամ ձեռնադրվողի ճակատն ու ձեռքերը։

ԴՐՈՇՄՈՏ, դրոշմումով շինվածքներ ստա–նալու գործիք։

ԴՐՈՇՄՈՒՄ, մետաղների և որոշ նյու–թերի՝ ճնշումով մշակման պրոցես (կռան–ներով, մամլիչներով և դարբնոցա–դրոշ– միչ այլ մեքենաներով), շինվածքին ձև է տրվում գործիքի՝ դրոշմոցի միջոցով։ Տես Դարբնոցւս–դրոշմիչ արտադրություն։

ԴՐՈՍԵԼ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ինդուկտիվու– թյան կոճ, որը միացվում է էլեկտրական շղթային հոսանքի փոփոխական բաղա– Դ1!ՐԻ*Ր վերացնելու և տարբեր հաճախա–կանության ազդանշանները բաժանելու կամ սահմանափակելու համար։ Դ․ է․ շղթային է միացվում բեռնվածքի հետ հաջորդաբար։ Էլեկտրական Z(co) դի–մադրությունը կախված է հոսանքի հա–ճախականությունից․ Z(a>) = coL, որտեղ co = 2ttf (f-ը հաճախականությունն է հց–ով), Լ–ը՝ Դ․ է–ի ինդուկտիվությունը՝ հն–ով։ Ինդուկտիվությունը մեծացնելու համար դրոսելի միջուկը, սովորաբար, պատրաստում ևն էլեկտրատեխնիկական պողպատից, պերմալոյից կամ մեծ մագ–նիսական թափանցելիություն ունեցող հատուկ նյութերից (տես նաև էչեկտրա– յկան զտիչ)։

ԴՐՈՍԵԼՈՒՄ (<գերմ․ drosseln – խեղ–դել, կրճատել), հեղուկի, գոլորշու կամ գազի հոսքի արհեստական նեղացում (խողովակաշարի նեղացված մաս, ծո–րակ), որի ժամանակ տեղի է ունենում ճնշման և ջերմաստիճանի փոփոխություն (տես Ջոոււ–Թոմսոնի էֆեկտ)։ Դ–ման Էֆեկտն օգտագործվում Է, գլխավորա–պես, գազերի խոր սառեցման և հեղուկաց–ման համար։ Լայնորեն կիրառվում է հե–ղուկների ու գազերի ծախսը չափելու (տես Ծախասչափ) և կարգավորելու նպա–տակով։

ԴՐՎԱԳՄԱՆ (ՀԱՐԴԱՐՄԱՆ) ԱՇՒԱ -

ՏԱՆՔՆԵՐ շինարար ու թյան մեջ, շենքերի և կառույցների շահագործ–ման ն գեղագիտական հատկությունները բարձրացնելու նպատակով ներքին ն ար–տաքին դրվագման շինարարական աշխա–տանքների համալիր։ Դ․ ա․ են երեսապա–տումը, սվաղումը, հատակի պատումը, ներկումը, երեսքաշումը, ապակեպատու–մը։ Լայն կիրառություն են ստանում մեծ չափերի տարրերը, գործարանային պատ–րաստման կոնստրուկցիաներն ու մասե–րը, որոնք, շինարարական հրապարակ բերվելով պատրաստի վիճակում (օրի–նակ, պատերի և ծածկերի պանելներ, սանիտարա՛տեխնիկական խցիկներ, դռների և պատուհանների բլոկներ նն), զգալիորեն կրճատում են հետմոնտաժային Դ․ ա–ի ընդհանուր ծավալը։ Արդյունա–բերությունը յուրացրել է մի շարք արդյու–նավետ դրվագման նյութերի թողարկու–մը, որը հնարավորություն է տալիս ազատ–վելու առավել աշխատատար ու երկարատև պրոցեսներից և բարելավելու դրվագման որակը։ Դ․ ա–ի շինարարական օբյեկտնե–րում կատարվում են մեքենայացման տար–բեր միջոցներով (սվաղման և ներկման շարժական կայաններ, պոլիմերային նյու–թերով հատակի պատման ագրեգատներ, ծեփման ապարատներ, հղկիչ հաստոց–ներ ևև), որոնք թեթևացնում և արագաց–նում են շենքերի Դ․ ա․ և պակասեցնում տեխնոլոգիական գործողությունների քա–նակը։ Դ․ ա–ից առավել աշխատատար Է