Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աաբվում է հնագույն արմատների (բա–ռերի) ն փոխառությունների միջոցով։ Գբկ․ Гранде Б․ М․, Введение в срав–нительное изучение семитских языков, М․, 1972․

ԵԳԱՆՏԱՆՆԵՐ, տես Մեփք–Եգանյաններ։

ԵԳԵՅԱՆ ԾՈՎ, կիսափակ ծով Միջերկրա–կան ծովի ավազանում, Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրեւոե կղզու միջև։ Դարդանելի նեղուցով միանում է Մարմարի ծովին։ Մակերեսը մոտ 179 հզ․ կմ2 է, առավելագույն խորությունը՝ 2591 մ Ե․ ծ–ում կան բազմաթիվ կղզիներ։ Մակերեսային ջրի ջերմաստիճանը ձըմ– ռանը 11°Շ–ից 16°Cէ․ ամռանը՝ 22°Շ–ից 25°С, աղիությունը՝ 37,0–39,0«/օօ, մակ–ընթացությունը կեսօրյա Է, ալիքի բարձ–րությունը՝ մինչև 1 մ։ Ե․ ծ․ Եվրոպան Աֆ– րիկայի ն Տարավ–Արևելյան Ասիայի հետ կապող կարնոր ուղի Է։ Զարգացած է ձկնորսությունը։ Գլխավոր նավահան–գիստներն են Պիրեյը, Սալոնիկը (Տու– նասաան), Իզմիրը (Թուրքիա)։

ԵԳԵՏԱՆ ԿՂԶԻՆԵՐ, կղզիների խմբեր Եգեյան ծովում (Թրակյան, Տյուսիսային և Տարավային Սպորադնհրի, Կիկլադ– ների կղզիախմբեր, Եվբեա, Քիոս, Լես– բոս, Կիւոիրա, Կիպրոս կղզիներ ևն)։ Տարածությունը մոտ 20 հզ․ կմ2 է* Բոլոր կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ (1000– 1500 մ) Ե․ կ․ երբեմն անվանում ևն Տու– նական արշիպելագ։

ԵԳԵՏԱՆ ԱՇԱԿՈՒ6Թ, Եգեյան ծովի կղզի–ների, առափնյա շրջանների, Տունաստա– նի, Կրետե կղզու, Բալկանյան թերակղզու՝ մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակների հնա–գիտական մշակույթի պայմանական ան–վանումը։ Ե․ մ–ին համընկնում է էնեոլիթը և բրոնզի դարը, երբ քայքայվել են տոհ–մային կարգերը և առաջացել ստրկա–տիրական պետություններ։ Ե․ մ․ առաջի–նը ուսումնասիրել է անգլիացի հնագետ Ա․ էվանսը։ Այժմ գիտության մեջ առավել ճիշտ է համարվում Ե․ մ–ի Կրեւոե–Մխկեն– յան մշակույթ անվանումը։

ԵԳԻՊՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Հին Եգիպ– տոսի պատմությունը, մշակույթը, հնագի–տական հուշարձանները, գիրը, լեզուն ուսումնասիրող ամբողջական գիտու–թյուն, արևեւագյււռության մասնաճյուղ։ Մինչն XIX դ․ Եգիպտոսի պատմությունը հայտնի էր Աստվածաշնչից և հին հեղի–նակների (մասնավորաբար հունա–լատի– նական) տեղեկություններից։ Տին Եգիպ–տոսի մշակույթին Արևմտյաև Եվրոպա– յում ծանոթացան Նապոլեոն Բոնապար– տի եգիպտական արշավանքից (1798) հետո․ Նապոլեոնի զորքերին ուղեկցող գիտնականները հրատարակեցին «Եգիպ–տոսի նկարագրությունը» արժեքավոր աշ–խատությունը (24 հատոր բնագրեր, նույն–քան էլ հուշարձանների ու արձանագրու–թյունների պատկերներ)։ Եգիպտական բազմաթիվ մեհենական վավերագրեր մատչելի դարձան միայն 1822-ից, երբ Ֆ․ Շ աւհցոԱոևը հայտնագործեց դրանց ընթերցման բանալին։ Ուսումնասիրելով եգիպտական հուշարձանների բնագրերը և հատկապես Ռոզեթյան արձանագրու–թյունը (եգիպտերեն, հուն․)՝ Շամպոլ– յոնը 1822-ի սեպտ․ 22-ին Փարիզի Արձա–նագրությունների ակադեմիայում հաղոր– դեց եգիպտական մեհենագրության իր հետազոտությունների և վերծաևման ար–դյունքների մասին։ Նա կազմեց եգիպտե–րենի առաջին քերականությունն ու բա–ռարանը։ 1828–30-ին Շամպոլյոնի հնա–գիտական արշավախումբը առաջին ան–գամ գիտականորեն լուսաբանեց մի շարք հուշարձաններ։ Ե․ զգալիորեն զարգաց–րին Ֆ․ Շամպոլյոնի ևևտնորդներ Ի․ Ռո– սելլինին (Իտալիա), Ռ․ Լեպսիուսը, Գ․ Բրուգշը, Գ․ Էբերսը (Գերմանիա), է․ դը Գուժեն, Ֆ․ Շաբան (Ֆրանսիա) և ուրիշևեր։ 1851-ից Եգիպտոսում կանոնա–վոր հնագիտական արշավանքներ սկսեց ֆրանսիացի 0․ Մարիետը, որը պեղեց Մեմփիսի սրբազան ցուլերի (ապիսներ) գերեզմանոցը, Տին թագավորությաև դամբարանը Սաքարայում, XIX թագավո–րական դինաստիայի տաճարներն Աբի– դոսում, Տին Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեն։ Նա 1858-ին Կահիրեում հիմնա– դրևց Եգիպտական թանգարանը ն «Տնու– թյունների ծառայությունը»։ Ֆրանսիացի մեկ ուրիշ եգիպտագետ՝ Գ․ Մասպևրոն, հետազոտեց XVII–XXII թագավորական տների մումիաների գաղտնարանը Դևյր– Էլ–Բահարում (Թեբեի մոտ), V–VI թագա–վորական տների բուրգերը Սաքարայում։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հնագետ–ներ ժ․ դը Մորգանը (Ֆրանսիա) և Ու․ Պիտրրի Ֆլինդերսը (Անգլիա) պե– ղեցին տարբեր ժամանակաշրջանի (նա– խաթագավորական, Միջին թագավորու–թյան, ևյուքսոսյան, հելլենիստական) հու–շարձաններ Աբիդոսում, Գափնեում, Նավկրատիսում և այլուր։ Էլ–Ամառնայի պեղումներից հայտնաբերվեցին Ախե– թաթոն մայրաքաղաքի ավևրակները, Թութանհամոնի դամբարանը, Զոսևրի դամբարանի շրջակայքի ճարտ․ համալի–րը, Թեբեի տաճարներն ու պալատները ևն։ Գերմաևացի Ա․ Լրմանը և նրա աշա–կերտները, ուսումնասիրելով եգիպտացի–ների գիրն ու լեզուն, հրատարակեցին բանասիրական հիմնավոր աշխատու–թյուններ, այդ թվում՝ բազմահատոր բա–ռարան։ Ամերիկացի Դ․ Բրեստեդը 5 հա–տորանոց ժողովածուում հրատարակեց բազմաթիվ վավերագրերի թարգմանու–թյուններ, և, ըստ այդ աղբյուրևերի, կազմեց Տին Եգիպտոսի պատմության ուրվագիծը։ Ռուս եգիպտագետ Բ․ Ա․ Տու– րաևը արժեքավոր աշխատություններ հրա–տարակեց Տին Եգիպտոսի գրականու–թյան, կրոնի, մշակույթի վերաբերյալ։ Վ․ Ս․ Գոլենիշչնը XIX դ․ վերջին Եգիպ–տոսից հավաքեց հնություններ, հրատա–րակեց բնագրեր, Կահիրեի համալսա–րանում հիմնեց Ե–յան ամբիոն։ Շարունա–կելով Բ․ Տարանի ն Վ․ Գոլենիշչնի գի–տական ավանդույթները՝ սովետական եգիպտագետները (Վ․ Վ․ Ստրուվե, Ի․ Մ․ Լուրյե, Վ․ Ի․ Ավդին, Մ․ է․ Մատյե, Բ․ Բ․ Պիոտրովսկի և ուրիշներ) Ե․ դրեցին մարքսիստական հիմքի վրա, ուսումնա–սիրելով նան Տին Եգիպտոսի հասարա– կական–տնտ․ զարգացման հարցերը։ ՍՍՏՄ–ում Ե–յան հիմնական կենտրոն–ներն են՝ ՍՍՏՄ ԳԱ արնելագիտության ինստ–ը (Մոսկվա, Լենինգրադ), էրմի– տաժը (Լենինգրադ), Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարանը (Մոսկ– վա), Լենինգրադի պետ․ համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Արտասահմա–նում Ե–յան կարնորագույն կենտրոններն են Բեռլինը, Բոննը, Բոստոնը, Գյոթին– գենը, ժնևը, Լեյդենը, Լոնդոնը, Կահի– րեն, Տռոմը, Միլանը, Չիկագոն, Պրա–գան, Ստրասբուրգը, Վիենևան, Փարիզը, Օքսֆորդը։ «Եգիպտոսի հնությունների ծառայություն» պետ․ կազմակերպությու–նը զբաղվում է Եգիպտոսում հին ևուշար– ձանների պեղման, պահպանման ն վերա–կանգնման գործերով։ Այդ կազմակեր–պությանն են ենթարկվում Եգիպտոսի հնությունների թանգարանները, ինչպես և Կահիրեի թանգարանը, որտեղ պահ–վում է հին եգիպտական հուշարձանների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն։ Մի շարք պետություններ (ԱՄՆ, Բելգիա, ԳԴՏ, ԳՖՏ, Իտալիա, Լեհաստան, Տո– լանդիա, Մեծ Բրիտանիա, Չեխոսլովակիա, Ֆրանսիա) Եգիպտոսի Արաբական Տան– րապետությունում ունեն մշտական գոր–ծող գիտական հիմնարկություններ (հա–տուկ ինստ–ներ, հնագիտական արշավա– խմբեր), որոնք կատարում են կանոնա–վոր պեղումներ, ուսումնասիրում եգիպ–տական հուշարձանները։ Ե–յան վերաբերյալ կարնորագույն պարբե–րական հրատարակություններ․ «Вестник древ–ней истории» (1937– ); «Aegyptus․ Rivista italiana di egittologia e di papirologia» (Mi–lano, 1920– ); «Analles du service des an- tiquites de l’Egypte» (Le Caire, 1900– ); ՀBulletin de l’lnstitut francaise d’archeologie orientale» (Le Caire, 1901– ); «Chronique d’Egypte․ Bulletin periodique de la Fondation egyptologique reine Elisabeth» (Bruxelles, 1925–); «Journal of Egyptian Archaeology» (L․, 1914– ); «Journal of Near Eastern Stu–dies» (Chicago, 1941– ); «Kemi․ Revue de philologie et d’archeologie egyptiennes et coptes» (P․, 1928– ); «Revue d’egyptologie, publiee par la Societe francaise d’egyptologie (P․, 1948– ); «Recueil de travaux, relatifs a la philologie et a I’archeologie egyptiennes et assyriennes» (P․, 1870 – 1923); «Zeitschrift fur ёgyptische Sprache und Altertumskunde» (Lpz․, 1863– ); «Mittelungen des Deutschen Archaologischen lnstitus․ Abteilung Kairo» (Wiesbaden, 1930– ); «Orientalia․ Commen- tarii periodici Pontificii instituti biblisi» (Roma, 1932– ); «Sphinx» (Uppsala, 1897 – 1931)․ Գբկ․ Кагаров E․, Прошлое и настоя–щее египтологии, Сергиев Посад, 1914; Б у- зескул В․ П․, Открытия и научные достижения за последние годы в области изучения Древнего Востока, Харьков, 1927; Тураев Б․ А․, Русская наука о Древнем Востоке до 1917 г․, Л․, 1927; К а ц н е л ь- с о н И․ С․, Материалы для истории егип–тологии в России, в кн․։ Очерки по истории русского востоковедения, сб․ 2, М․, 1956; Постовская Н․ М․, Изучение древней истории Ближнего Востока в Советском Сою–зе (1917-1959), Мг, 1961; Set he К․, Die Agyptologie․Lpz․, 1921; DawsonW․ R-, Who was who in Egyptology․*․, L․, 1951; Hornung E․, Einfiihrung in die Agyp–tologie․ <?․, Darmstadt, 1967; S a ս n e- ron S,, L’Egyptologie, P․, 1968․

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳԻՐ, աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը։ Գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զար–գացման երեք հիմնական փուլ՝ հիերոգ–լիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին