Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին։ 1834-ին Է․Միչեթլիխը որոշել է բեն–զոլի ն բենզոյական թթվի բնույթը։ Ֆ․ Վյո– լեբը իրականացրել է օրգ․ միացություն–ների սինթեզը (1824-ին՝ թրթնջկաթթու, 1828-ին՝ միզանյութ)։ Քիմիկոսները խո–շոր ավանդ են ներդրել օրգ․ քիմիայում՝ կառուցվածքային տեսության (Ա․ Կեկու– լե, Է․ Էրլենմայեր), արոմատիկ միա–ցությունների տեսության (Ա․ կևկուլեի և Վ․ Մայերի դպրոց), տարածական քի–միայի (6ո․ Վիսլենցենուս, Վ․ Մայևր) մշակման գործում։ Մեծ էր նաև գործնա–կան քիմիայի առաջընթացը։ 1860-ին Գ․ Կոլբեն ևայտնաբերել է սալիցիլա՜ թթվի ստացման եղանակ, 1869-ին Կ․ Գրե– բեն և Կ․ Տ․ Լիբերմանը իրականացրին ալազարինի, 1870-ին Ա․ Բայերը՝ ին–դիգոյի սինթեզը (նոբելյան մրցանակ, 1905)։ 1875-ին Վինկլերը մշակեց ծծմբա–կան թթվի անհիդրիդի ստացման եղանակ։ XX դ․ քիմ․ հետազոտությունները, որոնք տարվում էին հիմնականում «Ի․ Գ․ Ֆար– բենինդուստրի» լաբորատորիաներում և համալսարանների ամբիոններում, ուղըղ– ված էին մի շարք օրգանական նյութերի կառուցվածքների հայտնաբերմանը։ Ընդ–լայնվում էին կիրառական քիմ․ հետա–զոտությունները, որոնք գնալով ստանում էին ռազմական նշանակություն։ Տատուկ ուշադրություն էր դարձվում քարածխի հիման վրա սինթետիկ նյութերի արտա–դրությանը։ 1921–23-ին վերամշակվել է ածխի կատալիտիկ հիդրման տեխնոլո–գիական պրոցեսը բենզինի ստացման նպատակով (Ֆ․ Ֆիշեր, Խ․ Տրոպշ, Կ․ Բոշ, Ֆ․ Բերզիուս)։ 1930–40-ական թթ․ գի–տական հետազոտությունները հիմնակա–նում տարվում էին ռազմական նպատակ–ներով։ Այսպես, պեսցիտիդային ֆոսֆոր– օրգանական միացությունների վերաբեր–յալ հետազոտությունները (Խ․ Շրադեր, 1937) շուտով հանգեցրին թունանյութե–րի որոնմանը։ Աշխատանքներ էին տար–վում բարձրորակ լեգիրացնող պողպատի ստացման (Ա․ Վակևր), բունա–կաուչու– կի արտադրության համար։ Գ–ում աշխարհագրական և քարտեզագրական փաստացի գի–տելիքների կուտակումը և դրանց նախնա–կան ընդհանրացումն սկսվել է դեռևս վաղ միջնադարում։ XV դ․ արդևն կազմվեց Կենտրոնական Եվրոպայի քարտեզը։ Մ․ Բեհայմը 1492-իև ստեղծեց աշխար–հում առաջին գլոբուսը։ XIX դ․ ձևավոր–վեց Երկրի մասին գիտելիքների ամբող–ջական համակարգը։ Նա հիմնադրեց ընդ–հանուր ֆիզիկական աշխարհագրությու–նը, կլիմայագիտությունը, բույսերի աշ–խարհագրությունը։ Գեոդեզիայի գծով մեծ աշխատանք կատարեցին Կ․ Գաուսը և Ֆ․ Բեսելը։ Աշխարհագրության տեսական հարցերի մշակմամբ էր զբաղվում Ֆ․ Ռատ– ցելը։ Կւիմայազիտական աչքի ընկնող աշխատանքներ տվեցին Վ․ Կեպպևնը, Է․ Բրիկները և ուրիշներ։ XX դ․ առաջին քառորդում Գ–ում աշխարհագրության խո–շոր տեսաբան էր Ա․ Տետները։ XVI դ․ օգտակար հանածոների հետա–զոտման, հանքային գործի զարգացման մեջ նշանակալի դեր է խաղացել Ագրի– կոլան։ XVII դ․ կեսերին սկսվում է և ր կ– րաբանության արագ զարգացու– մը։ XVIII ն XIX դդ․ գերմանացի երկրա–բանները և աշխարհագրագետնևրը սերտ կապի մեջ են եղել Ռուսաստանի գիտ–նականների հետ։ XIX դ․ երկրորդ կե–սին շարունակվում էր երկրաբանական և աշխարհագրական գիտությունների զարգացումը։ XX դ․ առաջին կեսին Երկրի մասին գիտությունների համակարգում զարգա–ցավ երկրաֆիզիկան, հանդես եկավ սեյս– մոլոգիաև (Զ․ Գյունտեր, P․ Գուտեն– բերգ ևն), ձևավորվեց երկրաքիմիան (Վ․ Տոլդշմիդ և ուրիշներ)։ Երկրաբանու–թյան մեջ խոշոր ընդհանրացումներ կա–տարեցին տեկտոնիստները (Ա․ Վեգե– ներ, Տ․ Շտիլլե և ուրիշներ)։ Փիլիսոփայությունը։ Գերմ․ փիլ․ ան–ցել է զարգացման մի քանի փուլեր։ Ամե–նահինը (IX–XV դդ․) միջնադարյան սխո–լաստիկայի գերիշխանության շրջանն է (Տռաբան Մավր, Նուոկեր և հատկապես՝ Ալբերտ Մեծ)։ Այդ շրջանում ուղղափառ կաթոլիկական սխոլաստիկան պայքարում Էր ավեռոիզմի դեմ։ Պաշտոնական կրո–նական գաղափարախոսությանը հակա–դրվում էր միստիկան, որն անտիկ և արաբական փիլ․ ավանդույթների յու–րացման յուրահատուկ ձև էր և այս իմաս–տով Ռեֆորմացիայի շրջանի հումանիս–տական փիլ․ նախապատրաստողը։ Միջ–նադարյան փիլ–ից նոր ժամանակների (հումանիզմի և Ռեֆորմացիայի դարա–շրջան, XV–XVI դդ․) փիլ․ անցման շըր– ջանի նշանավոր մտածող էր Նիկոլաուս Կու– զանացին։ Գերմանական Ռեֆորմացիան, ի տարբերություն իտալական Վերածնըն– դի, թշնամաբար վերաբերվեց հեթանոսա– կան–դասական մշակույթին և առաջ քաշեց կրոնական գաղափարներ։ Այդ պատճա–ռով Ռեֆորմացիայում առավել մեծ դեր խաղացին կրոնական գործիչները (Մ․ Լու– թեր և ուրիշներ), քան ևումանիստները (6ո․Ռոյխլին, Ու․ ֆոն Տուտտեն և ուրիշ–ներ)։ XVII դ․ Գ․ են թափանցում Ռ․ Դե– կարտի, Բ․ Սպինոզայի, Զ․ Լոկի և բնական իրավունքի ներկայա–ցուցիչների գաղափարները։ Գերմանական լուսավորականության (XVII – XVIII դդ․) աչքի ընկնող ներկայացուցիչներ էին Գ․ Վ․ Լայբնիցը և Գ․ Է․ Լեսսինգը։ Լեզվի, ար–վեստի և մշակույթի օրգ․ կապի գաղա–փարներ առաջ քաշեց Յո․ Գ․ Տերդերը։ Փիլ․ զարգացման մեջ շրջադարձային կետ եղավ Ի․ Կանտի փիլ–ը։ Սրանից է սկսվում գերմանական դասական փիլ–ը (XVIII դ․ երկրորդ կես - XIX դ․ առաջին կես)։ Ելնելով ժամանակի բնագիտության նվա–ճումներից, նա հաստատեց լուսավորչա–կան ռացիոնալիզմի անբավարարությու–նը գիտության առջև ծառացած պրոբլեմ–ների լուծման համար։ Կանտը մերժեց գիտական գիտելիքի օնտոլոգիացումը, ընդունելով, որ ճանաչողությանը ևասա– նելի են լոկ երևույթները և ոչ թե «ինքնին իրը», դրանով իսկ սահմանափակելով ճանաչողության ևնարավորությանները և կանգնելով ագնոստիցիզմի դիրքերում։ Կանտի գաղափարները նոր մեկնաբա–նություն ստացան 6ո․ Գ․ Ֆիխտեի և Ֆ․ Վ․ Շելլինգի փիլ․ մեջ։ Գերմանական դա–սական փիլ․ իդեալիստական բնույթն իր կատարյալ արտահայտությունը գտավ Գ․ Հեգեչի փիլ–յան մեջ։ Ձգտելով վեր կանգնել Կանտի դուալիզմից, նա ստևղ– ծեց բացարձակ իդեալիզմի ուսմունքը՝ նկատելիորեն վերադարձ կատարելով դե–պի ռացիոնալիզմ և նրան հաղորդելով դիալեկտիկական բնույթ։ Առավել զար–գացած ձևով այև դրսևորվեց Տեգելի «Տրամաբանության գիտություն» աշխա–տության մեջ, որտեղ, թևև իդեալիզմի դիրքերից, ձևակերպվեցին դիալեկտիկա–յի կատեգորիաները և հիմնական օրենք–ները, բացահայտվեցին զարգացման Էու–թյունն ու սկզբունքները։ Տեգելի ուս–մունքը գերմ․ դասական փիլ․ զարգացման գագաթնակետն էր և, առհասարակ, ողջ նախամարքսյան փիլ․ մեծագույն նվա–ճումը։ Գևրմանակաև դասական փիլ․ վեր–ջին ներկայացուցիչը և մատերիալիզ–մի սկզբունքների զարգացնողը եղավ Լ․ Ֆոյերբախը։ Նա անթրոպոլոգիական մատերիալիզմի դիրքերից քննադատել է գերմանական փիլ․ իդեալիստական բնույ–թը, զգայական փորձը հակադրել մտա–հայեցողական դիալեկտիկային, բացա– հայտել իդեալիզմի և կրոնի կապը։ Գեր–մանական դասական փիլ․ պատմական մեծ նշանակությունն այն Է, որ նոր որակ կազմեց փիլ․ պատմության մեջ, առաջ քաշեց նոր պրոբլեմներ և սկզբունքներ՝ դառնալով մարքսիզմի գաղափարական աղբյուրներից մեկը։ XIX դ․ 40-ական թթ․ Գ–ում առաջացավ մարքսիզմը։ 1840-ական թթ․ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգեչսը մշակեցին նոր աշխարհայացքի հիմնարար սկզբունք–ները, առաջադրեցին գիտական կոմու–նիզմի տեսության սկզբունքները դասա–կարգերի և դասակարգային պայքարի, պետության և իրավունքի, սոցիալիստա–կան հեղափոխության մասին։ 50– 60-ական թթ․ մատերիալիստական դիա–լեկտիկայի զարգացման համար մեծ նշա–նակություն ունեցան Մարքսի տնտեսա–գիտական ուսումնասիրությունները («Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», «Կապիտալ»)։ 70-ական թթ․ Մարքսը զարգացրեց պետության, պրո– լետարիատի դիկտատուրայի տեսության, կոմունիստական հարաբերությունների զարգացման երկու փուլերի ուսմունքը։ Դիալեկտիկական մատերիալիզմի զար–գացման գործում մեծ էր Էնգելսի 70– 80-ական թթ․ աշխատությունների նշա–նակությունը («Բնության դիալեկտիկա», «Անտի–Դյուրինգ»)։ XIX դ․ կեսերին բուրժ․ հասարակու–թյան ճգնաժամային վիճակը իր արտա–հայտությունը գտավ Ա․ Շոպենհաուերի և Ֆ․ Նիցշեի փիլիսոփայության մեջ։ XIX դ․ կեսերից Գ–ում տիրապետող դար–ձան նատուրալիստական մտածողության սկզբունքները։ "Հանդևս եկան առանձին դպրոցներ և ուղղություններ, որոնք, հեն–վելով ֆիզիկայի, կենսաբանության, հո–գեբանության և այլ տվյալների վրա, մերժում էին դասական մտահայեցողա–կան փիլիսոփայությունը։ Այսպես, բնա–գետներ Լ․ Բյուխները, Կ․ Ֆոխտը, Յա․ Մո– լեշոտը մետաֆիզիկական մատերիալիզ–մի հետևորդներ էին և քարոզում էին գռե–հիկ մատերիալիզմ։ Պոզիտիվիստական մոտեցում էին դրսևորում է․ Տեկկելը և Ֆ․ Ցոդլը։ 70–80-ական թթ․, որպես