Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սոցիալիստական կուսակցության մեջ (1922-ից՝ Եգիպտոսի կոմունիստական կուսակցություն)։ Ուժեղացող ազգային– ա զա տա գրական շարժումը հարկադրեց Անգլիային 1922-ի փետբ․ 28-ին վերաց–նելու պրոտեկտորատը և Ե․ հռչակելու անկախ պետություն։ 1923-ին ընդունվեց սահմանադրություն։ Ե–ի սուլթան Ֆուադ I ստացավ թագավորի տիտղոս։ Բայց Ե–ի անկախությունը ձևական և սահմանափակ բնույթ էր կրում։ Անգլիան իրավունք ուներ պաշտպանելու Ե․ ու նրա տերիտորիայով անցնող կայսերական ուղիները ն համա–տեղ կառավարելու Սուդանը։ Ե–ում մնում էին անգլ․ գլխավոր կոմիսարը, խորհըր– դականները և օկուպացիոն զորքերը։ Ազ– գային–ազատագրական պայքարը հատ–կապես ուժեղացավ 1935-ին՝ «Վաֆդի» գլխավորությամբ Ազգային ճակատի ստեղ–ծումից հետո, որի պահանջով 1936-ին կնքվեց նոր պայմանագիր (տես Անգչո– և գի․ պ տակտն պայմանագիր 1936)։ Պայ–մանագիրը ձնականորեն վերջ էր դնում Ե–ի օկուպացիային, Ե․ իրավունք էր ստա–նում արտասահմանյան ևրկրներում ունե–նալու իր ներկայացուցչությունը, անգլ․ գլխավոր կոմիսարը փոխարինվում էր դեսպանով։ Սակայն Անգլիան իրավունք էր ստանում իր զորքերը պահելու Սուեզի ջրանցքի գոտում, Ալեքսանդրիայում և Կահիրեում, ինչպես նաև Ե–ում ունենալու իր ռազմ, միսիան։ Երկրորդ համաշխարհային պատերազ–մից ևետո ազատագրական շարժումը Ե–ում ընդունեց ևակամիապետական բնույթ։ Երկրում տեղի ունեցան ցույցեր՝ «կորչի թագավորը» լոզունգով։ 1948-ի արաբա–իսրայելական պատերազմը, որն ավարտվեց Ե–ի և արաբ, մյուս պետություն–ների պարտությամբ, ապացուցեց գոյու–թյուն ունեցող վարչակարգի սնանկու–թյունը։ ժող․ ելույթների ճնշման տակ Ե–ի պառլամենտը 1951-ին չեղյալ հայտա–րարեց 1936-ի անգլո–եգիպտական պայ–մանագիրը։ Ի պատասխան՝ Անգլիան լրացուցիչ զորքեր բերեց Ե․։ Անգլիայի ագրեսիվ գործողությունները և Ե–ի թագա–վոր Ֆարուքի պրոանգլիական դիրքը համ–ընդհանուր դժգոհություն առաջացյփն։ 1952-ի հուլիսի 23-ին «Երիտասարդ սպա–ներ» գաղտնի կազմակերպությունը, Գա– մալ Աբդել Նասերքւ գլխավորությամբ, հենվելով բանակի վրա, պետ․ հեղաշըր– ջում կատարեց։ Եգիպտոսում հաղթանա–կեց հակաիմպերիալիստական, հակաֆեո–դալական, հակամիապետական հեղա–փոխությունը։ Երկրում ամբողջ իշխանու–թյունն անցավ Տեղափոիսսկւսն ղեկավար խորհրդի ձեռքը։ Ընդունվեց օրենք ագրա–րային ռեֆորմի մասին, չեղյալ հայտա–րարվեց հին սահմանադրությունը։ 1953-ի հունիսի 18-ին Եգիպտոսը հռչակվեց հանրապետություն։ Վերացվեց Մուհամեդ Ալիի դինաստիան, որը կառավարում էր շուրջ 150 տարի։ Անգլ․ զորքերը հևռացան Ե–ից։ Ե․ դարձավ անկախ և սուվերեև պե–տություն։ 1956-ի հունիսի 23-ին ընդուն–վեց հանրապևտական սահմանադրու–թյուն։ Պրեզիդենտ ընտրվեց Նասերը։ Ե–ի կառավարությունը 1956-ին ընդու–նեց օրենք Սուեզի ջրանցքի ընկերության ազգայնացման մասին։ Դա մեծ հարված էր Անգլիային ն Ֆրանսիային, որոնք Իսրայելի հետ միասին 1956-ի հոկտ․ 29-ին ագրեսիա ձեռնարկեցին Եգիպտոսի դեմ (տես Անգւո–ֆրանս–իսրայեչական ագ–րեսիա Եգիպաոսի դեմ)։ Եգիպտական բանակի ու ժողովրդի դիմադրության և սովետակաև կառավարության ազդու նա–խազգուշացման շնորհիվ ևռյակ ագրեսիան ձախողվեց։ 1958-ին Սիրիաև և Ե․ միավոր–վեցին մեկ պետության՝ Արաբական Միա–ցյալ Տանրապետության (ԱՄՏ) մեջ։ Մայ–րաքաղաքը դարձավ Կահիրեն։ ԱՄՏ–ի պրեզիդենտ ընտրվեց Նասևրը։ 1961-ին Սիրիաև դուրս եկավ ԱՄՏ–ի կազմից, բայց Ե․ շարուևակեց կոչվել ԱՄՏ։ Սուեզի ջրանցքի ազգայնացումից հետո Ե–ի կառավարությունը շարունակում էր օտարերկրյա, գլխավորապես անգլ․ և ֆրաևս․, ընկերություննևրի ազգայնացումն ու «եգիպտականացումը»։ 1961–64-ին ըն–դունվեցին դեկրետներ խոշոր բանկերի, արդ․, առնտրական և ապահովագրական ըևկերությունների ազգայնացման, բամ–բակի արտահանման և երկրի ամբողջ ներմուծման նկատմամբ պետ․ մենաշնորհ հաստատելու մասին։ Կրճատվեց ֆեոդալ–ներին պատկանող հողերի մաքսիմումը, սահմանվեց 42-ժամյա աշխատանքային շաբաթ, բանվորներն ստացան վճարովի արձակուրդի և կենսաթոշակի իրավունք, սահմանվեց աշխատավարձի մինիմում, ուսումը դարձավ ձրի։ ԱՄՏ–ի տնտ․ կյան–քում վճռական դեր սկսեց խաղալ պետ․ սեկտորը։ 1962-ին ընդունված Ազգային խարտիայում արձանագրվեց, որ զարգաց–ման կապիտալիստական ուղին ընդունե–լի չէ ԱՄՏ–ի համար։ Ստեղծվեց Արաբա–կան սոցիաչիսաական միությունը (ԱՍՄ), որը երկրում գործող միակ քաղ․ կազմա–կերպությունն էր։ 1964-ի մարտի 25-ին ընդունված ժամանակավոր սահմանա–դրական դեկլարացիայով ԱՄՏ հռչակվեց սոցիալիստական դեմոկրատական հան–րապետություն։ Ազգային–ազատագրական հեղափոխու–թյան սկզբնավորումից հետո Ե․ սկսեց ավելի ու ավելի նշանակալի դեր խաղալ միջազգային հարաբերություններում։ Ակտիվորեն պայքարեց ագրեսիվ Բաղդա–դի պակտի ստեղծման դեմ։ 1964-ին ԱՄՏ–ի նախաձեռնությամբ գումարվեց արաբ, պետությունների ղեկավարների կոնֆե–րանս (Կահիրեում), որը քննարկեց միջ– արաբական տնտ․ և քաղ․ հարաբերու–թյունների հարցեր։ 1966-ին ԱՄՏ և Սի–րիան կնքեցին ևամատեղ պաշտպանու–թյան համաձայնագիր։ 1967-ի հունիսի 5-ին ԱՄՏ–ի վրա հար–ձակվեց Իսրայելը։ Օգտագործելով հան–կարծակիությունը, գերակշռությունը օ– դում՝ Իսրայելը օկուպացրեց Սինայի թե–րակղզին, իսրայելական զորքերը դուրս եկան Սուեզի ջրանցքի արլ․ ափը (տես Իսրայեփ ագրեսիան ընդդեմ արաբական երկրների 1967)։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի վճռական միջամտությամբ 1967-ի հունիսի 10-ին ռազմ, գործողությունները դադարեցվե–ցին։ Ագրեսիայի հետնանքները վերացնե–լու գործում ԱՄՏ–ին տնտ․ և ռազմ, օգ–նություն ցույց տվեցին ՍՍՏՄ ն սոցիա– լիստական մյուս երկրները։ Նրան ֆի–նանսապես օգնեցին նաև Սաուդյաև Արաբիան, Քուվեյթը ն Լիբիան։ 1970-ի սեպտ․ 28-ին մահացավ պրեզի–դենտ Նասերը։ 1970-ի հոկտեմբերին ԱՄՏ–ի պրեզիդենտ ընտրվեց Ա․ Սադաթը։ 1971-ի սեպտեմբերի 1-ին ԱՄՏ, Լի– բիան և Սիրիան միասին կազմեցին Արա–բական հանրապետությունների ֆեդերա–ցիան։ Սեպտեմբերի 11-ին ժող․ հանրաքվեով ընդունվեց նոր սահմանադրություն։ Եր– կիրը վերանվանվեց Եգիպտոսի Արաբա–կան Տանրապետություն (ԵԱՏ)։ Սահմա–նադրությունը ԵԱՏ հռչակեց «աշխատա–վոր ժողովրդական ուժերի միության վրա հիմնված դեմոկրատական սոցիալիստա–կան պետություն»։ 1971-ի մայիսի 27-ին Կահիրեում ՍՍՏՄ–ի և ԵԱՏ–ի միջև կնքվեց բարևկամության և համագործակցության պայմանագիր։ Շա–րունակելով իր արկածախնդրական քա–ղաքականությունը՝ Իսրայելը 1973-ի հոկտ․ 6-ին նոր պատերազմ սկսեց Ե–ի և Սիրիայի դեմ։ Այդ պատերազմում եգիպտական բա–նակը անցավ Սուեզի ջրանցքը և ազատա–գրեց նրա արլ․ ափերը։ Ռազմ, ձախողան–քը, ուժեղացող մեկուսացումը միջազգային ասպարեզում Իսրայելին հարկադրեցին մասնակցել 1973-ի դեկտ․ 21-ին բացված ժննի հաշտարար կոնֆերանսին։ Եգիպ– տա–իսրայելական 1974-ի հունվարի և 1975-ի սեպտեմբերի համաձայնագրե– րով Սուեզից արլ․ գտնվող նրանց զորքերը տարանջատվեցին բուֆերային գոտով, որտեղ տեղաբաշխվեցին ՄԱԿ–ի ար–տակարգ ուժեր և ամերիկյան մասնա–գետների կողմից սպասարկվող էլեկտրո–նային դիտակետեր։ 1974–75-ին Եգիպտոսի ղեկավարու–թյունը տուրք տվեց կոնֆլիկտը «փուլ առ փուլ կարգավորելու» Տ․ Քիսինջե– րի կոնցեպցիային, որը հանգեցրեց սո– վետա–եգիպտ․ հարաբերությունների վա–տացմանն ու Եգիպտոսի մեկուսացմանն արաբ, աշխարհում։ 1976-ի մարտին ԵԱՏ–ի ժող․ ժողովը, Ա․ Սադաթի առա–ջարկությամբ, միակողմանիորեն դադա–րեցրեց 1971-ի Աովետա–եգիպտ․ բարեկա–մության ն համագործակցության համա– ձայնագրի գործողությունը։ Ներքին քա–ղաքականության ասպարեզում նույնպես շրջադարձ կատարվեց դեպի տնտեսու–թյան, այսպես կոչված, «լիբերալիզա– ցիան», որը^ խրախուսում է մասնավոր սեկտորը և օտարերկրյա կապիտալի մուտքը Եգիպտոս։ Ն․ Հովհաննիսյան VI․ Քաղաքական կազմակերպություն–ները, արևմիությունները և հասարակա–կան մյուս կազմակերպությունները Արաբական սոցիալիստա–կան միություն (ԱՍՄ, Ալ–իտտի– հադ ալ–իշտիրակի ալ–արաբի), մաս–սայական քաղ․ կազմակերպություն, ստեղծվել է 1963-ին, ունի 6 մլն անդամ (1976)։ Քաղ․ այլ կուսակցությունների ստեղծումը արգելված է։ Աշխատանքի եգիպտական ֆեդերացիա, հիմնվել է 1957-ին (շուրջ 2 մլն անդամ, 1975)։