Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արդյունաբերական արաադը– րաեքի կարևորագույն տեսակ–ների արտադրությունը Չափի միավորը 1973 1974 էլեկտրաէներգիա մլն կվւո՝ժ 7979 8500 Նավթ հզ․ տ 8367 8419 Նավթամթերք ․ ․ ․ «–» 6545 6825 Երկաթի հանքա– քար «–» 656 1302 Ֆոսֆորիտ «–» 553 507 Չուգուն «–» 250 500 Գլանվածք «–» 400 400 Ավտոմոբիլ ն ավ– տոբուս հատ 8123 11550 Տրակտոր հատ 1143 1259 Ծծմբաթթու հզ․ ա 20 31 Պարարտանյութ ․ ․ «–» 676 831 Ցեմենտ «–» 3617 3263 Բամբակի ման– վածք «։–» 183 179 Բամբակե գործ– վածք • մլն մ 875 890 Շաքար հզ․ ա 634 577 Բամբակի յուղ ․ ․ ․ «–» 131 149 սով ն Բահր–Ցուսուֆ, Իբրահիմիա, Իսմսփլիա, Մանսուրա և այլ ջրանցքնե–րով։ Արտաքին բեռնաշրջանառությունը կատարվում է օդային ն ծովային տրանս–պորտով։ Ծովային գլխավոր նավահան–գիստներն են Ալեքսանդրիան, Պորտ– Սսփդը, Սուեզը։ Օդանավակայան կա Կա– հիրեում, Ալեքսանդրիայում, Լուքսորում և այլուր։ Ե․ զգալի եկամուտ է ստաևում օտար–երկրյա զբոսաշրջիկությունից, որի հիմ–նական կևնտրոննևրն ևն՝ Կահիրե, Ալեք– սանդրիա, Գիզա, Ասուան, Լուքսոր ևն։ Դրամական միավորը եգիպտական ֆուն– տըն է՞– ՍՍՏՄ Պետբանկի կուրսով 1 եգիպտական ֆունտը = է 1,90 ռ․ (1977, մարտ)։ VIII․ Զինված ուժերը Զինված ուժերը բաղկացած են ցամա–քային զորքերից, ռազմաօդային ուժե–րից, ռազմածովային ուժերից և հրթիռա–յին զորքերի հրամանատարությունից։ Գե–րագույն գլխավոր հրամանատարը պրե–զիդենտն է։ Բանակի ընդհանուր ղեկա–վարությունն իրականացնում են գերա–գույն գլխավոր հրամանատարի տեղակալը (ռազմ, մինիստր), գլխավոր շտաբը և զորատեսակների հրամանատարները։ Բանակը կազմավորվում է ընդևանուր զինվորական ծառայության օրենքով (1960), ծառայության ժամկետը 3 տարի է (միջնակարգ կրթություն ունեցողների հա–մար՝ 18 ամիս), զորակոչային տարիքը՝ 18։ Սպայական կադրերը պատրաստվում են ռազմ, ուսումնարաններում, ռազմ, կոլեջներում ն ռազմաինժեներական ակա–դեմիայում։ IX․ Առողջապահությունը Ծնունդը 1968-ին կազմել է 1000 բն․ 38,2, մահացությունը՝ 16,2, մանկական մահացությունը (1970) 1000 ողջ ծնվածին՝ 68,0։ Կյանքի միջին տնողությունը՝ տղա– մարդկանցը՝ 51,6, կանանցը՝ 53,8 տա–րի։ Ե–ում տարածված են վարակիչ և մա–կաբուծական հիվանդությունները (դի– զենտերիա, ամեոբիազ, որովայնային տիֆ, պարատիֆեր), համաճարակային հեպատիտը, հևլմինթոզնեբը, տզային ետադարձ տիֆը, անկիլոստոմիդոզը, շիստոսոմաաոզնեբը (որոնցով տառապում է բնակչության մոտ կեսը), պոլիոմիելի–տը, տեղաճարակային խպիպը, պապա– տաչի տենդը։ Տայտնի են մալարիայի, լեյշմանիոզի և վուխերերիոզի օջախներ։ ՛Հանդիպում են բրուցելոզը, Կու տենդը և լեպտոսպիրոզը։ Առողջապահության մի–նիստրության բյուջեն 1960–70-ին կազ–մել է 39,677 հզ․, եգիպտական ֆունտ։ 1952-ին ստեղծվել է դեղագործական, քիմ․ և բժշկ․ արդյունաբերության համաեգիպ– տական կազմակերպություն։ 1962-ին Աբու–Զաբալում ԱՍՏՄ–ի օգնությամբ կառուցվևլ են քիմիա–դևղագործական և անտիբիոտիկների գործարաններ։ 1968-ին ԵԱՏ–ում գործել է 175 հիվանդանոց՝ 68 հզ․ մահճակալով (2,16 մահճակալ 1000 բնակչին)։ 1969-ին աշխատել են 16,2 հզ․ բժիշկ (1 բժիշկ 1,9 հզ․ բնակչին), 2 հզ․ ատամնաբույժ, 5,4 հզ․ դեղագործ, մոտ 20 հզ․ միջին բուժաշխատող։ Բժշկ․ ծա–ռայությունը աշխատավորների մեծամաս–նության համար ձրի է։ Արտահիվանդա– նոցային օգնություն են ցույց տալիս մաս–նավոր գործող բժիշկները, պետ․ ընդհա–նուր հիվանդանոցների ամբուլատոր բա–ժանմունքները, մաշկային ու վեներական հիվանդությունների բուժման ամբուլա–տորիաները և բժշկ․ բրիգադևերը։ Գյու–ղերում ստեղծված է 375 առողջապահա– կաև կենտրոն։ Բժիշկ են պատրաստում համալսարան–ների 6 բժշկ․ ֆակուլտետները։ Տարեկան ավարտում է մոտ 1,5 հզ․ բժիշկ։ Ատամնա–բույժ են պատրաստում Կահիրեի և Ալեքսանդրիայի համալսարանների ատամնաբուժական ֆակուլտետները, բուժքույր՝ 18 դպրոց։ X․ Լուսավորությունը Մինչն հեղափոխությունը (1952) մեծա–հասակ բնակչության մոտ 90% –ը անգրա–գետ էր։ Տեղափոխությունից հետո տար–րական ու միջնակարգ կրթության ռե–ֆորմ անցկացվեց, տարրական կրթու–թյունը դարձավ ձրի և պարտադիր։ Անկա–խության տարիներին անգրագետների թի– վը իջավ 62%–ի։ ժողկրթության համա–կարգի մեջ մտնում են մանկապարտեզ–ները (3–6 տարեկանների համար), 6-ամ– յա տարրական, 3-ամյա նախապատրաս–տական և 3-ամյա միջնակարգ դպրոց–ները։ 1956-ից կազմակերպվել են մասնա–գիտական ուսուցման կենտրոններ, որտեղ ընդունվում են միջնակարգ դպրոցն ավար–տածները։ Ունի 6 համալսարան, ինստ– ներ և բարձրագույև նորմալ դպրոցներ։ Տամալսարաններն ունեն հասարակա–կան և բնական գիտությունների, ինժե–ներական, բժշկ․, գյուղատնտ․ և այլ ֆա–կուլտետներ։ Տայտնի են Կահիրեի հա–մալսարանը, Այն–Շամս և ալ–Ազևար հա–մալսարանները (Կահիրեում), Ալևքսան– դրիայի համալսարանը։ Ընդարձակվում է տեխ․ ինստ–նևրի ցանցը։ 1968-ին ԱԱՏՄ օժանդակությամբ բացվել է Էւո–Տաբբինի մետաղաձուլական ինստ–ը։ Մեծ թվով մասնագետներ են պատրաստվել նաև արտասահմանում, այդ թվում՝ ԱՍՏՄ–ում։ իյոշորագույն գրադարաններն են՝ Ազ–գային (հիմնվել է 1870,1 մլն կտոր գիրք, Կահիրե), Ալեքսանդրիայի քաղաքափն (հիմնվել է 1882, ավելի քան 70 հզ․ կտոր ԳԻՐՔ)․ Կահիրեի և Ալեքսանդրիայի հա– մալսարաննևրիևը։ Գլխավոր թանգարաններն են՝ Եգիպ–տական (Փարավոնական, 1863), Ղըպ– տիական (1908), Իսլամական արվեստի (1881), Երկրաբանական (1899), Եգիպ–տական քաղաքակրթության (1939), Տո– ղագործության (1930), ժամանակակից ար–վեստի (1920) թանգարանները Կահիրե– ում, Տունա–հռոմեական հնությունների (1892) ն Ծովային (1948) թանգարանները Ալեքսանդրիայում։ XI․ Գիտությունը և գիտական հիմ–նարկները XX դ․ առաջին կեսին, արդյունաբերու–թյան և մշակույթի զարգացմանը զուգըն–թաց, ընդլայնվեց գիտական հետազոտու–թյունների շրջանակը։ Կահիրեի և Ալեք– սանդրիայի համալսարաններից բացի ստեղծվեցին աստղագիտության և գեո–ֆիզիկայի իևստ․ (1903), Օվկիանոսա–գրության և Կարմիր ծովի ձկնորսության ինստ․ (1929), Արնադարձային հիվանդու–թյունների ինստ․ (1932)։ 1939-ին հիմնվեց Տետազոտությունների ազգային խոր–հուրդը (հետագայում՝ կենտրոն), 1941-ին՝ Եգիպտական ակադեմիան։ 1951-ին կազ–մակերպվեց արդ․ և քիմ․ հետազոտու–թյունների ինստ․։ 1952-ի հեղափոխությունից հետո Ե–ի գիտությունը զարգացման նոր փուլի մեջ մտավ։ Միջուկային ու մոլեկուլային ֆիզի–կայի, աստղագիտության, պարազիտո– լոգիայի բնագավառում հետազոտություն–ներ անցկացնելու, արեգակնային Էներ– գիայի և ջրային պաշարների օգտագործ–ման, գիտական կադրերի պատրաստման ասպարեզում մեծ օգնություն են ցույց տը– վել ․սովետական գիտնականները։ Գիտա–հետազոտական աշխատանքներ են տար–վում մինիստրությունների գիտահետա–զոտական կենտրոններում և լաբորա–տորիաներում։ Գիտահետազուոական և տեխևոլոգիական ակադեմիան ունի լավ սարքավորված հետազոտական կենտրոն–ներ և ինստ–ներ։ Ակադեմիային կից հետա–զոտությունների ազգային կենտրոնը (1956) երկրի խոշոր գիտական հաստա–տությունն Է․ ունի քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկայի, բժշկության գիտահետազո–տական հիմնարկներ։ Ակադեմիայի պրե– զիդևնտին է ենթարկվում նաև ատոմային էներգիայի կենտրոնը (միջուկային ռեակ–տոր, միջուկային ֆիզիկայի, երկրաբա–նության, քիմիայի լաբորատորիաներ ևն), որն զբաղվում է ատոմային էևերգիայի խաղաղ օգտագործման խնդիրներով։ Տետազոտությունների պլանավորման և կոորդինացման առաջին փորձերը տըր– վել են* 1939-ին։ 1956-ին կազմակերպվել է Գիտական խորհուրդը, որը 1961-ին փոխարինվեց գիտական հետազոտություն–ների մինիստրությամբ, իսկ 1965-ին՝ գի–տական հետազոտությունների գլխավոր խորհրդով։ 1968-ին նորից ստեղծվեց գի–տական հետազոտությունների մինիս–տրություն։