յին փոսը։ Շարժիչ ճյուղերը նյարդավո– րում են ծամիչ և Փափուկ քիմքի մկան–ները, զգացող ճյուղերը տարածվում են ստորին ատամների, լեզվի, քունքի շրջա–նի և դեմքի ստորին մասի մաշկի մեջ։ ԵՌՈհԱ, նյութի անցումը հեղուկ վիճակից գոլորշու․ ուղևկցվում է հեղուկի ծավա–լում գոլորշային բշտիկների կամ խո–ռոչների առաջացմամբ։ Ե․ սկսվում է որո–շակի ջերմաստիճանում (եռման ջերմաս–տիճան՝ Т^․ չ․ ), երբ ևագեցած գոլոր–շիների ճնշումը հեղուկի մակերնույթի վրա ևավասարվում է արտաքին ճնշմանը։ Տեղուկում լուծված գազի կամ այլ մաս–նիկների շուրջը գոյացած բշտիկները մե–ծանում են (գրանցում հեղուկի գոլորշիաց– ման հետևանքով), բարձրանում հեղուկի մակերնույթը և պայթում։ ճնշման մեծաց– մամբ T*․ շ․ բարձրանում է (հաստատուն ճնշման դեպքում ամբողջ պրոցեսի ըն–թացքում այն անփոփոխ է մնում)։ Ամե–նամեծ արժեքը, որ Ть․ շ․ կարող է ունե–նալ, կոչվում է կրիտիկական ջերմաստի–ճան։ Ե–ման համար անհրաժեշտ ջերմու–թյունը (հեղուկին է հաղորդվում կոնվեկ– տիվ ջերմափոխանակմաև շնորհիվ) ծախս–վում է շոգեգոյացման և արտաքին ճնշման դեմ գոլորշու կատարած աշխատանքի վրա։ Ե–ման ժամանակ տաքացվող անոթի մեջ ստեղծվում է ջերմաստիճանային որո–շակի բաշխում։ Ջերմաստիճանը (T) նվա–զում է անոթի պատերից դեպի հեղուկի ներսը՝ ձգտելով T*․ շ․-ին։ Շոգեգոյացման պրոցեսի ընթացքը կախված է ЛТ=Т–Т*․^․ մեծությունից։ Փոքր ДТ-ի դեպքում, նրա աճին զուգընթաց, մեծանում են գոլոր–շային բշտիկների թիվը ն հեղուկի կլա– նած ջերմության քանակը, դրա հետնան– քով շոգեգոյացումև ավելի իևտեևսիվ է դառևում (բշտիկային ռեժիմ)։ ДТ-ի հետագա աճով են պայմանավոր–ված անոթի պատերին հարող շերտի ջեր–մահաղորդականության նվազումը և շո–գեգոյացման պրոցեսի դանդաղումը աՆցուն ա յ ի Ն ռէմիմ)։ Նրբ շարու–նակվում է ճէ–ի աճը, աեոթի պատերը ծածկվում են գոլորշու բարակ շերտով (շերտային կամ թ ա ղ ա ն թ ա– յ ի ն ռեժիմյ։ Այս ռեժիմում նորից ավե–լանում է կլանված ջերմության քանակը (ջերմահաղորդականության և ջերմային ճառագայթման հաշվին), ն արագանում է շոգեգոյացման պրոցեսը։ Որոշակի պայ–մաններում, լուծված գազերից զերծ մա–քուր հեղուկները առանց Ե–ման կարելի է Ть․ չ․ –ից ավելի տաքացնել (գերտաքա–ցած հեղուկ)։ դ, Սեդրակյան
ԵՍԱՅԱՆ Աղա սի Արշակի [ծն․ 25․8․1914, գ․ Շամախյան (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծի մեջ)], սովետական իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1962), պրո–ֆեսոր (1964), ՏՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1943-ին ավարտել է Երևանի պետակաև համալսա–րանի իրավաբանական ֆակուլտետը, 1947-ին՝ Մոսկվայի բարձրագույն դիվա–նագիտական դպրոցը։ 1947–51-ին աշխա–տել է ՍՍՏՄ և ՏՍՍՏ արտաքին գործերի մինիստրություններում։ 1949-ից դասա– խոսում է Երնանի պետական համալսա–րանում։ Եղել է դեկան (1957–64), պե–տության ն իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ (1963–70)։ 1971-ից պետական իրավունքի, սովետա–կան շինարարության և միջազգային իրա–վունքի ամբիոնի վարիչն է։ Երկ․ Տայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը, Ե,, 1965։ ՞Հայաստանի միջազգային իրավական դրությունը․ 1920– 1922, Ե․, 1967։ Դիվանագիտության և արտա–քին հարաբերությունների մարմիններ, Ե․, 1968։ Միջազգային իրավունքի դասընթաց, մաս 1-2, Ե․, 1971–73։
ԵՍԱՅԱՆ Արամ Միքայելի (10․5․1891, Երնան – 14․9․1957, Երևան), սովետա–կան իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1945), պրոֆեսոր (1947)։ 1918-ին ավարտել է Մոսկվայի պևտական համալ–սարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիա–տում ն ՌՍՖՍՏ ազգությունների ժողկո–մատի հայկ․ գործերի կոմիսարիատում։ 1920-ին մասնակցել է Մայիսյան ապըս– տամբությանը։ 1920–21-ին եղել է Երե– վանի հեղափոխական տրիբունալի նա–խագահ, 1921–22-ին՝ ժողովրդական դա–տավորների խորհրդի նախագահ, 1925– 1930-ին՝ ՏՍՍՏ Գերագույն դատարա–նի կոլեգիայի անդամ, 1938–49-ին՝ ՏՍՍՏ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-ից դասախոսել է Երնանի պետական համալ–սարանում, ուր շուրջ 20 տարի եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ։ Երկ․ Սոցիալիստական սեփականությունը և նրա պահպանումը, Ե․, 1954։ Мулькадар- ское право в Армении, Е․, 4948․
ԵՍԱՑԱՆ Արսեն Սեդրակի (1898, Տրապի– զոն – 1938), կուսակցական, պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1919– 1920-ին ընդհատակյա հեղափոխական աշխատանք է կատարել Թիֆլիսում, Տյու– սիսային Կովկասում, Ղրիմում։ 1928-ին աշխատել է «խորհրդային Տայաստան» թերթի խմբագրությունում, այնուհետև եղել է Տայկական ՍՍՏ ջրային տնտեսու–թյան պետ, ՏՍՍՏ ժողտնտխորհի նախա–գահ, 1931-ին՝ Անդրֆեդերացիայի ժող–տնտխորհի նախագահի տևղակալ, 1932– 1933-ին՝ ՍՍՏՄ ժողկոմսովետին առըն–թեր Անդրկովկասի կառավարության լիա–զոր ներկայացուցիչ, 1934-ից՝ ՏԿ(բ)Կ Ախտայի շրջկոմի առաջին քարտուղար, ապա՝ Տայաստանի օգնության կոմիտեի (ՏՕԿ) նախագահ։ Ընտրվել է ՏՍՍՏ ԿԳԿ և Անդրֆեդերացիայի ԿԳԿ անդամ։ Ա․ Եղիազարյան
ԵՍԱՅԱՆ Գարեգին Լևոնի [14․2․1901, Գանձակ (Կիրովաբադ) – 1938], կուսակ–ցական ու պևտական գործիչ։ ՍՄԿԿ ան– դամ 1919-ից։ 1919-ին ավարտել է Գանձա–կի գիմնազիան։ 1920–21-ին աշխատել է Ադրբեջանի ԼԿԵՄ ԿԿ–ի կագմբաժնի վա–րիչ, 1921–23-ին՝ Տայաստանի ԼԿԵՄ ԿԿ–ի քարտուղար, ապա ՏԿԿ ԿԿ–ի հրահան–գիչ։ 1925–30-ին վարել է կուսակցական պատասխանատու աշխատանքներ։ 1930– 1931-ին սովորել է Մոսկվայի գյուղատնտ․ գիտահետազոտական ինստ–ի ասպիրան–տուրայում։ 1931–32-ին եղել է ՏՍՍՏ Պետպլանի նախագահ, 1932–33-ին՝ ՏՍՍՏ հողագործության ժողկոմ, 1933– 1935-ին՝ ՂամարլուիՄՏԿ քաղբաժնի պետ, 1935–37-ին՝ ՏԿԿ Ղամարլուի շրջկոմի առաջին քարտուղար, 1937-ին՝ ՏՍՍՏ ժողտնտխորհի նախագահի տեղակալ։ 1932–37-ին ընտրվել է ՏԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։
ԵՍԱՅԱՆ (Տովհաննիսյան) Զա– պել Մկրտչի (4․2․1878, Կ․ Պոլիս, Սկյու– տար – 1943), հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։ Ավարտևլ է Սկյուտարի Ս․ Խաչ վարժարանը (1892), Փարիզում (1895-ից) հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայու–թյան դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը («Երգ առ գիշեր») 1895-ին լույս է ընծայել Ա․ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արնելյան մամուլ», «Ազա–տամարտ», «Գեղարվեստ», «Մերքուր դը Ֆրանս» («Mercure de France») ն այլ պարբերականներում հրատարակել է հո– վելներ, պատմվածքներ, գրականագիտա–կան հոդվածներ, թարգմանություններ։ Ե–ի ստևղծագործական հասունության արտահայտությունը ևղան «Սկյուտարի վևրջալույսներ» (1905, «Արևելյան մա–մուլ»), «Կեղծ հանճարներ» (1905, «Արե– վելյան մամուլ»), «Տլուները և ըմբոստնե–րը» (1906, «Ազատ բեմ»), «Շնորհքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծու–թյունների խորությամբ, հոականության ըեալիստտկտն պաակնըՓաՏբ։ Է․ վերադարձել է Կ․ Պոլիս, Ադանայի ջարդի կապակցությամբ ստեղծված պատվիրա–կության կազմում 1909-ին մեկնել Կիլի– կիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին («Ձայներ որ– բերու թշվառութենեն», 1910, «Աղետի զո– հերեն», 1910, «Ւ^նդրտնք ակնեցիներուև», 1910)։ Կիլիկիայի հայության ողբերգու–թյունը նկարագրել է «Ավերակներուն մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) վի–պակում, «Սաֆիե» (1911) ն «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձերբակալությունից՝ ապաստա–նել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշո–ղություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում («ժողովրդի մը հոգևվարքը», 1917, «Մուրատի ճամփորդությունը», 1917)։ 1918-ին Մերձավոր և Միջին Արնելքի երկրներում կազմակերպել է հայ տարա–գիրների և որբերի ևավաքման ու տեղա–վորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Տոգիս աք–սորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղ․ և սոցիալական անարդարությունների դեմ։ Ե․ անվերապահորեն կողմնորոշվել է դեպի Մովևաական Տայաստանը, «Նա–հանջող ուժեր» (1923) վեպում արտացո–