Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան շարժումը։ Տայ ժողովրդի ազատա–գրումը կապելով Ռուսաստանի հետ՝ բա–նակցություններ է վարել Պետրոս 1-ի և ռուս, արքունիքի հետ։ 1718-ին Պետրոս 1-ին ուղղած նամակում Ե․ Տ–Ջ․ հայտ–նել Է, որ հայերը ցանկանում են նրա հո–վանավորությունը ն պատրաստ են օգնե–լու ռուս, զորքին, երբ նրանք մտնեն Ան– դըրկովկաս։ Նրա ստեղծած 10–12-հա– զարանոց բանակը և վրաց․ զորքը 1722-ին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին։ 1722-ին Գանձասարում ն Թիֆլիսում Ե․ Տ–Զ․ հանդիպել է վրաց․ թագավոր Վախթանգ VI-ի հետ․ մշակվել է համատեղ պայքարի ծրագիր։ Նրանք մեծ հույսեր են կապել Պետրոս I-ի պարսկ․ արշավանքի հետ։ 1722-ին անսպասելիո–րեն ընդևատված պարսկ․ արշավանքից հետո հայկ․ զորքերը ամրացել են սղնախ–ներում։ 1724-ին, թուրք, զորքի՝ Ղարաբաղ արշավելու ժամանակ, Ե․ Տ–Ջ․ մերժել է թուրքերին հպատակվելու Տայոց կաթո–ղիկոս Աստվածատուր Տամադանցու առա–ջարկը։ 1725-ին հայկ․ զորքերը ջախջա–խել են Վարանդա ներխուժած թուրք, զորքին։ Ե․ Տ–Զ․ շարունակել է օգնություն հայցող դիմումներ ուղարկել ռուս, արքու– նիքին։ Բայց Ռուսաստանն օգնել չէր կա–րող միջազգային բարդ իրադրության պատճառով։ Սղնախների զինվորությունը հուսալքվել և մեղադրել է Ե․ Տ–Զ–ին՝ անհաջողությունների համար։ Ե․ Տ–Զ–ի հեղինակած պատմությունից պահպան–վել է միայն մի բաժին՝ Պարսկաստանի համառոտ պատմությունը, որտեղ խոս–վում է ևաև XVIII դ․ 1–ին քառորդում (մին–չև 1723) Արցախում և Սյունիքում հարկա–յին ծանր քաղաքականության, հայկ․ զինվորականության, հայերի ու վրացինե–րի ապստամբության կազմակերպման և այլ հարցերի մասին։ Երկ․ Պատմութիւն կամ յիշաաակ ինչ–ինչ անցից դիպելոց յաշխարհին Աղուանից, 2 հրւո․, Երուսաղեմ, 1868։ Գրկ․ Տովհաննիսյան Ա․» Դըր– վագներ հայ ազատագրական մտքի պատմու–թյան, գիրք 2, Ե․, 1959։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Армяно-русские отно–шения в первой трети XVJII века․ Сб․ до–кументов, т․ 2, ч․ 1–2, 1964–67․ Տ․ Սվազյան․

ԵՍԱՅԻ ՆՁԵՑԻ (1260–65, Սասունի Նիչ գավառ – մոտ 1338, Գլաձորի համալ–սարան), մանկավարժ, քերական, մատե–նագիր, հասարակական–հոգևոր գործիչ։ Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվան–քում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեց ու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետական (դոկտո–րի) աստիճան։ 1284-ից գլխավորել է Աղ–բերց վանքի դպրության աշխատանքնե–րը։ Ե․ Ն․ հիմնադիրը և ռեկտորն է եղել շուրջ կես դար գոյատևած Գլաձորի հա–մալսարանի (տես Գւաձոյւխ համաւսարւսն)։ Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վա–յելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկա–կան պետության սահմաններում։ Դա– սավանդել է «յոթ ազատ արվեստներ»՝ քերականություն, Ճարտասանություն, աստղաբաշխություն, երաժշտություն ևն։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշա–կերտ։ Նրա մոտ են ուսանել Տովհան Ար– ճիշեցին, Մխիթար Երզնկացին, Տովհան Որոտնեցին, Տովհան Երզնկացին, Գրի–գորիս Երզնկացին և ուրիշներ։ Ե․ պայ–քարել է պապական նկրտումների, ինչ–պես նաև ունիթորական (միարարական) շարժման (ահս Ունիթորություն) դեմ՝ հա–նուն հայ եկեղեցու ինքնուրույնության և հայերենի պաևպանման։ Ե․ Ն–ի գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնա– բարոյական բովանդակություն։ Նրա «Վեր– լուծութիւն քերականութեան» համալսա–րանական դասագիրքն իր բնույթով բանա–քաղական երկ է, ընդգրկում է Գավիթ Քերականի, Տամամ Արևելցու, Արիս– տակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմ–նական դրույթներն ու հարցադրումնե–րը։ Ե․ Ն․ քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթու– թևան», առաջարկել համեմատության մի–ջոցով վերացնել հայոց հին ու նոր լե–զուների միջև առաջացած խզումը՝ վե–րականգնելով լեզվի հին ձևերը։ Ե․ Ն․ անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին (քննադատելով նրանց արհեստական նորակազմություն–ները), խոսքի մասերին և նրանց բաժան–մանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզու–ների ծագմանը և այլ հարցերի։ Երկ․ Վերլուծութիւն քերականութեան, աշ– խատասիր․ Լ․ Գ․ Ւ^աչերյանի, Ե․, 1966։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ–, Սիսական, Վնն․, 1893։ Տովսեւիյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 2, Երուսաղեմ, 1942։ Ջահուկյան Գ․ Բ․, Քերականական և ուղղագրական աշխատու–թյունները հին ն միջնադարյան Հայաստա–նում, Ե․, 1954։ Իյաչերյան Լ․ Գ․, Գլա–ձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII–XIV դդ․), Ե․, 1973։ Լ․ խաչերյան

ԵՍԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, էգոիզմ (<լատ․ ego – ես), բարոյական հատկություն, կյանքի սկզբունք, հասարակության և իր անձնական շահերի նկատմամբ մարդըլ վերաբերմունքի արտահայտության ձև, երբ անհատը գերապատվությունը տա–լիս է իր անձին (ես–ին) և շահերին։ Ե–յան դրսևորման ձևերից է ւսնհւաուսպաշաոԼ– թյունը’ Ե․ կուեկւոխվիզււքւ հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Ե–յան ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրա–կան հարաբերությունների, ուստի և կապ–վում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։ Այն ծայրագույն աստիճանի է հաս–նում կապիտալիստական հասարակար–գում։ Բարոյական գիտակցության պատ–մության մեջ Ե․ սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երե–վույթ, չնայած միջնադարում, ֆեոդալա–կան հասարակության դեմ մղվող պայքա–րում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդ– պիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ՍՍՏՄ–ում Ե․ նախորդ հա–սարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։

ԵՍԵՆԻՆ Սերգեյ Ալեքսանդրովիչ [21․9 (3․10)․1895, գ․ Կոնստանտինովո (այժմ՝ Եսենինո, Ռյազանի մարզում) – 18․12․ 1925, Լենինգրադ, թաղված է Մոսկվա– յում], ռուս սովետական բանաստեղծ։ 1912-ին ավարտել է Սպաս–Կլեպիկի ուսուցչական դպրոցը, ապա մեկնել Մոսկ–վա, սովորել Շանյավսկու անվ․ ժող․ հա–մալսարանում։ 1915-ին տեղափոխվել է Պետրոգրադ։ 1916-ին լույս տեսավ Ե–ի «Ռադունիցա» ժողովածուն, որն աչքի ըն–կավ կյանքի ընկալման թարմությամբ, զգացմունքների անաղարտությամբ և ան–միջականությամբ։ Տոկտեմբերյան հե–ղափոխությունը Ե․ դիմավորեց խանդա–վառությամբ, սակայն, իր խոսքերով ասած, «գյուղացիական թեքումով»։ 1919–ից ան–դամակցել է իմաժինիստների (տես Իւէա– ժինիզմ) գրական խմբին, կրել անարխիս–տական, անկումային տրամադրություն–ների ազդեցությունը։ 1922–23-ին շրջա–գայել է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ–ում։ «Իզվեստիա» թերթում տպագրած «Երկաթ–յա Միրգորոդ» ակնարկում, ամփոփելով իր ուղևորության արդյունքները, գրել է․ «Այսօրվանից ես ավելի շատ սիրեցի կո–մունիստական շինարարությունը»։ «Գուլ– յայ–պոլե» (1924) անավարտ պոեմում և «Երկրի նավապետը» (1925) բանաստեղ–ծության մեջ պատկերել է Լենինի կերպա–րը։ 1924–25-ին Ե․ ուղևորություն է կա–տարել Անդրկովկասում։ Դրել է Բաքվի հերոս կոմիսարների հիշատակին նվիր–ված «Բալլադ քսանվեցի մասին» (1924), «Աննա Սնեգինա» (1925) լիրիկա –Էպի–կական պոեմը, ինչպես նաև սիրային բանաստեղծություններ՝ «Պարսկական մոտիվներ» խորագրով, որի հերոսուհու նախատիպը Շահանե Տալյանն Է։ Ե․ ինք–նասպան է եղել ծանր հոգեվիճակում։ Նուրբ և խորաթաՓանց քնարերգուի, մայր Ռուսիային սիրահարված երգչի պոե–զիան հակասություններով լի ժամանակի յուրահատուկ դիմապատկերն Է։ Ե․ գրել է նաև «Զառիթափ» վիպակը, «Պուգա– չով» դրամատիկական պոեմը, բալլադ–ներ, ևեքիաթներ, քննադատական հոդ–վածներ, ճանապարհորդական նոթեր։ Բացառիկ հնչեղություն ունի նրա սիրա–յին քնարը։ Ե–ի ստեղծագործություննե–րից ևայերեն թարգմանվել են դեռևս նրա կենդանության օրոք, տպագրվել պարբե–րական մամուլում, իսկ 1961-ին հայերեն հրատարկվել է Ե–ի բանաստեղծություն–ների ու պոեմների ժողովածուն։ Երկ• Собр․ соч․, т․ 1–5, Mi, 1966–68; Տաաընտիր, Ե„ 1961։ Գրկ՝ Брокушев Ю․Л․, Сергей Есе–нин․ Поэт․ Человек, М․, 1933; Юшин П․ Ф․,