Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան արտացոլման եղանակները, երա– ժըշտության զարգացման ընդհանուր օրի–նաչափությունները (տես Գեղագիտու–թյուն), ինչպես և երաժշտական–տեսա– կան առանձին դիսցիպլիններ (մելոդիկա, ռիթմիկա, մետրիկա, ևարմոնիա, պոլի–ֆոնիա, գործիքավորում, ուսմունք ևրա– ժըշտական ձևի մասին), երաժշտական կերպարի ստեղծման յուրատեսակ միջոց–ները, նրա կառուցվածքը, արտահայտ–ման ձևերը։ Տեսական Ե․ ընդգրկում է նաև երաժշտական կատարողական ար–վեստի և երաժշտական լսողության (սոլ– ֆեջո) զարգացման սկզբունքները մշա–կող գիտա՜մեթոդական դիսցիպլինները։ Պատմական Ե․ ուսումնասիրում է երաժշտական մշակույթի զարգացման ընթացքը, կապը հասարակական կյան–քին, վերլուծում և արժեքավորում ակա–նավոր արվեստագետների ստեղծագոր–ծական ժառանգությունը, նաև առանձին ժողովուրդների և երկրների երաժշտու–թյան, երաժշտական տարբեր ժանրերի, ձևերի և բնագավառների պատմությու–նը։ Երաժշտական ազգագրությունը զբաղ–վում է ժողովրդական երաժշտության նմուշների հավաքմամբ և ուսումնասիր– մամբ, ինչպես նաև ժողովրդական ար–վեստի պատմության և տեսության խըն– դիրների բացահայտմամբ։ Երաժշտական քննադատությունը վերլուծում և արժե–քավորում է ժամանակակից երաժշտա–կան պրակտիկայի երևույթները։ Սովետական Ե․, հենվելով մարքս–լե– նինյան տեսության սկզբունքներին, հա–տուկ ուշադրություն է դարձնում երաժըշ– տական մշակույթի հասարակական–սո– ցիալական ֆունկցիայի բացահայտմանը։ Նշանավոր են երաժշտության տեսության ն պատմության ևարցերին նվիրված Ա․ Վ․ Լունաչարսկու, Բ․ Վ․ Ասաֆևի, Բ․ Լ․ Յավորսկու, Ցու․ Ն․ Տյուլինի, Ռ․ Ի․ Գրաբերի, Լ․ Ա․ Մազելի աշխատություն–ները։ Տայաստանում երաժշտական տե–սական միտքը զարգացել է դեռևս միջնա–դարում։ Նրա առավել հայտնի նվաճամ– ևերից են՝ ձայնի, ներդաշնակության հեն–քի, հնչակաևության մասին ուսմունք–ները, ձայնեղանակների համակարգու–մը, խազագրության արվեստն ու խազա–գիտությունը։ XIX դ․ սկզբին տեսաբան Տ․ Լիմոնճյանը ստեղծել է նոտագրու–թյան նոր համակարգ, որի օգնությամբ գրի են առնվել հոգևոր և ժող․ երաժշտու–թյան նմուշներ։ ժամանակակից Ե–յան հիմունքները, հատկապես ֆոլկլորագի–տության բնագավառում առաջադրել է Կոմիտասը (XIX դ․ վերջ – XX դ․ սկիզբ)։ ժողովրդական երգեր են գրի առել նաև Ա․ Բրուտյանը, Ս․ Դեմուրյանը։ Նշանա–վոր են Վ․ Կորգանովի երաժշտության պատմությանը վերաբերող աշխատություն–ները։ Սովետական տարիներին Ե–յան հարցերի գիտական մշակմամբ զբաղ–վում են ՏՍՍՏ ԳԱ արվեստի ինստ–ի երաժշտության և ժող․ երաժշտության բաժինները, Երևանի կոնսերվատորիայի երաժշտության տեսության և պատմու–թյան ամբիոնները, ՏՍՍՏ գրականու–թյան և արվեստի թանգարանի երաժշտու–թյան բաժինը։ Տայաստանի կոմպոզի–տորների միությունում գործում է Ե–յան բաժանմունք։ Մեծ ուշադրություն է դարձ–վում ազգային երաժշտության դասական ժառանգության գիտական հրատարակ–մանը։ ժող․ երգերի հավաքման և գի–տական ուսումնասիրման համար զգալի ներդրում են կատարել Ս․ Մելիքյանը, Շ․ Տալյանը, Մ․ Աղայանը, Ա․ Քոչարյա– նը, Մ․ Թամաճանը։ Տայկական տեսական և պատմական Ե–յան զարգացմանը մեծա–պես նպաստել են Բ․ Քուշնարյանի, Ա․ Շավերդյանի, Գ․ Տիգրանովի աշխա–տությունները։ Վերջին երկու տասնամ–յակում գրվել են Կոմիտասին, Ա․ Սպեն– դիարյանին, Ա․ Խաչատրյանին, Ռ․ Մե– լիքյանին, Ք․ Կարա–Մուրզային, Ներ–սես Շնորհալան և այլոց նվիրված մենա–գրություններ և տարբեր ուսումնասիրու– թյունևեր, հայ երաժշտության առանձին ժանրերի պատմությունը լուսաբանող, ինչպես և երաժշտությաև առանձին շրջան–ներն ու պատմական ամբողջ զարգացումը գիտականորեն ընդհանրացնող աշխատու–թյուններ։ Տրատարակվել են նաև ուսում– նա–մեթոդական գրականություն, հանրա–մատչելի բրոշյուրներ։ Գ․ Գյոդակյան

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹ, արտահայտ– չության անմիջականությամբ առանձնա–ցող, քնարական բնույթի գործիքային մանրանվագ՝ նման էքսպրոմախն։ Դաշ–նամուրային Ե․ ա–ներ են ստեղծել Ֆ․ Շու– բերտը, Ս․ Վ․ Ռախմանինովը և ուրիշներ։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, երաժըշ– տական հնչյուններ արտաբերող և երա– ժըշտական նպատակներով ռիթմավորված աղմուկներ վերարտադրող գործիքներ։ Ե․ գ․, ինչպես բոլոր գործիքներն ընդ–հանրապես, պատմական երկարատև զար–գացում են ապրել։ Տնագիտական ուսում–նասիրություններից հայտնի է դարձել, որ ոչ թե բուն արվեստը, այլ հմայական և պաշտամունքային արարողությունները, ժողովրդական այլ ծիսակատարություն–ները, աշխատանքային ն պատերազմա–կան արոցեսներն են առիթ դարձել Ե․ գ–ի առաջացման համար, և միայն հետա–գայում դրանք մուտք են գործել մարդ–կանց՝ աստիճանաբար կազմավորվող երաժշտական կենցաղի մեջ։ Տնագիտա–կան պեղումները հաստատել են որոշ գործիքների ծայրահեղ հնությունը և դրանց պատրաստման նպատակով օգ–տագործված նյութերի բազմազանությու–նը (քար, ոսկոր, փայտ, լար, կաշի, կավ, մետաղ ևն)։ Տնագույն Ե․ գ–ի մի մասը ժամանակի ընթացքում գործածությունից դուրս է մնացել, մի քանիսը մինչև մեր օրերը պահպանվել են իրենց նախնական ձևով (կայրակ, եղջյուր ևն), այլ գործիք–ներ ենթարկվել են աննշան վափոխու– թյունների (Պանի ֆլեյտա, որոշ թմբուկ–ներ ևն), իսկ բազմաթիվ նախկին պար–զագույն գործիքների կատարելագործված տեսակներից կազմավորվել են յուրատե–սակ «գործիքային ընտանիքներ», որոնք կազմում են ժամանակակից երաժշտական գործիքարանը։ Ե․ գ–ի զարգացումը ընթա–ցել է երաժշտության, երաժշտա–կատարո– ղական արվեստի, ինչպես և գործիքաշի–նության տեխնիկայի զարգացմանը զու– գաևեռ։ ժողովրդական կենցաղում լայնորեն գործածվող, հիմնականում պարզ կա– ռուցվածքի այն գործիքները, որոնց նվա–գի տեխնիկային տիրապեւոելը, որպես կանոն, հատուկ մասնագիտացված ուսու–ցում չի պահանջում, ընդունված է անվա–նել ժողովրդական Ե․ գ․։ Սրանց ստեղծման ու զարգացման մեջ ներդրում ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները։ Ամեն մի ժողովուրդ ստեղծել է իր ինքնա–տիպ գործիքարանը, նրա երաժշտական մշակույթի զարգացումը պայմանավորել է այդ գործիքարանի աստիճանական հարստացումը, մեծ նշանակություն է ունեցել նաև ժողովուրդների մշակութա–յին Փոխգործակցությունը։ Պատմա–հա– մեմատական երաժշտագիտությունը երե– վան է բերել ժողովուրդների Ե․ գ–ի զար–գացման ընդհանրությունը, երբեմն էլ պարզել, որ էականորեն միևնույն գործիք–ները տարբեր ժողովուրդների մոտ տար–բեր արտաքին ունեն և տարբեր անուններ են կրում։ ժամանակի ընթացքում ժողո– վըրդականից առանձնացել են, այսպես կոչվող, պրոֆեսիոնալ Ե․ գ․, որոնք բարձր կատարելության են հասցը– ված, համեմատաբար բարդ կառուցվածք և արտահայտչական ավելի հարուստ հնարավորություններ ունեն, նրանց նվա–գի տեխնիկային տիրապեւոելը պահան–ջում է տևական մասնագիտական ուսու–ցում։ ժամանակակից պրոֆեսիոնալ երա– ժըշտական գործիքարանը սկսել է կազմա–վորվել XV դարից։ Յուրաքանչյուր երա– ժըշտական գործիք ունի իրեն ևատուկ ձայներանգ և հնչմաև ուժգնություն, որո–շակի ձայնածավալ, նվագի տեխ․ առանձ– նաևատկություններ և ըստ այդ ամենի՝ սեփական արտահայտչական հնարավո–րություններ։ Բոլոր Ե․ գ–ի ձայնարտադրման սկզբուն–քը նույնն Է․ նվազելիս տատանման մեջ դրվող մարմինը առաջ է բերում օդի հա–մապատասխան տատանումներ, որոնք ընկալվում են որպես երաժշտական հըն– չյուն։ Ֆիզիկապես մարդու ձայնային ապարատը նույնպես երաժշտական գոր–ծիք Է։ Ե․ գ․ դասակարգելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն միասնական համակարգ դեռևս չկա։ Կատարողական պրակտիկայում գործնական նշաևակու– թյուն է ստացել ձայնարտադրման միջոց–ների տեսակետից դրանց դասակարգումը չորս գլխավոր խմբերում, որոնց ավան–դական դարձած անվանումները պայմա–նական են։ Այդ խմբերն են լարային (տա–տանումների մեջ է դրվում լարը), փողա–յին (տատանվում է փողի կամ փողակի մեջ պարունակվող օդի շիթը), հարվա–ծային (հարվածի ուժով տատանվում են ձգված թաղանթը, մետաղյա թիթեղիկները, փայտյա տախտակիկները ևն) և Էլեկտ–րանվագարաններ (հնչյունային տատա–նումները գոյանում են Էլեկտրական սար–քերի միջոցով)։ Խմբերից ամեն մեկը ներ–առնում է ենթախմբեր, որոնք նշում են ձայնարտադրության միջոցի գործադըր– ման այս կամ այն եղանակը։ Լարային գործիքների խմբում զանազանում են՝ աղեղնավոր (ջութակ, ալտ, թավ–ջութակ, կոնտրաբաս, գիջակ, գուսլե, քամանչա, քաման ևն), կսմիթվող (տավիղ, քնար, կիթառ, մանդոլին, լյուտնյա, քանոն, ուդ, բալալայկա, բան–