Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան բարձրացմամբ, որովայնի ցավերով, ետծննդյան հոսքի ուժեղացմամբ, արգան–դի ետաճման դանդաղումով։ Տնում է 10– 12 օր։ Ե․ հ–ի հատուկ ձնէ Էնդոտոք– սինային ս և պ ա ի կ շոկը, զար–գանում է, երբ արյան մեջ են ընկնում աղիքային ցուպիկի (Էնտերոկոկ) խմբի մանրէներ, որոնց քայքայումից անջատ–ված ուժեղ էնդոտոքսինը առաջացնում է շոկային վիճակ։ Վերջինս համեմատաբար արագ փոխարինվում է արյան շրջանառու–թյան, հազվագյուտ՝ երիկամային սուր անբավարարությամբ։ Բ ու ժ ու մ ը' ստացիոնար պայմաններում, հանգիստ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ–ամիդային, հակահիստամինային պատրաստուկներ, արյան և պլազմայի կոտորակային փոխ–ներարկումներ, հակամակարդիչներ։ Որո– վայնամզի տարածուն բորբոքման դեպ–քում՝ վիրաբուժական միջամտություն։ Կանխարգել ու մը՝ ծննդատնե–րում սանիտարա–հիգիենային ռեժիմի խիստ պահպանում։ Ետծննդյան հիվանդու– թ յ ու ն ն և ր (գյուղատնտեսական կեն–դանիների), ետծննդյան շրջանի հիվան–դությունների խումբ։ Բնորոշվում են մի դեպքում սեռական օրգանների բորբո–քումներով՝ վերջավորությունների, աղիք–ների պարեզով, զգացողության կորըս– տով, բարդացումների ժամանակ՝ ներքին օրգանների գործունեության խանգարու–մով ն օրգանիզմի ընդհանուր վիճակի վատացմամբ։ Առավել տարածված Ե․ հ–ից են․ վուլվիտները, հեշտոցի, արգանդի բորբոքումները, ետծննդյան սեպտիցե– միան, պիեմիան, ետծննդյան պարեզը, պառկելախտը։ Բորբոքային Ե․ հ–ի հա–րուցիչներն են շղթայակոկերը, ողկույզա– կոկերը, ստաֆիլոկոկերը ևն։ Ետծննդյան պարեզի և պառկելախտի պատճառները դեռևս պարզված չեև։ Բորբոքային Ե․ հ–ից հատկապևս վտանգավոր են արգան–դի բորբոքումները։ Ետծննդյան պարեզը զարգանում է ծնից 2–3 օր հետո (երբեմն ծնից 1–2 օր առաջ)։ Տա– ճախ հիվանդանում են բարձրակիթ կո–վերը, ավելի քիչ՝ այծերը, մաքիները, մերանները։ Պարեզի դեպքում նկատվում է ախորժակի անկում, վերջավորություն–ների պարեզ, ընդհանուր թուլություն, կովերը պառկում են՝ գլուխը թեքելով կրծքավանդակի կողմը, խախտվում են ռեֆլեքսները, նվազում է մարմնի ջեր–մաստիճանը։ Բուժումը՝ առավել արդյու–նավետ միջոցը էվերսի գործիքով կրծքի մեջ օդ մղելն է։ Կանխարգելման համար ծնից երկու շաբաթ առաջ կերաբաժնից պետք է հանել խտացրած կերերը։ Ե տ– ծննդյան պառկելախտի ժա–մանակ կենդանիները պառկում են և չեն կարողանում կանգնել։ Բուժումը չի մշակ–ված։ Ե․ հ–ի կանխարգելման համար պետք է կիրառել անասնաբուժական, սանիտա–րական, անասնաբուծական կանոնները, բարելավել կերակրման ու խնամքի պայ–մանները։ Ֆ․ Աղամաչյան

ԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆ, ընկերքն ընկնե–լուց հետո այն ժամանակամիջոցը (6–8 շաբաթ), որի ընթացքում կնոջ սեռական օրգանները վերականգնում են մինչհղիու– թյան բնականոն վիճակը։

ԵՏՆԱՒՈ–ԻԿՆԵՐ, տես Փորոտանիներ։

ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, պ n լ յ ու ց ի ա (լատ․ pollutia – ապականում, կեղտո–տում), ակամա սերմահոսություն տղա–մարդկանց մոտ։ Տեղի է ունենում մեծ մա–սամբ քնած ժամանակ։ Սովորաբար ուղեկցվում է տռփական (էրոտիկ) բո–վանդակություն ունեցող երազներով։ Առա–ջին Ե․, որպես սեռական հասունացման նշան, ի հայտ է գալիս 14–15 տարեկա–նում՝ կապված մարդու կոնստիտուցիա–յի, խառնվածքի, առողջության, ապրելա–կերպի հետ։ Տասուն տղամարդկանց մոտ առաջանում է երկարատն սեռական զըսպ– վածության, երբեմն՝ նույնիսկ կանոնավոր սեռական հարաբերության առկայության պայմաններում։ Ախտաբանական Ե․ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի, շագանակագեղձի և սերմ–նային թմբիկի ախտահարումների դեպ–քում։ Հ․ Գևորգյան

ԵՐԱԶԱՀԱՆ, 1․ երազագետ, երազի նշա–նակությունը մեկնող։ 2․ Երազների մեկ–նության գիրք, որի մեջ այբբենական կար–գով տրված են առարկաները՝ իրենց հա–մապատասխան բացատրություններով։ Այս առումով գործածվում են նան երազա–ցույց, երազագիրք ևասկացությունները։ Երազահանների վերաբերյալ տեղեկու–թյուններ են պահպանվել վաղ շրջաննե–րից (Տին կտակարան, Մովսես Ւարենա– ցու «Պատմություն Տայոց»)։ Ե–ի երազա–ցույցների բեկորներ պահպանվել են բա–բելական սեպագրերում։ Տայկ․ մատե–նագրության մեջ (գրչագիր ն տպագիր) Ե–ներ ևանդիպում են աքս տար ական գրա–կանության շարքում։ Գրչագիր Ե–ներից հայտնի է «Աղէկախօս»-ը, որը 1222-ին Անիում արաբերենից հայերեն են թարգ–մանել Առաքել Անեցին, Մխիթար Կլել– կանցին և Շերաևը։

ԵՐԱԶԱՆՔ, բաղձալի ապագայի երնակա– յակաև պատկեր, որտեղ իրենց արտա–հայտությունն են գտնում մարդու ցան–կությունները։ Առաջացնում է մտածածը իրականացնելու բուռն ցանկություն։ Ե․ բաղձալի ապագայի ն այն իրականություն դարձնելու զգացությունն է, հաճախ՝ ստեղծագործական գործունեության ազ–դակ։ Օրինակ, Ի․ Աբովյանը երազում էր ռուս և հայ ժողովուրդների հավերժական բարեկամությունը, աշխատում այն դարձ–նել իրականություն։ Կ․ Ցիոլկովսկին երազում էր տիեզերական հրթիռներ ստեղծել՝ այդ նպատակին հասնելու հա–մար ուսումնասիրելով հրթիռային տեխ–նիկայի սկզբունքները։ Նրանց չհաջող–վեց լրիվ իրագործել իրենց Ե–ները, սա–կայն դրանք յուրահատուկ պատգամ դար–ձան հետագա սերունդների համար։ Ե․ իր ազդեցությունն է թողնում անձի ձևա–վորման վրա (տես նաև Երևակայություն)։

ԵՐԱԶԳԱՎՈՐՍ, տես Շիրակավան։

ԵՐԱԶԳԱՎՈՐՍ (միևչև 1945-ը՝ Արալըխ), գյուղ Տայկակաև ՍՍՏ Ախուրյանի շրջա–նում, Ախուրյան գետի ափին, շրջկենտ–րոնից 18 կմ հարավ–արնմուտք։ Սովետա–կան տնտեսությունն զբաղվում է հացա–հատիկի, ճակնդեղի մշակությամբ, բան–ջարաբուծությամբ , անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, բուժկայան։ Բնակիչ– ները 1921-ին եկել են Երազգավորսից, Մշո Արտոնք գյուղից։ Ե–ի տերիտորիա–յում կան հնագույն բերդի հետքեր։

ԵՐԱԶՆԵՐ, սուբյեկտիվորեն վերապրվող հոգեկան երևույթներ, որոնք պարբերա–բար առաջանում են բնական քնի ժամա–նակ ուղեղի ոչ սովորական գործունեու–թյան հետևանքով։ Մարդկության պատ–մության տարբեր շրջաններում Ե–ին տըր– վել են զանազան բացատրություններ։ Ի․ Սեչենովի կարծիքով, Ե․ մարդու իրա–կան տպավորությունների անիրական հա–մակցություններն են։ Ի․ Պավլովը Ե–ի առաջացումը բացատրում էր ոչ խոր քնի ժամանակ գլխուղեղի առանձին չարգե–լակված մասերի գործունեությամբ։ Զ․ Ֆրեյդի հոգեբանական տեսությու–նը փորձում է պարզաբանել Ե–ի տեսակ–ներն ու ընթացքը, կապը հիշողություն–ների, նյարդային զանազան հիվանդու–թյունների ախտանշանների հետ։ Ե–ի բո–վանդակությունը մեծ մասամբ պայմա–նավորված է մարդու հիշողությունների, նախկինում ստացած տպավորություննե–րի, առօրյա մտքերի և ապրումների ոչ ռեալ, տարօրինակ համակցություննե–րով։ Ե․ տեսնում են բոլորը, սակայն արթնանալուց հետո ոմանք դրանք չեն հիշում։ Մարդու քունն ընթանում է երկու փուլով, «արագ» և «դաևդաղ» (գիշերվա ընթացքում կրկնվում են 4–5 անգամ)։ Ե․ առաջանում են «արագ» քնի ժամանակ, քնած մարդու էլեկտրաուղեղագրի վրա գոյանում են ակտիվ ալիքներ, որոնք բնորոշ են արթուն վիճակին և ուղեկց–վում են աչքի խնձորակների աջ ու ձախ կատարվող արագ շարժումներով։ «Դան–դաղ» քունն ընթանում է առանց երազա– տեսությաև։ Ե․ իրակաևաևում է ոչ թե մեծ արագությամբ, մևկ–երկու վայրկյաև– ների ընթացքում, այլ ճիշտ այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ այդ պատկերները կարող են ընթանալ իրական կյանքում։ Երեխաները մեծ մա–սամբ տեսնում են հաճելի Ե․, որոնք սեր–տորեն կապված են անցած դեպքերի, ցանկությունների իրականացման հետ։ Ե–ի հետ կապված ապրումները պայմա–նավորված են տվյալ անհատի նյարդային համակարգի տիպով, առողջական վիճա–կով ևև։ Ե․ մարդու բևակաևոև կյանքի հա–մար ունեն կարևոր կենսական նշանակու–թյան։ Մեկ–երկու օր երազ չտեսած մարդը դառնում է խիստ դյուրագրգիռ, կորցնում է տարածության մեջ ճիշտ կողմնորոշվե– լու ունակությունը, ունենում է տեսողա–կան պատրանքներ ևև։ Ե–ի առաջացմաև պատճառևերև ու կեևսաբանական առանձ–նահատկությունները վերջնականապես պարզված չեն։

ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն երաժշտության մասին, արվեստագիտու–թյան բնագավառ։ Ընդգրկում է՝ երաժշտու–թյան տեսություն, երաժշտության պատ–մություն, երաժշտական ազգագրություն, երաժշտական քննադատություն։ Ինքնու–րույն նշանակություն են ստացել և առանձ–նացել երաժշտական ակուստիկան, երա– ժըշտական հոգեբանությունը, XX դ․ 60– 70-ական թթ․՝ նան երաժշտական սոցիո–լոգիան։ Տեսական Ե․ հետազո–տում է երաժշտության մեջ իրականու–