Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կապը չեն խզել դարաշրջանի դեմոկրա–տական միտումների ն ժող․ ստեղծագոր–ծության հետ (Բ․ Բարտոկ, Զ․ Կոդայ, Ա․Տոնեգեր,Ֆ․ Պուլենկ, Դ․ Մի)ո,Կ․Օրֆ, Կ․ Շիմանովսկի, Բ․ Բրիւուոեն, Լ․ Ցանա– չեկ, Ջ․ էնեսկու և ուրիշներ)։ Այլ հեղի–նակներ (Կ․ Շտոկհաուզեն, Պ․ Բուլեզ, 6ա․ Քսենակիս, Զ․ Քեյջ, Լ․ Նոնո, Լ․ Բե– րիո) 1950-ական թթ․ սկզբնավորել են դասական ավանդույթները լիովին բա– ցասող կոնկրետ Ե․, էլեկտրոնային Ե․, սոնորիստիկան և ալեատորիկան, որոնք միասին անվանվել են ավանգարդի զմ։ XX դ․ համաշխարհային Ե–յան բնորոշ գիծ է դարձել Ասիայի, Աֆրիկայի, Լա–տինական Ամերիկայի զարգացող եր– կըրների երաժշտական մշակույթների նոր կյանքի զարթոնքը և մերձեցումը եվրո–պական տիպի մշակույթներին։ Դրանց համար Ե–յան մեջ ազգայինի և համազգա–յինի պրոբլեմի լուծման օրինակ են հան–դիսանում սոցիալիզմի երկրները։ XX դ․ համաշխարհային երաժշտական արվեստում առաջատար դերը պատկա–նում է սովետական Ե–յանը, որի գաղա– փարական–գեղագիտական հիմքն են՝ ար–վեստի կուսակցականության ու ժողովըր– դայնության սկզբունքները և սոցիալիս–տական ռեալիզմի մեթոդը։ Մովետական Ե․ պահպանում է հետևողական դեմոկ–րատական բնույթ։ Բազմազգ ժողովրդի առանձին ազգային մշակույթները բա–ցահայտում և զարգացնում են իրենց ժող․ երաժշտության ինքնատիպ գծերը՝ փոխ–ներգործելով միմյանց վրա և յուրացնե– լով համաշխարհայիև երաժշտակաև մշա–կույթի առաջավոր ավաևդույթները։ Ին–տենսիվ զարգանում են երաժշտական ստեղծագործության բոլոր ժանրերը, նոր ժանր է մասսայական և կենցաղային եր–գը, որ հսկայական դեր է կատարում ժողովրդի կյանքում և պայքարում։ Սո–վետական խոշորագույն կոմպոզիտորներ Ս․ Ս․ Պրոկոֆևի, Դ․ Դ․ Շոստակովիչի, ԼԼ․ Է–*աՆի Ա այլոց աոԵղծագորՕու– թյուեը, ինչպես նաև բազմաթիվ երաժիշտ կատարողևերի արվեստը համաշխարհա–յին բարձր ճանաչում են վայելում։ Պրո–ֆեսիոնալ արվեստի հետ համագործակց–ված, ինքնագործունեության և ֆոլկլորի ձևով զարգանում եև նաև սովևտական ժողովրդի մասսայական երաժշտական ստեղծագործությունը և կատարողակաև արվեստը։ Սոցիալիստական երաժշտա–կաև մշակույթի բևագավառում նշանակալի հաջողությունների են հասել նաև սոցիա–լիզմի մյուս երկրևերը։ Տես նաև ժողո– վըրդական երաժշտություն, Երաժշտա–գիտություն , ՍՍՏՄ, սովետական հանրա–պետությունների, արտասահմանյան եր– կըրների մասին հոդվածների երաժշտու–թյուն բաժինը։ Գրկ․ Ակնարկ հայ երաժշտության պատմու–թյան, Ե․, 1963 (Ակնարկներ հայ արվեստի պատմության, հ․ 1)։ Бюхер К*, Работа и ритм, пер․ с нем․, [М․], 1923; Штум- п ф К․, Происхождение музыки, пер․ с нем․, 1927; Грубер Р․ Н․, История музыкальной культуры, т․ 1–2, М․–Л․, 1941–59; Ն ու յ ն ի, Всеобщая история музыки, ч․ 1, 3 изд․, М․, 1965; История рус–ской музыки, т․ 1–3, М․, 1957–60; История музыки народов СССР, т․ 1–5* М․, 1970– 1974; Розеншильд К․, История за–рубежной музыки, в․ 1, 3 изд․, М․, 1973; Л е в и к Б․, նույնը, в․ 2, 2 изд․, М․, 1966; Конен В․, նույնը, в, 3, 3 изд․, М․, 1972; Д рус кин М․, նույնը, в․ 4, 3 изд․, М․, 1967; Handbuch der Musikgeschichte, Bd․ 1–2, 2 Aufl․ Tulzing, 1961; С о m b a r i- eu J․, Dumesnil R․, Histoire de la musique des origines a nos jours, t․ 1–5, P․, 1950–60; New Oxford history of music, v․ 1–4, L»–N․ Y․, 1954 (շարունակվում t)։ Ռ․ Աթւսյան

ԵՐԱՒԻ ԼԵՌՆԵՐ (ն․ Բոզբուռուն), գըտ– նըվում են Տայկական ՍՍՏ–ում, Վեդի գետի ստորին հոսանքի շրջանում։ Բարձ–րությունը մինչև 1419 մ է, լանջերը զառի–թափ են։ Ունեն ցածր լեռնային, չոր դե– նուդացիոն մակերևույթ՝ բեդլենդների գերակշռությամբ։ Կազմված են կավճի հրաբխածին–նստվածքային ապարներից։ Գագաթը խիստ զառիթափ, լերկ լանջե–րով լակոլիթ Է՝ կազմված գաբրոներից և պերիդոտիտներից։ Տարածված են չոր տավւ սատանները։

ԵՐԱԿԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, երակների և դայ– կաների ձնով երկրակեղնում տեղադըր– ված մագմատիկ ապարներ։

ԵՐԱԿԱՅԻՆ ԾՈՏԵՐ (Sinus venosus), գըլ" խուղեղի կարծր պատյանից կազմված արյունատար անոթներ, որոնք երակային արյուն են հավաքում ուղեղից, ուղեղա–պատյաններից և գանգի ոսկրերից։

ԵՐԱԿՆԵՐ (Venae), արյունատար անոթ–ներ, որոնք մարմնի բոլոր հյուսվածքներից և օրգաններից արյուն են բերում դեպի սիրտը։ Արյան մեծ շրջանառության Ե․ հյուսվածքներից ն օրգաններից հավա–քում են ածխածնի երկօքսիդով, նյութա–փոխանակության պրոդուկտներով, ներ–զատիչ գեղձերի հորմոններով հարուստ արյունը և բերում դեպի աջ նախասիրտ։ Արյան փոքր շրջանառության Ե․ ապահո–վում են թթվածնով հարուստ արյան ետ– հոսքը թոքերից դեպի ձախ նախասիրտ։ Դո ներակային համակարգով արյան ընդ–հանուր հոսքի մեջ են Փոխադրվում ստա–մոքս՜աղիքային համակարգում ներծծված սննդանյութերը։ Ե․ սկիզբ են առնում մա–զանոթներից՝ նուրբ ճյուղերով, որոնք աստիճանաբար իրար միանալով, առա–ջացնում են մեծ Ե․։ Ստորին վերջույթնե–րից, կոնքի և որովայևի զույգ օրգաննե– րից եկող Ե․ ձուլվելով կազմում են ստո–րին սիներակը։ Մարմնի վերին շրջան–ների (ուղեղի, դեմքի, վերին վերջույթնե–րի և կրծքավանդակի) Ե–ից կազմվում է վերիև սիներակը։ Ե․ լինում են՝ մակերե–սային, որոնք գտնվում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, և խորա–նիստ՝ ուղեկցում են զարկերակներին։ Ե–ի պատերը կազմված են ներքին՝ բջջա–յին, միջին՝ մկանային, արտաքին՝ շա–րակցական շերտերից։ Ե–ի պատերը բա–րակ են, առաձգական, մկանային շերտը՝ թույլ զարգացած։ Ե–ում արյան ճնշումը աննշան է (խոշոր Ե–ում՝ նույնիսկ մթնո–լորտային ճնշումից ցածր)։ Ե–ի մեջ կան գրպանաձև փականներ, որոնք արգելում են արյան ետդարձ հոսքը։ եՐԱՄՅԱՆ Աստղիկ Միսաքի [ծն․ 22․11 (4․12)․ 1897, Աբասթուման], հայ սովետա–կան դերասանուհի։ ՏՍՍՏ ժող․ ար– տիստուևի (1961)։ 1915-ից աշխատել Է Թիֆլիսի Զուբալովի անվ․ ժող․ տան և Արտիստական ընկերության թատրոննե–րում։ Տանդես է եկել նաև օպերետևերում։ Բաքվի հայկական (1924–49) և ւ․ենինա– կանի Մռավյանի անվ․ (1950–62) թատ–րոններում խաղացել է բնութագրական ն դրամատիկական դերեր՝ Էփեմիա, Սա– լոմե (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Գալչիխա (Ա․ Օստրովսկու «Ան–մեղ մեղավորներ»), Միրանդոլինա (Գոլ– դոնիի «Տյուրանոցի տիրուհին»), Աննա (Գուլակյանի «Արշալույսին»), Դիլբար (Զաբարլու «Սևիլ»), Աևույշ (Պարոնյա– նի «Պաղտասար աղբար»)։ Գրկ․ Բարսեղյան Ա․, Աստղիկ Երամ– յան, Ե․, 1972։

ԵՐԱՄՅԱՆ Լևոն Գնորգի [21․12․1892 (2․1․ 1893), Թիֆլիս – 23․12․1938, Բաքու], հայ սովետական դերասան։ Ադրբ․ ՍՍՏ ժող․ արտիստ (1938)։ 1909-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Բեմական գործունեությունն սկսել է 1910-ին, Թիֆ– լիսում։ Խաղացել է Ամո խարազյանի, Ա․ Արմենյանի, Օ․ Սնումյանի խմբերում։ 1913–20-ին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զուբալովի անվ․ ժող․ տան հայկ․ թատերախմբում (բեմադրել է Սեն– կևիչի «6ո՚ երթաս»-ը, Սումբատովի «Դավաճանություն»-ը, Դեմիրճյանի «Դա– տաստան»-ը, Սունդուկյանի «Պեպո»-ն, Նար–Դոսի «Սպանված աղավնի»-ն)։ Եղել է Թիֆլիսի (1921–23), Լենինականի (1923–24, 1928–29), Բաքվի (1924–26, 1929–38) հայկ․ թատրոնների դերասան։ 1926–27-ին փարիզահայ դերասանների մասնակցությամբ բեմադրել է «Պեպո»-ն, Դ․ Նիկոդեմիի «Անչափահասը», Յու․ 0’Նեյլի «Աննա Քրիստի»-ն։ Ե–ի բեմական արվեստը վերջնականապես ձևավորվել և զարգացել է Րաքվի հայկա–կան թատրոնում։ Լավագույև դերերից են՝ Պեպոն (Սունդուկյանի «Պեպո»), Սեյ– րանը (Շիրվանզադեի «Նամուս»), Թուս– յանը (Նար–Դոսի «Սպանված աղավնի»), խլեստակովը (Գոգոլի «Ռևիզոր»), Նեզ– նամովը (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղա–վորներ»), Պլատոն Կրեչետը (Ա․ Կոռնեյ– չուկի «Պլատոն Կրեչետ»), Կարլ Մոորը, Ֆերդինանտը (Շիլլերի «Ավազակներ», «սեր և խարդավանք»)։ Թարգմաևել է ռուսակաև և արևմտաեվրոպակաև մի շարք պիեսևեր, որոևք խաղացվել եև հայ բեմում։ Բաքվի հայկ․ թատրոնը կոչվել է Ե–ի անունով։ Գրկ Բարսեղյան Ա․, Լևոն Երամյան, Ե․, 1962։ Ր․ ՀովակիԱյան

ԵՐԱՄՅԱՆ Տամբարձում (1857, Վան – 20․12․1929, Ալեքսանդրիա), մանկավարժ։ 1868-ին կուրացել Է։ Գիտելիքներ է ձեռք բերել ինքնուսուցմամբ։ 1874՜ից դասա– վանդել է ծննդավայրի կրթական հաստա–տություններում։ Առաջին համաշխարհա–յին պատերազմի ժամանակ մեկնել է Եգիպտոս և տեսչություն արել Պորտ Սաիդի, ապա՝ Ալեքսանդրիայի Պողոս– յան վարժարաններում։ Գրել է «Տուշար– ձան Վան–Վասպուրականի» (հ․ 1–2, 1929) աշխատությունը։

ԵՐԱՄՅԱՆ Սողոմոն Ստեփանի (ծն․ 17․6․1909, Թիֆլիս), սովետական բա–նակի գեներալ–մայոր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Մովետական բանակում