Լ․ Գ․ Եբամյան Ս․ Ս․ Երամյան ծառայել է 1931-ից։ Տայրենական մեծ պատերազմի սկզբին՝ Դոնի Ռոստովի պաշտպանության ժամանակ, եղել է գու–մարտակի հրամանատար, հետագայում՝ գնդի հրամանատարի, ապա դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ Ետպա–տերազմյան տարիներին աշխատել է Կիևի հակաօդային պաշտպանությունում (ՏՕՊ)։ Պարգևատրվել է Լենինի, Տայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։
ԵՐԱՍՏԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1878-ին, Վանում։ Մինչև 1888-ը կոչվել է որբանոց, 1888–1904-ին՝ որբանոցի վարժարան, 25-ամյակի առթիվ (1904), ևիմնադիր Տ․ Երամյանի պատվին՝ Երամ–յան վարժարան։ Ունեցել է ցերեկօթիկ ն գիշերօթիկ (մինչև 1888-ը) աշակերտներ։ Վարժարան էին ըևդուևվում 7 տարեկա–նից։ 1900–13-ին գործում էր նաև երկամ–յա բարձրագույն դասընթաց, որի շրջա–նավարտները կարող էիև ուսումը շարու–նակել եվրոպական համալսարաններում։ Երամյան վարժարանի շենքը Դասավանդվել է 15 առարկա, այդ թվում՝ հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուր–քերեն, հայոց պատմություն, աշխարհա–գրություն։ 1903–07-ին կառուցված նոր շենքը ուներ հարմարավետ դասասենյակ–ներ, գրադարան (3000 գիրք)։ 1913-ին սովորում էր 400 աշակերտ։ 1878–1915-ին Ե․ վ․ տվել է մոտ 3000 շրջանավարտ։ Փակվել է 1915-ին։ Գրկ, Վանի Երամյան վարժարանը, ԿՊ, 1914։ Երամյան Տ․ Հուշարձան Վան– Վասպուրականի, հ․ 1, Ալեքսանդրիաէ 1929, Էշ 149 –174։ Գ․ Նազիկ յան ԵՐԱՆ8ԱՆ Գաբրիել Օհանի (1827, Կ․ Պոլիս – 13․10․1862, Կ․ Պոլիս), հայ կոմպոզիտոր, երաժշտական–հասարա– կական գործիչ։ Կրթությունը ստացել է Կ․ Պոլսի Մայր վարժարանում, աշա–կերտել ձայնագրագետ Ա․ Տովհաննիս– յանին։ Դասավանդել է Ւ^ասգյուղի վար– ժարանում և ազգային որբանոցի դպրո–ցում։ Տիրապեւոելով հայկական նոր ձայ–նագրությանը՝ ուսումնասիրել է նաև եվ–րոպական երաժշտության տեսությունը։ Ա․ Տովհաննիսյանի հետ 1857-ին հրա– տարակել է եվրոպական նոտագրությամբ «Քնար արնելյան» երաժշտական հան–դեսը, տպագրել արևելյաև երաժշտ․ իրենց ձայնագրած նմուշները։ 1861-ին իր աշա–կերտ Ն․ Թաշճյանի հետ լույս է ընծայել «Քնար հայկական» երաժշտական երկ–շաբաթաթերթը։ 1862-ին կազմակերպել է «Քնար հայկական» երաժշտական ընկե–րությունը, որը լայն գործունեություն է ծավալել Կ․ Պոլսի թաղամասերում, տվևլ ձրի դասախոսություններ ու համերգ–ներ, լույս ընծայել «Քնար հայկական» հանդեսը՝ խմբագրության կազմում ներ–գրավելով Տ․ Չուխաճյանին և իտալացի Կ․ Ֆոսքիևիին (տես նաև Երաժշտական ընկերություններ)։ Ե․ հեղինակ է «Կի– լիկիա» (խոսք՝ Ն․ Ռուսինյանի), «Առ Տա– յաստան» («Տայաստան, երկիր դրախ–տավայր», խոսք՝ Տ․ Միրզա–Վանանդե– ցու), «Արիք հայկազունք» (խոսք՝ Տ․ Սվաճ– յանի) ն ժողովրդականություն վայելող ազգային–հայրենասիրական այլ երգերի։ Մ․ Մուրադյան
ԵՐԱՆՈՍ, լեռնագագաթ Տայկական ՍՍՏ–ում, համանուն լեռնաշղթայում, Ազատ գետի ձախ ափին։ Բարձրությունը 1824 մ է։ Կազմված է Էոցենի նստվածքա–յին ապարնևրից։ Լանջերը (բացառու–թյամբ արլ–ի) խիստ զառիթափ են, արմ․ լանջը մոտ 650 մ բարձրության քարափ է, որը կատարից գահավեժ իջնում է մինչն Ազատ գետը։ Տարածված են լեռնային տափաստանները։
ԵՐԱՆՈՍ, գյուղ Տայկական ԱՍՏ Մար– տունու շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, պտղաբու–ծությամբ, հացաևատիկի, կարտոֆիլի ն ծխախոտի մշակությամբ։ Գործում է Չա– րենցավանի գործիքաշինական գործարա–նի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցևեր, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահ–պանվել են Ա․ Աստվածածին եկեղևցին (1215), Թուխ Մանուկ, Սալակուտի, Ս․ Սոֆիա մատուռները, դամբարաններ, գյ ուղատ եղիներ, գևրեզմանոց՝ խաչքարե–րով (XV-XVII դդ․)։
ԵՐԱՆՈՍ, հայաբնակ գյուղ Արևմտյան Տայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշ– կերտ գավառում, համանուն դաշտում, Ալաշկերտ քաղաքից 40 կմ հյուսիս–արն– մուտք։ 1914-ին ուներ 40 տուն (մոտ 300 բնակիչ)։ 1915-ին Ե–ի բնակիչները գաղ–թել են Արնելյան Տայաստան, բնակու–թյուն հաստատել Տոկտեմբերյանի շըր– ջանի Ջանֆիդա գյուղում և Երևան քա–ղաքում։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, 1․ գրավոր կար–ծիք որնէ կուսակցություն, կազմակերպու–թյուն ընդունվողի վերաբերյալ։ ՍՄԿԿ շարքերն ընդունվելու ևամար որևէ մեկի գործնական հատկություևևերի, աշխա–տանքային գործունեության, քաղ․ վար–քագծի ու հայացքների մասին բարենը– պաստ հանձնարարական կարծիք։ 2․ Ք ա– ղաքացիական իրավունքում պարտավորության կատարումը ապահո–վելու միջոց, որը երաշխավորին պար–տատիրոջ առջև պարտավորեցնում է լիո– վին կամ մասամբ պատասխանատու լի–նել պարտապանի պարտավորությունը կատարելու համար։ Պարտավորության կատարման համար հավասարապես պա–տասխանատու են պարտապանն ու երաշ–խավորը, եթե օրենքով կամ պայմանա–գրով այլ բան չի նախատեսված։ Վավեր է Ե–յան գրավոր պայմանագիրը։ Երաշ–խավորին, եթե կատարում է պարտավո–րությունը, անցնում են պարտատիրոջ բոլոր իրավունքները։ Ե–յան պայմանա–գիրն անվավեր է, եթե աևվավևր է ճա–նաչվում գլխավոր պայմանագիրը։ 3․ Խա–փանման մխշոց քրեական դատավարու–թյան իրավունքում։
ԵՐԱՇԽԻՔ, քաղաքացիական իրավուն–քում օրենքով կամ պայմանագրով նա–խատեսված պարտավորություն, ևրբ պար–տավորությունը չկատարելու կամ ոչ պատ–շաճ կատարելու դեպքում պարտապանի պատասխանատվությունը անցնում է այլ անձի (երաշխավորին)։ Սովետական օրենսդրությամբ Ե․ կիրառվում է միայն սոցիալիստական կազմակերպություն–ների միջև՝ որոշակի պարտավորություն– ներից, մասնավորապես բանկային փո–խատվություններից բխող հարաբերու–թյուններում։ Ե․ լրացնող պարտավորու–թյուն է, տրվում է պարտապանի պարտքի միայն չմարված մասի համար։ Ե․ ինչպես առկա, այնպես էլ ապագայում ծագող պարտավորությունների ապահովման մի–ջոց է։ Պարտավորությունը կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրա–վունք չունի։ Այն կիրառվում է նաև որ–պես վարկային սանկցիա։ Եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախա–տեսվում, Ե–ի պարտավորությունների վե–րաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են երաշխավորության համար նախատեսված նորմերով։ Գ– Ղարախան յան
ԵՐԱՇՏ, տեղումների երկարատև անբա–վարարություն, հաճախ օդի բարձր ջեր–մաստիճանի և ցածր հարաբերական խո–նավության պայմաններում, որի պատճա–ռով ևողում խոնավության պաշարներն սպառվում են, բերքը նվազում է կամ ոչըն– չանում։ Ե–ի սկիզբը կապված է անտիցիկ–լոնների հաստատման հետ։ Ե․ լինում է՝ մթնոլորտային, հողային, հողի խոնավության պաշարներն առանց անձրնների չեն լրացվում և սպառվում են։ Ե–ի ժամանակ բույսը արմատների միջո–ցով դժվարությամբ է ջուր ստանում, գո–լորշիացող ջրի քանակը գերազանցում է հողից ստացվածին, հյուսվածքների ջրով հագեցվածությունը ընկնում է, ֆոտոսին–թեզի և ածխածնային սնուցման բնակա–նոն պայմանները խախտվում են։ Առավել վտանգավոր են գարնանային–ամառային և ամառայիև–աշևաևային Ե–ները։ Ե․ ևա– ճախ է դիտվում տափաստանային գո–տում, հազվադեպ՝ անտառա–տափաստա– նային, իսկ 100 տարում 2–3 անգամ դիտ–վում է նույնիսկ անտառային գոտում։ ՍՍՏՄ–ում չորային կլիման բնորոշ է Ղազախստանի ևվ–արլ․ և կեևտրոնական