փոխեցին Ե–ի տնտեսության բնույթը* ՏՍՍՏ մայրաքաղաքը մտավ Սովետական Միության արդյունաբերական առաջնա–կարգ կենտրոնների շարքը։ 1941–45-ի Տայրենական մեծ պատե–րազմի ժամանակ երևանցիները, որպես իսկական հայրենասերներ, ցուցաբերե–ցին բարձր գիտակցականություն և բոլոր ջանքերը գործադրեցին ռազմաճակատին օգնևլու, թիկունքն ամրապնդելու համար։ 1941-ի հուլիս–օգոստոսին տասնյակ հա–զարավոր ևրևանցիներ՝ բանվորներ, ծա–ռայողներ, մտավորականներ մեկնեցին բանակ, նրանց զգալի մասը կարճ ժամա–նակ հետո արդեն ռազմաճակատում էր» իսկ մյուսները համալրեցին թիկունքային զորամասերը, որ ձևավորվում էին Ե–ում, Անդրկովկասի տարբեր կայազորներում։ Ե–ում կազմավորվեցին 89-րդ, 408-րդ և 261-րդ հայկական հրաձգային դիվիզիա–ները։ Ե–ի համար առաջնահերթ կարևո–րություն ձեռք բերեցին ռազմա՜պաշտ–պանական աշխատանքները, քանի որ նա հեռու չէր սահմանից, իսկ Թուրքիան, որ 1941-ի հունիսի 18-ին, ՍՍՏՄ–ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակվե–լուց չորս օր առաջ դաշինքի մեջ էր մտել հիտլերականների հետ, հարմար պահի էր սպասում Անդրկովկաս ներխուժելու համար։ Կիրովի անվ․ գործարանում, ժողովրդական տնտեսության ինստ–ի շենքը (նախկին Ուսուցչական սեմինարիան Աստաֆ– յան փողոցում, 1898–1900, ճարտ․ Բ․ Լ․ Մեհ– րաբյան) Քանաքեռգէսում, արտադրական մյուս ձեռնարկություններում կազմակերպվեց զինված պաշտպանություն։ Մոսկվայի և Լենինգրադի օրինակով Ե–ում ստեղծվե–ցին ժողովրդական աշխարհազորի ստո–րաբաժանումներ, ավելի քան 100 հզ․ երևանցիներ ընդգրկվեցին ռազմական դասընթացներում, կառուցվեցին պաշտ–պանական ամրություններ՝ խրամատներ, գազապաստարաններ, թաքստոցներ, կրա–կակետեր, հակատանկային արգելքներ։ Տնտեսությունը փոխադրվեց ռազմական ռելսերի վրա, շատ ձեռնարկություններ անցան ռազմական արտադրանքի թո–ղարկման։ Ավելացավ քիմ․, մեքենաշինա–կան, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Պատերազմի տարիներին կառուցվեցին նոր ձեռնարկություններ՝ ավտոդողերի, կոմպրեսորների, ավտո–պահեստամասերի, շարժիչների վերանո–րոգման, հիդրոտուրբինների և այլ գոր–ծարաններ։ Սկսվեց ժամացույցի և կաբե– լի գործարանների շինարարությունը։ Երե– վանցիները իրենց ավանդը ներդրեցին կարմիր բանակին նյութական և բարոյա–կան անընդմեջ օգնություն ցույց տալու գործում։ Պատերազմի ժամանակ շատ ընտանիքներ Ե․ էվակուացվեցին Լվովից, Մինսկից, Լենինգրադից* Դոնի Ռոստո–վից, Կրասնոդարից, Արմավիրից, այլ քաղաքներից։ Ե․ ամեն ինչ արեց, որպեսզի ապրելու և աշխատելու պայմաններ ստեղ–ծի նրանց համար։ Տայ ժողովրդի զավակները, այդ թվում և երևանցիները, Տայրենական մեծ պա–տերազմում պատվով կատարեցին իրևնց պարտքը հայրենիքի հանդեպ։ Նրանք ՍՍՏՄ մյուս ժողովուրդների զավակների հետ միասին թշնամու դեմ կռվեցին բոլոր ռազմաճակատներում։ 89-րդ Տայկական հրաձգային դիվիզիան, որին Թամանյան թերակղզու ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար ԱՍՏՄ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրա–մանատարի հրամանով 1943-ին շնորհ–վեց «Թամանյան» տիտղոսը, Գրոզնու մատույցներից հասավ Բեռլիս։ Սովե–տական բանակի շարքևրում որպես զա–նազան զորամիավորումների հրամանա–տարներ կռվում էին մոտ երկու տասնյակ գեներալներ, որոնք իրենց աշխատանքա–յին ուղին սկսել էին Ե–ում։ Նրանցից էին Տ․ Բաբաջանյանը, Ս․ Մարտիրոսյանը, Ք․ Ալավերդյանը, Ն․ Սաֆարյանը, Բ․ Գալստյանը և ուրիշներ։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացան մի շարք երևանցինևր, ի թիվս նրանց՝ Զերժինսկու անվ․ գործարանի փականա–գործ Ա․ Մուրադյանը, էլեկտրամեքենա–շինական գործարանի աշխատող Ջ․ Կա– րախանյանը, Պուշկինի անվ․ դպրոցի սան Ս․ Բուռնազյանը։ Մ․ Գորկու անվ․ դպրոցում է սովորել Մովետական Միու–թյան կրկնակի հերոս Ն․ Ստևփանյանը։ Տրամանատարության մարտական առա–ջադրանքները օրինակելիորեն կւստօ/րե– լու համար ավելի քան 10 հզ․ երևանցիներ արժանացան շքանշանների։ Ետպատերազմյան շրջանում բուռն թա–փով շարունակվևց Ե–ի զարգացումը։ Շա– ևագործման հանձնվեցին էլեկտրատեխ–նիկական, մեքենաշինական, քիմիական, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունա–բերության նոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքն իր նշանակությամբ հաճախ դուրս է գալիս ոչ միայն հանրա–պետության, այլև ևրկրի սահմաններից։ Շարք մտան էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի (ԿԱՆԱԶ), «Պո– լիվինիլացետատ», ֆրեզերային հաստոց–ների, հիդրոհաղորդակ, մետաղակերա– միկայի, պոլիպլաստ, գեղարվեստական ժամացույցների, քիմ․ ռեակտիվների, եր–կաթբետոնե կոնստրուկցիաների գործա–րանները, տնաշինական կոմբինատները, կահույքի ֆաբրիկան, Վ․ ի․ Լենինի անվ․ մետաքսի կոմբինատը, դաշնամուրի ֆաբ–րիկան, մի քանի տասնյակ այլ ձեռնար–կություններ։ 1967-ին, Տոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի նախօրյակին, շահագործման հանձնվեց էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Արդյունաբե–րության զարգացման հետ մեկտեղ ընդ–լայնվեց նրա էներգետիկ բազան․ Աթար– քեկյանգէսի և Երևանի 2-րդ հիդրոէլեկ–տրակայանի գործարկմամբ ավարտվեց Սևան–Հրազդան կասկադը։ Այնուհետև սկսեցին գործել Երևանի և Տրազդանի ջերմաէլեկտրակենտրոնները։ 1959–60-ին կառուցվեց Աղստաֆա–Երևան գազա–մուղը, և բնական գազը Ադրբեջանից հասավ Տայաստանի մայրաքաղաք։ Այդ գազը օգտագործվում է որպես վառելիք և արդյունաբերական հումք։ Արդյունաբե–րության բոլոր ճյուղերում արագացավ տեխնիկական առաջընթացը, արտադրա– մասերը հագեցվեցին կատարելագործված, բարձր արտադրողականության մեքենա–ներով ու սարքավորումներով։ Գիտու–թյան ու տեխնիկայի նորագույն նվաճում–ների և առաջավոր Փորձի օգտագործ– մամբ ձեռնարկություններում լայն կիրա– ոում գտան աշխատանքի նոր ձևերն ու մեթոդները։ 1956–57-ին ծավալվեց Երե– վան–Կիև, Երևան–Բաքու, Երևան– Թբիլիսի, իսկ 1976-ին՝ Երևան–Դոնի Ռոստով սոցիալիստական մրցությունը, որին մասնակցում են արդյունաբերու–թյան, շինարարության, տրանսպորտի, քաղաքային տնտևսության, առևտրի, առողջապահության, մշակույթի աշխա–տողները։ Ավանդաբար յուրաքանչյուր տարվա վերջին ամփոփվում են մրցող քաղաքների միջև սոցիալիստական մըր– ցության արդյունքները։ Ե․ իր արդյունա–բերությամբ դարձել է Սովետական Միու–թյան ինդուստրիալ խոշոր կենտրոններից մեկը։ 1976 (առ 1-ը հունվ․)-ին Ե–ում ապ–րում էր ՏՍՍՏ բնակչության 33% –ը, այստեղ էր արդյունաբերական անձնա–կազմի մեծ մասը, նրա արդյունաբերա–կան ձեռնարկությունները տալիս էին ՏՍՍՏ արդյունաբևրական արտադրան– քի 53,4% –ը։ Ե–ի արդյունաբերական արտադրանքը լայն կիրառություն ունի արդի գիտության ու տևխնիկայի բազմաթիվ բնագավառ– Նհրոււք, ւայհորեԱ o<jmarcjnp<3x(nti/ £ ի&չպծէք հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ Սովետական Միու–թյան տնտեսական մյուս շրջաններում։ Իր հերթին Ե–ի արդյունաբերությունը եղբայրական հանրապետություններից ստանում է հումք, մեքենաներ, սարքա– «Էրեբունի» թանգարանը (1968, ճարա․ Շ․ Ագատյան, Բ․ Արզումանյան, քանդակա–գործ Ա․ Հարությունյան)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/556
Արտաքին տեսք