Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

550 հզ․ կւԼա է։ Բաղկացած է բլոկային և ոչ բլոկային հերթերից։ Բլոկային մասում աեղադրված է 150 հզ–ական կվւռ հզորու–թյամբ երկու հանգույց։ Ոչ բլոկայինի ևիմնական սարքավորումներն են․ ԱԳՄ–84 տիպի 5 կաթսան՝ 420 ա/ժ գոլորշու ար–տադրողականությամբ և ՊՏ–50-130/13 (չորս) ու Ռ–5-130/1 (մեկ) տիպի տուրբին–ները՝ յուրաքանչյուրը 50 հզ․ կվա հզո–րությամբ։ Ունի կաթսատուրբինային (2), էլեկտրականության, ջերմային ավտոմա–տիկայի ու չափման, քիմ․, ջերմատրանս– պորտային և այլ արտադրամասեր։ 1963-ին արտադրել է 261,0 մլն կվւո՝ժ էլեկտրաէներգիա և 81,6 հզ․ հկւա ջերմա– էներգիա, իսկ 1975-ին՝ համապատասխա–նաբար 2373,5 և 3248,0։ ՋԷԿ–ը սնուցում է Երնանի հվ․ արտադրահանգույցի ձեռ–նարկությունները և ՏՍԱՏ էներգահա–մակարգը (եվրոպական էներգահամակար–գի մաս)։

ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, դ ր UI- մաւոիկական, Կ․ Մւոանիս– լավսկու անվան, բացվել է 1937-ի ևոյեմբերի 15-ին՝ Տուր եղբայրների և Շեյևիևի «Առերեսում» պիեսի նևրկայաց– մամբ։ 1938-ին կոչվել է Կ․ Սւռանիսլավս– կու անունով։ Խաղացանկը նախապես հիմնվել է ռուս դասական և ժամանակա–կից դրամատուրգիայի գործերի վրա։ Բե–մադրվել են Կ․ Տրենյովի «Լյուբով 6ա– րովայա», Ն․ Պոգոդինի «Արծաթև ձորակ», «Արիստոկրատներ», Ա․ Օստրովսկու «Տա–ղանդներ և երկրպագուներ», «Վերջին գոհ», Մ․ Գորկու «Թշնամիներ», Տայրե–նական մեծ պատերազմի տարիներին՝ Ա․ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Կ․ Սի– մոնովի «Մպասիր ինձ» ևն։ Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրա–կանությունը հանդիսականին ներկայաց–նելը, ինչպես և հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը (Մուրացանի «Ռուզան», Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի համար», Գ․ Ցաղջյանի, Ա․ Արաքսմանյանի, Գ․ Տեր–Գրիգորյանի, Ա․ Պապայանի, Զ․ Ւալւաիյանի պիես–ները)։ 1950–70-ական թթ․ գործունեու–թյանը բնորոշ է թատրոնն արդիականաց– նելու միտումը։ Նոր մարդու կոմունիս– Երնանի ՋԷԿ–ի ընղհանուր տեսքը տական դաստիարակության, երիտասարդի բնավորության ձնավորման բարդ ընթաց– քըն են արտահայտում Ա․ Սոֆրոնովի, Ա․ Արբուզովի, Վ․ Ռոզովի, Ս․ Ալյոշինի և ուրիշների պիեսները, որոնք բեմադրվել են թատրոնում։ Պատմա՜հեղափոխական թեման (Բ․ Լավրենյովի, Ն․ Պոգոդինի, Լ․ Ռախմանովի, Վ․ Կիրշոնի, Վ․ Վիշնևս– կու պիեսևերը) ևս զգալի տեղ է գրավում թատրոնի խաղացանկում։ Բեմ են բարձ–րացվել նաև արտասահմանյան՝ դասական ու ժամանակակից հեղինակների (Վ․ Շեքսպիր, Ֆ․ Շիլլեր, Կ․Գոլդոնի, Լոպե դե–Վեգա, է․ Դե Ֆիլիպպո, Տ․ Իբսեն, Ջ, Պրիստլի, Բ․ Շոու, Կ․ Չապեկ) երկերը։ Ներկայացումներին հյուրախա–ղերով մասնակցել են ռուս ականավոր դերասաններ Ա․ Գրիբովը, Մ․ Ցարյովը, Ի․ Իլյինսկին, Վ․ Մարեցկայան, Ցու․ Բո– րիսովան U ուրիշներ։ Ե․ ռ․ թ–ում մեծ ներդրում ունեն ռեժիսորներ Լ․ Քալան– թարը, Ա․ Բուրջալյանը, Ա․ Գուլակյանը, Վ․ Վարդանյանը, Վ․ Ակսյոնովը, Սև Ռի– դալը, Լ․ Լուկկերը, 0․ Ավևտիսյանը, 6ա․ Կրակոպոլսկին, Բ․ Ֆիլիպովը, Լ․ Բրոշկնիչը, նկարիչներ՝ Մ․ Արատ– չյանը, Կ․ Մինասյանը, Մ․ Գայֆեճյանը, Ա․ Չիլինգարյանը, Ա․ Շաքարյանը, դե–րասաններ՝ Ն․ Տեր–Սեմյոնովը, Ս․ Սուդ– բինինը, Ն․ Նատալևսկայաև, Զ․ Գուլևի– չը, Ա․ Զիգարխաևյաևը, վ․ Դոբրովոլս– կիև, Ա․ Պավլիդին, Ն․ Շելեխովան, Ն․ Կեմարսկայան, 0․ Լաբուևսկայան, Ցու․ Վաննովսկին, Ի․ Գրիկուրովը, Տեսարան Ա․ Օստրովսկու «Ան–տառ» պիևսի ներ–կայացումից (1948, ռեժ․ Ս․ Մ․ Սուդ– բինին) Ա․ Պրոստակովան, Ա․ Սումարոկովը և ու– րիշևեր։ Ա․ Ն․ Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացման համար ռեժ․ Ա, Գրիգորյա– նը, նկարիչ Ս․Տ․Արուտչյանը, դերասաններ Գ․ Գենը, Ն․ Եգորովան, Ցու․ Կոլեսնի– չենկոն, 6ու․ Ռիչկռվը արժանացել են ՏՍՍՏ պետ․ մրցանակի (1975)։

ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԱՑ ԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵ–ՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Վ․ Բրյուսովի անվան, բուհ, որը դպրոցների համար ռուսաց լեզվի և գրականությաև, անգլերենի, ֆրանսե–րենի և գերմաներեևի ուսուցիչներ է պատ–րաստում։ Ստեղծվել է 1962-ի հունվարին, Երևաևի ռուսական երկամյա ուսուցչա–կան ինստ–ի (հիմնվել է 1935-ին) և Երե– վաևի համալսարանի ռուսաց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆա–կուլտետների հիման վրա։ Երկամյա ինստիտուտին՝ ՏՍՍՏ–ում 1-ին ռու–սական բուևին կից 1937-ին բացվել են հայոց լեզվի ու գրականության և ադրբե– ջաևերեն լեզվի ու գրակաևությաև՝ ցերե–կային, ռուսաց լեզվի և գրականության՝ հեռակա բաժիններ։ 1941-ին առաջին եր–կու բաժինները միացվել են Տայկական մանկավարժական ինստիտուտին, երրոր–դը՝ հեռակա մանկավարժական ինստի–տուտին։ 1942-ին երկամյա ինստիտուտը դարձել է քառամյա՝ ռուսաց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆա–կուլտետներով։ 1943-ին ստեղծվել են երկու նոր ֆակուլտետներ՝ պատմության (գործել է մինչև 1952-ը) և ֆիզիկամաթե– մատիկական (գործել է մինչև 1957-ը)։ 1957-ին ինստիտուտը միացվել է Երևաևի համալսարանին։ Բարձրագույն մասնագիտական կրթու–թյամբ ռուսաց և օտար լևզուևերի ուսուց– չակաև կադրերի պատրաստման բարձր մակարդակը ապահովելու նպատակով 1962-ին վերստեղծվել է ինստիտուտը և կոչվել Վ․ 6ա․ Բրյուսովի անվամբ։ Ինստիտուտում սովորում են ինչպես ՀՍՍՏ–ից, այնպես էլ երկրի տարբեր վայրերից եկած երիտասարդներ։ 1976-ին ունևր 5 ֆակուլտետ՝ ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, ֆրանսերե–նի և գերմաևերենի, երկպրոֆիլային՝ ռու–սաց լեզվի ու գրականության և օտար լե–զուների։ Գործում են նան նախապատ–րաստական բաժին, օտար լեզուների դիպ–լոմավոր մասնագետների երկամյա և հան–րապետության դպրոցների օտար լեզու–ների ուսուցիչների որակավորման բարձ–րացման միամսյա դասընթացներ։ Ինստ– ում ուսման տևողությունը 5 տարի է։ Մինչև 1976-ը տվել է շուրջ 8600 շրջանա– վարտ։ 1976-ին ուներ 2600 ուսանող։ 19 ամբիոններում աշխատում էր ավելի քան 230 դասախոս, ընդ որում 10 դոկտոր և պրոֆեսոր, գիտությունների 75 թեկնա–ծու և դոցենտ։ 1963-ից գործում է ասպի–րանտուրա։ Ինստ–ում երկարամյա ար–դյունավետ աշխատանք են կատարել Զ․ Ցասինսկայան, Մ․ Մազմանյանը, Կ․ Մելիք–Օհանջանյանը, Տ․ Տախումյա– նը, Ռ․ Մելքումյանը, Ա․ Գրիգորյանցը, Տ․ Ղանալանյանը, Տ․ Սալախյանը, Ղ, Այվազյանը, Գ․ Աղաբաբյանը, Գ․ Բրուտյանը, Ս․ Գարոնյանը, Բ․ Եսա– ջանյանը, Ա․ Ոսկերչյանը, Ս․ Սողո–