երկաթի հանքաքարը։ Նշանավոր են «Տիս– սեն», «Տեշո», «Կրուպ», «Զալցպիաևր» կոնցեռնները։ Մեծ զարգացման է հասել գունավոր մետալուրգիան։ Արդյունաբերության կարնորագույն ճյուղերն են՝ մեքենաշինությունը, էլեկ–տրատեխնիկական և քիմ․ արդյունաբե–րությունը։ ԳՖՏ ավտոմեքենաների (2870 հզ․, 1974) և հաստոցների արտահանու–թյամբ առաջինն է կապիտալիստական աշխարհում։ Խոշորագույն կոնցեռններն են՝ «Ֆոլկսվագեն»-ը Վոլֆսբուրգում, Տան– նովերում, Բրաունշվայգում, Էմդևնումգըւռ– նըվող գործարաննևրով, «Դայմլեր– Բենց»-ը (Շտուտգարտ), «Ֆորդ»-ը (Քյոլն) և «Զեներալ Մոտորս»-ին պատկանող «Օպել»-ը (Ռյուսելհայմ, Բոխում), ծանր մեքենաշինության և հաստոցաշինության ձեռնարկությունները՝ Տռենոս–Վեստֆալ– յան շրջանում, հվ–արմ–ում, Զալցգիտե– րում, նավաշինությանը՝ Քիլում, Տամ– բուրգում, Բրեմենում, ավիացիոն–հրթիռա– յին արդյունաբերությունը («Մեսսեր– շմիւո–Բյոլկով–Բլոմ» կոնցեռն)՝ Մյունխե– նում և Բրեմեևում։ ԳՖՏ էլեկտրատեխ․ արտադրանքի արտահանությամբ առա–ջինն է կապիտալիստական աշխարհում։ Գործարանները հիմնականում գտնվում են հվ–արմ–ում (Ֆրանկֆուրտ, Շտուտ– գարտի շրջան) և Բավարիայում։ «Սիմենս», «ԱԷԳ–Տելեֆունկեն» և «Ռ․ Բոշ» կոնցեռն–ները վերահսկում են ամբողջ արտադրու–թյան 3/4-ը։ Արագորեն աճում է էլեկտրո–նիկայի արտադրանքը։ ԷՏՄ արտադրու–թյունը վերահսկում է ամերիկյան կապի–տալը («ԻԲՄ»-ն Մայնցում)։ Զարգացած են ճշգրիտ մեխանիկան և օպտիկան։ Արևմտագերմանական քիմ․ արդյունա–բերությունը կապիտալիստական աշխար–հում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը։ Ավելացել է օրգանական սինթետիկ նյութերի արտադրությունը (80% նավթից և գազից)։ Զարգացած են կալիումական ն ազոտային պարարտանյութերի, սոդա–յի, ներկանյութերի արտադրությունը, դե–ղագործությունը։ Գլխավոր ձեռնարկու–թյունները տեղաբաշխված են Տռենոսի երկարությամբ՝ Տռենոս–Վեստֆալյան, Տռենոս–Մայնի շրջաններում և Լյուդ– վիգսհաֆենում։ Տիմնական արդյունաբև– րությունը վերահսկվում է երեք կոնցեռն–ների, «Իգ Ֆարբեն–Ինդուստր»-ի ժառան–գորդների՝ «Ֆարբեն–Ֆաբրիկ Բայեր»-ի, «Ֆարբվերկե Տյոհստ»-ի և «ԲԱՍՖ»–ի կողմից։ Զարգացած է շինանյութերի, տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի, սննդի (բազմաճյուղ) արդյունաբերությու–նը։ Գյուղատնտեսությունը տա–լիս է ազգային համախառն արտադրանքի 4%-ը։ Տեղի է ունենում մանր տնտեսու–թյունների քայքայում և արտադրության կենտրոնացում կապիտալիստական խո–շոր տնտեսություններում։ 1945–65-ին տնտեսությունների թիվը կրճատվեց 500 հզ–ով։ Բնորոշ է բարձր մեքենայացումը, պարարտանյութերի լայն կիրառումը, բար– ձըր մթերատվություևը։ Գյուղատնտեսու–թյունն ապահովում է երկրի պահանջ–մունքների 3/4-ը։ 1974-ին ԳՖՏ–ում կար 14,42 մլն խոշոր, 0,9 մլն մանր եղջերա–վոր անասուն, 20,24 մլն խոզ։ Զարգացած Կոմբայնները աշխատանքի ժամին Կարտոֆիլի բերքահավաքը Գյուսելդորֆում է թռչնաբուծությունը (100 մլն թև)։ Ցան–քերում գերակշռում են հացազգիները (ցո–րեն, տարեկան, գարի, վարսակ), կարտո–ֆիլն ու կերային արմատապտուղները։ Տեխ․ կուլտուրաներից մշակում են շաքա–րի ճակնդեղ, ծխախոտ, գայլուկ։ Զբաղ–վում են բանջարաբուծությամբ և պտղա–բուծությամբ։ Ձկնորսությունն ու մոլյուսկ–ների որսը 1974-ին կազմել է մոտ 495 հզ․ ա։ Տրանսպորտը։ Առաջին տեղը գրավում է երկաթուղային տրանսպորտը (մոտ 28830 կմ, որից 9700 կմ Էլեկտրիֆի–կացված Է, 1974)։ Փոխադրումների մոտ 1/5-ը կատարվում է ավտոտրանսպորտով։ Բարեկարգ խճուղային ճանապարհների երկարությունը 167,4 հզ․ կմ է (1974), այդ թվում՝ 5481 կւէ ավտոպողոտաներ։ Ավտոմեքենաների թիվը 20424 հզ․ է (Արմ․ Բեռլինի հետ միասին), որից 15999 հզ–ը՝ մարդատար (1974)։ Փոխադրում–ների մոտ 1 /4-ը բաժին է ընկնում գետե–րով ու ջրանցքների համակարգով կա–տարվող նավագնացությանը։ Դույսբուր– գը բեռնաշրջանառությամբ Արևմտյան Եվ–րոպայի խոշորագույն գետային նավա–հանգիստն Է։ Ծովային նավատորմը բաղ–կացած է 1805 նավից, որի ընդհանուր տոննաժը 8,3 մլն ռեգիստրային բրուտտո ա է (1974)։ Խոշորագույն նավահանգիստ–ներն են Տամբուրգը, Վիլհելմսհաֆենը, Բրեմենը, Բրեմերհաֆենը, Էմդենը։ Քա–ղաքացիական ավիացիայի մենաշնորհը «Լյուֆթհանզա» պետ․ ընկերության ձեռ–քին է։ Տիմնական օդանավակայաններն են Մայնի Ֆրանկֆուրտը և Քյոլն–Բոննը։ Արտաքին տնտեսական կա–պերը։ Արտաքին տնտեսական լայն էքսպանսիան հանգեցրեց առևտրական ու վճարային ակտիվ հաշվեկշռի, արտասահ–մանյան վալյուտայի ու ոսկու ներհոս–ման։ Պատրաստի արդ․ արտադրանքը (մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և քիմիայի) արտահանության մեջ կազ–մում է 85%։ Արտահանության 70% –ն առաքվում է Արևմտյան Եվրոպայի (ԵՏՏ–ի երկրները), Ասիայի երկրները և ԱՄՆ։ Նավթի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների ներմուծման ավելացման հետ մեծանում է նաև պատրաստի ապրանք–ների բաժինը (50%)։ Ներմուծվող ապ–րանքների մոտ 55%-ը բաժին է ընկնում Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Սո–ցիալիստական երկրների տեսակարար կշիռը ԳՖՏ–ի արտաքին առևտրում կազ–մում է 6% ։ ՍՍՏՄ–ից ներմուծում է նավթ, բնափայտ, գունավոր մետաղներ, բամ–բակի հումք։ ՍՍՏՄ է արտաևանում մե–քենաներ, նավեր, քիմիկատներ, խողո–վակներ։ Դրամական միավորը արևմտա–գերմանական մարկն է․ ՍՍՏՄ Պետբանկի 1973-ի կուրսով 100 մարկը հավասար է 26,30 ռուբլու։ VIII․ Զինված ուժերը ԳՖՏ–ի զինված ուժերը, որ ստեղծվել են 1950-ին, բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովա–յին ուժերից։ Խաղաղ ժամանակ գլխավոր հրամանատարն է պաշտպանության մի–նիստրը, պատերազմի ժամանակ՝ ֆեդե–րալ կանցլերը։ Զինվորական բարձրա–գույն հրամանատարությունը իրականաց–նում է անվտանգության խորհուրդը, որի մեջ են մտնում առաջատար մինիստրներ (կանցլերի նախագահությամբյ և երեք գլխավոր վարչություններից բաղկացած պաշտպանության մինիստրությունը։ Ունի 6 ռազմ, օկրուգ։ Զինված ուժերը մտնում են ՆԱՏՕ–ի միացյալ ուժերի կազմի մեջ։ Բանակը հավաքագրվում է ընդհանուր զինապարտության օրենքի (1956) հիման վրա։ Զինակոչային հասակն է 18 տարին, իսկական զինծառայության տևողությու–նը՝ 18 ամիս։ Զինված ուժերն ունեն (1976) մոտ 500 հզ․ մարդ, այդ թվում 60 հզ․՝ տերիտորիալ և ներքին անվտան–գության զորքերում։ Ցամաքային զորքերը (295 հզ․ մարդ) բաղկացած են 12 դիվի–զիայից՝ սպառազինված զենքի և մարտա–կան տեխնիկայի լավագույն տեսակնե–րով։ Ռազմաօդային ուժերում (105 հզ․ մարդ) հաշվվում է մոտ 500 մարտական ինքնաթիռ (մի մասը կարող է միջուկային զենք կրել)։ Ռազմածովային ուժերը (մոտ 36 հզ․ մարդ) ուևեն տարբեր կարգի ավե–լի քան 150 նավ։ IX․ Առողջապահությունը 1969-ի տվյալներով ԳՖՏ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 14,8, ընդհանուր մահացությունը՝ 12,2, մանկական մահա–ցությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 23,4։ Դեղագործական ֆաբրիկայի արտադրամա–սում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/58
Արտաքին տեսք