Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լորշիներով ազդելիս՝ Ե․ օքսիդանում է, առաջացնում t Fe304 (570°Շ–ից ցածր) կամ FeO (570°Շ–ից բարձր)՝ դուրս մղե–լով ջրածին։ FeO-ն ունի հիմնային հատ–կություն, իսկ Fe203–h ամֆոտեր Է՝ արտահայտված թույլ թթվայնությամբ։ Ե․ հևշտությամբ միանում է ևալոգեններին և հալոգենաջրածիններին՝ առաջացնելով աղեր, օրինակ, երկաթի քչորիդներ։ Տա– քացևելիս Ե․ միանում է ծծմբին, ածխած– նին, ֆոսֆորին՝ համապատասխանա–բար առաջացնելով սուլֆիդներ (Fe2S և FeS), կարբիդներ (Fe3C և Fe2C) և ֆոսֆիդներ (Fe3P և Fe2P)։ Նոսր թթու–ներից դուրս է մղում ջրածին՝ առաջաց–նելով Fe2+ իոններ։ Իր բնույթով յուրա–տեսակ է Ե–ի և ազոտական թթվի փոխազ–դեցությունը։ Ւփա թթվից (խտությունը՝ 1450 կգ/ւէ3) Ե․ պասսիվանում Է, շնորհիվ մակերևույթին առաջացած օքսիդի շեր–տի։ Նոսրի հետ առաջացնում է Fe2+ և Fe3+ իոններ, իսկ թթուն վերականգ– նըվում է մինչև NH3 կամ N20 և N2։ Երկ–արժեք Ե–ի աղերի ջրային լուծույթները անկայուն են, օդում Fe2+^ աստիճանա–բար օքսիդանում է մինչև Fe3+։ Ե–ի հա–մար բնորոշ է կոմպլեքս միացություն–ների առաջացումը։ Մաքուր Ե․ ստանում են երկաթի աղերի ջրային լուծույթների էլհկտրոլիզով կամ օքսիդները ջրածնով վերականգնելով։ Տեխնիկապես մաքուր Ե․ (98,6%) արտա–դրում են մարտևնյան վառարաններում։ Այժմ կարևոր է Ե–ի ստացումը հանքաքա–րի անմիջական վերականգնումով։ Ար–դյունաբերության մեջ Ե․ գլխավորապևս կիրառվում է համաձուլվածքների ձևով (թուջ, ւցողպաւո ևն)։ Գրկ․ Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964; Р е м и Г․, Курс неорганической химии, [пер․ с нем․], т․ 2, М․, 1966; Коттон <Di, Уилкинсон Д ж․, Современная неор–ганическая химия, пер․ с англ․, ч․ 3, М․, 1969․

ԵՐԿԱԹԱԳԻՐ, հայկական գրաաեսակ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը որպես գլխագիր։ Նաև վիմագրության գիր Է, գրվել է քարի վրա երկաթե գրոցով, որից ստացել է Ե․ անունը։ Բանասիրության մեջ կոչվում է «բուն մեսրոպյան» կամ «մեսրոպյան երկաթագիր»։ Ամենահարգի հայկ․ գրատեսակն է։ Ի տարբերություն Հայկական երկա–թագրի նմուշ գրչագրի, որի հենքի վրա առաջացել է Ե․, երկար ու կարճ գծերը իրար են միա–նում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով։ Գըր– վում է երկու տողագծերի միջև, բացառու–թյամբ որոշ տառերի (ք, վւ), որոնց եր–կար գիծը ձգվում է ներքև, իսկ լայնը հեռանում երկարից՝ նուրբի ուղղությամբ։ Գրչության հիմնական գիր է հղել V– XIII դդ․։ Վիմագրության մեջ և որպես գլխագիր օգտագործվում է V դարից մինչև այսօր։ Գլխագրի ժամանակ երկար գիծը ձգվում է վեր կամ վար։ Տենք է ծառայել նաև զարդագրերի համար։ Ա․ Մաթևոսյան

ԵՐԿԱԹԱԾԱՌ, պարսկական պ ա– ր ո ց ի ա (Parotia Persica), համամելի– դազգիների ընտանիքի տերևաթափվող ծառ։ Բարձրությունը 14–25 it։ Ցողունը երբեմն ճյուղավորվում է մինչև գետին, ճյուղերը արմատակալում են և ներաճում իրար կամ հարևան ծառերի (թխկի, բո–խի) ճյուղերի մեջ։ Կեղևը մոխրագույն Է, կարմրագորշագույն, շևրտավոր։ Տերևնե–րը կաշեկերպ են, հակադիր ձվաձև։ Ծաղկում է մինչև տերևների առաջացու–մը։ Ծաղիկները գտնվում են կարճացած ընձյուղնևրի ծայրերիև և հավաքված են 2–5 գլխիկում։ Պտուղը երկփեղկանի տուփիկ Է։ Ապրում է մինչև 200 տարի։ Տարածված է Ադրբեջանի (Թալիշի) ան–տառներում և Իրանի հս․ մասերում՝ գե–տերի, առվակների ափերին, հազվադեպ՝ չոր, քարքարոտ հողերում։ Տայաստանում սահմանափակ քանակությամբ աճում է Նորքի սարալանջի տնկարաններում։ Բնա–փայտն ամուր Է, ծանր (որտեղից Ե․ անունը), վարդագույն կամ դարչնագույն երանգով, կիրառվում է մեքենաների մա–սեր, գեղարվեստական իրեր, դեկորատիվ ֆաներաներ պատրաստելիս։ ԵՐԿ ԱԹԱԾԻԱԾՆ ԱՏԻՆ ՀԱՄԱՁՈՒԼ–ՎԱԾՔՆԵՐ, երկաթի և ածխածնի համա–ձուլվածքներ, որոնց հիմքը երկաթն է–’ Տարբերում են մաքուր Ե․ հ․, որոնք ստաց– վում են փոքր քանակությամբ ու օգտա–գործվում ևետազոտական նպատակնե–րով, և տեխնիկական Ե․ հ․՝ ւցողւցաւոներ (մինչև 2% C) և թուշեր (C-ն 2% –ից ավելի), որոնց համաշխարհային արտա–դրությունը չափվում է հարյուրավոր մլն ա–ներով։ Տեխնիկական Ե․ հ․ պարունա–կում է խառնուկներ, որոնք լինում են՝1 սովորական (ֆոսֆոր, ծծումբ, մանգան, սիլիցիում, ջրածին, ազոտ, նիկել, թթվա–ծին), լեգիրող (․քրոմ, նիկել, մոլիբդևն, վոլֆրամ, վանադիում, տիտան, կոբալտ, պղինձ ևն) և մոդիֆիկացնող (մագնեզի–ում, ցերիում, կալցիում ևն)։ Պողպատնև– րի և թուջերի կառուցվածքն ու հատկու–թյունները որոշում են մեծ մասամբ Fe–С համակարգով, որի գիտական ուսումնա–սիրության հիմքը դրել են ռուս մետալուրգ–ներ Պ․ Պ․ Անոսովը (1831) և Դ․ Կ․ Չեր– նովը (1868)։ Գրկ․ Тыркель Е*, История развития диаграммы железо-углерод, пер․ с польск», М․, 1968; Бунин К․ П․, Баранов А․ А․, Металлография, М․, 1970․

ԵՐԿԱԹԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–ԹՅՈՒՆ, լեռնային արդյունաբերության ճյուղ, զբաղվում է երկաթաքարի հանույ–թով և նախնական մշակմամբ՝ ագլոմերաց– մամբ մանրատում, տևսակավորում, հա– րըստացնում և միջակացնում է հանքաքա–րը։ Սև մետաղագործության հումքային բազան է^ Երկաթաքարի հանույթը և եր–կաթի ստացումը հայտնի են հնագույն ժամանակներից։ Ե․ ա․ որպես ճյուղ սկսևց արագ զարգանալ XVIII դ․ 1-ին կեսին՝ կապված չուգունի և պողպատի ձուլման աճի հետ։ ՍՍՏՄ–ում Ե․ ա․ առաջավոր տեխնիկա–յով հագեցած հզոր ճյուղ է։ Կան հարուստ երկաթաքարի զգալի և աղքատ երկաթա–քարի վիթխարի պաշարևեր։ ՍՍՏՄ–ն աշխարհում առաջին տեղն է գրավում ապրանքային երկաթաքարի արտադրու–թյան ծավալով և հաշվեկշռային պաշար– ներով։ Ապրանքային երկաթաքարի հա–նույթը 1973-ին կազմել է 216 մլն ա (1913-ին՝ 9,2 մլն ա)։ ՍՍՏՄ եվրոպա–կան մասի երկաթաքարի կարևոր բազա–ներն են՝ Կրիվոյ ռոգի, Կերչի, Կուրսկի մագնիսային անոմալիայի ավազաննե–րը, Արևելքում՝ Ուրսղի, Սիբիրի, Ղա– զախստանի հանքավայրերը։ Կապիտա–լիստական աշխարհի ևեաազոաված եր–կաթաքարի պաշարների 3/4-ը գտնվում է ԱՄՆ–ում, Բրազիլիայում, Կանադայում, Տնդկաստանում, Ավստրալիայում։ 1969-ին ԱՄՆ արտադրել է 91, սպառել՝ 130 մլն ա երկաթաքար։ Արևմտյան Եվ– րոպայում ամենախոշոր Ե․ ա․ ունի Ֆրան–սիան, ապա՝ Շվեդիան։ Մեծ Բրիտանիան, ԳՖՏ–ն, Իտալիան, ճապոնիաև գրեթե չունեն երկաթաքարի պաշարներ։ Տայաստանում մ․ թ․ ա․ XIII –XII դդ․ Թեյշեբաինի բնակավայրում (Կարմիր բլուր) հայտնաբերվել է դարբնոցային արհեստանոց։ Նման արհեստանոց (թուջ–երկաթի և ածխի մնացորդներով) հայտ–նաբերվել է նաև Լճաշենում։ Ուրար–տական մետաղագործությունը ապահով–ված էր տեղական երկաթի հանքաքարով, հարուստ էին Մուշի, Բիթլիսի, Վանի, Ուրմիա լճի շրջակայքի, Անուսի, Էրզրու– մի և այլ ևանքավայրերը։ ՏՍՍՏ–ում հայտնաբերված ևն բարձրորակ երկաթա–հանքի պաշարներ (Աբովյան, Տրազդան, Սվարանց ևն)։

ԵՐԿԱԹԱՅԻՆ ԳԼՒԱՐԿ, պղնձի, ցինկի, կապարի և պիրիւո պարունակող սուլ– ֆիդային այլ հանքավայրերի վերին օք–սիդացած մասը։ Կազմված է երկաթի ջրային օքսիդներից, սիլիկահողից և կա–վային միներալներից։ Պարունակում է բնածին մետաղներ (պղինձ, ոսկի) և հան–քային մետաղների որոշ վատ լուծելի միա–ցություններ։ Ե․ գ․ խորքում գտնվող սուլ– ֆիդային ևանքավայրևրի որոնման հա–մար լավ նշան է։ Ե․ գ–ները տարածված են Ուրալում, Ղազախստանում, Անդրբայ– կալում և այլուր։

ԵՐԿԱԹԱՅՆԱՑՈՒՄ, մետաղական շին–վածքների վրա երկաթի էլևկտրոլիտիկ նստեցման պրոցես, երբ էլեկտրոլիտով անցնում է հաստատուն հոսանք։ էլեկ–տրոլիտի հիմնական բաղադրամասը եր–կաթի սուլֆատն է կամ երկաթի երկքլո– րիդը։ Ե․ լայնորեն կիրառվում է պոլիգրա–ֆիայում՝ գալվանապլաստիկայի եղա–նակ nil կլիշե պատրաստելու և գալվանա– ստևգիայի եղանակով պղնձե թիթեղները երկաթի շերտով պատելու համար։ Կի–րառվում է նաև մաշված մեքենամասերի չափերի վերականգնման համար։

ԵՐԿԱԹԱՍԱՐ, լեռնագագաթ Տայկական ՍՍՏ–ում, Բարգուշասփ լեռնաշղթայի արևմտյան մասում։ Բարձրությունը 3227 մ է։ Կազմված է ստորին էոցենի հրաբխա–ծին ապարներից (հիմնականում պոր– ֆիրիտներից)։ Արլ․ լանջին մերկանում ևն վերին դևոնի մետամորֆային կրա քարեր և կավային թերթաքարեր։ Լանջե–րը զառիթափ են՝ ծածկված ալպյան մար–