նության հատկանիշներով օժտված պարզ օրգանիզմների՝ կազմված միայն սպիտա–կուցներից և նուկլևինային թթուներից։ Կյանքի զարգացումը Ե–ի վրա սկզբնական շրջանում ընթացել է անաերոբ միջավայ–րում։ Մթնոլորտի մեջ ֆոտոսինթեզի հե–տևանքով ազատ թթվածնի պարունակու–թյան աճմանը զուգընթաց (սկսած 0,001 % –ից) ստեղծվում են նպաստավոր պայմաններ աերոբ կյանքի զարգացման համար։ Կյանքի զարգացման պատմությու–նը վերականգնվում է նստվածքային և, երբեմն tb մետամորֆային ապարներում պահպանված կենդանական ու բուսական մնացորդների և կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքերի ուսում–նասիրության միջոցով։ Ըստ օրգ․ կյանքի մնացորդների առկայության և կենդանի օրգանիզմների մակարդակի, երկրակեղևի պատմությունը բաժանվում է հինգ դարա–շրջանների՝ կրիպտոզոյան, պրոտերո– զոյան, պալեոզոյան, մեզոզոյան և կայ–նոզոյան։ Ընդսմին, էվոլյուցիոն զարգա–ցումը, որպես կանոն, ընթացել է անդար– ձելիորեն պարզից դեպի բարդը։ Նոր խմբերն, ընդհանրապես, առաջացել են համեմատաբար պարզ, ոչ մասնագիտաց–ված ձևերից, որոշ ձևերի զարգացումն ուղեկցվել է միջավայրի պայմաններին քիչ հարմարված տեսակների մահացմամբ։ Զարգացման գլխավոր գործոններն են եղել ժառանգականությունը ն արտաքին կենսապայմաններին հարմարվելու ունա–կությունը։ Ըստ որում, կարնոր դեր են խաղացել, անտարակույս, սննդանյութի բնույթն ու մատչելիությունը, գիշատիչ թշնամիների առկայությունը, տիեզերա–կան ու կլիմայական գործոնները։ Երկրակեղևում ամենահին կենդանա–կան մնացորդներ (մանրէների ու կապ–տականաչ ջրիմուռների ձևով) հայտնա–բերվել են 2,6–3,4 մլրդ տարի վաղեմու–թյան նստվածքներում։ Ավելի ևարուստ օրգ․ մնացորդներ հանդիպում են պրոտե– րոզոյում, որը եղել է մանրէների, ջրի–մուռների և մեդուզաների (վենդում) թա–գավորության շրջան։ Տավանաբար պրո– տերոզոյում են ձևավորվել առաջին բազ–մաբջիջ օրգանիզմները։ Պալեոզոյը նշա–նավորվում է ֆորամինիֆերների, ռա– դհոլարների, արխեոցիատների, աղեխոր– շավորների, փափկամորթների, հոդվածո–տանիների, վւշամորթների, ձկների մնա–ցորդների առկայությամբ։ Կալեդոնյան տեկտոնական ցիկլի վերջում կատարված ծովերի ռեգրեսիայի և Էկոլոգիական պայ–մանների անբարենպաստ փոփոխություն–ների ևետևանքով ֆաունայի նշված տե–սակների զգալի մասը հետադիմում է և մաևանում։ Առաջին ողնաշարավորները երևան են գալիս օրդովիկում։ Պալեո՜ զոյի 2-րդ կեսում լայնորեն տարածվում են ցամաքային կենդանիներն ու բույսերը։ Դևոնյան ծովում են ծագել Էուստենոպտե– րոն ձկան նախորդները, որոնց հետա–գա էվոլյուցիան, երկկենցաղների միջո–ցով, տանում է դեպի մարդը։ Կարբոնի և պերմի ժամանակաշրջաններում գերակըշ– ռում են ցածրադաս բույսերը։ Տարուստ բուսականությանը հարմարվելով՝ կար– բոնում մեծ տարածում են ստանում ցա–մաքային անողնաշարավորները, և ապա՝ երկկենցաղները, որոնցից սերվում են առաջին սողունները։ Պերմի վերջում ծովերում մահանում են ռուգոզաների ն տաբուլատների վերջին սերունդները, ծո–վաշուշանների, ծովոզնիների, ուսոտանի– ների, ձկների, երկկենցաղների ու խոշոր սողունների մի շարք խմբեր։ Մեզոզո–յան դարաշրջանն սկսվում է ծովային ֆաունայի աննախընթաց հարստացմամբ ու նորացմամբ։ Տրիասի ծովերում առա–ջանում են ֆորամինիֆերների, հեքսա– կորալների, ռադիոլարների, ուսոտանի– ների, երկՓեղկավորնևրի ու գլխոտանի–ների նոր խմբեր ու ձևեր, ցամաքի վրա՝ պարզունակ կաթնասուններ, դինոզավրեր և միջատների նոր խմբեր։ Տրիասում տիրապետում են ձարխոտերը և մեբկա– սերմերը։ Միջին կավճում մերկասերմ
ԱՇԽԱՐՏԻ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՑՈԻՆՆԵՐ ՄԱ6Ր ՑԱՄԱՔՆԵՐ (Մայրցամաքային տիպի կեղևի գրեթե համատարած զարգացման մարզեր) Մինչքեմբրյան պլատֆորմներ •Հիմքի ել ու սաներ (վահաններ) 1 – արխեյան 2 – ստորին պրոտերոզոյան 3 – չստորաբաժանված արխեյան ն ստորին արոաերոզոյաէւ 4 – վերին պրոտերոզոյան (գրենվիսան, բայ– կալյան) Սալեր 5 – ստորին և վերին պրոտերոզոյան ծածկո– ցով 6 – վերին պրոտերոզոյան և ֆաներոզոյան համեմատաբար փոքր հզորության ծած–կոցով (վահանների և անտեկլիզների լանջեր) 7 – վերին պրոտերոզոյան ն ֆաներոզոյան հզոր ծածկոցով (սինեկլիզներ) 8ա – վերին պրոտերոզոյան և ֆանեբոզո– յան շատ հզոր ծածկոցով 8բ – մասամբ մերձօվկիանոսային տիպի կեղևով Պալեոզոյան ծալքավորության մարզեր 9․ Վաղ ն միջին պալեոզոյան (կալեդոնյան) ծալքավոր կաոուցվածքներ 10․ Ուշ պալեոզոյան (հերցինյան) իջվածքներ կալեդոնյան ծալքավոր հիմքի վրա 11․ Ուշ պալեոզոյան (հերցինյան) ծալքավոր կաոուցվածքներ 12․ Միջադիր զանգվածներ ուշ պալեոզոյան ծալքավորության մարզերում 13․ Հ,երցինյան առաջնային ճկվածքներ Մեզոզոյան ծալքավորության մարզեր 14․ Ծալքավոր կաոուցվածքներ 15․ Միջադիր զանգվածներ 16․ Աոաշնային ճկվածքներ և ներքին իջվածք–ներ էպիպալեոզոյան ն էպիմեզո– զոյան սալեր 17 – աննշան և չափավոր հզորության ծած– կոցով 18 – մեծ հզորության ծածկոցով Կայնոզոյան ծալքավորության մարզեր 19․ Վաղ կայնոզոյան (լարամյան) ն ուշ կայ–նոզոյան (բուն ալպյան) ծալքավոր լեռ–նային կաոուցվածքներ 20․ Միշաղիր զանգվածներ կայնոզոյան ծալ–քավորության մարզերում 21․ Կայնոզոյան աոաշնային և միջլեռնային ճկվածքներ ժամանակակից գեոսինկլինալային մարզեր 22․ Գեոանտիկլինալային զոնաներ 23․ Խորջրյա անդունդներ (չհամակշռված ար–տաքին ճկվածքներ) 24․ Ներքին ն եզրային ծովերի խորշրյա իշվածքներ (մերձօվկիանոսային տիպի կեղնով)
ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ԻՋՎԱԾՔՆԵՐ (Օվկիանոսային և նրան մոտ տիպի կեղևի գերակշռությամբ մարզեր) 25․ Օվկիանոսային պլատֆորմներ, սալեր (թալասոկրատոններ) 26․ Նույնը՝ մեծ հզորության նստվածքային ծածկոցով 27․ Կամարային բարձրացումներ դրանց սահ–մաններում 28․ 1սոշորաբեկոր բարձրացումներ դրանց սահմաններում 29․ Օվկիանոսների տաշտակի համեմատ ա բար բարձր տեղամասեր՝ մերձցամա– քային կեղնով 30․ ժամանակակից ներօվկիանոսային ռիֆ– տային գոտիներ՝ առանցքային գրաբեն– ներով և միշմայրցամաքային ռիֆտային զոնաներով 31․ Նույնը՝ առանց առանցքային գրաբենների Մեզոզոյան ն․ կայնոզոյան հրաբխայնություն 32․ Պլատֆորմների մեզոզոյան տրապային հրաբխայնություն 33․ Պլատֆորմների և մայր ցամաքների ռիֆ–տային զոնաների կայնոզոյան հրաբ–խայնություն 34․ Մեզոզոյան օրոգեն հրաբխայնություն 35․ Կայնոզոյան օրոգեն հրաբխայնություն 36․ Օվկիանոսային սալերի ն ներօվկիանոսա–յին ռիֆտային գոտիների ուշ կավճի և կայնոզոյան հրաբխայնություն Լրացուցիչ նշաններ 37․ Ժամանակակից ն կայնոզոյան մայրցա–մաքային ռիֆտային զոնաներ 38․ Մեզոզոյան ն ավելի հին մայրցամաքային ռիֆտային զոնաներ (գրաբեններ, ավ– լակոգեններ) 39․ Նույնը՝ թաղված 40․ Կայնոզոյան լեռնակազմության զոնա–ներ մինչկայնոզոյան մայրցամաքային պլատֆորմների մարզերում 41․ Շուրշօվկիանոսային ճկվածքներ 42․ Օվկիանոսային իջվածքների հետ մայր–ցամաքային զանգվածների միակցման զոնաներ (մայրցամաքային լանջ) 43․ 1սոշորագույն խորքային բեկվածքներ 44․ Ենթադրվող խորը խոշոր բեկվածքներ ն ճեղքեր, որոնք հսկում են հրաբուխների շղթաների տեղաբաշխումը